[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՒԼ­ՔՈՒ­ԴԱ­ՐԱ՝ ԳՅՈՒՂ ՀՊԱՐ­ՏՈՒ­ԹՅԱՆ, ԳՅՈՒՂ՝ ԿՈՐՍ­ՏՅԱՆ

Կա­մո ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­ցախ աշ­խար­հի Դի­զա­կի մե­լի­քու­թյան հի­նա­վուրց, դրախ­տա­յին գյու­ղե­րից է Մուլ­քու­դա­րան։ Այն թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է ու­նեց­ված­քի, հարս­տու­թյան ձոր։

Գյու­ղի թի­կուն­քում վեր է խո­յա­նում Դի­զա­փայ­տը, ո­րի գա­գա­թին՝ շուրջ ե­րեք հա­զար մետր բարձ­րու­թյան վրա, Դի­զա­կի տե­րե­րը` Տո­ղի մե­լիք­նե­րը, 7-8-րդ դա­րե­րում կա­ռու­ցել են Կա­տա­րոն` կա­տա­րյալ վան­քը։ Լե­ռան ստո­րո­տից՝ աստ­ղաձև ճյու­ղա­վոր­վող լեռ­նաշղ­թա­նե­րից եր­կու­սի ա­րան­քում, ան­տա­ռա­պատ լեռ­նա­լան­ջին է հիմն­ված գյու­ղը։
Օդն այս­տեղ ուր­ցա­հոտ է, աղ­բյուր­նե­րը` սառ­նո­րակ ու բու­ժիչ, գյու­ղի փե­շե­րին քս­վե­լով հո­սում են լեռ­նե­րի ժայ­ռա­ծեր­պե­րից սկիզբ առ­նող բազ­մա­թիվ առ­վակ­ներ, ո­րոնք փոք­րիկ գե­տակ դար­ձած` իջ­նում են դե­պի ներքևի բան­ջա­րա­նոց­նե­րը։ Հա­րա­վա­յին ան­տա­ռա­պատ լեռ­նաշղ­թա­յով գյու­ղը բա­ժան­վում է Խան­ձա­ձո­րից, իսկ հյու­սի­սա­հա­յաց­քով՝ Ծամ­ծոր ու բարձ­րա­դիր Սա­րեն­շե­նից։ Հադ­րու­թից Մե­խա­կա­վան, Ա­ռա­քել, Հին Թա­ղեր, Խծա­բերդ կե­նա­րար ճա­նա­պար­հը, ո­րը կտ­րուկ բարձ­րա­նում է դե­պի Դի­զա­փայ­տի գոտ­կա­տեղ՝ Ձո­րա­գյուղ, գյու­ղից քիչ վերև թեք­վում է դիք, ան­տա­ռա­պատ լե­ռան կողն ի վեր և զգու­շու­թյամբ բարձ­րա­նում դե­պի Մուլ­քու­դա­րա։ Դա գյու­ղի մուտքն է, նաև` գյու­ղի ել­քը, գյու­ղից դուրս գա­լու այլ ճա­նա­պարհ չկա։
Շր­ջել եմ Ար­ցա­խը ծայ­րից ծայր, հա­րա­վից հյու­սիս, Խծա­բեր­դից, Դո­լան­լա­րից մինչև Թա­լիշ, Հա­թերք, Գառ­նա­քար, Վանք ու Գան­ձա­սար և ե­կել այն կար­ծի­քին, որ այս հզոր ու դա­րա­վոր գյու­ղը` թիկ­նած Դի­զա­փայ­տին, Աստ­ծո սուրբ պարգևնե­րից մեկն է Ար­ցա­խին։
1991-ի ծանր ու դժն­դակ օ­րե­րին, երբ այս տա­րածք­նե­րից սկս­վեց կենտ­րո­նի և Բաք­վի է­մի­սար­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ սկս­ված ՙՕ­ղակ՚ (Կոլ­ցո) հան­րա­հայտ օ­պե­րա­ցիան, օ­մո­նա­կան­նե­րը դաշ­տա­վայ­րի գյու­ղե­րի բռ­նա­տե­ղա­հա­նու­թյու­նից հե­տո նույ­նը շա­րու­նա­կե­ցին նաև երկ­րի հա­րա­վա­յին բարձ­րա­դիր գյու­ղե­րում, ո­րի կի­զա­կե­տում հայ­տն­վեց նաև Մուլ­քու­դա­րան։ (Ի դեպ, այդ­պի­սի մո­տա­վոր սցե­նար կի­րառ­վեց նաև Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ըն­թաց­քում, երկ­րի դռ­նե­րի բաց­ման փոր­ձը հա­րա­վում և հյու­սի­սում)։
Բա­ցի մի եր­կու ըն­տա­նիք­նե­րից, ո­րոնք նա­խօ­րոք հե­ռա­ցել էին դե­պի շրջ­կենտ­րոն, մնա­ցած­նե­րին` շուրջ 100 շունչ, լց­րին բեռ­նա­տար­նե­րի մեջ ու հասց­րին Հա­յաս­տա­նի սահ­մա­նը: Պատ­մում է ին­ն­սու­նը բո­լո­րած տոհ­միկ մուլ­քու­դա­րա­ցի, հին ու հզոր գեր­դաս­տան­նե­րից մե­կից սեր­ված Բո­րիս Սևյա­նը։ Դի­զա­փայ­տի գա­գաթ­նե­րից պոկ­ված ժայ­ռա­բե­կոր է նա, տուն-տեղ կորց­րած, ցա­վի ու տա­ռա­պան­քի մի­ջով ան­ցած, բայց դեռ ա­մուր ու ամ­րա­կազմ, հող ու քա­րի հետ կռ­վող, բերք ու բա­րիք ա­ճեց­նող, եր­կիր շե­նաց­նող, ար­տա­քի­նից կոշտ ու կո­պիտ, իսկ ներ­քուստ՝ ման­կան բա­րու­թյամբ ու պար­զու­թյամբ։ Նրա հետ միա­սին աշ­խա­տել ենք ո­րոշ ժա­մա­նակ, երբ Բա­նա­ձո­րի խո­շո­րաց­ված խա­ղո­ղա­գոր­ծա­կան տն­տե­սու­թյան կու­սակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան քար­տու­ղարն էի, իսկ նա` Մուլ­քու­դա­րա­յի կոմպ­լեք­սա­յին բրի­գա­դի բրի­գա­դա­վար։ Ար­ցա­խյան շարժ­ման տա­րի­նե­րին մայր Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վոր­ման գոր­ծի ակ­տի­վիստ­նե­րից էր, միշտ Շարժ­ման ա­ռաջ­նորդ­ներ Ար­թուր Մկրտ­չյա­նի, Է­միլ Աբ­րա­հա­մյա­նի և այ­լոց կող­քին։

29 տա­րի է ան­ցել այդ օ­րե­րից, և նրա հի­շո­ղու­թյան մեջ այն դար­ձել է գյու­ղի և մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րի կոր­ծան­ման ու դե­պի Գող­գո­թա տա­նող տա­ռա­պան­քի սկիզբ։ Օ­մո­նա­կան­նե­րը շր­ջա­փա­կե­ցին տա­րած­քը և մտան գյուղ, Բո­րի­սի հետևից ե­կել էր ան­ձամբ տա­րած­քի ա­մե­նա­նենգ ու հա­յա­տյաց մար­դը, բռ­նա­տե­ղա­հա­նու­թյան ա­մե­նաակ­տիվ դե­րա­կա­տար­նե­րից մե­կը` Ջաբ­րա­յի­լի շր­ջա­նի ՆԳ բաժ­նի պետ, գն­դա­պետ Մահ­մու­դո­վը։ Բո­րի­սին տա­րան Ջաբ­րա­յիլ, այս­տեղ էին բե­րել նաև Դո­լան­լա­րի ներ­կա­յիս հա­մայն­քա­պետ Ար­թուր Հայ­րա­պե­տյա­նին և բա­նա­ձոր­ցի Սու­րիկ Բա­դա­լյա­նին։ Նրանց հար­ցաքն­նել են, խոշ­տան­գել ու տե­ղա­փո­խել Բա­քու։
Հա­նել էին բա­նա­ձոր­ցի Սու­րի­կի բո­լոր ոս­կյա ա­տամ­նե­րը, ա­զատ­վե­լուց հե­տո ե­կավ Բա­նա­ձոր ու հայ­րե­նի գյու­ղում կն­քեց իր մահ­կա­նա­ցուն։ Չնա­յած ա­մե­նա­դա­ժան կտ­տանք­նե­րին` Բո­րի­սը դի­մա­ցել է:
Ողջ-ա­ռողջ է, չի դժ­գո­հում, միայն տե­սո­ղու­թյունն է թու­լա­ցել և մեկ-մեկ էլ ճն­շումն է բարձ­րա­նում, դա էլ, երևի, տա­րի­քից է։ Գլու­խը դառ­նո­րեն օ­րո­րում է ու քմ­ծի­ծա­ղով ա­սում` թուր­քի խփածն ինչ է, որ ինձ քար ա­նի, թուր­քը տա­փաս­տա­նում որ­ձա­քար չու­ներ, որ կոտ­րեր։
Ցավն ա­վե­լի ամ­րա­կուռ է դարձ­րել նրա ան­կոր­ծան ո­գին, պինդ է կանգ­նած նա սր­բա­զան այս հո­ղին, և նա` Սևյան Բո­րի­սը, հենց Ար­ցախն է, Ար­ցա­խի ան­կոտ­րում որ­ձա­քա­րը։ ՙԿար­միր խա­չի՚ օգ­նու­թյամբ մե­րոնք կա­րո­ղա­ցան նրանց փո­խա­նա­կել թուրք գե­րյալ­նե­րի հետ։ Վե­րա­դար­ձավ, գնաց որ­բա­ցած ու ա­վե­րակ­ված իր գյու­ղը։ Եր­բեմ­նի շեն, ջեր­մու­թյամբ լց­ված տնե­րի տես­քից ցնց­վեց։ Գյուղն էլ, ինչ­պես մար­դը՝ ու­նի իր ճա­կա­տա­գի­րը, սա էլ երևի իր և իր գյու­ղի ճա­կա­տա­գիրն է։ Մտավ գե­րեզ­մա­նա­տուն, խո­նարհ­վեց հա­րա­զատ­նե­րի շի­րիմ­նե­րին ու հետ վե­րա­դար­ձավ կե­նա­րար ճա­նա­պար­հի մեջ խր­ված թուր­քի գյու­ղը։ Գյու­ղը Յու­խա­րի Մազ­րան էր։ Այս գյու­ղը չէր ա­վեր­վել։
-Ո­րո­շե­ցի հենց այս­տեղ էլ մնալ, մինչև օ­ջա­խիս քա­րը քա­րին դնեմ։
Գյու­ղը վե­րան­վան­վեց Ձո­րա­գյուղ, և ին­քն ու Մուլ­քու­դա­րա­յի բնա­կիչ­նե­րից Բե­նի­կի ըն­տա­նի­քը, մի 7-8 ըն­տա­նիք էլ մո­տա­կա ա­վե­րակ­ված Քա­րագ­լուխ գյու­ղից, բնա­կու­թյուն հաս­տա­տե­ցին Ձո­րա­գյու­ղում։ Ընտ­րեց գյու­ղի ա­մե­նա­վե­րին տու­նը, ի­րեն խոշ­տան­գող թուրք սպա Սոլ­մա­զի տու­նը և հայ­րե­նի գյու­ղից, իր կոր­ծան­ված տնից մի եր­կու-ե­րեք կի­լո­մետր ներքև, ձո­րա­կում սկս­վեց կյան­քի նոր փու­լը։
Ա­ռա­վոտ­նե­րը կթում էր կո­վե­րը, և դույ­լե­րի մեջ փրփ­րում էր ուր­ցա­բույր կա­թը։ Հե­տո կո­վերն ու ձիե­րը քշում էր դե­պի ալ­պյան մար­գա­գե­տին­նե­րը, մշա­կում այ­գին ու բան­ջա­րա­նո­ցը։ Տան ամ­բար­նե­րը պայ­թում էին բերք ու բա­րի­քի ա­ռա­տու­թյու­նից։ Սա­կայն ուշքն ու միտ­քը ծնն­դա­վայր Մուլ­քու­դա­րա­յում էր։ Գյու­ղը պետք է վե­րա­կանգ­նել, մտա­ծեց ու նա­խա­ձեռ­նեց։ Մի քա­նի ըն­տա­նիք Հյու­սի­սա­յին Կով­կա­սից, Երևա­նից վե­րա­դար­ձավ գյուղ։ Մե­կը դպ­րո­ցի նախ­կին տնօ­րեն Բաղ­դա­սա­րյան Մի­շան էր, մյուսն իր եղ­բոր՝ Ա­շո­տի դուստր Նաի­րան էր` ա­մուս­նու հետ, Բաք­վից բռ­նա­գաղ­թած Շա­հե­նը և է­լի մի քա­նի ըն­տա­նիք։ Վե­րա­կանգ­նե­ցին, վե­րա­շի­նե­ցին ի­րենց օ­ջախ­նե­րը, և ա­վե­րակ­ված գյու­ղը ստա­ցավ իր երկ­րորդ շն­չա­ռու­թյու­նը։ Սա­կայն դա եր­կար չտևեց։ Մի­շան և Շա­հե­նը` ին­ն­սունն անց այդ այ­րե­րը, մա­հա­ցան ի­րենց ծնն­դա­վայ­րում, հան­կար­ծա­մահ ե­ղավ Վա­լե­րի­կը։ Եր­կու ըն­տա­նիք հե­ռա­ցավ ա­ռանց հո­սան­քի ու բա­րե­կարգ ճա­նա­պար­հի մնա­ցած գյու­ղից։ Մնաց Նաի­րան, Վա­լե­րի­կի այ­րին, սա­կայն մե­նակ դժ­վար էր պա­հել գյու­ղի վեր­ջին շն­չա­ռու­թյու­նը, վա­ճա­ռեց իր մի քա­նի տաս­նյա­կի հաս­նող հորթ ու ցու­լե­րը, կո­վե­րը և մեկ­նեց Երևան, հա­րա­զատ­նե­րի մոտ։ Մուլ­քու­դա­րան, օ­րու­ցե­րե­կով, ա­ռանց մի պայ­թյուն ու կրա­կո­ցի, կորս­տյան մատն­վեց։ Սա­կայն գյու­ղը դեռ սպա­սում է իր մո­լո­րյալ զա­վակ­նե­րին, ո­րոնք դե­գե­րում են օ­տար ա­փե­րում։
Մուլ­քու­դա­րա­յի ու մնա­ցած լք­ված ու լք­վե­լու եզ­րին կանգ­նած գյու­ղե­րի ճա­կա­տա­գի­րը մեր պե­տու­թյան ռազ­մա­վա­րա­կան ու ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խն­դիրն է։ Կորս­տյան մատն­ված գյու­ղը սպա­սում է իր փր­կիչ­նե­րին։