[ARM]     [RUS]     [ENG]

... ՄԻ ՔԻՉ ԷԼ ԱԶՈԽԻ ՈՒ ԱԶՈԽՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Գյու­ղը՝ Ա­զոխ պատ­մա­կան ա­նու­նով, արևի տակ անր­ջում էր` հին ու նոր օ­րե­րի աս­քը շուր­թե­րին… Հետ­ճա­շյա ժա­մին տեղ հա­սանք, գյու­ղա­պե­տա­րա­նը փակ էր, գյու­ղա­պե­տին եր­կար փնտ­րե­լու կա­րիք չե­ղավ, ա­ռա­ջին իսկ պա­տա­հած տիկ­նո­ջը հարց­րինք, ա­սաց՝ հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հում կլի­նի։

Ա­զո­խի հա­մայն­քի ղե­կա­վար Ա­րա­յիկ Ար­զու­մա­նյա­նին գտանք շի­նա­րա­րի ար­տա­հա­գուս­տով, ծե­փի­չը (մա­լան) ձեռ­քին օգ­նում էր շի­նա­րար­նե­րին, նոր տե­ղադր­ված պա­տու­հա­նա­կո­ղի փո­սիկ­ներն էին լց­նում։ Ե­րեք ա­միս ա­ռաջ է ըն­տր­վել, իսկ հա­մայն­քում գործ ինչ­քան ու­զե՛ս կա, հասց­նել է պետք` քա­նի դեռ ե­ղա­նակ­ներն էլ բա­րե­հաճ են։ Ա­զոխն ու­նի 750 բնա­կիչ, 180 ծուխ։ Հա­մայն­քա­պե­տը լավ է ճա­նա­չում իր գյուղն ու գյու­ղա­ցի­նե­րին, հա­մա­գյու­ղա­ցի­ներն էլ Ա­րա­յի­կին լավ գի­տեն ու որ­պես ի­րենց ղե­կա­վար նրան են վս­տա­հել, ե­րեք թեկ­նա­ծու­նե­րից նրան ընտ­րել, այն մտայ­նու­թյամբ, որ ծա­ռա­յե­լու է հա­մայն­քին, ու նրա օ­րոք ոչ թե մի քայլ, այլ մի մղոն են ա­ռաջ անց­նե­լու։ Ա. Ար­զու­մա­նյա­նից տե­ղե­կա­ցանք, որ սա­լա­պատ­վում են գյու­ղի փո­ղոց­նե­րը, եր­կու շին­ջո­կատ է աշ­խա­տում, կար­գի են բեր­վում փլ­ված պա­տե­րը: Գյու­ղը տես­քի բե­րե­լու գոր­ծում գյու­ղո­վի են նա­խան­ձախն­դիր, ո՞վ չի ու­զե­նա գե­ղե­ցիկ, բա­րե­կարգ մի­ջա­վայ­րում ապ­րել… Ու նրանք ոչ միայն ցան­կա­նում, այլև գոր­ծում են, քա­րը-քա­րին են դնում` վաղ­վա օր­վա հան­դեպ հույ­սով ու հա­վա­տով։ Հան­դի­սու­թյուն­նե­րի տան հին պա­տու­հան­նե­րը նոր եվ­րո­պա­տու­հան­նե­րով են փո­խա­րի­նում, որ ծնունդ, կնունք, հար­սա­նիք ու նշանդ­րեք գյու­ղից ան­պա­կաս լի­նեն… ու կլի­նի` գյու­ղա­պե­տը հա­վատ­քով է լց­ված, ու մեզ էլ վա­րա­կում է իր լա­վա­տե­սու­թյամբ։ Ընդ­հա­նուր առ­մամբ, գյու­ղում աշ­խու­ժու­թյուն կա, տու­րիստ­նե­րի հոս­քն Ա­զո­խի քա­րան­ձավ կա ու կա, նո­րա­բաց թան­գա­րան այ­ցե­լող­նե­րի պա­կաս էլ չու­նեն: Գյու­ղա­պե­տա­րանն ու ա­կում­բը հին են` անմ­խի­թար վի­ճա­կում, զրու­ցա­կիցս չի սրտ­նե­ղում, ա­սում է` հերթն ի­րենց էլ կհաս­նի, միան­գա­մից ո­չինչ չի լի­նում։ Ման­կա­պար­տե­զը, մաս­նա­կի թե­րու­թյուն­նե­րով հան­դերձ, նոր է, իսկ դպ­րո­ցը տի­պա­յին է ու նո­րա­կա­ռույց` հրա­շա­լի պայ­ման­նե­րով, որ­տեղ ու­սում ու դաս­տիա­րա­կու­թյուն է ստա­նում 132 ա­շա­կերտ։ Գյու­ղի բուժ­կե­տը, չնա­յած նո­րա­կա­ռույց չէ, բայց բա­վա­րա­րում է բնակ­չու­թյան նվա­զա­գույն պա­հանջ­մունք­նե­րը։ Այս­տեղ հիմ­նա­կա­նում ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյունն է տր­վում։ Նախ­կի­նում ծնունդ­ներ էլ էին ըն­դու­նում բուժ­մա­սում, հի­մա չի թույ­լատր­վում, ծննդ­կան­նե­րին կա՜մ Հադ­րութ, կա՜մ Ստե­փա­նա­կերտ են հասց­նում։ Ա­մե­նաու­րա­խա­լին թերևս այն է, որ գյու­ղի բնակ­չու­թյան ա­ճի մի­տում կա։ Պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյունն էլ զգա­լի է, ըստ պա­հան­ջի ու պա­հան­ջար­կի բնա­կիչ­նե­րին շի­նա­նյութ է տրա­մադր­վում` փայտ, թի­թեղ, ա­մե­նա­տար­բեր շի­նա­նյու­թեր, այն­պես որ` գյու­ղա­ցին իր հոգ­սե­րի հետ մե­նակ չէ։ Իմ հար­ցին, թե այ­սօր ինչ խնդ­րի ա­ռաջ է կանգ­նած գյու­ղա­ցին, հա­մայն­քի ղե­կա­վարն ա­սում է, որ հա­ճախ դի­մում են շի­նա­նյու­թեր ստա­նա­լու խնդ­րան­քով։ Փաստն ինք­նին ու­րա­խա­լի է. գյու­ղա­ցին տուն է կա­ռու­ցում, վար ու ցանքս է կա­տա­րում, ու­րեմն կապ­րի, կշե­նա­նա գյու­ղը ու մեր զին­վո­րի թի­կուն­քը պինդ կլի­նի։ Գյու­ղում խմե­լու ջրի հար­ցն ար­մա­տա­պես լուծ­ված է, շուր­ջօ­րյա ջուր ու­նեն, նաև ո­ռոգ­ման ջրի հարցն է լուծ­ված։ Իշ­խա­նա­գե­տի եր­կայն­քով գյու­ղա­ցի­ներն ի­րենց սե­փա­կան հո­ղակ­տոր­ներն ու­նեն, սա­կայն շա­տերն այն այլևս չեն մշա­կում, եր­կու-ե­րեք կի­լո­մետր հե­ռու է գյու­ղից, ոտ­քով դժ­վար է ա­մեն օր հաս­նել գե­տափ ու ետ դառ­նալ, բայց բա­ցա­ռու­թյուն­ներ կան, ո­մանք բան­ջա­րե­ղեն են ա­ճեց­նում, հո­գում ըն­տա­նի­քի նվա­զա­գույն կա­րիք­նե­րը։ Գյու­ղի բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը ցո­րե­նի ար­տեր ու­նի, մի մա­սը, հիմ­նա­կա­նում տղա­մար­դիկ, աշ­խա­տում են ՙԴի­զակ­շին՚-ում, մեկ տաս­նյա­կից ա­վե­լին աշ­խա­տում է Տո­ղի խա­ղո­ղի այ­գի­նե­րում։ Չնա­յած ա­րո­տա­վայ­րերն ան­ծայ­րա­ծիր չեն, այս կող­մից գյու­ղը մի փոքր կա­ղում է, բայց ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող­ներ էլ կան։ Գյու­ղում բազ­մա­թիվ ա­զատ տներ կան, ո­րոնց տե­րե­րը կա՜մ մա­հա­ցել են, կա՜մ թո­ղել գնա­ցել են և ընդ­միշտ մո­ռա­ցել գյու­ղի ճամ­փան։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րու­թյունն օգ­նում է, որ նման տնե­րը վե­րա­նո­րոգ­վեն ու բնա­կեց­վեն գյու­ղի ջա­հել­նե­րով, կան, որ այլ եր­կր­նե­րում են ապ­րում, զան­գում գյու­ղա­պե­տին, խնդ­րում են տա­նը լավ նա­յել կամ ժա­մա­նա­կա­վոր բնա­կեց­նել, մինչև ի­րենք կվե­րա­դառ­նան։ Նաև նոր տնա­մեր­ձեր են տրա­մադ­րում ցան­կա­ցող­նե­րին, պե­տու­թյունն այս խնդ­րում հետևո­ղա­կան է: Նոր տուն կա­ռու­ցե­լու ցան­կու­թյուն հայտ­նող­նե­րին շի­նա­նյու­թեր ու ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ են հատ­կաց­նում։ Բնակ­չու­թյան սո­ցիա­լա­կան կեն­սա­մա­կար­դա­կը մեր քն­նա­խույզ աչ­քով գնա­հա­տե­լով բա­վա­րար ու գյու­ղը լայն­քով ու խոր­քով զն­նե­լուց հե­տո տպա­վո­րու­թյուն­նե­րով կիս­վե­ցինք հա­մայն­քի ղե­կա­վա­րի հետ, նա փոքր-ինչ նե­ղաց­կոտ, բայց նե­րո­ղամ­տո­րեն չհա­մա­ձայ­նեց մեզ հետ…Նրա կար­ծի­քով` իր հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի մի­ջին կեն­սա­մա­կար­դա­կը լավ է, ե­թե ոչ գե­րա­զանց, աշ­խա­տա­սեր ժո­ղո­վուրդ են, հա­մախ­մբ­ված, ու­րա­խու­թյան ու տխ­րու­թյան պա­հե­րին ի­րար հա­րե­հաս։ Հենց այդ լա­վա­տե­սու­թյամբ էլ հրա­ժեշտ տվե­ցինք Ա­զո­խին ու բռ­նե­ցինք տուն­դար­ձի ճա­նա­պար­հը` Ա­րա­յիկ Ար­զու­մա­նյա­նի ինք­նավս­տա­հու­թյու­նից ոգևոր­ված… Ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից Ա­զո­խում ապ­րել է հա­յը, ու ապ­րել-ա­րա­րե­լու է ինչ­քան որ գո­յու­թյուն կու­նե­նան աշ­խարհն ու նրա տե­րը՝ Մար­դն իր բնու­թյամբ ու բնույ­թով աշ­խար­հաս­տեղծ, իր տաք շն­չով եր­կիր տա­քաց­նող, քար ու քա­րա­փին շունչ ու ո­գի նե­րար­կող հա­յը՝ իր ա­րար­չա­գործ, հո­ղա­բույր ու մո­մա­կաթ մատ­նե­րով…