Logo
Print this page

ԳՅՈՒ­ՂԻ ԱՅ­ՑԵ­ՔԱՐ­ՏԸ... ՄԵԾ ԹԱ­ՂԵՐ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղի հա­մայն­քա­պետ Անդ­րեյ Ալ­թու­նյա­նը հա­մայն­քի ղեկն ստանձ­նել է ա­միս­ներ ա­ռաջ։ Ին­քը՝ հա­մայն­քի ղե­կա­վա­րը, ՙցա­վին ան­տե­ղյակ, դա­վին` ան­տար­բեր՚ լույս աշ­խարհ է ե­կել թեժ 92-ին։ Հայ­րը՝ Խա­չիկ Ալ­թու­նյա­նը, զոհ­վել է մար­տա­կան ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում 2006-ին թվա­կա­նին, ու նրա զա­վակն այ­սօր գյու­ղի ղե­կա­վարն է: Հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը վս­տա­հել են. հոր ար­ժա­նա­վոր զա­վակն է, հո­գին չի ծռի, ի­րենց հոգ­սուխն­դիր­նե­րին հա­րե­հաս կլի­նի, ու չեն սխալ­վել, չնա­յած շատ ջա­հել է, փորձ ու փոր­ձա­ռու­թյան պա­կաս ու­նի, բայց ազ­նիվ է, մե­ծի հետ մեծ, փոք­րի հետ` փոքր, մար­դու ցավ ու դարդ հաս­կա­ցող: Ինչ որ չգի­տի կսո­վո­րի, ա­սում են հա­մա­գյու­ղա­ցի­նե­րը։

Ին­քը՝ հա­մայն­քա­պե­տը, հա­զար թե­լե­րով կապ­ված է գյու­ղին… Մեծ, շեն, բար­գա­վա­ճող գյուղ է, օր օ­րի բա­րե­կարգ­վում, նոր տեսք է ստա­նում… Անդ­րե­յը չի բա­ցա­ռում, որ մի օր էլ ի­րենց պատ­մա­կան ու պատ­վա­կան գյու­ղը քա­ղա­քի կար­գա­վի­ճակ կս­տա­նա, ինչ­պես դա ե­ղավ Մար­տու­նու շր­ջա­նի Ճար­տար գյու­ղի պա­րա­գա­յում։ Գի­շե­րա­յին լու­սա­վո­րու­թյուն, ան­վա­նա­կոչ­ված փո­ղոց­ներ ու հրա­պա­րակ­ներ, բա քա­ղաքն էլ ինչ­պե՞ս է լի­նում։
1619 բնա­կիչ ու­նի հա­մայն­քը, 445 տն­տե­սու­թյուն ու 350 ծուխ… Ըստ հա­մայն­քա­պե­տի` մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կը կա­րե­լի է գնա­հա­տել ոչ թե բա­վա­րար, այլ` շատ լավ։ Մեծ Թա­ղե­րը շր­ջա­նի գյու­ղե­րից ա­ռանձ­նա­նում է ոչ միայն մե­ծու­թյամբ, այլև կազ­մա­կերպ­վա­ծու­թյամբ ու կա­յուն զար­գա­ցա­ծու­թյան աս­տի­ճա­նով։ Ծնունդ­ներ կան, ա­մուս­նա­ցող, նոր ըն­տա­նիք կազ­մող­ներ էլ կան ու կան։ Այս­տեղ աշ­խա­տա­տե­ղի խն­դիր չկա։ Ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րա­րի` Պա­վել Քա­լա­շյա­նի գոր­ծուն ա­ջակ­ցու­թյամբ գյու­ղի մեր­ձա­կայ­քում խա­ղո­ղայ­գի­ներ են հիմն­վել, որ­տեղ 80-100 մարդ է աշ­խա­տում՝ կա­յուն աշ­խա­տա­վար­ձով (օ­րը 7 հա­զար դրամ)` հո­գա­լով ըն­տա­նի­քի կա­րիք­նե­րը։ Բա­ցի դրա­նից, գյու­ղա­ցի­նե­րի մի ստ­վար մասն էլ աշ­խա­տանք ու­նի մեծ ու տի­պա­յին ա­նաս­նա­պա­հա­կան ֆեր­մա­յում։ Բնակ­չու­թյան մի մասն էլ զբաղ­ված է հա­մայն­քի տա­րած­քի հէ­կում աշ­խա­տե­լով։ Մի խոս­քով, թա­ղեր­ցի­ներն ա­պա­հով­ված են մշ­տա­կան աշ­խա­տան­քով։ Ա. Ալ­թու­նյա­նը թվար­կում է հեր­թա­կան աշ­խա­տա­վայ­րե­րը՝ ճա­նա­պար­հա­շի­նու­թյուն, սե­փա­կա­նաշ­նորհ­ված հո­ղա­տա­րածք­ներ և այլն: Նաև օ­ղու թոր­ման ար­տադ­րա­մաս է նա­խա­տես­վում կա­ռու­ցել։
Գյու­ղը շր­ջա­պատ­ված է ան­տառ­նե­րով, ին­չը ևս հա­վե­լյալ ե­կամ­տի աղ­բյուր է, վա­ռե­լա­փայ­տի խն­դիր գյու­ղը չու­նի։ Դպ­րոց, ման­կա­պար­տեզ, բուժ­կետ, ա­կումբ նոր չեն, հան­րա­պե­տու­թյան բազ­մա­թիվ գյու­ղե­րում նույ­նա­նուն շեն­քե­րի նո­րա­ցումն ու թար­մա­ցու­մը Մեծ Թա­ղեր չեն հա­սել։ Ման­կա­պար­տեզ է հա­ճա­խում 66 ե­րե­խա և ար­դեն նոր, երկ­րորդ ման­կա­պար­տեզ կա­ռու­ցե­լու խն­դիրն է մեջ­տեղ ե­կել։ Կր­թօ­ջա­խի ա­շա­կերտ­նե­րը հա­ճա­խում են Տո­ղի ար­վես­տի դպ­րոց։ Դպ­րո­ցը, ա­կումբն ու հա­մայն­քա­պե­տա­րա­նը լուրջ վե­րա­նո­րոգ­ման-վե­րա­կա­ռուց­ման խն­դիր ու­նեն, չի բա­ցառ­վում, որ ըն­թա­ցիկ տա­րում այդ ուղ­ղու­թյամբ ա­ռաջ­խա­ղա­ցում լի­նի։

Մեծ­թա­ղեր­ցի գե­նե­րալ-մա­յոր Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նը, ինչ­պես ա­սում են, ձեռ­քը միշտ գյու­ղի զար­կե­րա­կի վրա է պա­հում, օգ­նում է թե՜ անձ­նա­կան կա­պե­րի շնոր­հիվ և թե՜ ան­հա­տա­կան մի­ջոց­նե­րի հաշ­վին: Գյու­ղը մեծ է, փոքր ու մեծ խն­դիր­ներ միշտ կան ու կան, ե­րի­տա­սարդ գյու­ղա­պե­տը փոր­ձում է օգ­նել, բա­վա­րա­րել բո­լո­րի պա­հանջ­նե­րը, և ինչ­պես ինքն է վկա­յում` յու­րա­քան­չյու­րի հոգսն ի­րենն է նաև, հա­ճախ հա­մա­տեղ ու­ղի­ներ են փնտ­րում, լու­ծում­ներ ո­րո­նում, ե­թե հա­ջո­ղում են` շատ լավ, թե ոչ` չեն հու­սա­հատ­վում։ Այս­պես ապ­րում, ա­րա­րում են: Դան­դաղ, բայց իր թևերն է տա­րա­ծում լեռ­նա­յին գյու­ղը՝ Մեծ Թա­ղեր ա­նու­նով` պայ­քա­րի մեջ թրծ­ված, դժ­վա­րու­թյուն­նե­րի դի­մա­կա­յած, սա­կայն հպարտ ու պար­զե­րես ժա­մա­նա­կի քն­նու­թյու­նը բռ­նած գյու­ղը՝ իր ար­ժա­նա­վոր ու ար­ժա­նա­պա­տիվ զա­վակ­նե­րի մա­սին աս­քը շուր­թե­րին։ Գյու­ղա­ցի­նե­րը հա­մայն­քա­պե­տա­րան գա­լիս են հիմ­նա­կա­նում ի­րենց հո­ղակ­տոր­նե­րի թղ­թա­բա­նու­թյու­նը ճշ­տե­լու, ի­րա­վա­կան ա­ռու­մով կար­գա­վո­րե­լու հա­մար, մինչ այդ ա­նօ­րեն օգ­տա­գործ­վող տա­րածք­ներն են օ­րի­նա­կանց­նում։ Հա­ճե­լի էր լսել, թե գյու­ղա­ցին ինչ­պի­սի խնամ­քով, հո­գա­տա­րու­թյամբ է վե­րա­բեր­վում իր գլ­խա­վոր հարս­տու­թյա­նը՝ հո­ղին։
Գյու­ղի գլ­խա­վոր փո­ղոց­նե­րը ոչ միայն ան­վա­նա­կոչ­վում են, այլև գի­շե­րա­յին լու­սա­վո­րու­թյուն է անց­կաց­վում, 150 սյուն ար­դեն կար, այս օ­րե­րին մի հա­րյուր է­լեկտ­րա­սյուն էլ տե­ղադր­վում է։ Ա­մեն ինչ ար­վում է գյու­ղաբ­նա­կի բա­րե­կե­ցու­թյան, նրանց հոգ­սե­րը նվա­զա­գույ­նի հասց­նե­լու հա­մար։
Մեծ­թա­ղեր­ցի­նե­րը վս­տահ են, որ 2020 թվա­կանն ի­րենց գյու­ղի հա­մար շր­ջա­դար­ձա­յին է լի­նե­լու, շատ մեծ սպա­սե­լիք­ներ ու­նեն, բայց միայն սպա­սե­լիք­նե­րով չեն բա­վա­րար­վում ու ձեռք­նե­րը ծա­լած չեն նս­տում, նրանք քաջ գի­տակ­ցում են, որ ի­րենց բա­րե­կե­ցու­թյունն ա­ռա­ջին հեր­թին ի­րեն­ցից է կախ­ված, ի­հար­կե, ստա­նա­լով նաև պե­տու­թյան հո­գա­ծու­թյունն ու ա­ջակ­ցու­թյու­նը։
Մշա­կու­թա­յին կյան­քը գյու­ղում ոչ թե աշ­խույժ չէ, այլ ընդ­հան­րա­պես չկա։ Ա­կում­բի տա­նի­քը ներ­կա­յում վե­րա­նո­րոգ­վում է, երբ ար­դեն կու­նե­նան նոր­մալ մշա­կույ­թի տուն, նոր ար­դեն ու­ղի­ներ կգտ­նեն մարդ­կանց հոգևոր-մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ։
Վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի ցուց­մուն­քով, զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի բո­լոր ըն­տա­նիք­նե­րի դի­մում-խնդ­րագ­րե­րը հա­վաք­վում, ի մի են բեր­վում, և փոր­ձում են քայլ առ քայլ լու­ծում­ներ գտ­նել ու բա­վա­րա­րել նրանց պա­հանջ­նե­րը, դի­մում­նե­րը հիմ­նա­կա­նում բնա­կա­րա­նա­յին կամ վե­րա­նո­րոգ­ման հետ են առ­նչ­վում։ 2020-21թթ. այդ բո­լոր խն­դիր­նե­րին պետք է լու­ծում տր­վի։ Խմե­լու ջրի խն­դիր գյու­ղում չկա, գյու­ղը լրիվ գա­զի­ֆի­կաց­ված է, սա­կայն գյու­ղա­ցի­նե­րը գե­րա­դա­սում են փայտն ու թի­թե­ղյա վա­ռա­րան­նե­րը` և՜ է­ժան է, և՜ տաք, ա­սում են` ի­րենց հարս­տու­թյան` ան­տա­ռի հաշ­վին խնա­յում են սե­փա­կան մի­ջոց­նե­րը։ Ե­ղա­նա­կը չո­րա­յին է, Իշ­խա­նա­գե­տի ջու­րը պա­կա­սել է, գյու­ղա­ցի­նե­րը մտա­հոգ են, ե­թե ձյուն, անձրև չտե­ղաց, տա­րին բեր­քա­ռատ չի լի­նե­լու, բայց Աստ­ված մեծ է, մի տե­ղից լույս կծա­գի, ա­մե­նա­կարևո­րը` գյու­ղից հե­ռա­ցող, գյու­ղը լքող չլի­նի, մար­դիկ ի­րենց բա­րե­կե­ցու­թյու­նը, ի­րենց ա­պա­գան կա­պում են հայ­րե­նի գյու­ղի հետ՝ հույ­սը Աստ­ծուն, իսկ վա­ռո­դը չոր են պա­հում ու միշտ մեկ ձեռ­քը զեն­քի վրա, տղա­նե­րը՝ ի­րենց որ­դի­նե­րը, հո­ժա­րու­թյամբ ու մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ բա­նա­կից տուն են դառ­նում, ըն­տա­նիք կազ­մում, օ­ջախ ստեղ­ծում, որ հա­րատևի գյու­ղը՝ Մեծ Թա­ղեր ա­նու­նը դա­րե­րով իր հա­մար այ­ցե­քարտ դարձ­րած ու հա­վեր­ժի հետ ոտք մեկ­նած հյու­սում է իր նո­րօ­րյա պատ­մու­թյու­նը…

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.