[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԻՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Արցախում կո­րո­նա­վի­րու­սի նոր 2019-nCoV տի­պով վա­րակ­ման դեպ­քեր 

և ան­գամ կաս­կա­ծե­լի հի­վանդ­ներ չկան

2019թ. դեկ­տեմ­բե­րի 31-ին Չի­նաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­ղոր­դագ­րու­թյուն էր տա­րա­ծել, որ Ու­հան քա­ղա­քում թո­քա­բոր­բի հա­մա­ճա­րակ է սկս­վել։ Հի­վան­դու­թյան հա­րու­ցի­չը կո­րո­նա­վի­րու­սի նոր 2019-nCoV տիպն է։ Ներ­կա­յումս նոր կո­րո­նա­վի­րու­սի ի հայտ գա­լու հետ կապ­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը Չի­նաս­տա­նում շա­րու­նա­կում է մնալ լար­ված: Վա­րա­կի հետևան­քով մա­հա­ցած­նե­րի թի­վը հա­սել է 300-ի, վա­րակ­ված­նե­րի­նը՝ ա­վե­լի քան 14000: Վա­րա­կը Չի­նաս­տա­նից ներ­թա­փան­ցել է Ճա­պո­նիա, Թայ­լանդ, Հա­րա­վա­յին Կո­րեա, ԱՄՆ, Գեր­մա­նիա, Թուր­քիա և ընդ­հա­նուր ար­դեն 20 եր­կիր։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը 2019թ. նոր կո­րո­նա­վի­րու­սի ա­ռու­մով հայ­տա­րա­րել է ՙհան­րա­յին ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում մի­ջազ­գա­յին նշա­նա­կու­թյան ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ՚։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի պար­զա­բան­մամբ` մեր հան­րա­պե­տու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպ­քեր և նույ­նիսկ կաս­կա­ծե­լի հի­վանդ­ներ չկան: Կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցումն Ար­ցա­խի տա­րածք կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րը հա­մա­գոր­ծակ­ցում են ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի հետ։ Հա­յաս­տանն ար­դեն ստա­ցել է նոր կո­րո­նա­վի­րու­սի ախ­տո­րոշ­ման լա­բո­րա­տոր թես­տե­րը։

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող սե­զո­նա­յին գրի­պի և սուր շն­չա­ռա­կան հի­վան­դու­թյուն­նե­րի հեր­թա­կան դի­տար­կում­նե­րի տվյալ­նե­րը շա­րու­նակ­վում են հա­ղորդ­վել ԱՀ ԱՆ պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյուն։ Տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյու­նում գրի­պի և սուր շն­չա­րա­կան վա­րակ­նե­րի հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճա­կը կա­յուն-հան­գիստ է, ա­վե­լին՝ ան­ցած տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ դեպ­քե­րի թի­վը նվա­զել է բազ­մա­կի ան­գամ։ Հուն­վա­րի 30-ի դրու­թյամբ՝ հան­րա­պե­տու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի ստա­ցիո­նար բա­ժան­մուն­քում գրի­պի և սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով գրանց­վել է 7 հի­վանդ, ո­րից 2-ը ե­րե­խա­ներ։ Հի­վանդ­նե­րից 5-ի մոտ հայտ­նա­բեր­վել է թո­քա­բորբ։ Նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ ստա­ցիո­նա­րում գրանց­վել էր 50 հի­վանդ, ո­րից 37-ը ե­րե­խա­ներ։ Հի­վանդ­նե­րից 12-ի մոտ հայտ­նա­բեր­վել էր թո­քա­բորբ, նրան­ցից 8-ը ե­րե­խա­ներ էին: Անդ­րա­դառ­նա­լով ամ­բու­լա­տոր դի­մե­լիու­թյա­նը, մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ նշյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում այն կազ­մել է 104, ո­րից 74-ը ե­րե­խա­ներ, ան­ցած տար­վա՝ 189-ի(169 ե­րե­խա) դի­մաց։ Նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի կող­մից գրի­պի վի­րու­սը ՊՇՌ (պո­լի­մե­րա­զա­յին շղ­թա­յա­կան ռեակ­ցիա) մե­թո­դով հայ­տա­նա­բեր­ման և լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյան նպա­տա­կով հի­վանդ­նե­րի քիթ ըմ­պա­նից վերց­ված նմուշ­ներն ու­ղարկ­վել են ՀՀ ԱՆ ՙՀի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն՚ ՊՈԱԿ, ին­չի ար­դյուն­քում Ա և Բ գրիպ? տե­սակ­ներ չեն հայ­տա­նա­բեր­վել: Հուն­վա­րի 30-ի տվյալ­նե­րով? սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի և գրի­պի ա­ռու­մով հի­վան­դա­ցու­թյան մա­կար­դակն ան­ցած տար­վա հա­մե­մատ բա­վա­կա­նին նվա­զել է:
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հանձ­նա­րա­րա­կա­նով սե­զո­նա­յին գրի­պի և սուր շն­չա­ռա­կան վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի ա­ռու­մով ա­մե­նօ­րյա մշ­տա­դի­տար­կում­նե­րին զու­գա­հեռ կազ­մա­կերպ­վում են հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­ներ բուժս­պա­սարկ­ման բո­լոր օ­ղակ­նե­րում՝ հի­վանդ­նե­րի ժա­մա­նա­կին հայտ­նա­բեր­ման, ախ­տո­րոշ­ման, գրանց­ման, հա­ղորդ­ման և հոս­պի­տա­լաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի կազ­մա­կերպ­ման ա­ռու­մով: Նա­խադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում և դպ­րոց­նե­րում սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով հի­վանդ ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ շա­րու­նակ­վում է ի­րա­կա­նաց­վել հս­կո­ղու­թյուն՝ ՙհա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան ֆիլտր՚: Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ դպ­րոց­նե­րում հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով բա­ցա­կա­նե­րի թի­վը կազ­մել է 4%, իսկ ման­կա­պար­տեզ­նե­րում՝ մինչև 7%։
Ինչ վե­րա­բե­րում է կո­րո­նա­վի­րու­սի նոր 2019-nCoV տի­պով չհի­վան­դա­նա­լու և վա­րա­կի թա­փան­ցու­մը Հա­յաս­տան ու Ար­ցախ կան­խե­լուն՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը հոր­դո­րում են մի­ջազ­գա­յին ուղևո­րու­թյուն­ներ ծրագ­րե­լիս հաշ­վի առ­նել տվյալ երկ­րի հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը, իսկ Չի­նաս­տա­նում գտն­վե­լիս` խու­սա­փել կամ բա­ցա­ռել կեն­դա­նա­կան (հատ­կա­պես՝ ծո­վամ­թեր­քի) շու­կա­ներ այ­ցե­լե­լուց, օգ­տա­գոր­ծել միայն լավ եփ­ված սնունդ, շշալց­ված ջուր։ ՀՀ ա­ռող­ջա­պա­հա­կան և աշ­խա­տան­քի տես­չա­կան մար­մի­նը նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը Հա­յաս­տան բա­ցա­ռե­լու նպա­տա­կով սահ­մա­նա­յին բժշ­կա­սա­նի­տա­րա­կան հս­կիչ կե­տե­րում մշ­տա­կան հս­կո­ղու­թյուն է սահ­մա­նել. Հա­յաս­տան ժա­մա­նող­նե­րի նկատ­մամբ՝ օ­դա­յին և ցա­մա­քա­յին սահ­մա­նը հա­տող բո­լոր ան­ձանց հան­դեպ ի­րա­կա­նաց­վում է ավ­տո­մատ ստա­ցիո­նար ջեր­մա­չա­փում և ար­տա­քին զն­նում։ Չի­նաս­տա­նից ար­գել­վել է կեն­դա­նա­կան ծագ­ման մթեր­քի և հում­քի ներ­մու­ծու­մը Հա­յաս­տան։
Նշենք, որ մաս­նա­գետ­նե­րը վա­րա­կի փո­խանց­ման հիմ­նա­կան գոր­ծո­նը հա­մա­րում են թեթև նա­խու­տեստ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես՝ ծո­վամ­թեր­քից և օ­ձից պատ­րաստ­ված։ Կո­րո­նա­վի­րու­սը փո­խանց­վում է նաև հի­վանդ մար­դուց ա­ռողջ մար­դուն։ Իսկ վա­րա­կից մա­հա­նա­լու դեպ­քե­րը հիմ­նա­կա­նում հա­մակց­ված հի­վան­դու­թյուն­ներ ու­նե­ցող մարդ­կանց շր­ջա­նում են գրանց­վել:
Կո­րո­նա­վի­րու­սը տա­րած­վում է օ­դա­կա­թի­լա­յին և շփ­ման ու­ղի­նե­րով: Հի­վան­դու­թյան գաղտ­նի շր­ջա­նը 2-14 օր է, հա­ճախ` 3-5: Կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված հի­վանդ­նե­րի մոտ առ­կա են գրի­պան­ման երևույթ­ներ` հազ, բարձր ջեր­մու­թյուն, դժ­վար շն­չա­ռու­թյուն և այլն: Հի­վան­դու­թյունն սկս­վում է որ­պես սո­վո­րա­կան շն­չա­ռա­կան վա­րակ, որն ու­ղեկց­վում է տեն­դով, հա­զով ու թո­քա­բոր­բով, բայց շատ ա­րագ ծանր ըն­թացք է ստա­նում՝ խո­ցե­լով թո­քե­րը։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հոր­դո­րում է` գրի­պան­ման երևույթ­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում դի­մել բժշ­կի, չզ­բաղ­վել ինք­նա­բու­ժու­թյամբ, հետևել անձ­նա­կան հի­գիե­նա­յին: