[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻ ԱԶ­ԳՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՏԱ­ՆԸ ԿԱԶ­ՄԱ­ԿԵՐՊ­ՎԱԾ ՙՄԵՆՔ ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿԻ ԺԱ­ՌԱՆԳ­ՆԵՐՆ ԵՆՔ՚ Ե­ՐԵ­ԿՈ­ՅԻՆ ՀԻ­ՇԱ­ՏԱԿ­ՎԵՑ ԱՐ­ՑԱԽ­ՑԻ­ՆԵ­ՐԻ ՀԵ­ՐՈ­ՍՈՒ­ԹՅԱՆ ՄԱ­ՍԻՆ

Ա­լեք­սանդր Եր­կա­նյան

 Մո­տե­նում է Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում Խոր­հր­դա­յին Միու­թյան տա­րած հաղ­թա­նա­կի 75-ա­մյա փա­ռա­պանծ հո­բե­լյա­նը: 2020 թվա­կա­նը կն­շա­նա­վոր­վի որ­պես այդ հաղ­թա­նա­կի փա­ռա­վոր հի­շո­ղու­թյան ո­գե­կոչ­ման տա­րի: Նա­խա­տես­վում են մի շարք խո­շոր մի­ջո­ցա­ռում­ներ` նվիր­ված այդ պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյա­նը: Բնա­կա­նա­բար, այդ ա­մե­նին իր մաս­նակ­ցու­թյու­նը կբե­րի նաև Հայ մշա­կու­թա­լու­սա­վոր­չա­կան ՙԱ­րա­րատ՚ միու­թյու­նը, ո­րը մտա­դիր է 2020թ. մա­յի­սի 9-ի նա­խա­շե­մին անց­կաց­նել ՙՀա­յե­րի ա­վան­դը մեծ հաղ­թա­նա­կի գոր­ծում՚ ա­նու­նը կրող հե­տաքր­քիր մի­ջո­ցա­ռում: Ընդ ո­րում, կներ­կա­յաց­վեն ինչ­պես խոր­հր­դա­յին, այն­պես էլ ար­տերկ­րի հա­յե­րը:

Իսկ մինչ այդ` գար­նա­նը նա­խա­տես­վող կարևոր մի­ջո­ցառ­մանն ըն­դա­ռաջ, ՙԱ­րա­րա­տը՚ ո­րո­շեց Ռու­սաս­տա­նի հայ կա­նանց միու­թյան հետ հա­մա­տեղ Մոսկ­վա­յի Ազ­գու­թյուն­նե­րի տանն անց­կաց­նել ՙՄենք հաղ­թա­նա­կի ժա­ռանգ­ներն են՚ խո­րագ­րով ե­րե­կոն:
Ե­րե­կո­յին ե­լույթ ու­նե­ցած` ՙԱ­րա­րատ՚ միու­թյան խոր­հր­դի նա­խա­գահ Ալ­բի­նա Սու­քիա­սյա­նը նշեց ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի դեմ տա­րած հաղ­թա­նա­կի հս­կա­յա­կան կարևո­րու­թյու­նը նախ­կին ԽՍՀՄ տա­րած­քում ապ­րող բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար և այդ շար­քում ա­ռանձ­նաց­րեց հատ­կա­պես հայ ժո­ղովր­դին: Ծա­նուց­վեց ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին նա­խա­տես­վող` Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կի 75-ա­մյա­կին նվիր­ված ե­րե­կո­յի խո­րա­գի­րը` ՙՀա­յե­րի ա­վան­դը մեծ հաղ­թա­նա­կի գոր­ծում՚:
Ար­ժան­վույնս գնա­հա­տե­լով մար­տիկ­նե­րի` իր հայ­րե­նա­կից­նե­րի վաս­տա­կը, ՙԱ­րա­րատ՚ միու­թյու­նը նա­խան­շեց կա­յա­նա­լիք մի­ջո­ցառ­ման ե­լույթ­նե­րի թե­մա­նե­րը`
Հայ­կա­կան ԽՍՀ-ն Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին.
Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու գոր­ծու­նեու­թյու­նը պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին.

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի քա­ջա­րի մար­տիկ­նե­րը և հայ­կա­կան Չար­դախ­լու գյու­ղի ֆե­նո­մե­նը.
Ար­տերկ­րի հա­յե­րի հա­կա­ֆա­շիս­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը.
Հաղ­թա­նա­կած Բեռ­լի­նում Ռայ­խս­թա­գի պա­տե­րի մոտ հայ զին­վոր­նե­րի պա­րը պատ­կե­րող կտա­վի նվի­րա­բե­րու­մը Մոսկ­վա­յի Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի թան­գա­րա­նին.
Մոսկ­վա­յի պաշտ­պան Հայկ Շա­դուն­ցի հե­րո­սա­կան ա­րար­քը, ո­րի մա­սին քիչ բան է հայտ­նի:
Պատ­մա­բան, հա­յա­գետ և հրա­պա­րա­կա­խոս Ա­լեք­սանդր Եր­կա­նյա­նը ներ­կա­նե­րին պատ­մեց ֆա­շիզ­մի տա­պալ­ման գոր­ծում հա­յե­րի ու­նե­ցած մեծ մաս­նակ­ցու­թյան մա­սին: Ա­ռա­վել հան­գա­մա­նո­րեն նա անդ­րա­դար­ձավ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ղա­րա­բաղ­ցի­նե­րի ցու­ցա­բե­րած ա­նօ­րի­նակ սխ­րանք­նե­րին: Ալ. Եր­կա­նյա­նը հի­շեց­րեց, որ բո­լոր խո­շոր հայ զո­րա­վար­նե­րը սե­րում էին Ար­ցա­խից (Ղա­րա­բա­ղից)` Խոր­հր­դա­յին Միու­թյան կրկ­նա­կի հե­րոս, Խոր­հր­դա­յին Միու­թյան մար­շալ Հով­հան­նես Բաղ­րա­մյա­նը, Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս, Զրա­հա­տան­կա­յին զոր­քե­րի գլ­խա­վոր մար­շալ Հա­մա­զասպ Բա­բա­ջա­նյա­նը, Ա­վիա­ցիա­յի մար­շալ Սեր­գեյ Խու­դյա­կո­վը (Ար­մե­նակ Խան­փե­րյանց), Ին­ժե­նե­րա­կան զոր­քե­րի մար­շալ Սեր­գեյ Ա­ղա­նո­վը, Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս, Խոր­հր­դա­յին Միու­թյան նա­վա­տոր­մի ծո­վա­կալ Ի­վան Ի­սա­կո­վը (Հով­հան­նես Ի­սա­հա­կյան): Երկ­րի լա­վա­գույն օ­դա­չու­նե­րից էր քա­ջա­րի ղա­րա­բաղ­ցի, Խոր­հր­դա­յին Միու­թյան կրկ­նա­կի հե­րոս Նել­սոն Ստե­փա­նյա­նը:
Ա­լեք­սանդր Եր­կա­նյա­նը ներ­կա­յաց­րեց այս և հայ ժո­ղովր­դի մյուս պան­ծա­լի զա­վակ­նե­րի հե­րո­սա­կան ու­ղին. 24 ղա­րա­բաղ­ցի­ներ դար­ձան Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս­ներ, 7-ը` Փառ­քի բո­լոր 3 աս­տի­ճան­նե­րի շքան­շա­նա­կիր­ներ, տաս­նյակ ղա­րա­բաղ­ցի­ներ դար­ձան գե­նե­րալ­ներ ու ծո­վա­կալ­ներ: Այ­նու­հետև, հի­շա­տա­կե­լով ղա­րա­բաղ­ցի­նե­րի հե­րո­սու­թյան մա­սին, կանգ ա­ռավ մար­շալ­ներ Բաղ­րա­մյա­նի ու Բա­բա­ջա­նյա­նի, ինչ­պես նաև Խոր­հր­դա­յին Միու­թյան 7 հե­րոս­նե­րի, 12 գե­նե­րալ­նե­րի ու 57 գն­դա­պետ­նե­րի ծնն­դա­վայ­րը հան­դի­սա­ցող հայ­կա­կան Չար­դախ­լու գյու­ղի ֆե­նո­մե­նի վրա: Ներ­կա­նե­րը հե­տաք­րք­րու­թյամբ հետևե­ցին նաև ՙԱ­րա­րատ՚ միու­թյան ան­դամ, 87-ա­մյա ին­ժե­ներ-շի­նա­րար Վար­դան Տեր-Մի­նա­սյա­նի ե­լույ­թին: Դեռ փոք­րիկ տղա էր, երբ ներ­կա էր Կար­միր հրա­պա­րա­կում 1945թ. հու­նի­սի 22-ի Հաղ­թա­նա­կի շքեր­թին:
Russia-artsakh.ru