[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՀԻ­ՎԱՆ­ԴԱ­ՆՈ­ՑԻ ՍՊԱ­ՍՈՒ­ՄՈՎ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հա­րուստ պատ­մու­թյուն ու ոչ այն­քան մխի­թա­րա­կան ներ­կա ու­նի Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­թեր­քի տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նո­ցը: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին գյու­ղի հի­վան­դա­նո­ցի նախ­կին` տի­պա­յին երկ­հար­կա­նի շեն­քը ար­կա­կոծ­ման ար­դյուն­քում հր­դեհ­վել էր, վե­րած­վել ա­վե­րա­կի: Հի­վան­դա­նո­ցի է վե­րա­փոխ­վել ման­կա­պար­տե­զի երկ­հար­կա­նի շեն­քի կե­սը: Ե­թե 2007-ին ման­կա­պար­տե­զի մաս­նա­շեն­քը ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով հիմ­նա­նո­րոգ­վել է, ա­պա դեռևս խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին կա­ռուց­ված շեն­քի՝ հի­վան­դա­նո­ցին հատ­կաց­ված տա­րած­քը երբևէ կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման չի են­թարկ­վել: Հի­վան­դա­նո­ցը սպա­սար­կում է հա­մայն­քի և շր­ջա­կա ե­րեք գյու­ղե­րի բնակ­չու­թյա­նը:

Մեր` գյու­ղում գտն­վե­լու օ­րը շա­բաթ էր, հի­վան­դա­նո­ցում միայն բուժ­քույրն էր` Է­լա Մա­կյա­նը: Օր­վա հի­վան­դը ար­դեն հի­շո­ղու­թյան խն­դիր­ներ ու­նե­ցող հա­թերք­ցի միայ­նակ ծեր կինն էր: Բուժ­քույ­րը նրա կյան­քի պատ­մու­թյունն է ա­նում՝ այն փոխ­կա­պակ­ցե­լով ու նույ­նաց­նե­լով գյու­ղի դա­ժան ու դժ­վար տա­րի­նե­րի հետ: ՙԱր­դեն մո­ռա­ցել եմ բուժ­քույր աշ­խա­տե­լուս տա­րի­նե­րի թի­վը՚` կա­տա­կում է նա` տե­ղե­կաց­նե­լով, որ հի­վան­դա­նո­ցի վա­րիչ Օ­լեգ Մա­կյա­նը գյու­ղում չէ: Հի­վան­դա­նո­ցի անձ­նա­կազ­մի խն­դիր­նե­րի մա­սին մեզ տե­ղե­կու­թյուն­ներ է տրա­մադ­րում ման­կա­բույժ Սվե­տա Խա­չատ­րյա­նը, ով Բաք­վում է ծն­վել ու կր­թու­թյուն ստա­ցել, երկ­րա­շար­ժից մի քա­նի օր ա­ռաջ տե­ղա­փոխ­վել է Գյում­րի, հրաշ­քով կեն­դա­նի մնա­ցել ու հաս­տատ­վել ծնող­նե­րի ծնն­դա­վայ­րում: Ա­մու­սի­նը` Կո­լյա Իս­կան­դա­րյա­նը, եր­կար տա­րի­ներ գյու­ղի հա­մայն­քի ղե­կա­վարն է ե­ղել: Բժիշկն ու բուժ­քույ­րը հա­թերք­ցի­նե­րի տա­րի­նե­րի ե­րա­զանքն են բարձ­րա­ձայ­նում՝ ներ­կա­յաց­նե­լով եր­կա­թյա փաս­տարկ­ներ. ՙԳյու­ղում նոր հի­վան­դա­նո­ցի կա­ռու­ցու­մը վա­ղուց ի վեր անհ­րա­ժեշ­տու­թյուն է մի քա­նի պատ­ճառ­նե­րով, նախ` Մար­տա­կեր­տի բուժ­միա­վո­րու­մը գտն­վում է թշ­նա­մու կրա­կա­կե­տե­րի դեմ-դի­մաց, իսկ մեր գյու­ղը Մռով սա­րի շնոր­հիվ մի փոքր թի­կունք է հա­մար­վում, ու ե­թե, Աստ­ված մի ա­րաս­ցե, պա­տե­րազմ բռնկ­վի, այն որ­պես հոս­պի­տալ կա­րող է ծա­ռա­յել, բա­ցի այդ, շր­ջա­կա բո­լոր գյու­ղե­րի բնա­կիչ­ներն ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյուն ստա­նա­լու հա­մար մեզ են դի­մում, իսկ ի՞նչ ու­նենք մենք, ինք­ներդ եք տես­նում՚: Հի­վան­դա­նո­ցի պայ­ման­ներն իս­կա­պես ան­նա­խան­ձե­լի են` խար­խուլ պա­տեր, թափ­վող ա­ռաս­տաղ, ան­շուք հի­վան­դա­սե­նյակ­ներ։ Բժշ­կի խոս­քով՝ նոր հի­վան­դա­նո­ցի խն­դի­րը պար­բե­րա­բար ար­ծարծ­վել է դեռևս տա­րի­ներ ա­ռաջ, խոս­տա­ցել էին հար­ցին լու­ծում տալ, բայց տա­րի­ներն անց­նում են, իսկ Հա­թեր­քի հի­վան­դա­նո­ցի կա­ռուց­ման հերթն այդ­պես էլ չի մո­տե­նում:

Ոչ միայն շեն­քա­յին պայ­ման­ներն են վատ, այլև հի­վան­դա­նո­ցը չու­նի ար­դիա­կան սար­քա­վո­րում­ներ, ու­նի մաս­նա­գետ­նե­րի պա­կաս: Գյու­ղա­կան բժշ­կի խոս­քով, Հա­թեր­քի մեկ տաս­նյա­կի չափ ե­րի­տա­սարդ­ներ կա՜մ ար­դեն Երևա­նում բժշ­կի մաս­նա­գի­տու­թյուն են ստա­ցել, կա՜մ դեռևս ու­սա­նում են, սա­կայն նրան­ցից ոչ մե­կը դեռ չի մտա­ծում վե­րա­դառ­նա­լու մա­սին: ՙՆոր­մալ հի­վան­դա­նոց ու ժա­մա­նա­կա­կից բուժ­տեխ­նի­կա ու­նե­նա­լու դեպ­քում մեր ո՞ր ե­րե­խան չի շտա­պի գյուղ,-ա­սում է բուժ­քույ­րը: -Մենք մեր ե­րի­տա­սար­դու­թյա­նը լավ գի­տենք, բո­լորն էլ շատ են սի­րում ի­րենց ծնն­դա­վայ­րը՚: Հի­վան­դա­նո­ցի ստա­ցիո­նար բա­ժան­մուն­քը 10 մահ­ճա­կալ ու­նի: Տե­ղա­մա­սա­յին բուժ­հաս­տա­տու­թյան թե­րապևտիկ ու ման­կա­բու­ժա­կան բա­ժին­նե­րը միայն մեծ վե­րա­պա­հում­նե­րով կա­րե­լի է այդ­պես կո­չել, ի­րա­կա­նում դրանք փոք­րիկ, ան­հար­մար սե­նյակ­ներ են, որ­տեղ և՜ հի­վան­դի զն­նում է ի­րա­կա­նաց­վում, և՜ բու­ժում նշա­նակ­վում: Ըստ Ս. Խա­չատ­րյա­նի` մաս­նա­գետ-գի­նե­կո­լո­գի և հա­մա­պա­տաս­խան սար­քա­վո­րում­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով միայն ծայ­րա­հեղ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում է ման­կա­բար­ձու­հին ծնունդ ըն­դու­նում: Ան­գամ բռ­նա­գաղ­թից հե­տո տար­վա կտր­ված­քով հի­վան­դա­նո­ցում 40-50 ծնունդ էր գրանց­վում:
Հի­վան­դա­նո­ցը չու­նի վի­րա­բույժ, բա­նի­մաց թե­րապևտ ու­նեն, ով թեթև վնաս­վածք­նե­րի դեպ­քում կա­րո­ղա­նում է նաև վի­րա­բույ­ժի ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցել: Բուժ­սար­քա­վո­րում­նե­րից ու­նեն միայն ԷԿԳ սար­քա­վո­րում: Լա­բո­րա­տո­րիա­յում միայն շա­քա­րի և ա­րյան բա­ղադ­րու­թյան եր­կու ա­նա­լիզ ի­րա­կա­նաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն կա: Ա­ռա­ջին հար­կում ջե­ռուց­ման բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած խո­նավ պայ­ման­նե­րում տե­ղա­կայ­ված է ամ­բու­լա­տոր բա­ժան­մուն­քը: Բու­ժանձ­նա­կազ­մը հա­մայն­քի նոր ղե­կա­վա­րի հետ է նաև հույ­սեր կա­պում՝ գու­ցե բա­րե­րար­նե­րի մի­ջո­ցով հնա­րա­վոր կլի­նի գո­նե վե­րա­նո­րո­գել շեն­քը:
Հարևան Գե­տա­վա­նում հի­վան­դա­նոց կա­ռու­ցե­լու մա­սին վեր­ջին տա­րի­նե­րին շր­ջա­նառ­վող լու­րը Հա­թեր­քի հի­վան­դա­նո­ցի անձ­նա­կազ­մին չի ու­րա­խաց­րել: ՙԽոսք է գնում, որ մոտ ա­պա­գա­յում մեծ հի­վան­դա­նոց պի­տի կա­ռուց­վի այն­տեղ, ո­րը նաև մեր գյու­ղին պի­տի սպա­սար­կի, ե­թե իս­կա­պես այն­տեղ շի­նա­րա­րու­թյուն սկս­վի, Հա­թեր­քում լուրջ դժ­գո­հու­թյուն­ներ կա­ռա­ջա­նան: Են­թաշր­ջա­նի ա­մե­նա­մեծ գյու­ղը մերն է, Գե­տա­վա­նը 400-ից էլ քիչ բնա­կիչ ու­նի, բա­ցի այդ, մեր հի­վան­դա­նո­ցը միշտ էլ շր­ջա­նում հայտ­նի է ե­ղել իր մաս­նա­գետ­նե­րով, բու­ժօգ­նու­թյան բարձր մա­կար­դա­կով: Մի հար­վա­ծով ջն­ջել այդ ա­մե­նը, նշա­նա­կում է հաշ­վի չառ­նել շուրջ 2000 բնակ­չի կար­ծիք, գու­մա­րած նաև հարևան Զագ­լի­կի, Զար­դա­խա­չի, Ա­կա­նա­բեր­դի ու այլ գյու­ղե­րի բնակ­չու­թյան ցան­կու­թյու­նը՚,-ա­սում են բու­ժաշ­խա­տող­նե­րը: Անմ­խի­թար պայ­ման­նե­րում էլ ե­ղած մաս­նա­գետ­նե­րը ո­րա­կյալ ծա­ռա­յու­թյուն­ներ են մա­տու­ցում: Նաև ու­րա­խաց­նող այ­ցե­լու­թյուն­ներ են լի­նում: Նա­խորդ տար­վա գար­նա­նը ԱՀ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ՙԲաց դռ­նե­րի օր՚ ա­ռող­ջա­պա­հա­կան մի­ջո­ցա­ռում էր ձեռ­նար­կել գյու­ղում, ո­րի շր­ջա­նակ­նե­րում մայ­րա­քա­ղա­քից ժա­մա­նած ա­ռա­ջա­տար բժիշկ-մաս­նա­գետ­նե­րը բուժ­զն­նում են ի­րա­կա­նաց­րել, տրա­մադ­րել մաս­նա­գի­տա­կան խոր­հր­դատ­վու­թյուն: Մեկ օր­վա ըն­թաց­քում բուժ­նն­ման են­թարկ­ված շատ հի­վանդ­ներ ի­րենց հե­տա­գա բու­ժու­մը շա­րու­նա­կել են Ստե­փա­նա­կեր­տում, ո­րոշ­ներն ու­ղեգր­վել են նաև Երևան: