[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ԹԵՐՔ. ՄԵԾ ԳՅՈՒ­ՂԻ ՄԵԾ ՀՈԳ­ՍԵ­ՐԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­թերք գյու­ղը հա­րուստ ան­ցյալ ու պատ­մամ­շա­կու­թա­յին լուրջ ար­ժեք­ներ ու­նե­ցող ար­ցա­խյան հի­նա­վուրց բնա­կա­վայ­րե­րից է, այն որ­պես իշ­խա­նա­նիստ կենտ­րոն հի­շա­տակ­վել է դեռևս ուշ միջ­նա­դա­րից, տա­րա­ծաշր­ջա­նում հա­մար­վել տն­տե­սա­կան և առևտրա­յին կարևոր հան­գու­ցա­կետ: Թար­թա­ռի ձա­խափ­նյա բարձ­րա­դիր սա­րա­հար­թում թա­ռած գյու­ղի գե­ղեց­կու­թյու­նը հատ­կա­պես հարևան Գե­տա­վա­նից է լավ երևում:

Գյու­ղի հյու­սի­սա­յին սահ­մա­նով ձգ­վում է Մռա­վի լեռ­նաշղ­թան: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին շր­ջա­նի շատ գյու­ղե­րի նման Հա­թեր­քը ևս եր­կու ան­գամ հայ­տն­վել է թշ­նա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ: Հա­թերք­ցի­նե­րի մա­սին թևա­վոր խոս­քե­րը շատ են. ՙԱ­մեն գյու­ղից մի պել (խենթ) բե­րեք, Հա­թեր­քից` ո­րը պա­տա­հի՚, ՙԹուխպ հետ տվող հա­թերք­ցիք՚, սրանք բնու­թագ­րում­ներ են, ո­րոնք բա­ցա­հայ­տում են այս գյու­ղում ապ­րող­նե­րի խի­զա­խու­թյու­նը, խեն­թու­թյու­նը, հաս­տա­տա­կա­մու­թյունն ու սկզ­բուն­քայ­նու­թյու­նը: Էլ ինչ­պե՞ս կա­րե­լի է բա­ցատ­րել ան­զեն կա­նանց ու ե­րի­տա­սարդ­նե­րի՝ ԽՍՀՄ ՆԳՆ զոր­քե­րի ե­րեք տաս­նյա­կից ա­վե­լի զին­վո­րա­կան­նե­րին զի­նա­թա­փելն ու շր­ջա­կա գյու­ղե­րից պա­տանդ վերց­ված տաս­նյակ հայ ե­րի­տա­սարդ­նե­րի ա­զա­տու­թյու­նը պա­հան­ջե­լը, կամ օ­մո­նա­կան­նե­րի մուտքն ար­գե­լե­լը: Հա­թերքն ար­ցա­խյան պա­տե­րազ­մում 47 զոհ է տվել: 2016-ի ապ­րի­լյան սրաց­ման օ­րե­րին, ցա­վոք, ևս եր­կու հե­րոս միա­ցավ նա­հա­տակ­նե­րի շար­քին: Բռ­նա­գաղթ ապ­րած ու կր­կին շե­նա­ցած բազ­մա­թիվ այլ հա­մայ­նք­նե­րի պես այս­տեղ էլ այ­սօր հոգ­սերն ու խն­դիր­նե­րը քիչ չեն, լուծ­ման ու­ղի­նե­րը` դժ­վար հա­սա­նե­լի:
Մինչև Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը գյու­ղը են­թաշր­ջա­նի կենտ­րոնն էր հա­մար­վում և ու­ներ 2800 բնա­կիչ: Այ­սօր Հա­թե­քը 2000 բնա­կիչ ու­նի, պետք է ա­սել, որ կենտ­րո­նի հա­մա­րումն այ­սօր ևս հա­թերք­ցի­նե­րը ձգ­տում են չզի­ջել: Եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի խա­նութ­նե­րը, դեմ դի­մաց գոր­ծող գե­ղեց­կու­թյան սրահ­նե­րը, ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակն ու կից ՙքաղցր բամ­բակ՚ վեր­տա­ռու­թյամբ կր­պա­կը և այլ ատ­րի­բուտ­ներն այս­տեղ մշ­տա­կան են: ՏԻՄ վեր­ջին ընտ­րու­թյուն­նե­րին գյու­ղա­ցի­նե­րը գրե­թե միա­ձայն ե­րի­տա­սարդ հա­մայն­քա­պետ են ընտ­րել: Գյու­ղի խն­դիր­նե­րին ման­կուց քա­ջա­տե­ղյակ Վար­դան Գրի­գո­րյա­նը շր­ջա­նի ա­զա­տագր­ման մար­տե­րում զոհ­ված, ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի ար­ժա­նա­ցած շքան­շա­նա­կիր Բար­մեն Գրի­գո­րյա­նի որ­դին է: Գյու­ղա­մի­ջում հա­վաք­ված տա­րեց­նե­րը գյու­ղա­պե­տի մի քա­նի ամս­վա աշ­խա­տան­քից գո­հու­նա­կու­թյուն են հայտ­նում. ջրի հարցն է ո­րո­շա­կիո­րեն կար­գա­վո­րել, գյու­ղի զար­գաց­ման կոնկ­րետ ծրա­գիր ու­նի, մնում է օգ­նող­ներ գտն­վեն:
Հա­մայն­քա­պե­տի խոս­քով՝` ներ­կա­յում Հա­թեր­քը եր­կու մեծ խն­դիր ու­նի` ջուր և ճա­նա­պարհ­ներ:

ՙՋուր շատ ու­նենք, մոտ 2000 տոն­նա ջուր է մտ­նում գյուղ, ջրա­տար ցանցն է ա­ղե­տա­լի վի­ճա­կում: Գյու­ղա­ցի­նե­րը տա­րի­ներ շա­րու­նակ ա­նար­գել միա­ցել են ընդ­հա­նուր ջրա­տա­րին` այդ­պի­սով խն­դիր­ներ ստեղ­ծե­լով ամ­բողջ գյու­ղի հա­մար: Հի­մա թա­ղա­մա­սե­րով ենք ջու­րը մա­տա­կա­րա­րում, խնդ­րել ենք համ­բե­րել, մինչև ողջ ջրա­տար ցան­ցը փոխ­վի: Քա­նի ա­միս է՝ գյու­ղա­պե­տով, ա­վա­գա­նիով ջրի տեր ենք դար­ձել՚,-կա­տա­կում է նա: Մոտ ա­պա­գա­յում բնա­կիչ­նե­րի տնե­րում ջրա­չա­փիչ­ներ պի­տի տե­ղադր­վեն: Ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րի շար­քում է նաև ո­ռոգ­ման ջու­րը գյուղ հասց­նե­լու հար­ցը: ՙՀարևան Զագ­լի­կի ու Ա­կա­նա­բեր­դի ջրա­տա­րե­րը մեր գյու­ղով են անց­նում, իսկ մենք ո­ռոգ­ման ջուր չու­նենք՚: Ըստ հա­մայն­քա­պե­տի՝ հա­մայն­քը շատ մեծ տա­րածք է զբա­ղե­ցում, խն­դիր­նե­րը ևս այլ գյու­ղե­րի հա­մե­մատ մեծ են ու դժ­վար­լու­ծե­լի: Թերևս դա է պատ­ճա­ռը, որ նախ­կին հա­մայն­քա­պե­տե­րը հե­տա­մուտ չեն ե­ղել բազ­մա­թիվ հար­ցե­րի կար­գա­վոր­մա­նը, կու­տակ­ված ոչ բո­լոր խն­դիր­նե­րի մա­սին են բարձ­րա­ձայ­նել: Հա­թեր­քի ղե­կա­վա­րը նաև ա­նար­դա­րա­ցի է հա­մա­րում այն փաս­տը, որ հա­մայ­նք­նե­րի զար­գաց­ման ծրագ­րե­րում ա­վե­լի շատ նե­րառ­ված են փոքր հա­մայ­նք­նե­րը:
Գյու­ղում խիստ ընդ­գծ­ված է բնա­կա­րա­նա­յին խն­դի­րը: Պետք է ա­սել, որ 1993-ին վե­րա­դառ­նա­լով գյուղ՝ հա­թերք­ցի­նե­րը տնե­րի 80 տո­կոսն ա­վեր­ված ու քա­րու­քանդ գտան: Հե­տա­գա­յում դրանց մեծ մա­սը վե­րա­կան­գն­վեց: Չնա­յած դրան, գյու­ղում դեռ աչ­քի են զարն­վում թշ­նա­մու ձե­ռագ­րից տու­ժած տնե­րը: Նա­խորդ տար­վա ըն­թաց­քում շրջ­վար­չա­կազ­մի տրա­մադր­ված շի­նա­նյու­թով 20 տուն է վե­րա­նո­րոգ­վել: ՙՎեր­ջին տա­րի­նե­րին գյու­ղում բնա­կա­րա­նա­շի­նու­թյու­նը զրո­յա­կան մա­կար­դա­կի վրա էր,-ա­սում է հա­մայն­քա­պե­տը: -Հարևան Զագ­լի­կում շուրջ քսան տուն է կա­ռուց­վել, մեր գյու­ղում միայն բազ­մա­զա­վակ­նե­րի ու զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հա­մար են պե­տու­թյան կող­մից տներ կա­ռուց­վել: Բնա­կա­րա­նա­շի­նու­թյան այլ ծրագ­րե­րից բնա­կիչ­ներն ան­տե­ղյակ են ե­ղել, մեր գյու­ղը դուրս է մնա­ցել հան­րա­պե­տու­թյու­նում ըն­թա­ցող ծրագ­րե­րից: Սա ինչ է, ե­թե ոչ հա­մայն­քի ղե­կա­վա­րու­թյան թե­րա­ցում՚,-ա­սում է նա:

Տա­սը բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք է ապ­րում գյու­ղում, սա­կայն մինչ այժմ միայն եր­կու տուն է կա­ռուց­վել այդ ըն­տա­նիք­նե­րի հա­մար: Ըստ Վ. Գրի­գո­րյա­նի` բո­լո­րը գյու­ղի կենտ­րո­նին մոտ հո­ղա­մաս են պա­հան­ջում, որ­տեղ ա­զատ հո­ղա­տա­րածք­ներ չկան, ար­դյուն­քում` նրանք գե­րա­դա­սում են վար­ձով բնակ­վել, քան գյու­ղի բարձ­րա­դիր թա­ղա­մա­սի տա­րածք­նե­րից օգտ­վել: Հա­թեր­քում այ­սօր շուրջ 600 տուն կա, ո­րոն­ցից 200-ը` դա­տարկ: ՙՀնա­րա­վոր չէ՞ կապ հաս­տա­տել տե­րե­րի հետ ու այդ տնե­րը հատ­կաց­նել բնա­կա­րա­նի խն­դիր ու­նե­ցող ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րին՚,-հարց­նում եմ: Պարզ­վում է, նա վա­ղուց է մտա­ծում այդ ուղ­ղու­թյամբ: Վ. Գրի­գո­րյա­նը հա­մայն­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րին հանձ­նա­րա­րել է հաշ­վա­ռել տի­րա­զուրկ հա­մար­վող բո­լոր տնե­րը՝ թե­կուզ ա­վեր­ված ու կի­սա­քանդ: Հե­տո կփոր­ձեն կապ­վել դրանց տե­րե­րի հետ ու ո­րո­շել ի­րենց ա­նե­լի­քը:
Նախ­կին հա­թերք­ցի­նե­րի մեծ մա­սը ՌԴ-ում է բնակ­վում: Տա­րի­ներ ի վեր կու­տակ­ված մեծ ու փոքր հոգ­սե­րից ա­զատ­վե­լու հա­մար գյու­ղը բա­րե­րար­նե­րի օգ­նու­թյան կա­րիքն ու­նի: ՙԱչ­քով չտամ, բայց վեր­ջերս գյու­ղից դուրս ապ­րող մեր հայ­րե­նա­կից­ներն ա­վե­լի շատ են հե­տաքր­քր­վում գյու­ղի կյան­քով՚,-տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը: -Ռու­սաս­տա­նաբ­նակ հա­թերք­ցի Վազ­գեն Հայ­րա­պե­տյա­նի մի­ջոց­նե­րով գյու­ղի ա­մե­նա­բարձր` ՙՏկող­նու­տի յալ՚ կոչ­վող բար­ձուն­քում խաչ է տե­ղադր­վել, այժմ դա Հա­թեր­քի տե­սար­ժան վայ­րե­րից մեկն է: Նա­խորդ տա­րում մի քա­նի բա­րե­րա­նե­րի օգ­նու­թյամբ մաքր­վել է ողջ գյու­ղի տա­րածքն ու գե­րեզ­մա­նո­ցը, ընդ­լայն­վել են գյու­ղա­մի­ջյան ո­րոշ ճա­նա­պարհ­ներ: Գյու­ղի եր­կու թա­ղա­մա­սե­րի միջև ըն­կած ձո­րը տեղ-տեղ վե­րած­վել է աղ­բա­նո­ցի, ըստ հա­մայն­քա­պե­տի՝ մո­տա­կա օ­րե­րին բա­րե­րար­նե­րի շնոր­հիվ ձեռք կբեր­վի աղ­բա­տար մե­քե­նա, և այդ հար­ցը ևս կլուծ­վի:
Հա­մայն­քի գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան 644 հա հո­ղե­րում հիմ­նա­կա­նում գար­նա­նա­ցան է կա­տար­վում, այս­տեղ լավ է ա­ճում ե­գիպ­տա­ցո­րենն ու արևա­ծա­ղի­կը: Եվ սա­կայն այս հա­մայն­քում ևս շա­տե­րը բան­ջա­րա­նո­ցի հետ գլուխ չու­նեն: Հա­թեր­քի բնակ­չու­թյան գե­րակ­շիռ մա­սը քա­ղա­քաբ­նա­կի կյան­քով է ապ­րում, քա­նի որ այս­տեղ աշ­խա­տա­տե­ղե­րի խն­դիր, կա­րե­լի է ա­սել, գո­յու­թյուն չու­նի: Հա­թեր­քի տա­րած­քում 6 հէ­կեր են գոր­ծում, ՊԲ զո­րա­մաս: Հա­մայն­քի ե­րի­տա­սար­դու­թյան մի մա­սը ժա­մա­նա­կա­վոր աշ­խա­տան­քով ա­պա­հով­ված է Կա­շե­նի հան­քա­վայ­րում կամ շրջ­կենտ­րո­նում: Շա­բաթ­վա գրե­թե բո­լոր օ­րե­րին մայ­րա­քա­ղա­քի հետ տրանս­պոր­տա­յին կապ է գոր­ծում: Գյու­ղը գա­զի­ֆի­կաց­ված չէ:
ՙԱշ­խա­տան­քով ա­պա­հով­ված է տղա­մարդ­կանց 90 տո­կո­սը, սա­կայն կա­նանց աշ­խա­տա­տե­ղե­րի խն­դիր ու­նենք՚,-ա­սում է գյու­ղա­պե­տը: Հա­մայն­քա­պե­տը միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է հա­մա­րում բա­րե­րար­նե­րի ներգ­րավ­մամբ այս ուղ­ղու­թյամբ ևս մտա­ծե­լու և գյու­ղի կա­նանց հա­մար աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու ծրագ­րե­րը: Նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ կան բան­ջա­րե­ղե­նի վե­րամ­շակ­ման, մսամ­թեր­քի ըն­դուն­ման կե­տեր գոր­ծար­կե­լու ուղ­ղու­թյամբ:

Հա­թեր­քի Բար­մեն Գրի­գո­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րոցն այս տա­րի 291 ա­շա­կերտ ու­նի: Տա­րեց­տա­րի ե­րե­խա­նե­րի թվա­քա­նա­կի աճ կա: Եր­կու ա­ռա­ջին դա­սա­րան­նե­րում 34 ե­րե­խա ու­նեն: Տնօ­րեն Նա­րի­նե Միր­զո­յա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` ներ­կա­յում որևէ ա­ռար­կա­յի գծով մաս­նա­գե­տի պա­հանջ կր­թօ­ջա­խը չու­նի: Դպ­րո­ցում ՙԱր­ցախ ՀԷԿ՚ ԲԲԸ հո­վա­նա­վո­րու­թյամբ գոր­ծում է ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիան` 3 խմ­բա­կով: Հա­թերք­ցի պա­տա­նի շախ­մա­տիստ­նե­րը գրե­թե միշտ հա­ջո­ղու­թյուն­ներ են գրան­ցում ՀՀ-ում կազ­մա­կերպ­վող մր­ցա­շա­րե­րում: Դպ­րո­ցա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րի հան­րա­պե­տա­կան փուլ են հաս­նում հիմ­նա­կա­նում հա­յոց լեզ­վից, գրա­կա­նու­թյու­նից, աշ­խար­հագ­րու­թյու­նից և պատ­մու­թյու­նից: Չնա­յած շենքն այն­քան էլ հին չէ, սա­կայն օ­րախն­դիր է սպորտ­դահ­լի­ճի վե­րա­նո­րոգ­ման հար­ցը:
Հա­մայն­քում գոր­ծում է նաև ման­կա­պար­տեզ, որ­տեղ 100 ե­րե­խա է հա­ճա­խում: Լու­ծում պա­հան­ջող խն­դիր­նե­րից է նա­խակր­թա­րա­նի ջե­ռուց­ման՝ տա­րի­նե­րով չլուծ­վող հար­ցը:
Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ա­վե­րա­կի վե­րած­ված Հա­թեր­քի մշա­կույ­թի տու­նը ժա­մա­նա­կին մար­զի ա­մե­նա­մեծ ու գե­ղե­ցիկ կա­ռույց­նե­րից մեկն էր: 2009թ. այն պե­տու­թյան մի­ջոց­նե­րով հիմ­նա­նո­րոգ­վել է, բա­րե­րար Կա­րեն Կա­րա­պե­տյանն անհ­րա­ժեշտ գույ­քի հարցն է լու­ծել: Այժմ 250-տե­ղա­նոց դահ­լի­ճում են կազ­մա­կերպ­վում գյու­ղի բո­լոր մեծ մի­ջո­ցա­ռում­նե­րը: Մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը նպաս­տում են Երևա­նից ժա­մա­նող եր­գիչ­ներն ու տար­բեր խմ­բե­րը: Երգ­չու­հի Շու­շան Պետ­րո­սյանն է ժա­մա­նա­կին մշա­կույ­թի տա­նը տրա­մադ­րել ո­րոշ անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­ներ:
Գյու­ղին աշ­խու­ժու­թյուն հա­ղորդ­վում է ժեն­գյա­լով հա­ցի փա­ռա­տո­նի օ­րե­րին, ո­րը հիմ­նա­կա­նում գար­նանն է կազ­մա­կերպ­վում: Մտահ­ղա­ցու­մը Երևա­նի բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի շր­ջա­նա­վարտ Սամ­վել Միր­զա­խա­նյա­նի ու նրա ըն­կեր­նե­րի մոտ էր ծա­գել: Հա­թերք­ցի ե­րի­տա­սար­դին ե­րեք տա­րի ա­ռաջ՝ ա­ռա­ջին փա­ռա­տո­նի օ­րե­րին, հա­ջող­վել է հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին ա­պա­ցու­ցել, որ ան­գամ սե­փա­կան ծնն­դա­վայ­րում էլ կա­րե­լի է գործ հիմ­նել ու բազ­մա­թիվ զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար ժա­ման­ցի և հան­գս­տի տար­բեր հնա­րա­վո­րու­թյուն­ներ ստեղ­ծել: Այժմ սկս­նակ ձեռ­նե­րե­ցը հա­րա­զատ գյու­ղում հիմ­նած բիզ­նե­սի ա­ռա­ջին շա­հույթն է ներդ­նում: