[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄ ՀՊԱՐ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ ԻՄ ԶԱ­ՎԱԿ­ՆԵՐՆ ԵՆ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Դիա­նա Սևու­մյա­նը Հադ­րու­թի շր­ջա­նի Ա­զոխ գյուղ հարս է ե­կել Մար­տու­նու շր­ջա­նի Շե­խեր գյու­ղից։ Հինգ եղ­բոր միակ քույ­րը մե­ծա­ցել, հա­սակ է ա­ռել բազ­մա­զա­վակ ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի հար­գու­կար­գով։ 

Տա­րի­նե­րը ի­զուր չի վատ­նել, ի­րար հետևից յոթ ե­րե­խա է լույս աշ­խարհ բե­րել, յոթն էլ գե­ղե­ցիկ, ա­ռողջ, փոք­րին օգ­նող, մե­ծին լսող։ Մեծ դուստ­րը՝ Աշ­խե­նը, ար­դեն 20 տա­րե­կան է, նրա­նից մեկ տա­րով փոք­րը Սե­դան է, եր­կու դուստ­րե­րից հե­տո ծն­վել են Ռո­բերտն ու Էդ­վար­դը, ա­պա Ան­նան, Յա­նան ու տան փոք­րի­կը՝ Ի­նե­սան։

Ե­րե­խա­նե­րի հայ­րը՝ Վի­տա­լին, նույն­պես բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քից է, 8 ե­րե­խա էլ ի­րենք էին, այն­պես որ, նրանց աչ­քը բազ­մա­զա­վա­կու­թյու­նից վա­խե­ցո­ղը չէ, միշտ էլ մի տուն լի­քը մա­նուկ­ներ են ու­նե­ցել։ ՙԹող Աստ­ված շատ չհա­մա­րի,-ա­սում է տան­տի­րու­հին,-իմ հարս­տու­թյունն էլ իմ ե­րե­խա­ներն են՚։ Ա­մու­սի­նը ՙԴի­զակ­շին՚-ում է աշ­խա­տում, և ա­մու­սին­նե­րով ի­րենց ճա­կա­տի ար­դար քր­տին­քով կե­րակ­րում, հագց­նում են ի­րենց զա­վակ­նե­րին ու նրանց դաս­տիա­րա­կում այն­պես, ինչ­պես հարգն ու կարգն է։
Պե­տա­կան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում բազ­ման­դամ ըն­տա­նի­քի հա­մար տուն է կա­ռուց­վել։ Ի­րենք էլ, ա­մու­սին­նե­րով, ա­մեն ինչ ա­նում են, որ­պես­զի ի­րենց ե­րե­խա­նե­րը ոչն­չի կա­րիք չու­նե­նան։ Հոգ­սե­րը՝ հոգ­սեր, բայց մեծ, բազ­ման­դամ ըն­տա­նիք ու­նե­նալն էլ իր ա­ռա­վե­լու­թյուն­ներն ու­նի։ ՙԱյն­պես չէ, որ փոքր ըն­տա­նի­քում հոգ­սեր չկան,-ա­սում է Դիա­նան,-պար­զա­պես պետք չէ հոգ­սե­րից վա­խե­նալ, ըն­կր­կել, դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու հա­մար են, խն­դիր­նե­րը՝ լու­ծե­լու։ Ե­րե­խա­ներս ոչ միայն մեզ, այլև ի­րար օգ­նում են, մե­ծե­րը փոք­րե­րի դա­սերն են սո­վո­րեց­նում։ Յու­րա­քան­չյու­րը գի­տի իր ա­նե­լի­քը, ծու­լու­թյու­նը, ա­լար­կո­տու­թյու­նը մեր ըն­տա­նի­քում տեղ չու­նեն։ Բո­լորն էլ մշ­տա­պես շարժ­ման մեջ են, ի­զուր չէ, որ մեծ ըն­տա­նիք­նե­րը միշտ հա­մե­մա­տում են մեղ­վա­փե­թա­կի հետ, որ­տեղ յու­րա­քան­չյու­րը գի­տի իր պար­տա­կա­նու­թյու­նը, իր տեղն ու դե­րը՚։
Ըն­տա­նե­կան, տնա­յին գոր­ծե­րից բա­ցի, Դիա­նան նաև աշ­խա­տում է խա­ղո­ղայ­գի­նե­րում։
ՙԵս հորս նման եմ,-ա­սում է Դիա­նան,-նա մեկ րո­պե պա­րապ նս­տել չու­ներ, ա­նընդ­հատ մի զբաղ­մունք գտ­նում էր՚։ Մայ­րը շատ էր ու­զում, որ միակ դուստ­րը քա­ղա­քում ապ­րի, քիչ հոգ­սեր ու­նե­նա, բայց Դիա­նա­յի ընտ­րու­թյու­նը գյուղն էր, գյու­ղա­կան մի­ջա­վայ­րը, նա այս­տեղ ի­րեն ա­ռա­վել հար­մա­րա­վետ է զգում, ա­վե­լի լիար­ժեք։ Չէի ա­սի մեծ, բայց նոր­մալ տն­տե­սու­թյուն ու­նեն, ըն­տա­նի կեն­դա­նի­ներ են պա­հում, թռ­չուն­ներ, մի խոս­քով` ի­րենց արևին ապ­րում են։
ՙՅու­րա­քան­չյուր հա­յի օ­ջա­խում յոթ ե­րե­խա պի­տի լի­նի, յոթ ծուխ վեր հա­նող, իս­կա­կան հայ­կա­կան ըն­տա­նիք­նե­րում յո­թը որ­դիով են սե­ղան նս­տում, ես էլ այդ­պես ցան­կա­ցա ու չեմ փոշ­մա­նում,-ա­սում է Դիա­նան,-ինչ­պես ռուս­ներն են ա­սում ՙրպՎՖÿ՚` այ­սինքն` յոթ ես, յոթ ինք­նու­թյուն՚։
Դիա­նան եր­ջա­նիկ է ե­րե­խա­նե­րով, նա չի տրտն­ջում, չի բո­ղո­քում, լուռ ու հնա­զանդ իր գոր­ծին է։ Ե­րե­խա­նե­րի կեսն իր նման է, մյուս կեսն` ա­մուս­նու, այս հար­ցում էլ հա­մե­րաշխ են։ Խոս­տո­վա­նում է` տան փոք­րին մի փոքր ա­վե­լի շատ է սի­րում, ի­րենց տան զարդն է Ի­նե­սան, իս­կը մեծ տիկ­նիկ։ Ինչ­պես ա­սում են, վար­դը ե­րե­սից կա­թող Ան­նան էր այդ պա­հին միայն տա­նը, յու­րա­քան­չյու­րը մի գոր­ծով, մի հանձ­նա­րա­րու­թյամբ տեղ էր գնա­ցել… գնա­ցել են, որ ե­րե­կո­յան վե­րա­դառ­նան մեղ­վա­պար­սի պես՝ յու­րա­քան­չյուրն իր պա­շա­րով, ու մեծ սե­ղա­նի շուր­ջը բո­լո­րե­լով, ըմ­բոշխ­նեն մոր՝ զա­վակ­նե­րի հա­մար պատ­րաստ­ված ճա­շը՝ որ­պես նշ­խար-մեղ­րա­հաց։