Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
ք. Քար­վա­ճառ

 

Ըստ ԱՀ Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի 2019թ. գոր­ծու­նեու­թյան և շր­ջա­նի ընդ­հա­նուր սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի մա­սին հաշ­վետ­վու­թյան՝ 2019 թվա­կա­նին մեկ­նար­կել է Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ՙՔար­վա­ճա­ռի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման՚ նոր մաս­նա­շեն­քի կա­ռուց­ման և առ­կա հին մաս­նա­շեն­քե­րի հիմ­նա­նո­րոգ­ման նա­խա­գի­ծը։

Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման գոր­ծա­դիր տնօ­րեն Հայկ Պետ­րո­սյա­նը, շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն սկս­վել են նա­խորդ տար­վա դեկ­տեմ­բե­րի կե­սե­րից։ ՙՇի­նա­նյութն ար­դեն բեր­ված է։ Այս պա­հին դեռևս մեծ աշ­խա­տանք կա­տար­ված չէ, նա­խա­տես­վում է աշ­խա­տանք­նե­րը վեր­սկ­սել հուն­վար ամս­վա մեջ՚,-տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը՝ ըն­դգ­ծե­լով, որ նա­խա­գի­ծը ֆի­նան­սա­վոր­վում է մա­սամբ մի ֆրան­սա­հայ բա­րե­րա­րի, մա­սամբ՝ պե­տու­թյան կող­մից։
Ըստ ծրագ­րի՝ նա­խա­տես­վում է կա­ռու­ցել նոր մաս­նա­շենք՝ նկու­ղա­յին հար­կով, ո­րը կծա­ռա­յի որ­պես ռմ­բա­պաս­տա­րան։ ՙԱ­ռա­ջին հար­կում կլի­նեն վի­րաս­րահ­ներ՝ հետ­վի­րա­հա­տա­կան պա­լատ­նե­րով՚,- նշեց Հայկ Պետ­րո­սյա­նը։
Նույն նա­խագ­ծով նա­խա­տես­ված է նաև ներ­կա­յում գոր­ծող մաս­նա­շեն­քե­րի վե­րա­կա­ռու­ցում, հիմ­նա­կան մաս­նա­շեն­քում նա­խա­տես­վում է նաև նա­խագ­ծա­յին փո­փո­խու­թյուն­ներ։ Ամ­բող­ջա­կան վե­րա­կա­ռու­ցու­մից հե­տո սար­քա­վո­րում­նե­րով ա­պա­հով­վե­լու են բո­լոր մաս­նա­շեն­քե­րը։ Նա­խա­գիծն, ըստ նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րի, հնա­րա­վոր կլի­նի ա­վար­տին հասց­նել 2021 թվա­կա­նի կե­սե­րին։
ՙՀի­վան­դա­նոցն ա­պա­հով­ված է լի­նե­լու բո­լոր անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­նե­րով, ան­կախ այս պա­հին մաս­նա­գետ­նե­րի առ­կա­յու­թյու­նից՚,-վս­տա­հեց­նում է բուժ­միա­վոր­ման տնօ­րենն ու հա­վե­լում՝ մի­գու­ցե այ­սօր հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ չու­նենք, բայց վա­ղը տվյալ մաս­նա­գետն ան­պայ­ման կհա­մալր­վի` Քար­վա­ճա­ռի բուժ­միա­վոր­ման ա­ռաջ­նա­յին խն­դի­րը տա­րի­ներ ի վեր մաս­նա­գետ­նե­րի պա­կասն է։ Մաս­նա­գետ­ներ գտ­նե­լու հա­մար հայ­տա­րա­րու­թյուն­ներ են տա­րած­վում տար­բեր օ­ղակ­նե­րի մի­ջո­ցով. ՙՄաս­նա­գետ­ներ փնտ­րում ենք թե՜ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծե­լով, թե՜ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյունն է հայ­տա­րա­րում թա­փուր աշ­խա­տա­տե­ղե­րի մա­սին։ Ե­թե մաս­նա­գետ­ներ լի­նեն, որ ցան­կու­թյուն կհայտ­նեն գալ ու աշ­խա­տել մեզ մոտ, նրանց հա­մար կլուծ­վի կե­ցու­թյան հար­ցը՚,-վս­տա­հեց­նում է Հայկ Պետ­րո­սյա­նը. Քար­վա­ճա­ռում ավ­ստ­րա­լա­հայ բա­րե­րա­նե­րի ներդ­րում­նե­րով կա­ռուց­վող ՙՍիդ­նեյ՚ բնա­կե­լի թա­ղա­մա­սի ա­ռանձ­նատ­նե­րից եր­կու­սը նա­խա­տես­ված են հենց բուժ­միա­վոր­ման մաս­նա­գետ­նե­րի հա­մար։
Նշենք, որ այ­սօր Քար­վա­ճա­ռի շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­մանն ա­ռաջ­նա­յին անհ­րա­ժեշտ է ման­կա­բույժ։