[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

 

 

 

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 

Փետր­վա­րի 11-ին ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­վա­նե­սյա­նը ԶԼՄ-նե­րին ներ­կա­յաց­րեց ո­լոր­տի 2019թ. կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը։ Նա­խա­րա­րի պար­զա­բան­մամբ` 2019թ. սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան և վե­րաբ­նա­կեց­ման ո­լոր­տում ա­պա­հով­վել է պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, կարևոր­վել սո­ցիա­լա­կան ի­րա­վուն­քի լիար­ժեք պայ­ման­նե­րի ստեղ­ծու­մը, կա­տա­րե­լա­գործ­վել կեն­սա­թո­շա­կա­յին և զբաղ­վա­ծու­թյան հա­մա­կար­գե­րը, հաշ­ման­դամ­նե­րի, տա­րեց­նե­րի, կա­նանց ու ե­րե­խա­նե­րի հիմ­նա­հար­ցե­րը, շա­րու­նակ­վել ո­լոր­տի կարևո­րա­գույն ծրագ­րե­րը։

ԱՀ սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան ճշտ­ված բյու­ջեն կազ­մել է 22 մլրդ 747,4 մլն դրամ, կա­տա­րո­ղա­կա­նը` 21 մլրդ 959,9 մլն դրամ։ Տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վել է ա­վե­լի քան 50 ծրա­գիր։ Աշ­խա­տանք­ներն ուղղ­ված են ե­ղել Ար­ցա­խում ծնե­լիու­թյան ա­ճի խթան­մա­նը, ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գի աս­տի­ճա­նա­կան զար­գաց­մա­նը, ա­ռանց ծնո­ղա­կան խնամ­քի մնա­ցած ե­րե­խա­նե­րի կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­մա­նը, բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, միգ­րա­ցիոն և մի շարք գոր­ծըն­թաց­նե­րի կար­գա­վոր­մա­նը։ 
Դի­տարկ­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում շա­րու­նակ­վել է տրա­մադր­վել ե­րե­խա­յի ծնն­դյան կա­պակ­ցու­թյամբ տր­վող միան­վագ նպաս­տը՝ ել­նե­լով ըն­տա­նի­քում ծն­ված հեր­թա­կան ե­րե­խա­յի թվից. 1-ին ե­րե­խա­յի ծնն­դյան դեպ­քում՝ 100 հազ. դրամ, 2-րդ ե­րե­խա­յի՝ 200 հազ., 3-րդի՝ 500 հազ., իսկ 4-րդ և յու­րա­քան­չյուր հա­ջորդ ե­րե­խա­յի դեպ­քում հատ­կաց­վում է 700 հազ. դրամ։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ 2019թ. ե­րե­խա­յի ծնն­դյան կա­պակ­ցու­թյամբ միան­վագ նպաստ է տրա­մադր­վել 2405 հո­գու. այդ կա­պակ­ցու­թյամբ պետ­բյու­ջեից հատ­կաց­վել է 721,7 մլն դրամ։ 2018թ. հա­մե­մատ նպաս­տա­ռու­նե­րի թի­վը նվա­զել է 445-ով, իսկ ծախ­սե­րը՝ 110 մլն դրա­մով։ 2019թ. հուն­վա­րի 1-ից փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել ծնե­լիու­թյան և բազ­մա­զա­վա­կու­թյան խթան­ման ծրագ­րում, այ­սինքն` դա­դա­րեց­վել է ըն­տա­նիք­նե­րում ծն­ված 3-րդ և հա­ջորդ ե­րե­խա­նե­րի ծնն­դյան դեպ­քում ժամ­կե­տա­յին ա­վանդ­նե­րի բա­ցու­մը և փո­խա­րե­նը սահ­ման­վել չա­փա­հա­սու­թյան նպաստ։ Ար­դյուն­քում` ըն­տա­նի­քում ծն­ված 3-րդ ե­րե­խա­յի հա­մար տրա­մադր­վում է 500 հազ. դրամ, 4-րդ և յու­րա­քան­չյուր հա­ջորդ ե­րե­խա­յի դեպ­քում՝ 700 հազ. դրամ։ Նշյալ գու­մար­նե­րը տրա­մադր­վում են ար­դեն 18 տա­րին լրա­ցած­նե­րին։ Ս. Ա­վա­նե­սյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ շա­րու­նակ­վել է 5 և ա­վե­լի ան­չա­փա­հաս ե­րե­խա ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի հա­մար նոր բնա­կե­լի տնե­րի հատ­կաց­ման աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են կա­պի­տալ ներդ­րում­նե­րի ծրագ­րով։ 2020թ. հուն­վա­րի տվյալ­նե­րով՝ հաշ­վառ­ված է 449 ըն­տա­նիք։ Նա­խա­րա­րի պար­զա­բան­մամբ՝ բնա­կա­րան­նե­րը հատ­կաց­վում են սահ­ման­ված կար­գով՝ 3 տար­վա ըն­թաց­քում։ Բա­ցա­ռու­թյուն են կազ­մում ծրագ­րում նե­րառ­ված 2016-2017թթ. ըն­թաց­քում 5 ե­րե­խա ու­նե­ցող­նե­րը, ո­րոնց ևս կհատ­կաց­վեն բնա­կա­րան­ներ և, հա­վա­նա­կան է, բնա­կա­րա­նի հատ­կաց­ման գոր­ծըն­թա­ցը եր­կա­րաձգ­վի 3-5 տա­րով։ Ծրա­գի­րը գոր­ծում է 2018թ. հուն­վա­րի 1-ից։ Այս տա­րի ևս պետ­բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին հատ­կաց­վել է հա­մա­պա­տաս­խան գու­մար` նշյալ ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար։

Պե­տա­կան նպաստ­նե­րի մա­սով 2019թ. ծախս­վել է շուրջ 2363,6 մլն դրամ: Ծախս­ված գու­մա­րը 2018-ի հա­մե­մատ ա­ճել է 33,3 մլն դրա­մով։ Այս նպաստ­նե­րի հաս­ցեա­կա­նու­թյան և վե­րահս­կե­լիու­թյան բարձ­րաց­ման հա­մար ո­լոր­տում ներ­դր­վել է ՙՆպաստ՚ հա­մա­կարգ­չա­յին տե­ղե­կատ­վա­վեր­լու­ծա­կան հա­մա­կար­գը։ Նպա­տակն է` վերս­տու­գել նպաս­տա­ռու­նե­րին տրա­մադր­վող գու­մար­նե­րը, ինչ­պես նաև ճշ­տել վեր­ջին­նե­րիս բնա­կու­թյան վայ­րե­րը, ու ե­թե նրանք հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րից դուրս են բնակ­վում, ա­պա սահ­ման­ված կար­գով ցու­ցա­բե­րել այլ մո­տե­ցում։ Ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­նե­րի ա­ջակ­ցու­թյան ծրագ­րով շա­րու­նակ­վել է տրա­մադր­վել ա­մուս­նու­թյան միան­վագ նպաս­տը՝ 150 հազ. դրա­մի չա­փով։ 2019թ. ծրագ­րից օգտ­վել է 1481 անձ, 2018-ի՝ 1587-ի դի­մաց։ Նպաս­տա­ռու­նե­րի թի­վը 2018թ. հա­մե­մատ նվա­զել է 106-ով։
Նա­խա­րարն անդ­րա­դար­ձավ նաև Ե­րե­խա­նե­րի խնամ­քի և պաշտ­պա­նու­թյան գի­շե­րօ­թիկ եր­կու հաս­տա­տու­թյուն­նե­րին, որ­տեղ ընդգրկված է ա­ռանց ծնո­ղա­կան խնամ­քի մնա­ցած, ինչ­պես նաև սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի շուրջ 40 ե­րե­խա։ Կարևոր­վեց նրանց բա­րե­կե­ցու­թյան և հա­մա­պա­տաս­խան ըն­տա­նե­կան պայ­ման­նե­րի ստեղ­ծու­մը, ա­ռող­ջու­թյան, կր­թու­թյան և այլ հար­ցեր։ 2019-ին մշակ­վել է ԱՀ պե­տա­կան ժո­ղովր­դագ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­յե­ցա­կար­գի ի­րա­կա­նա­ցումն ա­պա­հո­վող 2020-2022թթ. ծրա­գի­րը։ Տար­վա ըն­թաց­քում վե­րաբ­նակ­չի կար­գա­վի­ճակ է տր­վել Ար­ցա­խում մշ­տա­կան բնա­կու­թյուն հաս­տա­տած 25 ըն­տա­նի­քի։ Նրանց տր­վել է 8,8 մլն դրա­մի ֆի­նան­սա­կան ար­տո­նու­թյուն։ Վե­րաբ­նա­կիչ­նե­րի և փախս­տա­կան­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման նպա­տա­կով վե­րա­կա­ռուց­վում են բնա­կա­րան­ներ, հատ­կաց­վում է նաև շի­նա­նյութ` բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հա­մար:
2019թ. Ար­ցա­խում հաշ­վառ­վել է աշ­խա­տանք փնտ­րող 1630 մարդ, ո­րոն­ցից 1518-ը ստա­ցել է գոր­ծա­զուր­կի կար­գա­վի­ճակ։ Զբաղ­վա­ծու­թյան բնա­գա­վա­ռում շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել մի շարք ծրագ­րեր, ո­րոնց շնոր­հիվ ո­րոշ գոր­ծա­զուրկ­ներ ա­պա­հով­վում են աշ­խա­տան­քով։ Նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ գոր­ծա­զուրկ­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­վում են մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման դա­սըն­թաց­ներ, ո­րոնց ա­վար­տին տր­վում են հա­մա­պա­տաս­խան վկա­յա­կան­ներ, ինչ­պես նաև ա­ռա­ջարկ­վում է աշ­խա­տանք։ 2017թ.-ից գոր­ծում է ՙՎար­ձատր­վող հա­սա­րա­կա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման մի­ջո­ցով գոր­ծա­զուրկ­նե­րի ժա­մա­նա­կա­վոր զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման՚ ծրա­գի­րը: Ս. Ա­վա­նե­սյա­նի խոս­քով՝ 3 տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վել է 29 ծրա­գիր, ծախս­վել 14 մլն 300 հազ. դրամ։ Սա­կայն նա­խա­րա­րու­թյունն ի վի­ճա­կի էր ֆի­նան­սա­վո­րել մինչև 60 մլն դրա­մի աշ­խա­տանք­ներ։ Նա կոչ ա­րեց հա­մայ­նք­նե­րին ընդգրկվել այս ծրագ­րում, որ­պես­զի տե­ղե­րում լուծ­վեն առ­կա խն­դիր­նե­րը, իսկ գոր­ծա­զուրկ­ներն էլ ա­պա­հով­վեն գո­նե ժա­մա­նա­կա­վոր աշ­խա­տան­քով։
Խո­սե­լով կեն­սա­թո­շա­կա­յին ա­պա­հո­վու­թյան մա­սով, Ս. Ա­վա­նե­սյա­նը նշեց, որ ներ­դր­վել է նոր գոր­ծիք՝ նվա­զա­գույն կեն­սա­թո­շակ։ Շար­քա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի, սո­ցիա­լա­կան և աշ­խա­տան­քա­յին կեն­սա­թո­շակ­նե­րի հա­մար նվա­զա­գույն կեն­սա­թո­շա­կի չա­փը սահ­ման­վել է 25 հազ. 500 դրամ։ Կրկ­նա­պատկ­վել է Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի ա­մե­նամ­սյա պատ­վով­ճա­րի չա­փը. այն սահ­ման­վել է 100 հազ. դրամ։ Դի­տարկ­վող ժա­մա­նա­կաըն­թաց­քում կեն­սա­թո­շակ է նշա­նակ­վել 1426 հո­գու, վե­րա­հաշ­վարկ­վել` 3277 կեն­սա­թո­շա­կա­յին գործ, մայ­րու­թյան նպաստ՝ 1554 չաշ­խա­տող կա­նանց հա­մար։ 2020թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ՝ աշ­խա­տան­քա­յին, զին­վո­րա­կան (շար­քա­յին) և սո­ցիա­լա­կան կեն­սա­թո­շակ ստա­ցող­նե­րի թի­վը կազ­մել է 22123։ 2020թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ ԱՀ-ում հաշ­վառ­ված է 8730 հաշ­ման­դամ, ո­րոն­ցից 384-ը` ե­րե­խա։ Ս. Ա­վա­նե­սյա­նի պար­զա­բան­մամբ՝ հաշ­ման­դամ­նե­րի թի­վը նվա­զել է. 2019թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ գրանց­ված էր 8854 հաշ­ման­դամ։ Ան­ցած տա­րի բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան է են­թարկ­վել 1576 քա­ղա­քա­ցի, ո­րոն­ցից 345-ն` ա­ռա­ջին ան­գամ։ Նրան­ցից 1337 հաշ­ման­դա­մի հա­մար կազմ­վել են ան­հա­տա­կան վե­րա­կան­գն­ման ծրագ­րեր։
Ար­ցա­խի շուրջ 170 միայ­նակ տա­րեց­ներ և հաշ­ման­դամ­ներ տնա­յին պայ­ման­նե­րում ստա­նում են սո­ցիա­լա­կան սպա­սար­կում, իսկ Ստե­փա­նա­կեր­տի տուն-ին­տեր­նա­տում խնամ­վող 75 միայ­նակ տա­րեց­ներն ու հաշ­ման­դամ­նե­րը գտն­վում են պե­տու­թյան լրիվ խնամ­քի ներ­քո։ Նա­խա­րարն անդ­րա­դար­ձավ հաշ­ման­դամ­նե­րի պրո­թե­զաօր­թո­պե­դիկ պա­րա­գա­նե­րի հատ­կաց­ման գոր­ծըն­թա­ցին։ Սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց հատ­կաց­վել են նաև թիկ­նա­սայ­լակ­ներ, լսո­ղա­կան սար­քեր և այլ պա­րա­գա­ներ։ Սո­ցիա­լա­կան խմ­բե­րին պատ­կա­նող շուրջ 454 քա­ղա­քա­ցի ստա­ցել է ա­ռող­ջա­րա­նա­յին բուժ­ման և հան­գս­տյան ու­ղեգ­րեր։ Նրան­ցից 17-ը ման­կա­կան ու­ղե­ղա­յին կաթ­ված ախ­տո­րոշ­մամբ հաշ­ման­դամ ե­րե­խա­ներ են։
Տար­վա ըն­թաց­քում նա­խա­րա­րու­թյու­նը շա­րու­նա­կել է ի­րա­կա­նաց­նել սո­ցիա­լա­կան մի շարք ծրագ­րեր, ո­րոնք վե­րա­բե­րում են զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վող դրա­մա­կան և այլ նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյա­նը, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի հաշ­ման­դամ­նե­րին, նույն պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րին և նրանց ըն­տա­նիք­նե­րին հատ­կաց­վող պարգևավ­ճար­նե­րին և այլ օ­ժան­դա­կու­թյուն­նե­րին։ Ս. Ա­վա­նե­սյա­նը, ներ­կա­յաց­նե­լով բո­լոր գոր­ծող և շա­րու­նա­կե­լի ծրագ­րե­րը, հա­վաս­տիաց­րեց, որ 2020թ. ևս կշա­րու­նակ­վեն ի­րա­կա­նաց­վել այս նա­խագ­ծե­րը, շա­րու­նա­կա­կան կլի­նեն ժո­ղովր­դագ­րա­կան ի­րա­վի­ճա­կի բա­րե­լավ­մանն ուղղ­ված նպա­տա­կա­յին ծրագ­րե­րը, դրանց դի­տար­կում­ներն ու գնա­հա­տու­մը, ո­լոր­տի գե­րա­կա մյուս ուղ­ղու­թյուն­նե­րը։ Վե­րաբ­նա­կեց­ման և միգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նու­թյան բնա­գա­վա­ռում նա­խա­տես­վում է վե­րաբ­նա­կեց­ման պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան նոր սկզ­բունք­նե­րի մշա­կում, վե­րաբ­նա­կեց­ման կազ­մա­կերպ­ման և ի­րա­կա­նաց­ման կար­գի ու պայ­ման­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րի ի­րա­վա­կան ամ­րագ­րում։ Կակ­տի­վաց­վի հայ­րե­նա­դար­ձու­թյան գոր­ծըն­թա­ցը, և կգոր­ձեն Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած ու Ար­ցա­խում ա­պաս­տա­նած, որ­պես փախս­տա­կան հաշ­վառ­ված ան­ձանց սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­մանն ուղղ­ված ծրագ­րե­րը։ Նա­խա­տես­վում է ձևա­վո­րել սո­ցիա­լա­կան բնա­կա­րա­նա­յին ֆոնդ, ո­րը կկար­գա­վո­րի կյան­քի դժ­վա­րին ի­րա­վի­ճակ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված ա­նօթևան մնա­ցած ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի ժա­մա­նա­կա­վոր բա­րե­լա­վու­մը։
Վեր­ջում Ս. Ա­վա­նե­սյա­նը պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի բազ­մա­պի­սի հար­ցե­րին, ո­րոնք վե­րա­բե­րում էին կու­տա­կա­յին կեն­սա­թո­շակ­նե­րին, փախս­տա­կան­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման խն­դիր­նե­րին, բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան կենտ­րո­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող գոր­ծա­ռույթ­նե­րին, աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քին, աշ­խա­տա­շու­կա­յին, գոր­ծազր­կու­թյան և սո­ցիա­լա­կան ո­լոր­տի մի շարք այլ հար­ցե­րի։