[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵՈՒ­ԹՅԱՆ 15-Ա­ՄՅԱ­ԿԸ՝ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ

Լաու­րա ԳՐԻԳՈ­ՐՅԱՆ

ԱՀ արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի 4-րդ հա­մա­գու­մա­րում

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­հես­տակ­ցա­կան միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիան (ԱՀ ԱՄՖ) 15 տա­րե­կան է։ Կա­ռույ­ցի՝ ան­ցած տա­րե­վեր­ջին տե­ղի ու­նե­ցած 4-րդ հա­մա­գու­մարն ա­ռիթ էր օ­րա­կար­գա­յին հար­ցե­րից զատ խո­սե­լու ֆե­դե­րա­ցիա­յի մե­կու­կես տաս­նյակ տար­վա գոր­ծու­նեու­թյան, ինչ­պես նաև՝ արհ­մու­թե­նա­կան աշ­խա­տո­ղի մաս­նա­գի­տա­կան օր­վա մա­սին, ո­րը նշ­վում է ա­մեն տա­րի դեկ­տեմ­բե­րի վեր­ջին։ Հա­մա­գու­մա­րին մաս­նակ­ցում էին ԱՄՖ-ի կազ­մում ընդգրկված ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյուն­նե­րը, քաղ(շրջ)արհ­միու­թյուն­ներն ու ար­հես­տակ­ցա­կան մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­ներ ներ­կա­յաց­նող պատ­վի­րակ­ներ։

Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը նախ լսե­ցին ԱՀ արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Ա­րա Ղահ­րա­մա­նյա­նի հաշ­վետ­վու­թյու­նը՝ 2015-2019թթ. կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի մա­սին։ Ա­ռաջ­նորդ­վե­լով 3-րդ հա­մա­գու­մա­րի ո­րո­շում­նե­րով և ա­մե­նա­մյա հաս­տատ­ված աշ­խա­տան­քա­յին պլան­նե­րով, ԼՂՀ ԱՄՖ խոր­հուր­դը հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ո­րո­շա­կի աշ­խա­տանք է կա­տա­րել՝ շա­րու­նա­կե­լով իր որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, այն է՝ մշ­տա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել ճյու­ղա­յին և քաղ­շր­ջա­նա­յին միու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը՝ տար­բեր ա­տյան­նե­րում, ցու­ցա­բե­րել տա­րաբ­նույթ մե­թո­դա­կան օգ­նու­թյուն, ա­ջակ­ցել խոր­հր­դի ան­դամ­նե­րին և ակ­տի­վիստ­նե­րին՝ ձեռք բե­րե­լու անհ­րա­ժեշտ գույք՝ միու­թյուն­նե­րի և արհ­կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի աշ­խա­տանք­նե­րը բնա­կա­նոն հու­նով կազ­մա­կեր­պե­լու հա­մար, ինչ­պես նաև հատ­կաց­րել է ա­ռող­ջա­րա­նա­յին ու­ղեգ­րեր և այլն:
Ա. Ղահ­րա­մա­նյա­նի խոս­քով՝ իր գո­յու­թյան 15 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ԼՂՀ ԱՄՖ-ն կա­յա­ցել և հա­սել է բա­վա­կա­նին լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի թե՜ ճա­նա­չո­ղա­կան, թե՜ հե­ղի­նա­կու­թյան ձեռք­բեր­ման ա­ռու­մով: Արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մաս­նակ­ցում են բո­լոր տե­սա­կի պե­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին և ընդգրկված են երկ­րի մասշ­տա­բով տար­բեր հանձ­նա­ժո­ղով­նե­րում։ Ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին, կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րին՝ արհ­միու­թյուն­նե­րին մշ­տա­պես օ­ժան­դա­կե­լու և ա­ջակ­ցե­լու հա­մար: ՙՍկ­սե­լով գրե­թե զրո­յից՝ կա­րո­ղա­ցել ենք ստեղ­ծել այն­պի­սի կա­ռույց, որ պաշտ­պան կանգ­նի աշ­խա­տո­ղի ի­րա­վուն­քին ու շա­հե­րին։ 15 տա­րի շա­րու­նակ աշ­խա­տող-գոր­ծա­տու հա­րա­բե­րու­թյուն­նե­րում մենք միջ­նոր­դի դեր ենք կա­տա­րում, փոր­ձում ենք ա­նել այն­պես, որ ո՜չ գոր­ծա­տուն տու­ժի, ո՜չ էլ աշ­խա­տո­ղի ի­րա­վունք­նե­րը ոտ­նա­հար­վեն։ Այ­սօր, ա­ռա­վել քան երբևէ, արհ­միու­թյուն­նե­րից պա­հանջ­վում է ու­ժե­րի հա­մախ­մբ­վա­ծու­թյուն աշ­խա­տան­քի ու աշ­խա­տո­ղի շա­հե­րին վե­րա­բե­րող ա­ռանց­քա­յին հար­ցե­րի լուծ­ման հա­մար՚,- ա­սաց Ա­րա Ղահ­րա­մա­նյա­նը։
Հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում կա­յա­ցել է 8598 նիստ, որ­տեղ քն­նարկ­վել է 25794 հարց և օ­րեն­քի սահ­ման­նե­րում ըն­դուն­վել հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­ներ:


Ներ­կա­յում Ֆե­դե­րա­ցիա­յի կազ­մի մեջ մտ­նում են 5 ճյու­ղա­յին և 8 քաղ­շր­ջա­նա­յին միու­թյուն­ներ, 696 արհ­կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ 21850 ան­դա­մի ընդգրկմամբ: 2019-ի դեկ­տեմ­բե­րի 28-ի դրու­թյամբ ֆե­դե­րա­ցիա­յի հիմ­նա­կան մի­ջոց­նե­րի ֆոն­դը կազ­մել է 7 մլն 691 հազ. 680 դրամ։ Նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում դի­մում-բո­ղոք­նե­րի 25-30%-ը վե­րա­բե­րում էր աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի խախ­տում­նե­րին: Դրանք քն­նարկ­վել են ֆե­դե­րա­ցիա­յի, ճյու­ղա­յին և քաղ­շր­ջա­նա­յին միու­թյուն­նե­րի կող­մից և տր­վել հա­մա­պա­տաս­խան լու­ծում­ներ՝ օ­րենս­գր­քի սահ­ման­նե­րում: Տար­բեր ա­տյան­ներ է ու­ղարկ­վել 605 ա­ռա­ջար­կու­թյուն, աշ­խա­տան­քի է վե­րա­կան­գն­վել 21 արհ­միու­թյան ան­դամ: Բա­ցի այդ, ըստ Ա. Ղահ­րա­մա­նյա­նի, 1593 հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյու­նում ստուգ­վել են աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րե­րը, 880-ում՝՝ գոր­ծա­տուի կող­մից աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի հա­մա­ձայն աշ­խա­տա­վար­ձե­րի և ար­ձա­կուրդ­նե­րի ժա­մա­նա­կին տր­ման փաս­տե­րը։
Ֆե­դե­րա­ցիան միշտ կարևո­րել է սկզբ­նա­կան ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի դե­րը, հա­մոզ­ված լի­նե­լով, որ հզոր և ու­ժեղ արհ­միու­թյուն­ներ ու­նե­նա­լը պայ­մա­նա­վոր­ված է ան­դամ­նե­րի թվա­քա­նա­կով ու ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րով: Տա­րեց­տա­րի սկզբ­նա­կան արհ­կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը բա­րե­լա­վել են ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը ան­դամ­նե­րի շա­հե­րի պաշ­պա­նու­թյան, սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման, արհ­միու­թյան ան­դամ­նե­րի ու­սուց­ման և այլ հար­ցե­րի շուրջ:
Արհ­միու­թյուն­նե­րը կա­մուրջ են հան­դի­սա­նում երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի` կա­ռա­վա­րու­թյան, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի, գոր­ծա­տու­նե­րի ու վար­ձու աշ­խա­տող­նե­րի միջև, կարևո­րում են սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի, աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման հար­ցե­րը, տար­բեր ի­րա­վա­կան ակ­տե­րում փո­փո­խու­թյուն մտց­նե­լու վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ են ներ­կա­յաց­նում ղե­կա­վա­րու­թյա­նը: Հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահն ու խոր­հր­դի ան­դամ­նե­րը հան­դի­պում­ներ են ու­նե­ցել ԱՀ նա­խա­գա­հի, ԱԺ խոս­նա­կի, պետ­նա­խա­րա­րի, խոր­հր­դա­րա­նի տար­բեր հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­նե­րի հետ: Նման հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ քն­նարկ­վել են մի շարք հար­ցեր` աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի նա­խագ­ծի, ա­նաշ­խա­տու­նա­կու­թյան նպաս­տի փո­փո­խու­թյան, արհ­միու­թյան աշ­խա­տող­նե­րի՝ սո­ցիա­լա­կան տար­բեր հանձ­նա­ժո­ղով­նե­րում ընդգրկվե­լու, մեկ տաս­նյակ գոր­ծա­տու­նե­րի կող­մից արհ­միու­թյան աշ­խա­տանք­նե­րին խո­չըն­դո­տե­լու, կու­տա­կա­յին կեն­սա­թո­շա­կի նա­խագ­ծի և այլ­նի վե­րա­բե­րյալ: Ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գա­հի հա­վաստ­մամբ՝ ա­վե­լի գործ­նա­կան են դար­ձել հան­դի­պում­նե­րը ԱՀ օմ­բուդս­մե­նի, հատ­կա­պես՝ նո­րան­շա­նակ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նի հետ:
Արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիան ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ է տա­լիս սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րին։ Ար­դեն ո­րե­րորդ տա­րին է՝ կա­ռույ­ցը հա­մա­գոր­ծակ­ցում է ՀՀ Ջեր­մու­կի և Արզ­նիի ա­ռող­ջա­րան­նե­րի հետ, որ­տեղ ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն ի­րենց բու­ժումն են ստա­նում արհ­միու­թյան հա­րյու­րա­վոր ան­դամ­ներ: Նշ­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում բու­ժում է ստա­ցել 2090 մարդ։
Ա. Ղահ­րա­մա­նյանն անդ­րա­դար­ձավ նաև կա­ռույ­ցի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րին ու ա­ռա­ջի­կա ա­նե­լիք­նե­րին։
Հա­մա­գու­մա­րի մաս­նա­կից­նե­րը լսե­ցին նաև վերս­տու­գիչ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մա­րի­նե Յա­ղու­բյա­նի հաշ­վետ­վու­թյու­նը 2015-2019թթ. կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ։
Զե­կու­ցում­նե­րի շուրջ ե­լույթ ու­նե­ցող­նե­րը ԱՀ ար­հես­տակ­ցա­կան միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի 2015-2019թթ. կա­տա­րած աշ­խա­տան­քը գնա­հա­տե­ցին բա­վա­րար։ Հաս­տատ­վեց ԱՀ արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի 2020-2024թթ. ծրա­գի­րը, ո­րը նա­խա­պես ներ­կա­յաց­վել էր հա­մա­գու­մա­րի մաս­նա­կից­նե­րին դա­տին։
ԱՀ ԱՄՖ 4-րդ հա­մա­գու­մարն ընտ­րեց ֆե­դե­րա­ցիա­յի խոր­հր­դի ան­դամ­նե­րի և վերս­տու­գիչ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի (հա­մա­պա­տաս­խա­նա­բար՝ 15 և 7 հո­գուց բաղ­կա­ցած) նոր կազմ։
ԱՀ արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ վե­րըն­տր­վեց Ա­րա Ղահ­րա­մա­նյա­նը։