ԱՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ` ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լորտն իր աշ­խա­տան­քը տո­նա­կան օ­րե­րին կազ­մա­կերպ­վել է ա­վե­լի հա­մա­կարգ­ված։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նի հրա­հան­գով Ա­մա­նո­րի և Սուրբծննդյան տո­նե­րին բժշ­կա­կան հա­մա­կարգն աշ­խա­տել է ար­տա­կարգ ռե­ժի­մով: Բնակ­չու­թյան զան­գե­րի հա­մար անվ­ճար գոր­ծել է ՙԹեժ գիծ՚ ծա­ռա­յու­թյու­նը՝ 30 03 հե­ռա­խո­սա­յին կարճ հա­մա­րով:

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Մա­յա Ա­զա­տյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ վե­րոն­շյալ հրա­մա­նի հա­մա­ձայն բուժ­հիմ­նարկ­նե­րում կազմ­վել է հեր­թա­պա­հու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կա­ցույց և ու­ժե­ղաց­վել հս­կո­ղու­թյու­նը հի­վան­դա­նո­ցա­յին պայ­ման­նե­րում բու­ժում ստա­ցող հի­վանդ­նե­րի նկատ­մամբ։ Տո­նա­կան օ­րե­րին, ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան, կազ­մա­կերպ­վել է այլ քա­ղա­քա­յին բուժ­ման կա­րիք ու­նե­ցող հի­վանդ­նե­րի տե­ղա­փոխ­ման գոր­ծըն­թա­ցը: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ հան­րա­պե­տու­թյու­նում ար­ձա­նագր­վել է բժշ­կա­կան շտա­պօգ­նու­թյան 455 կանչ, ո­րից 292-ը` Ստե­փա­նա­կեր­տի բժշ­կա­կան շտա­պօգ­նու­թյան կա­յա­նում, 163-ը՝ շր­ջան­նե­րում:
Նա­խա­րա­րու­թյան պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի պար­զա­բան­մամբ՝ նշյալ օ­րե­րին շա­րու­նակ­վել է վե­րին շն­չա­ռա­կան ու­ղի­նե­րի սուր վա­րակ­նե­րի նկատ­մամբ հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան հս­կո­ղու­թյու­նը, ի­րա­կա­նաց­վել են կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ՝ հի­վանդ­նե­րի ժա­մա­նա­կին հայտ­նա­բեր­ման, ախ­տո­րոշ­ման, գրանց­ման, հա­ղորդ­ման և հոս­պի­տա­լաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի կազ­մա­կերպ­ման ա­ռու­մով։ Սնն­դա­յին թու­նա­վո­րում­նե­րի մա­սով դեպ­քեր չեն ար­ձա­նագր­վել։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի ամ­բու­լա­տոր ծա­ռա­յու­թյա­նը դի­մել է 860 քա­ղա­քա­ցի, ո­րից 374-ը՝ մինչև 18 տա­րե­կան­ներ: Ստա­ցիո­նար բա­ժան­մունք­ներ են ըն­դուն­վել 202 հո­գի, ո­րից 46-ը՝ մինչև 18 տա­րե­կան։
Մ. Ա­զա­տյա­նի խոս­քով՝ դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ԱՆ հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան բա­ժան­մունք է դի­մել 213 քա­ղա­քա­ցի՝ նա­խորդ տար­վա 274-ի դի­մաց, ո­րոն­ցից ստա­ցիո­նար բա­ժան­մունք է ըն­դուն­վել 43 հի­վանդ, նա­խորդ տար­վա՝ 55-ի փո­խա­րեն: Կենտ­րո­նում կա­տար­վել է նաև 9 ան­հե­տաձ­գե­լի վի­րա­հա­տու­թյուն:
2019թ. դեկ­տեմ­բե­րի 31-ից մինչև հուն­վա­րի 7-ը հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի բուժ­հա­սա­տա­տու­թյուն­նե­րում գրանց­վել է 46 ե­րե­խա­յի ծնունդ. 27 տղա, 19 աղ­ջիկ:
Ե­րե­խա­նե­րից 39-ը ծն­վել է Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում, 4-ը՝ Մար­տա­կեր­տի, 1-ա­կան էլ` Հադ­րու­թի, Քա­շա­թա­ղի, Քար­վա­ճա­ռի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում:
Իսկ Ա­մա­նո­րի ա­ռա­ջին ե­րե­խան ծն­վել է Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման նո­րա­բաց շեն­քում:
Ի դեպ, նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ար­ցա­խում ծն­վել էր 39 ե­րե­խա, այ­սինքն 7-ով ա­ճել է նո­րա­ծին­նե­րի թի­վը։

;