[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՌԱ­ՋԻՆ ՀԱ­ՅԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ

Ար­թուր ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

 ԱՄՆ հայ հա­մայնքն իր եր­կա­րատև պատ­մու­թյան ըն­թաց­քում ներ­գաղ­թի տար­բեր ա­լիք­ներ է տե­սել: Ի­հար­կե, երկ­րի ներ­կա հայ­կա­կան սփյուռքն ա­ռա­վե­լա­պես բաղ­կա­ցած է Ցե­ղաս­պա­նու­թյու­նից վե­րապ­րած­նե­րի սե­րունդ­նե­րից ու ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո ներ­գաղ­թի նոր ա­լիք­նե­րի հետևան­քով եր­կիր ե­կած փախս­տա­կան­նե­րից: Հա­յե­րը, սա­կայն, ԱՄՆ-ում բնա­կու­թյուն էին հաս­տա­տել դեռևս XIX դա­րում, ան­գամ ա­վե­լի վաղ: Նրանք նոր աշ­խար­հա­մա­սի ա­ռա­ջին վե­րաբ­նակ­նե­րից էին:

Լոն­դո­նյան Վիր­ջի­նա­կան ըն­կե­րու­թյան պահ­պան­ված տե­ղե­կու­թյուն­նե­րում 1618թ. հի­շա­տակ­վում է Ջեյ­մս­թաուն գա­ղու­թի ան­դամ­նե­րից մե­կի մա­սին, ո­րին ան­վա­նում էին ՙMartin the Armenian՚` ՙՄար­տին Հայ՚: Նրա Վիր­ջի­նիա տե­ղա­փոխ­վե­լու ճշգ­րիտ տա­րե­թի­վը հայտ­նի չէ, բայց հայտ­նի է, որ այս կող­մե­րում նա հայ­տն­վել է որ­պես Ջորջ Յարդ­լի նա­հան­գա­պե­տի ծա­ռա­յող­նե­րից մե­կը` մի նա­վով, ո­րի նա­վա­պետն անգ­լիա­ցի գրող, ՙՊո­կա­հոն­տաս՚-ի հե­ղի­նակ Ջոն Սմիթն էր: Այս­տեղ նա բրի­տա­նա­կան քա­ղա­քա­ցիու­թյուն է ստա­նում: ՙArmenians in America՚ (ՙՀա­յե­րը Ա­մե­րի­կա­յում՚) գր­քի հե­ղի­նակ Վար­դան Մալ­կո­մի խոս­քով, այս հան­գա­ման­քը նրան դարձ­նում է ա­ռա­ջին հպա­տա­կագր­ված ներ­գաղ­թյա­լը, ով որևէ առն­չու­թյուն չու­ներ գա­ղու­թաց­ման ՙկո­րի­զի՚ հետ` ի դեմս եվ­րո­պա­ցի­նե­րի:
Մար­տի­նը ծնն­դով Նոր Ջու­ղա­յից էր` Իս­ֆա­հա­նից, ուր դրա­նից քիչ ժա­մա­նակ ա­ռաջ` 1603թ. բռ­նա­գաղթ­վել էին հա­յե­րը Շահ Ա­բա­սի I-ի օ­րոք: Դա է պատ­ճա­ռը, որ նրա ա­նու­նը հա­ճախ հի­շա­տակ­վում է որ­պես ՙՋոն Մար­տին պարս­կահ­պա­տակ՚: Գոր­ծի բե­րու­մով նա Լոն­դո­նից հայ­տն­վում է Վիր­ջի­նիա­յում, որ­տեղ էլ սկ­սում է զբաղ­վել ծխա­խո­տի մշակ­մամբ: 1622թ. նա վե­րա­դառ­նում է Լոն­դոն` մի պարկ ծխա­խո­տով:
Այս­տեղ հար­կա­հա­վաք­ներն ու­զում էին ներ­մուծ­ման հա­մար նրա­նից կրկ­նա­կի հարկ գան­ձել, քա­նի որ վեր­ջինս ծնն­դով ար­տա­սահ­ման­ցի էր: Մար­տի­նը միջ­նոր­դու­թյուն է ներ­կա­յաց­նում Ըն­կե­րու­թյան դա­տա­րան: Դա­տա­րա­նը վե­րա­նա­յում է գործն ու հար­կից ա­զա­տում նրան: Բանն այն է, որ Մար­տի­նը խոս­տա­ցել էր վե­րա­դառ­նալ Ա­մե­րի­կա և այն­տեղ շա­րու­նա­կել ծխա­խո­տի գոր­ծը, ին­չը ոչ միայն ե­կամ­տա­բեր էր, այլև կգ­րա­վեր օ­տա­րերկ­րա­ցի­նե­րին` ստեղ­ծե­լու տն­կաս­տան­ներ: Շու­տով Մար­տին Հա­յը դար­ձավ Ըն­կե­րու­թյան մշ­տա­կան հանձ­նախմ­բի ան­դամ և մաս­նակ­ցում էր նրա նիս­տե­րին:
Տե­ղե­կու­թյուն­ներ են պահ­պան­վել նաև եր­կու ու­րիշ հայ վե­րաբ­նա­կիչ­նե­րի վե­րա­բե­րյալ: Հենց Վիր­ջի­նիա­յում մե­տաք­սի ար­տադ­րու­թյան նկատ­մամբ մեծ հե­տաք­րք­րու­թյուն էր ա­ռա­ջա­ցել: Թթե­նու շե­րա­մի ա­ճեց­ման ա­ռա­ջին փոր­ձե­րը, սա­կայն, ան­հա­ջող էին: Գա­ղու­թի նշա­նա­վոր դեմ­քե­րից մե­կը` Էդ­վարդ Դիք­սը, հո­րից, ա­պա և Ռու­սաս­տա­նում Բրի­տա­նիա­յի դես­պա­նից լսե­լով, որ հա­յե­րը շե­րա­մա­բու­ծու­թյան ո­լոր­տում ա­ռաջ են ան­ցել, իր մի­ջոց­նե­րով եր­կու հա­յե­րի ու­ղար­կեց մայր­ցա­մաք:
Նրանց աշ­խա­տան­քի ար­դյունքն այն­քան հա­ջող էր, որ Ջոն Ֆե­րե­րը նրանց պատ­վին գրել էր պոեմ, որ­տեղ պատ­մում էր, թե ինչ­պես այն բա­նից հե­տո, երբ Թուր­քիա­յից եր­կու հայ ե­կան, 10 հա­զար փութ մե­տաքս ար­տադր­վեց, և նրանց այս­տեղ ու­ղար­կող ՙԴիք­սի ար­ժա­նա­վոր գոր­ծե­րի համ­բա­վը հա­սավ մինչև եր­կինք՚: Ջորջ Հա­յը, ինչ­պես նրան­ցից մե­կին հի­շա­տա­կում է պատ­մու­թյու­նը, պարգևատր­վեց 4 հա­զար փութ ծխա­խո­տով և մե­տաք­սա­գոր­ծու­թյան զար­գաց­ման նպա­տա­կով երկ­րում մնա­լու ի­րա­վունք վաս­տա­կեց:
XIX դա­րի սկզ­բում, երբ ա­մե­րի­կա­ցի մի­սիո­ներ­նե­րը հա­սան Կոս­տանդ­նու­պո­լիս, մի­սիո­նե­րա­կան դպ­րոց­նե­րի մի­ջո­ցով սկս­վեց հայ ու­սա­նող­նե­րի հոս­քը: Ա­ռա­ջին եկ­վոր­նե­րի շար­քում հի­շա­տակ­վում է Խա­չա­դուր Օս­գա­նյա­նը, ով Նյու Յորք էր ե­կել 1834թ.: Ընդ­հա­նուր առ­մամբ, մի քա­նի տաս­նա­մյա­կի ըն­թաց­քում Նա­հանգ­ներ տե­ղա­փոխ­վեց բժշ­կու­թյամբ և առևտրով հե­տաքր­քր­վող 55 ու­սա­նող: Բժշ­կա­գի­տու­թյուն ու­սում­նա­սի­րող ու­սա­նող­նե­րը հե­տա­գա­յում դար­ձան քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի մաս­նա­կից­ներ, ինչ­պես և ո­րոշ այլ հա­յեր: Հայտ­նի են բժիշկ­ներ Մի­նա­սյա­նի, Կա­լուս­դյա­նի և Մա­թեո­սյա­նի ա­նուն­նե­րը, ով­քեր ծա­ռա­յում էին Ֆի­լա­դել­ֆիա­յի զին­վո­րա­կան հոս­պի­տալ­նե­րում:
Եվ, վեր­ջա­պես, ինչ­պե՞ս չհի­շա­տա­կել Խա­չա­տուր Գա­րա­բե­դյա­նին, ով որ­պես USS Geranium և USS Grand Gulf նա­վե­րի անձ­նա­կազ­մի սպա մաս­նակ­ցում էր ծո­վա­յին մար­տե­րին: Առ­հա­սա­րակ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ում ա­ռա­ջին հայ վե­րաբ­նա­կիչ­նե­րը ներ­գաղ­թյալ­ներ չէին` բա­ռի հայտ­նի ի­մաս­տով: Նրանք պատ­կա­նում էին ա­ռա­վել հա­վակ­նոտ ու կրթ­ված մի խա­վի, ո­րը հա­ջո­ղակ կյանք էր փնտ­րում նոր աշ­խար­հում: Այս պատ­ճա­ռով նրանք սա­կա­վա­թիվ էին. XIX դա­րի վեր­ջին հա­յե­րի թիվն ԱՄՆ-ում չէր գե­րա­զան­ցում 3 հա­զա­րը:
Հա­կա­ռակ նրան, որ ԱՄՆ-ի այ­սօր­վա հա­յե­րը կորց­րել են ի­րենց նախ­նի­նե­րի հետ­քե­րը և շատ ա­ռում­նե­րով չեն հան­դի­սա­նում նրանց, այլ XX դա­րաս­կզ­բի ուշ ներ­գաղ­թյալ­նե­րի հետ­նորդ­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, ի սկզ­բա­նե հա­յե­րով խիտ բնա­կեց­ված բնա­կա­վայ­րերն ա­վե­լի ուշ կազ­մե­ցին հայ գաղ­թօ­ջախ­նե­րի կո­րիզն ու դար­ձան սփյուռ­քա­յին կենտ­րոն­ներ:
antitopor.com