[ARM]     [RUS]     [ENG]

ՁՄԵՌ ՊԱՊՆ Ա­ՍԱՑ, ՈՐ ԿՄ­ՏԱ­ԾԻ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Ա­մեն հայ­կա­կան հար­սա­նի­քի հն­չող՝ ՙՅոթ զա­վա­կով սե­ղան նս­տե­լու՚ գե­ղե­ցիկ ու մե­ծա­մա­սամբ ի­րա­կա­նու­թյան չվե­րած­վող բա­րե­մաղ­թան­քը Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­թերք գյու­ղում բնակ­վող Ա­նու­շա­վան ու Ար­փի­նե Սարգ­սյան­նե­րի ըն­տա­նի­քում սո­վո­րա­կան ա­ռօ­րյա է դար­ձել եր­կու­սու­կես տա­րի ա­ռաջ, երբ ծն­վել է յո­թե­րորդ ե­րե­խան:

Բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­ներ շատ կան մեր հան­րա­պե­տու­թյու­նում, բայց այս տու­նը ոտք դնե­լու ա­ռա­ջին իսկ վայր­կյա­նից հայ­տն­վում ես մի այլ` ջերմ ու խայ­տաբ­ղետ մո­լո­րա­կում: Այս­տեղ ի չիք են դառ­նում բազ­ման­դամ ըն­տա­նիք բա­ռա­կա­պակ­ցու­թյան հետ մտա­պատ­կե­րում հայ­տն­վող տու­նը. կա­րիք, ոչ այն­քան բա­րե­նո­րոգ կեն­ցաղ, մե­ծա­հա­սակ­նե­րի դժ­գոհ դեմ­քեր: Ա­սում են, որ ան­գամ ա­մե­նա­փոք­րիկ տու­նը կա­րող է իր մեջ մի ամ­բողջ տիե­զերք տե­ղա­վո­րել, ե­թե այն­տեղ եր­ջան­կու­թյուն կա. այս միտքն իր ողջ գե­ղեց­կու­թյամբ ու ու խոր­հր­դով բա­ցա­հայտ­վում է Սարգ­սյան­նե­րի օ­ջա­խում: Լու­սա­վոր, մա­քուր երկ­հար­կա­նի տան ա­մեն ան­կյու­նում զգաց­վում է աշ­խա­տա­սեր, կարգ ու կա­նո­նի սո­վոր տան­տի­րու­հու ձեռ­քը: Դպ­րո­ցից ու ման­կա­պար­տե­զից տուն դար­ձած ե­րե­խա­ներն ի­րար հերթ չտա­լով օր­վա ան­ցու­դար­ձը մո­րը պատ­մում են: Ա­նու­շա­վա­նը նախ­կին զին­վո­րա­կան է, հասց­րել է մաս­նակ­ցել Ապ­րի­լյան պա­տե­րազ­մին: Բազ­ման­դամ ըն­տա­նի­քը պա­հում է զին­վո­րա­կան թո­շա­կով և ՀԷԿ-ում պա­հա­կի 90 հա­զար դրամ կազ­մող աշ­խա­տա­վար­ձով: ՙՄի՞­թե հնա­րա­վոր է այս­պես հեշտ ու ան­վր­դով մեր օ­րե­րում յոթ ե­րե­խա մե­ծաց­նել, երբ ե­րեք ե­րե­խա պա­հել-մե­ծաց­նելն իսկ որ­պես իս­կա­կան սխ­րանք է դի­տարկ­վում՚,-հարց­նում եմ Ար­փի­նեին: 42-ա­մյա Ար­փի­նեն ծն­վել, մե­ծա­ցել է Երևա­նում, ա­մեն ա­մառ Հա­թեր­քում` մո­րա­կան տա­տի տանն էր ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդն անց­կաց­նում, այդ­պես էլ ծա­նո­թա­ցել է ա­պա­գա ա­մուս­նու հետ: ՙԵ­թե այն ժա­մա­նակ ա­սեին, որ 7 ե­րե­խա եմ ու­նե­նա­լու, կծի­ծա­ղեի, հի­մա կար­ծես սա է իմ կո­չու­մը, այլ կյանք չեմ պատ­կե­րաց­նում: Երբ է սկս­վում ու երբ է ա­վարտ­վում օ­րը` չեմ հասց­նում նկա­տել: Դժ­վար է, ի­հար­կե, սա­կայն շատ բան մեզ­նից է կախ­ված: Գյու­ղում մի կող­մից հեշտ է ե­րե­խա­ներ պա­հե­լը, կա­րող ես ըն­տա­նիքդ ա­պա­հո­վել ո­րոշ մթերք­նե­րով, ի­հար­կե, ե­թե աշ­խա­տան­քից չես խու­սա­փում: Մտա­հո­գիչն այն է, որ ե­րե­խա­նե­րի միայն հիմ­նա­կան կր­թու­թյունն ես կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել, չկան ար­վես­տի դպ­րոց, մար­զա­կան խմ­բակ­ներ և այլն, դա բաց է, ո­րը ցան­կու­թյան դեպ­քում կա­րե­լի է լրաց­նել՚,-ա­սում է նա: Ար­փի­նեն բժշ­կա­կան ու­սում­նա­րան է ա­վար­տել, նաև վար­սա­հար­դա­րի դա­սըն­թաց­նե­րի է մաս­նակ­ցել, սա­կայն աշ­խա­տանք այդ­պես էլ չի գտել:
Հինգ աղ­ջիկ և եր­կու տղա է մե­ծա­նում այս ըն­տա­նի­քում, մեծն Ա­րա­մա­յիսն է՝ 17 տա­րե­կան: Մինչև դպ­րոցն ա­վար­տեմ, բա­նակ եմ գնա­լու՝ ա­սում է նա: Դրա հա­մար դեռ չի մտա­ծում ու­սու­մը շա­րու­նա­կե­լու մա­սին: Փո­խա­րենն ինքն ի­րեն տված խոս­տում ու­նի` ֆեր­մե­րա­կան խո­շոր բիզ­նես- պլան է մշա­կում: Տու­նը կո­կիկ ու մա­քուր պա­հե­լու մեջ մո­րից հետ չեն մնում ա­վագ դուստ­րե­րը` Ա­նին ու Ա­լյո­նան: ՙՈվ է հի­մա շատ ե­րե­խա­ներ ու­նե­նում, ով տուն է ու­զում, նպաստ, ում հույ­սը տար­բեր բա­րե­րար­ներն են: Մինչև բազ­մա­զա­վակ ծնող դառ­նա­լը պետք է կա­րո­ղա­նաս հա­շիվ տալ քեզ` ին­չի հա­մար ես ու­զում շատ ե­րե­խա­ներ ու­նե­նալ: Պետք է գի­տակ­ցել, որ եր­ջան­կու­թյու­նը ե­րե­խա­ներն են, և որ­քան շատ են նրանք, այն­քան մեծ է եր­ջան­կու­թյու­նը: Մեր ե­րե­խա­նե­րը ոչն­չով հետ չեն մնում հա­սա­կա­կից­նե­րից: Ես ու ա­մու­սինս միշտ ձգ­տում ենք ու­րախ պա­հել նրանց: Կարևո­րը սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան մեջ դաս­տիա­րա­կու­թյունն է և ու­շադ­րու­թյու­նը յու­րա­քան­չյու­րի հան­դեպ: Դժ­բախտ ման­կու­թյուն ու­նե­ցած մար­դը ողջ կյան­քում այդ­պես էլ ի­րեն եր­ջա­նիկ չի զգա­լու` ինչ հրաշք էլ տե­ղի ու­նե­նա՚,-մտո­րում է բա­զա­մա­զա­վակ մայ­րը:
Ըն­տա­նի­քը չի սի­րում իր բազ­ման­դա­մու­թյու­նը դրո­շակ դարձ­նել, զա­նա­զան պաշ­տո­նա­կան դռ­ներ բա­խել ու ա­ջակ­ցու­թյուն խնդ­րել: ՙՄենք հո պե­տու­թյան հետ չենք պայ­մա­նա­վոր­վել, որ շատ ե­րե­խա­ներ ենք ու­նե­նա­լու, ու նա պի­տի ա­նընդ­հատ օգ­նի մեզ պա­հել ու մե­ծաց­նել, կօգ­նեն` լավ, չեն օգ­նի, դրա­նից շատ չենք նեղ­վում՚,-ա­սում է Ար­փի­նեն: Եվ սա­կայն ան­գամ գյու­ղում յոթ ե­րե­խա պա­հե­լը` ա­պա­վի­նե­լով միայն սե­փա­կան ու­ժե­րին, դժ­վար է, գրե­թե անհ­նար: Մեծ գյու­ղի մեծ ըն­տա­նի­քի հա­մար պե­տու­թյու­նը նա­խորդ տա­րում տուն է կա­ռու­ցել, սա­կայն նրանք հրա­ժար­վել են նո­րա­կա­ռույ­ցից: Տու­նը գյու­ղից կտր­ված է, ա­ռանց տնա­մերձ հո­ղա­մա­սի ու հա­րա­կից շի­նու­թյուն­ներ կա­ռու­ցե­լու հնա­րա­վո­րու­թյան: Ար­փի­նեի խոս­քով՝ այն գտն­վում է զո­րա­մա­սի շտա­բի հարևա­նու­թյամբ: Տու­նը, որ­տեղ ար­դեն տա­սը տա­րի ապ­րում է ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քը ու հասց­րել է նաև ո­րո­շա­կիո­րեն բա­րե­նո­րո­գել` ի­րեն­ցը չէ: ՙԵ­րե­խա­ներս շատ են սի­րում այս տու­նը: Վարձ չենք տա­լիս, բա­րե­կա­մի տուն է,-ա­սում Ար­փի­նեն: -Ինքն ապ­րում է Մար­տա­կեր­տում ու ո­րո­շել է վա­ճա­ռել, բո­լորն էլ բնա­կա­րա­նի խն­դիր ու­նեն, չենք վի­րա­վոր­վում: Մի ան­գամ նա­մա­կով խնդ­րել ենք, որ մեզ հա­մար գն­վի սա, իսկ մեզ հա­մար կա­ռու­ցածն էլ տրա­մադ­րեն մեկ այլ՝ ա­վե­լի փոք­րա­թիվ ե­րե­խա­նե­րով ըն­տա­նի­քի: Հս­տակ պա­տաս­խան չենք ստա­ցել՚:
Նա­մակ կգ­րե՞ք Ձմեռ պա­պին` հրա­ժեշտ տա­լիս հարց­նում եմ ըն­տա­նի­քի փոք­րե­րին: Ա­նին, ով յո­թե­րորդ դա­սա­րա­նում է սո­վո­րում, այս տա­րի ո­րո­շել է. փոքր եղ­բոր ա­նու­նից նա­մակ պի­տի գրի Ձմեռ պա­պին, որ այս տունն ի­րեն­ցը դառ­նա: Ա­վագ եղ­բայ­րը կա­տա­կում է` Ձմեռ պա­պը տուն չի նվի­րում, էդ­քան փող չու­նի: Հե­տո ուղ­ղում է ինքն ի­րեն ու փոք­րե­րին է դի­մում` ես ար­դեն կապ­վել եմ wi-fi-ով, ա­սաց` էս տա­րի կմ­տա­ծեմ:
Ա­մա­նո­րին հրաշք­ներ պա­տա­հում են: Մենք ևս հա­վա­տանք հրաշք­նե­րի ու մո­րու­քով և ան­մո­րուս Ձմեռ պա­պե­րին հրա­վի­րենք այ­ցե­լե­լու այս մեծ ու պայ­ծառ օ­ջախ: Թող այ­ցե­լեն ու այս­տեղ ամ­բար­ված ջեր­մու­թյամբ բա­րիա­ցած` փոր­ձեն ան­վեր­ջա­նա­լի դարձ­նել նրանց եր­ջան­կու­թյու­նը: