[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՂ ՀԱ­ՋՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐՆ ՈՒ­ՂԵ­ԿԻՑ ԼԻ­ՆԵՆ

Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ
ք. Աս­կե­րան

 Նո­րա­գյու­ղը Աս­կե­րա­նի շր­ջա­նի, ինչ­պես նաև հան­րա­պե­տու­թյան խո­շո­րա­գույն և զար­գա­ցող բնա­կա­վայ­րե­րից է։

Նոր գյու­ղը հիմ­նադր­վել է 1966 թվա­կա­նին, երբ հին Նո­րա­գյու­ղից և Սար­դա­րա­շե­նից բնակ­չու­թյունն ի­ջել և բնա­կու­թյուն է հաս­տա­տել հար­թա­վայ­րա­յին տե­ղա­մա­սում՝ ՙՀաղ­թա­նակ՚ կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գահ Ար­շա­վիր Գալս­տյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ։

Նո­րա­գյու­ղը գտն­վում է Աս­կե­րա­նից՝ 7, իսկ Ստե­փա­նա­կեր­տից 17 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա։ Ու­նի 2297.7 հա տա­րածք, ո­րից 1559.14 հա-ն գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան, 372.0 հա-ն` ան­տա­ռա­յին հո­ղեր են։
346 տնա­յին տն­տե­սու­թյամբ և 1550 բնա­կիչ­նե­րի ընդգրկմամբ այ­սօր­վա Նո­րա­գյուղն օ­րե­ցօր ծաղ­կե­լու և շե­նա­նա­լու մի­տում ու­նի։ Այս գյու­ղում ակն­հայտ աշ­խա­տա­սի­րու­թյունն աչք է շո­յում։
Գոր­ծում են գյու­ղա­պե­տա­րան, մշա­կույ­թի տուն, բուժ­կետ, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Վի­տա­լի Պետ­րո­սյա­նի ա­նու­նը կրող միջ­նա­կարգ դպ­րոց, ման­կա­պար­տեզ, Աս­կե­րա­նի ար­վես­տի դպ­րո­ցի և ՄՊՍԿ-ի մաս­նա­ճյու­ղեր։
Միջ­նա­կարգ դպ­րո­ցում սո­վո­րում է 247 ա­շա­կերտ, դա­սա­վան­դում 33 ու­սու­ցիչ։ Դպ­րո­ցը լրի­վու­թյամբ ա­պա­հով­ված է մաս­նա­գետ­նե­րով:
Նո­րա­գյու­ղի բնակ­չու­թյունն զբաղ­վում է այ­գե­գոր­ծու­թյամբ, բան­ջա­րա­բու­ծու­թյամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ և մեղ­վա­բու­ծու­թյամբ՝ ար­դյունքն ի­րաց­նե­լով ինչ­պես գյու­ղում, այն­պես էլ գյու­ղից դուրս։
Գյու­ղում շա­տերն են զբաղ­վում նաև ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյամբ, ո­րի տա­րածք­նե­րը կազ­մում են հա­մա­րյա 15000 քառ. մետր։
Վլա­դի­միր Պետ­րո­սյա­նը 4 ա­միս է, ինչ ղե­կա­վա­րում է հա­մայն­քը, լց­ված է լա­վա­տե­սու­թյամբ և մեծ ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լու մտադ­րու­թյամբ։
Նա շեշ­տեց, որ 2019 թվա­կա­նին լրի­վու­թյամբ լուծ­վել է գյու­ղի փո­ղո­ցա­յին լու­սա­վո­րու­թյան հար­ցը՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րով, ինչ­պես նաև բա­րե­գոր­ծա­կան հի­մունք­նե­րով։
ՙՍո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րով դեկ­տեմ­բեր ամ­սում բա­րե­կարգ­վել է հին գյու­ղի ՙՎե­րին ջուր՚ կոչ­վող աղ­բյու­րը, կա­ռուց­վել է նաև տա­ղա­վար։ Այդ աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցել է գյու­ղի ակ­տիվ ե­րի­տա­սար­դու­թյու­նը։

Մեր զրույ­ցի ըն­թաց­քում խո­սե­ցինք նաև Նո­րա­գյու­ղի մշա­կու­թա­յին կյան­քի մա­սին։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րը ոգևո­րու­թյամբ և հպար­տու­թյամբ ներ­կա­յաց­րեց կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը։
Այս­տեղ մշա­կու­թա­յին ա­ռօ­րյան բազ­մա­բո­վան­դակ է ու հե­տաքր­քիր։ Բո­լոր հի­շար­ժան և տոն օ­րե­րը հա­մայն­քում նշ­վում են բարձր մա­կար­դա­կով։ Կազ­մա­կերպ­վում են տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնց մեջ աչ­քի են զարն­վում մա­տաղ և ե­րի­տա­սարդ սե­րունդ­նե­րի մեջ հայ­րե­նա­սի­րու­թյունն ա­վե­լի ամ­րապն­դող մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Ակ­տի­վո­րեն ի­րա­կա­նաց­վում են շա­բա­թօ­րյակ­ներ, էքս­կուր­սիա­ներ, ին­տե­լեկ­տուալ խա­ղեր։
Ա­մուր հիմ­քե­րի վրա է նաև հա­մայնք-դպ­րոց կա­պը։ Մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նի Աս­կե­րա­նի ար­վես­տի դպ­րո­ցի և ՄՊՍԿ-ի մաս­նա­ճյու­ղե­րի առ­կա­յու­թյու­նը հա­մայն­քում, ո­րի ար­դյուն­քում ե­րե­խա­նե­րի մեջ ա­վե­լա­նում է սե­րը դե­պի ազ­գա­յին ար­վեստն ու մշա­կույ­թը։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րը խո­սեց նաև սպոր­տի բնա­գա­վա­ռում Նո­րա­գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րի մաս­նակ­ցու­թյան և հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին։ Ցա­վոք, հա­մայնքն այ­սօր չու­նի պատ­շաճ մար­զա­դաշտ, որ­տեղ ե­րի­տա­սար­դու­թյու­նը կկա­րո­ղա­նար ինչ­պես հարկն է զբաղ­վել սպոր­տով։
Բար­գա­վա­ճող Նո­րա­գյուղն ու­նի նաև դեռևս չլուծ­ված խն­դիր­ներ. գյու­ղում ա­ռայժմ չկա զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թող։ Այս հար­ցը Նո­րա­գյու­ղի հա­մայն­քի ղե­կա­վա­րի հա­մար ա­մե­նաա­ռաջ­նա­հերթն է։
ՙՆա­խա­տե­սում եմ հա­մա­գյու­ղա­ցի­նե­րիս ու­ժե­րով և մի­ջոց­նե­րով հու­շար­ձա­նը վե­րա­կա­ռու­ցել, բա­րե­կար­գել շր­ջա­կա տա­րած­քը։ Մտա­ծում ենք նաև գյու­ղի խա­ղահ­րա­պա­րա­կի մոտ գե­ղե­ցիկ պու­րակ կա­ռու­ցել, ստեղ­ծել նաև հա­ճե­լի ժա­ման­ցի վայր։
Նա­խա­տե­սում ենք ի­րա­կա­նաց­նել գյու­ղի փո­ղոց­նե­րի բա­րե­կար­գում, վերջ­նա­կա­նա­պես լու­ծել աղ­բա­հա­նու­թյան հար­ցը։ Ա­նե­լիք­ներ ու­նենք խմե­լու և ո­ռոգ­ման ջրե­րի լրի­վու­թյամբ կար­գա­վոր­ման գոր­ծում։ Կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման է են­թա­կա հան­դի­սու­թյուն­նե­րի տան շեն­քը։
ՙՈւ­րա­խու­թյամբ եմ շեշ­տում, որ գյու­ղից ար­տա­գաղթ չկա, յու­րա­քան­չյուր ոք՝ ըն­տա­նիք կազ­մե­լով, ցան­կա­նում է բնա­կու­թյուն հաս­տա­տել այս­տեղ։ Ու­նենք 10-ից ա­վե­լի դի­մու­մա­տու­ներ, ո­րոնք տուն կա­ռու­ցե­լու հա­մար տնա­մերձ են ցան­կա­նում ձեռք բե­րել, ին­չը դեռևս հնա­րա­վոր չէ բա­վա­րա­րել,-նշեց Վ. Պետ­րո­սյա­նը։-Գյու­ղի զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում մտա­դիր ենք լու­ծել այդ խն­դի­րը, բնա­կե­լի նոր թա­ղա­մաս կա­ռու­ցել՝ հո­ղա­մա­սը մարդ­կանց տրա­մադ­րե­լով անվ­ճար՚: Հա­րյուր տո­կո­սով հա­մայն­քա­յին բյու­ջեն կա­տա­րած հա­մայն­քի ղե­կա­վա­րը շեշ­տեց, որ նո­րա­գյուղ­ցի­ներն ա­մե­նայն բա­րեխղ­ճու­թյամբ են կա­տա­րում ի­րենց հար­կա­յին պար­տա­կա­նու­թյուն­նե­րը՝ դրա­նով հեշ­տաց­նե­լով հա­մայն­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տանք­նե­րը։
Մեր զրույ­ցի վեր­ջում, իմ այն հար­ցին, թե, ինչ կմաղ­թի հա­մայն­քի ղե­կա­վա­րը գյու­ղի բնակ­չու­թյա­նը՝ Վլա­դի­միր Պետ­րո­սյանն ա­սաց. ՙՀա­րա­զատ գյուղս ցան­կա­նում եմ ա­վե­լի շե­նա­ցած ու հզոր տես­նել, իսկ դրան հաս­նե­լու հա­մար ակն­կա­լում եմ բո­լո­րիս սր­տա­ցա­վու­թյունն ու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Ան­տար­բեր և ա­նու­շա­դիր չլի­նենք, մի­մյանց հան­դեպ տա­ծենք հո­գա­տա­րու­թյուն, փո­խա­դարձ հար­գանք…՚,-ա­սում է նա:

Ինչ խոսք, այս հա­մայն­քում աշ­խա­տե­լու, ա­վե­լիին հաս­նե­լու մեծ ցան­կու­թյուն­ներ կան, և դրանք ան­պայ­ման ի­րա­կա­նու­թյուն կդառ­նան, քան­զի նո­րա­գյուղ­ցին միշտ էլ հեն­վել է սե­փա­կան ու­ժե­րին և նախ­նի­նե­րից ժա­ռան­գած աշ­խա­տա­սի­րու­թյա­նը։