[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԱՑԱԾ ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ ԱՆԱԿՆԿԱԼԻ ՉԻ ԲԵՐԵԼ ԿԱՌՈՒՅՑԻՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ա­սում են՝ բնու­թյու­նը վատ ե­ղա­նակ չու­նի։ Ե­թե մար­դը, այս կամ այն հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյու­նը պատ­րաստ են տար­վա տվյալ ե­ղա­նա­կին՝ նա­խա­պես լու­ծած լի­նե­լով կեն­սա­պա­հով­ման բո­լոր խն­դիր­նե­րը, ա­պա ո­չինչ սար­սա­փե­լի չէ։ Խոս­քը կոնկ­րետ ձմ­ռան մա­սին է, քան­զի վեր­ջին օ­րե­րին տե­ղա­ցած ա­ռատ ձյու­նը և ե­ղա­նա­կի կտ­րուկ փո­փո­խու­թյունն ա­նակն­կա­լի բե­րե­ցին բնակ­չու­թյա­նը:

Ձմեռն, ան­շուշտ, իր հետ բա­զում հոգ­սեր ու խն­դիր­ներ է բե­րում։ Կո­մու­նալ ծա­ռա­յու­թյուն­նե­րը, նոր­մալ ջե­ռու­ցում ա­պա­հո­վե­լուց բա­ցի, պետք է կա­րո­ղա­նան ա­պա­հո­վել նաև տրանս­պոր­տի անվ­տանգ երթևե­կու­թյու­նը, քա­ղա­քա­ցի­նե­րի ա­զատ և նույն­պես անվ­տանգ տե­ղա­շար­ժը՝ կա­տա­րե­լով ձնա­մաքր­ման և ձնա­հե­ռաց­ման բա­վա­րար աշ­խա­տանք­ներ։ Այս նպա­տա­կով դեռևս նո­յեմ­բեր ամ­սին Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նում հրա­վիր­վել էր խոր­հր­դակ­ցու­թյուն, որ­տեղ քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րը հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րա­կան­ներ էր տվել հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րին։
Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ը որ­քա­նո՞վ էր պատ­րաստ ձմ­ռա­նը։ Նա­խա­պատ­րաս­տա­կան ի՞նչ աշ­խա­տանք­ներ են տար­վել կա­ռույ­ցում՝ ձմե­ռը բա­րե­հա­ջող անց­կաց­նե­լու հա­մար։
ՀՈԱԿ-ի տնօ­րեն Ա­լյո­շա Սեյ­րա­նյա­նի հա­վաստ­մամբ՝ դեռ ան­ցյալ տար­վա­նից մոտ 80 տոն­նա աղ կար պա­հես­տա­վոր­ված, ևս 120 տոն­նա ձեռք են բե­րել ըն­թա­ցիկ տա­րում։ Ա­մեն տա­րի, օգ­նու­թյան կար­գով, Երևա­նի ա­ղի կոմ­բի­նա­տի տնօ­րե­նը 40 տոն­նա աղ է տրա­մադ­րում Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քին։ Բա­ցա­ռու­թյուն չէր նաև այս տա­րին։ Ա­ղը, ինչ­պես Ա. Սեյ­րա­նյանն է պար­զա­բա­նում, խառ­նում են ա­վա­զի հետ և ցա­նում ճա­նա­պարհ­նե­րին, ուս­տի, այդ նպա­տա­կով հա­մա­պա­տաս­խան քա­նա­կու­թյամբ՝ ա­վազ էլ են կու­տա­կել։ Բա­ցի այդ, ՀՈԱԿ-ն ու­նի մեկ ձնա­հա­վաք և աղ­ցան եր­կու մե­քե­նա, ո­րոնք նոր­մալ վի­ճա­կում են։ Մայ­թե­րի մաքր­ման հա­մար ու­նեն ըն­դա­մե­նը մեկ մի­նի տրակ­տոր, որն, ան­շուշտ, քիչ է։ Շատ հա­ճախ կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տող­ներն ի­րենք են բա­հե­րով մաք­րում մայ­թե­րը, ին­չը, խոս­տո­վա­նենք, ծանր աշ­խա­տանք է։ Տնօ­րե­նի հա­վաստ­մամբ՝ բարձր ա­տյան­նե­րում տե­ղյակ են այս խնդ­րին, և հույս ու­նեն, որ մոտ ա­պա­գա­յում ձեռք կբե­րեն անհ­րա­ժեշտ տեխ­նի­կան։
Այ­նուա­մե­նայ­նիվ, այս օ­րե­րին տե­ղա­ցած ա­ռատ ձյու­նը ա­նակն­կա­լի չի բե­րել կա­ռույ­ցի աշ­խա­տող­նե­րին։ Ա. Սեյ­րա­նյա­նի խոս­քով՝ կա պլան-ժա­մա­նա­կա­ցույց՝ հաս­տատ­ված քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից, ըստ ո­րի` յու­րա­քան­չյուր աշ­խա­տան­քա­յին խումբ տե­ղե­կաց­ված է իր ա­նե­լիք­նե­րին։ Ձյու­նը տե­ղա­լուն պես օր­վա հեր­թա­պա­հը բո­լո­րին ի­րա­զե­կում է ի­րենց ա­նե­լիք­նե­րի մա­սին և ան­կախ այն բա­նից՝ գի­շե՞ր է, թե՞ ցե­րեկ, աշ­խա­տող­ներն ան­մի­ջա­պես ներ­կա­յա­նում և բա­րեխղ­ճո­րեն կա­տա­րում են ի­րենց աշ­խա­տան­քը։
Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ծա­ռա­յու­թյունն ու­նի 18 բրի­գադ, ո­րից 13-ը զբաղ­վում են մայ­թե­րի և երթևե­կե­լի հատ­ված­նե­րի, մյուս ե­րե­քը՝ բա­կե­րի մաքր­մամբ։ Աշ­խա­տում են կա­նո­նա­կարգ­ված։ Քա­նի որ ՀՈԱԿ կա­տա­րած մեր այ­ցի ժա­մա­նակ դեռևս սառ­ցա­պատ տա­րածք­ներ կա­յին մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում՝ տնօ­րե­նը տե­ղե­կաց­րեց, որ ծա­ռա­յու­թյան աշ­խա­տող­ներն ար­դեն հա­մա­պա­տաս­խան քա­նա­կու­թյամբ աղ ու ա­վազ են տե­ղա­փո­խել ու տե­ղա­վո­րել քա­ղա­քի բարձ­րա­հարկ շեն­քե­րի մուտ­քե­րում, որ­պես­զի բա­կե­րը մաք­րե­լուց հե­տո ցա­նեն տա­րած­քում։
ՙՍան­մաք­րու­մը՚ խն­դիր­ներ ու­նի ինչ­պես նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յի թար­մաց­ման ու հա­մալր­ման, այն­պես էլ աշ­խա­տու­ժի ա­ռու­մով։ Մե­քե­նա­նե­րի մեծ մա­սը 80-ա­կան­նե­րից է։ Ձնա­հա­վաք մեկ և աղ­ցան եր­կու մե­քե­նա­նե­րը շատ քիչ են Ստե­փա­նա­կեր­տի պես քա­ղա­քի հա­մար, հատ­կա­պես, երբ մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րի մեծ մասն ար­դեն աս­ֆալ­տա­պատ­ված է, ին­չը նշա­նա­կում է, որ դրանք պետք է պար­տա­դիր մաքր­վեն՝ եր­թու­ղա­յին­նե­րի կա­նո­նա­վոր աշ­խա­տանքն ա­պա­հո­վե­լու հա­մար, ա­սաց տնօ­րե­նը։
ՀՈԱԿ-ը բան­վոր­նե­րի կա­րիք էլ ու­նի՝ հիմ­նա­կա­նում փո­ղոց ու բակ մաք­րող­նե­րի ու վա­րորդ­նե­րի։ Ա. Սեյ­րա­նյա­նի խոս­քով՝ կան թա­փուր հաս­տիք­ներ, բայց մար­դիկ չեն ու­զում նման աշ­խա­տանք կա­տա­րել։ Մեր այն հար­ցին՝ գու­ցե պատ­ճա­ռը ցածր աշ­խա­տա­վարձն է՝ տնօ­րե­նը պա­տաս­խա­նեց. ՙՀա­վա­քա­րա­րի աշ­խա­տա­վար­ձը, ան­շուշտ, ցածր է, իսկ վա­րորդ­նե­րի­նը՝ 100-120 հա­զար դրամ է։ Հիմ­նա­կա­նում մի­ջի­նից բարձր տա­րի­քի կա­նայք են այդ աշ­խա­տան­քը կա­տա­րում, ե­րի­տա­սարդ­նե­րը չեն ցան­կա­նում։ Մշ­տա­պես հայ­տա­րա­րու­թյուն ենք տա­րա­ծում աշ­խա­տա­տե­ղի մա­սին, սա­կայն դի­մող­նե­րը միայն տա­րի­քով կա­նայք են լի­նում՚։
Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում հս­տակ ու հա­մա­կարգ­ված գոր­ծե­լու և ձմ­ռան շր­ջա­նում մայ­րա­քա­ղա­քի կեն­սա­գոր­ծու­նեու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ը հա­մա­գոր­ծակ­ցում է ՙԱր­ցա­խու­ղի՚ ըն­կե­րու­թյան, քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան տակ գոր­ծող կա­ռույց­նե­րի, ինչ­պես նաև՝ շի­նա­րա­րա­կան մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ։ Ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում նաև Ար­ցա­խի ոս­տի­կա­նու­թյու­նը։
Ա. Սեյ­րա­նյա­նի հետ զրույ­ցի ժա­մա­նակ անդ­րա­դար­ձանք նաև քա­ղա­քա­յին աղ­բա­նո­ցի խնդ­րին. ար­դեն ե­րեք տա­րի է՝ աղ­բա­նո­ցը շա­հա­գործ­վում է ՙՍան­մաք­րում՚ կազ­մա­կեր­պու­թյան կող­մից։ Եվ, կա­րե­լի է ա­սել, ար­դեն վե­րա­ցել են տա­րի­ներ շա­րու­նակ մինչև մայ­րա­քա­ղաք հաս­նող տհաճ ծուխն ու հո­տը։ Հատ­կա­պես տու­ժում էր Ա­ջափ­նյա­կի բնակ­չու­թյու­նը։ Էլ չենք խո­սում Ստե­փա­նա­կերտ-Աս­կե­րան ավ­տո­մայ­րու­ղու վա­րորդ­նե­րի և ուղևոր­նե­րի մա­սին, ո­րոնց հա­մար նշ­ված ճա­նա­պար­հով երթևե­կե­լը ծանր էր։ Կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րե­նը հա­վաս­տիաց­րեց, որ աղ­բա­նո­ցի հար­ցը կար­գա­վոր­ված է, այլևս նման տհաճ երևույթ­ներ չեն լի­նե­լու։