[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԵՔ ԳՅՈՒՂ՝ ՄԵԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՕՋԱԽ, ՄԵԿ ՋՐԱՏԱՐ ՈՒ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐ...

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նա­խիջևա­նիկ, Վար­դա­ձոր, Սառ­նաղ­բյուր հա­մայ­նք­նե­րին, են­թաշր­ջա­նին բնո­րոշ աշ­խար­հագ­րա­կան ընդ­հան­րու­թյուն­նե­րից բա­ցի, ըստ էու­թյան, միա­վո­րում է նաև են­թա­կա­ռուց­ված­քա­յին միաս­նա­կան հա­մա­կար­գը։ Այս­պես, Մար­տու­նու շր­ջա­նի Վազ­գե­նա­շե­ն հա­մայն­քի աղ­բյուր­նե­րից սնուց­վող ջրա­տա­րը կե­նա­րար հե­ղու­կի բաշ­խու­մը սկ­սում է Սառ­նաղ­բյու­րից, հաս­նում մինչև Նա­խիջևա­նիկ։ Բնա­կա­նա­բար, խն­դիր­ներն ու լու­ծում­ներն այս­տեղ նույն­պես ընդ­հան­րու­թյուն­ներ ու­նեն։ Օ­րի­նակ՝ Նա­խիջևա­նի­կում խմե­լու և ո­ռոգ­ման ջրի, դպ­րո­ցա­կան շեն­քի, ինչ­պես նաև ճա­նա­պարհ­նե­րի խն­դի­նե­րի լու­ծու­մը, ե­թե ոչ ամ­բող­ջա­կան, ա­պա մե­ծա­մա­սամբ ընդ­գր­կե­լու են նաև Վար­դա­ձո­րը և, ոչ միայն:

 

Նա­խիջևա­նիկ


Հա­մայն­քում տա­րեց­տա­րի ընդ­լայն­վում են նռան, խա­ղո­ղի և այլ պտ­ղա­տու այ­գի­նե­րի տա­րածք­նե­րը, իսկ այ­գե­գոր­ծու­թյան զար­գաց­ման հե­ռան­կար­ներն աս­տի­ճա­նա­բար գործ­նա­կան ուր­վագ­ծեր են ստա­նում։ Օ­րերս պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի հետ կա­յա­ցած հան­դիպ­մա­նը հա­մայն­քի ղե­կա­վար Սևակ Պետ­րո­սյա­նը տե­ղե­կաց­րել է, որ գյու­ղի վար­չա­կան տա­րած­քում, ընդ­հա­նուր առ­մամբ, հիմն­վել է շուրջ 27 հեկ­տար նռան այ­գի։ Հատ­կան­շա­կան է, որ մր­գա­տու այ­գի­ներ հիմ­նե­լու նպա­տա­կով գյու­ղում օգ­տա­գործ­վում են նույ­նիսկ ան­ջր­դի հո­ղա­մա­սե­րը։ Գյու­ղա­պե­տի հա­ղորդ­մամբ, նմա­նօ­րի­նակ հո­ղա­տա­րածք­նե­րում ար­դեն մոտ 20 հեկ­տար մր­գա­տու այ­գի է հիմն­վել:
-Ար­տե­զյան ջր­հո­րե­րի և կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գի ստեղծ­ման պա­րա­գա­յում նա­խիջևա­նիկ­ցի այ­գե­գործ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձեռ­վի կրկ­նա­պատ­կել-ե­ռա­պատ­կել այս ցու­ցա­նի­շը,-հա­մոզ­մունք հայտ­նեց Ս. Պետ­րո­սյա­նը՝ նշե­լով, որ Նա­խի­ջա­նի­կի շուրջ 60 ըն­տա­նի­քի զբաղ­վա­ծու­թյան և ե­կամ­տի ա­պա­հով­ման հա­մար հո­ղա­գոր­ծու­թյու­նը կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող ճյուղ է։ Այ­գե­գոր­ծու­թյամբ զբաղ­վե­լու ցան­կու­թյուն հայտ­նող­նե­րի թիվն էլ աս­տի­ճա­նա­բար ա­ճում է։
Հնա­րա­վոր ար­տե­զյան ջր­հո­րե­րի ո­ռոգ­ման շա­ռավ­ղի ընդգրկմամբ` այ­գե­գոր­ծա­կան հա­մա­պա­տաս­խան հո­ղա­տա­րածք­նե­րի, բնա­կիչ­նե­րի` գյու­ղատն­տե­սա­կան բա­վա­կա­նին ե­կամ­տա­բեր այս ճյու­ղով զբաղ­վե­լու ցան­կու­թյան առ­կա­յու­թյան դեպ­քում, պե­տու­թյունն ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բե­րի,-խոս­տա­ցել է պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը և ըն­դգ­ծել՝ պայ­մա­նով միայն, որ ծախ­սե­րը բա­ցա­ռա­պես այ­գի­նե­րի հիմն­ման նպա­տա­կին են ծա­ռա­յե­լու։
Հա­մայն­քա­պե­տա­րա­նի տվյալ­նե­րով, Նա­խիջևա­նի­կի ցան­քա­տա­րածք­նե­րում այս տար­վա բեր­քի տակ կա­տար­վել է 150 հեկ­տար աշ­նա­նա­ցան: Բա­ցի այդ, ար­դեն հայ­տեր են ստաց­վել գար­նա­նա­ցա­նի հա­մար՝ 250 հեկ­տա­րի չա­փով։
Հա­մայն­քա­պետ Ս. Պետ­րո­սյա­նը գո­հու­նա­կու­թյամբ է նշել, որ գյու­ղում աս­տի­ճա­նա­բար լու­ծում են ստա­նում կարևո­րա­գույն նշա­նա­կու­թյան այն­պի­սի խն­դիր­ներ, ինչ­պի­սիք են բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի ա­պա­հո­վու­մը, սա­կա­վա­ջուր աղ­բյուր­նե­րի վե­րա­կանգ­նու­մը և այլն։ Ան­ցած տա­րի Նա­խիջևա­նի­կի հան­դի­սու­թյուն­նե­րի տան, ինչ­պես նաև 6 ա­ռանձ­նատ­նե­րի տա­նիք­նե­րի վե­րա­նո­րոգ­ման հա­մար պե­տու­թյան կող­մից հա­մա­պա­տաս­խան շի­նա­նյութ է տրա­մադր­վել։ Եվս 2 ըն­տա­նիք պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն են ստա­ցել ա­ռանձ­նա­տան ձեռք­բեր­ման հա­մար։


Վար­դա­ձոր


Պետ­նա­խա­րա­րի հետ հան­դիպ­մա­նը ներ­կա­յաց­նե­լով են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վե­րա­կա­ռուց­ման ու բա­րե­կարգ­ման նա­խորդ տար­վա հիմ­նա­կան աշ­խա­տան­քե­րը, Վար­դա­ձո­ր հա­մայն­քի ղե­կա­վար Սամ­վել Սա­ռա­ջյա­նը նշեց, որ վե­րա­կան­գն­վել է դեռևս խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից գոր­ծող գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հա­վա­քա­կա­յա­նի է­լեկտ­րա­մա­տա­կա­րա­րու­մը։ Հա­մայն­քա­պե­տի խոս­քով, բնակ­չու­թյան գյու­ղատն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար այս հա­վա­քա­կա­յանն ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նի: Այս­տեղ առ­կա են պա­հեստ­ներ, ա­նաս­նա­պա­հու­թյան ու գյու­տեխ­նի­կա­յի վե­րա­նո­րոգ­ման հա­մար ստեղծ­ված պայ­ման­ներ։ Ինչ­պես հայտ­նի է, Վար­դա­ձո­ր հա­մայն­քի բյու­ջեն ինք­նա­բավ է, ո­րից ձևա­վոր­ված մնա­ցոր­դը ծա­ռա­յում է շի­նա­րա­րա­կան նպա­տակ­նե­րով։ Ըստ Ս. Սա­ռա­ջյա­նի` ա­ռա­ջի­կա­յում հա­մայն­քա­յին բյու­ջեի մնա­ցոր­դի հաշ­վին աշ­խա­տանք­ներ են նա­խա­տես­վում 3 աղ­բյու­րի վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ։ Ընդ ո­րում` պահ­պա­նե­լով բա­վա­կա­նին հնա­մե­նի այդ աղ­բյուր­նե­րի պատ­մա­ճար­տա­րա­պե­տա­կան ընդ­հա­նուր տես­քը։
Պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը հա­վաս­տիաց­րել է, որ, ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյան, հա­մայն­քա­պե­տա­րա­նի կող­մից նա­խա­տես­վող աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ հա­մա­պա­տաս­խան ծրա­գիր ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում պետ­բյու­ջեից ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բեր­վի։ Անդ­րա­դառ­նա­լով խմե­լու ջրի խնդ­րին, Ս. Սա­ռա­ջյա­նը նշեց, որ ինք­նա­հոս ջու­րը Վար­դա­ձոր, այ­նու­հետև Նա­խիջևա­նիկ է հաս­նում Վազ­գե­նա­շե­նից։ Ներ­կա­յում ջրի ծա­վա­լը չի բա­վա­րա­րում. խոր­քա­յին ջր­հո­րե­րը մաքր­ման կա­րիք ու­նեն։ Վար­դա­ձո­րի գյու­ղա­պե­տը հաս­տա­տել է, որ հարևան Նա­խիջևա­նի­կում հա­մա­պա­տաս­խան տա­րո­ղու­նա­կու­թյամբ ջր­հա­վաք ա­վա­զա­նի կա­ռուց­ման դեպ­քում զգա­լիո­րեն լուծ­վե­լու է նաև ի­րենց ջրի խն­դի­րը։


Սառ­նաղ­բյուր


Վար­դա­ձո­րի հա­մայն­քա­պե­տա­րա­նում քն­նարկ­վե­ցին նաև հարևան Սառ­նաղ­բյու­րի բնա­կիչ­նե­րին հու­զող խն­դիր­ներն ու լուծ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Հա­մայն­քի ղե­կա­վար Գա­րիկ Ա­լեք­սա­նյա­նի ներ­կա­յաց­մամբ, գյու­ղի տար­րա­կան ու­սուց­մամբ դպ­րո­ցը փակ­վե­լու վտան­գի առջև է. 4-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­ներն ա­վար­տում են, իսկ ե­կող ու­սում­նա­կա­նում ա­ռա­ջին դա­սա­րան­ցի չեն ու­նե­նա­լու։ Սառ­նաղ­բյու­րի 4-ա­մյա դպ­րո­ցի, այս­պես ա­սած, շր­ջա­նա­վարտ­ներն այ­նու­հետև հա­ճա­խում են Նա­խիջևա­նի­կի կր­թօ­ջախ։ Այդ նպա­տա­կով ժա­մա­նա­կին պե­տու­թյան կող­մից ուղևո­րա­տար փո­խադ­րա­մի­ջոց է հատ­կաց­վել։ Խնդ­րի լուծ­ման հա­մա­տեքս­տում ո­րո­շում ըն­դուն­վեց, որ Նա­խիջևա­նի­կի դպ­րո­ցա­կան շեն­քի վե­րա­նո­րո­գու­մից հե­տո, ո­րը, պետ­նա­խա­րա­րի խոս­քով, նա­խա­տես­վում է այս տա­րի, սառ­նաղ­բյուր­ցի ա­շա­կերտ­նե­րը վերջ­նա­կա­նա­պես կտե­ղա­փոխ­վեն այս կր­թօ­ջախ։ Դպ­րո­ցի ներ­կա­յիս շի­նու­թյունն այ­նու­հետև Սառ­նաղ­բյու­րի բնա­կիչ­նե­րի հա­մար կծա­ռա­յի որ­պես ա­կումբ, ո­րի կա­րի­քը նույն­պես զգաց­վում է։ Խմե­լու և ո­ռոգ­ման ջրի խն­դի­րը բնու­թագ­րա­կան է նաև այս գյու­ղին։ Հա­մայն­քա­պե­տի հա­ղորդ­մամբ, Սառ­նաղ­բյու­րի տա­րած­քում առ­կա ար­տե­զյան ջր­հորն ու ջրա­սա­կավ աղ­բյուր­ներն, ընդ­հա­նուր առ­մամբ, բա­վա­կա­նեց­նում են բնա­կիչ­նե­րին` օ­րա­կան մե­կու­կես ժա­մով ջուր մա­տա­կա­րա­րե­լով։ Հա­մայն­քի տա­րած­քում գործ­նա­կա­նում բա­ցա­կա­յում է ո­ռոգ­ման ջու­րը, չնա­յած Սառ­նաղ­բյու­րի վա­րե­լա­հո­ղե­րը բա­վա­կա­նին ընդ­գր­կուն են:
Հա­վե­լենք, որ վե­րոն­շյալ մի շարք խն­դիր­ներ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի` օ­րերս կա­յա­ցած աշ­խա­տան­քա­յին այ­ցի և Նա­խիջևա­նի­կի, Վար­դա­ձո­րի ու Սառ­նաղ­բյու­րի բնա­կիչ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում քն­նարկ­վել են և ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի գործ­նա­կան լուծ­ման ըն­թացք են ստա­ցել: