[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ԲԱՂՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը հուն­վա­րի 24-ին ԶԼՄ¬նե­րին ներ­կա­յաց­րեց ո­լոր­տի 2019թ. գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ հաշ­վետ­վու­թյուն։ Մա­մու­լի ա­սու­լի­սին նա­խա­րա­րը պար­զա­բա­նեց հա­մա­կար­գի 17 բուժ­հիմ­նարկ­նե­րի (7-ը շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­ներ) կող­մից կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը, պետ­բյու­ջեով նա­խա­տես­ված ծախ­սերն ու ծրագ­րե­րը, և անդ­րա­դար­ձավ բժշ­կա­կան սար­քե­րին ու սար­քա­վո­րում­նե­րին, ար­տա­հի­վան­դա­նո­ցա­յին և հան­րա­յին ա­ռող­ջա­պա­հա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րին։

Ընդ­հա­նուր առ­մամբ, ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի 2019թ. պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծով նա­խա­տես­ված ծախ­սե­րը կազ­մել են 6 մլրդ 923,4 մլն դրամ՝ 2018-ի՝ 6 մլրդ 151,8 մլն դրա­մի փո­խա­րեն, ին­չը պետ­բյու­ջեում կազ­մում է 5,7%։ 2019թ. հա­մա­կար­գի կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 6 մլրդ 720,4 մլն դրամ։ Բյու­ջեն կա­տար­վել է 97,1%¬ով։ 2019թ. հուն­վա­րից վե­րա­կազ­մա­կերպ­ման ձևով Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նին է միաց­վել ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սե­րը, իսկ ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վոր­մա­նը՝ ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նո­ցը։ Ա. Բաղ­րյա­նի հա­վաստ­մամբ՝ այս բուժ­հիմ­նարկ­նե­րի միա­վոր­ման ար­դյուն­քում հաս­տիք­նե­րի կր­ճա­տում չի կա­տար­վել։ Նշյալ գոր­ծըն­թա­ցը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռել ար­դյու­նա­վետ ու նպա­տա­կա­յին տնօ­րի­նել առ­կա նե­րուժն ու ֆի­նան­սա­կան ծախ­սե­րը, ինչ­պես նաև բարձ­րաց­նել բուժս­պա­սարկ­ման մատ­չե­լիու­թյունն ու ո­րա­կը։
Հա­մա­կար­գում գոր­ծում են տե­ղա­մա­սա­յին 5 հի­վան­դա­նոց, գյու­ղա­կան բժշ­կա­կան 20 ամ­բու­լա­տո­րիա և բու­ժակ¬ման­կա­բար­ձա­կան 205 կետ։
2019-ին շա­հա­գործ­ման է հան­ձն­վել Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման նո­րա­կա­ռույց շեն­քը։ Այն հա­մալր­վել է 365 մլն դրամ գու­մա­րի բժշ­կա­կան սար­քա­վո­րում­նե­րով ու անհ­րա­ժեշտ գույ­քով։ Տար­վա ըն­թաց­քում բա­րե­գոր­ծա­կան հի­մունք­նե­րով վե­րա­նո­րոգ­վել ու սար­քա­վո­րում­նե­րով հա­մալր­վել է Հադ­րու­թի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման ծնն­դա­բե­րա­կան բա­ժան­մուն­քը։ Նա­խա­տես­վում է Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րո­գել և անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­նե­րով հա­մալ­րել նույն բուժ­միա­վոր­ման ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան բա­ժան­մուն­քը, ինչ­պես նաև վե­րա­պատ­րաս­տել մաս­նա­գետ­նե­րին։ Նշ­ված բա­ժան­մուն­քը շա­հա­գործ­ման կհան­ձն­վի 2020-ի մարտ¬ապ­րիլ ա­միս­նե­րին։ Նա­խա­րա­րի պար­զա­բան­մամբ՝ պետ­բյու­ջեի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վել է նաև Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նի 2-րդ հար­կը՝ շուրջ 1000 քառ. մետր մա­կե­րե­սով։ Քա­նի որ ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րար­նե­րի կող­մից նոր կա­ռուց­վող ծնն­դա­տան շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը կանգ­նեց­ված են ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով, ուս­տի կա­ռա­վա­րու­թյան մի­ջոց­նե­րով Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նի հին մաս­նա­շեն­քի ման­կա­բար­ձա­կան բա­ժան­մուն­քի ծնն­դա­բե­րա­կան բլո­կում, հետծ­նն­դա­բե­րա­կան հի­վան­դա­սե­նյակ­նե­րում ու նո­րած­նա­յին բա­ժան­մուն­քում ի­րա­կա­նաց­վե­ցին բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ։ Ձեռք է բեր­վել նաև հա­մա­պա­տաս­խան գույք։ Կա­ռուց­վող նոր մաս­նա­շեն­քի ա­ռու­մով նա­խա­րա­րը հա­վաս­տիաց­րեց, որ փոր­ձում են ու­րիշ բա­րե­րար­նե­րի ևս ներգ­րա­վել` շի­նա­րա­րու­թյա­նը ըն­թացք տա­լու հա­մար։ Խո­սե­լով նոր բուժ­միա­վո­րում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, Ա. Բաղ­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ սկս­վել է Քար­վա­ճա­ռի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման նոր շեն­քի կա­ռուց­ման աշ­խա­տան­քը։ Նա­խա­տես­վում է նաև բուժ­միա­վո­րում­ներ կա­ռու­ցել Աս­կե­րա­նում և Շու­շիում։

Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում աշ­խա­տում է 336 բժիշկ, 1366 բուժ­քույր, 923 ադ­մի­նիստ­րա­տիվ և այլ աշ­խա­տող։ Բուժ­հիմ­նարկ­նե­րի մահ­ճա­կա­լա­յին ֆոն­դը 755 է։ Հա­մա­կար­գում առ­կա է սա­նի­տա­րա­կան 41 տրանս­պոր­տա­յին մի­ջոց և 7 ռեա­նի­մո­բիլ։ 2020թ. նա­խա­տես­վում է պար­կը հա­մալ­րել 10 նոր մե­քե­նա­յով։ Անդ­րա­դառ­նա­լով բուժ­հիմ­նարկ­նե­րում նեղ մաս­նա­գետ­ներ չու­նե­նա­լու ցա­վա­լի խնդ­րին, Ա. Բաղ­րյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ մինչև 2024թ. ո­լոր­տը կադ­րե­րի խն­դիր չի ու­նե­նա։ Ներ­կա­յումս շուրջ 400 ու­սա­նո­ղի հետ պայ­մա­նագ­րեր են ձևա­կերպ­ված, հա­մա­ձայն ո­րոնց` ու­սումն ա­վար­տե­լուց հե­տո նրանք ի­րենց մաս­նա­գի­տու­թյամբ աշ­խա­տե­լու են Ար­ցա­խում։ 2019թ. Երևա­նի Մ. Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշ­կա­կան հա­մալ­սա­րան է ըն­դուն­վել 28 դի­մորդ, ո­րից 18-ը պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում։ Ար­ցա­խի շր­ջան­նե­րը նեղ մաս­նա­գետ­նե­րով հա­մալ­րե­լու հա­մար հետ­դիպ­լո­մա­յին մաս­նա­գի­տա­ցում անց­նե­լու նպա­տա­կով կլի­նի­կա­կան օր­դի­նա­տու­րա է ըն­դուն­վել 23 բժիշկ, ո­րից 6-ը` վճա­րո­վի հի­մունք­նե­րով։ Նրանց բո­լո­րի հետ կնք­վել են պայ­մա­նագ­րեր՝ ա­վար­տե­լուց հե­տո հա­մա­կար­գում աշ­խա­տան­քի անց­նե­լու պայ­մա­նով։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ` շր­ջա­նա­յին բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րը բժիշկ մաս­նա­գետ­նե­րով հա­մալ­րե­լու նպա­տա­կով ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն է տրա­մադր­վում պետ­պատ­վե­րի շր­ջա­նա­կում ու­սում ստա­ցած բժշ­կին։ Հա­մա­ձայն այս ծրագ­րի` նո­րա­վարտ 4 բժշ­կի աշ­խա­տա­վար­ձե­րին սահ­ման­վել է 30-50% հա­վե­լավ­ճար ու բնակ­վարձ։ Շա­րու­նակ­վում է ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն հատ­կաց­վել ՀՀ¬ից Ար­ցախ տե­ղա­փոխ­ված բժիշկ¬մաս­նա­գետ­նե­րին։ Ծրագ­րից օգտ­վում է 30 բժիշկ։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի բժիշկ¬մաս­նա­գետ­նե­րը կշա­րու­նա­կեն վե­րա­պատ­րաստ­վել ՀՀ ու ար­տերկ­րի տար­բեր կլի­նի­կա­նե­րում։ Նա­խա­րա­րը ման­րա­մաս­նեց ո­լոր­տում կազ­մա­կեր­պած սե­մի­նար­նե­րի ու գի­տա­ժո­ղով­նե­րի, տար­բեր բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նող­նե­րին տր­վող լի­ցեն­զիա­նե­րի գոր­ծըն­թա­ցը։ 2019-ին հի­վան­դա­նո­ցա­յին բու­ժօգ­նու­թյուն է ստա­ցել ա­վե­լի քան 20 հազ. մարդ, 2018-ի` 19 հազ. 200-ի դի­մաց։ Կա­տար­վել են բազ­մա­պի­սի լա­բո­րա­տոր գոր­ծի­քա­յին և դժ­վա­րա­մատ­չե­լի հե­տա­զո­տու­թյուն­ներ։ Ի­րա­կա­նաց­վել է 6840 վի­րա­հա­տու­թյուն, 2018թ.-ի՝ 6426-ի դի­մաց։ Գյու­ղա­կան բնակ­չու­թյան շր­ջա­նում ա­ռաջ­նա­յին բու­ժօգ­նու­թյան ո­րա­կի բարձ­րաց­ման հա­մար կա­տար­վել են մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ, ընդ ո­րում` 403 գյու­ղա­կան այց, ո­րի շր­ջա­նակ­նե­րում կա­տար­վել են մաս­նա­գի­տա­կան խոր­հր­դատ­վու­թյուն­ներ բնակ­չու­թյան շր­ջա­նում։ ՀՀ և ար­տերկ­րի տար­բեր մաս­նա­գետ­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ կազ­մա­կերպ­ված ՙԲաց դռ­նե­րի օր՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կա­տար­վել է 2418 խոր­հր­դատ­վու­թյուն, 1557 հե­տա­զո­տու­թյուն և 371 վի­րա­հա­տու­թյուն։ Ա. Բաղ­րյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ շա­րու­նա­կե­լու են էլ ա­վե­լի ամ­րապն­դել հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ՀՀ և ար­տերկ­րի ա­ռա­ջա­տար կլի­նի­կա­նե­րի հետ։ 2019թ. բա­րե­գոր­ծա­կան հի­մունք­նե­րով ո­լոր­տին տրա­մադր­վել են 544 մլն դրամ ար­ժո­ղու­թյան դե­ղո­րայք և բժշ­կա­կան նշա­նա­կու­թյան ապ­րանք­ներ։ Դի­տարկ­վող ժա­մա­նա­կաըն­թաց­քում բնակ­չու­թյա­նը անվ­ճար հատ­կաց­վել է շուրջ 200 մլն դրա­մի դե­ղո­րայք։ Պետ­բյու­ջեով ո­րոշ հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող 282 քա­ղա­քա­ցի­նե­րի բուժ­ման ծախ­սե­րը փոխ­հա­տուց­վել են, հատ­կաց­վել է նաև ճա­նա­պար­հա­ծախս։ 2019թ.-ին ՀՀ է ու­ղեգր­վել 1100 հի­վանդ (բնակ­չու­թյան 0,6%). ու­ղեգր­ված­նե­րի 48 %-ը մինչև 18 տա­րե­կան ե­րե­խա­ներ են։ Նրանք հիմ­նա­կա­նում չա­րո­րակ նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րով և այլ բարդ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի են­թա­կա հի­վանդ­ներն էին։ 2019-ին ԱՀ բուժ­հիմ­նարկ­նե­րում գրանց­վել է 1994 ե­րե­խա­յի ծնունդ, ո­րից 1698¬ը՝ Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում։ Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն որ­պես կարևոր ձեռք­բե­րում ա­ռանձ­նաց­րեց է­լեկտ­րո­նա­յին ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի ներդ­նու­մը։ Նրա խոս­քով՝ այն կար­գա­վո­րել է քա­ղա­քա­ցի­նե­րի հեր­թագր­ման գոր­ծըն­թա­ցը, ինչ­պես նաև պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման մե­խա­նիզմ­նե­րը։ Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով՝ 2019-ին ար­ձա­նագր­վել է մահ­վան 1155 դեպք, նա­խորդ տար­վա 1185-ի դի­մաց։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րի հա­մա­ձայն` ար­ձա­նագր­ված 1075 մահ­վան դեպ­քից 250-ը հի­վան­դա­նո­ցա­յին մա­հեր էին, իսկ 825-ը՝ ամ­բու­լա­տոր։ Դի­տարկ­վող ժա­մա­նա­կաշր­ջա­նում Ար­ցա­խում հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան ի­րա­վի­ճա­կը 2018թ.-ի հա­մե­մատ հան­գիստ է ե­ղել։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դու­նե­լու­թյու­նը կազ­մա­կերպ­վում է շա­բաթ­վա բո­լոր աշ­խա­տան­քա­յին օ­րե­րին, գոր­ծում է նաև թեժ գիծ՝ 30-03 կարճ հա­մա­րով։ Բարձ­րաց­ված հար­ցերն, ըստ նա­խա­րա­րի, ստա­ցել են հա­մա­պա­տաս­խան լու­ծում­ներ։
Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի ծախ­սերն ու ծրագ­րե­րը պար­զա­բա­նե­լուց հե­տո, Ա. Բաղ­րյա­նը պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։ Դրանք վե­րա­բե­րում էին վե­րոն­շյալ ծա­ռա­յու­թյուն­նե­րի խնդ­րա­հա­րույց մա­սե­րին, հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան ի­րա­վի­ճա­կին, հատ­կա­պես Չի­նաս­տա­նում օ­րերս գլուխ բարձ­րաց­րած կո­րո­նա­վի­րու­սին, գյու­ղա­կան շր­ջան­նե­րում մաս­նա­գետ­նե­րի պա­կա­սին, բու­ժաշ­խա­տող­նե­րի մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման բարձ­րաց­ման խն­դիր­նե­րին, բու­ժա­պա­հո­վագր­մա­նը և մի շարք այլ հար­ցե­րի։ Նա­խա­րա­րը գնա­հա­տեց և ող­ջու­նեց օ­բյեկ­տիվ ար­ված ան­կեղծ դի­տար­կում­նե­րը և խոս­տա­ցավ հե­տա­մուտ լի­նել բարձ­րաց­ված խն­դիր­նե­րի պար­զա­բան­մանն ու թե­րու­թյուն­նե­րի վե­րաց­մա­նը։