[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ՃԱ­ՐԱ­ԿԱ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ ԼԱՐ­ՎԱԾ ՎԻ­ՃԱԿ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Աշ­խար­հում նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-19) վա­րակ­ված­նե­րի թի­վը
շա­րու­նա­կում է ա­ճել

Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան (ԱՆ) կող­մից շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել սե­զո­նա­յին գրի­պի և վե­րին շն­չու­ղի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րի հեր­թա­կան դի­տար­կում­ներն ու կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Գրանց­ված տվյալ­նե­րը հան­րա­պե­տու­թյան բուժ­հիմ­նարկ­նե­րը հա­ղոր­դում են ԱՀ ԱՆ հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րոն, իսկ վեր­ջինս՝ պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյուն։ Ի­րա­կա­նաց­ված լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով՝ սկ­սած ս.թ. փետր­վա­րի 20-ից առ այ­սօր, վե­րին շն­չա­ռա­կան ու­ղի­նե­րով սուր վա­րակ­նե­րի ա­ռու­մով ա­ճել է ինչ­պես ամ­բու­լա­տոր հա­ճա­խում­նե­րի, այն­պես էլ շտա­պօգ­նու­թյան կան­չե­րի թի­վը։ Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գոր­ծող բո­լոր հան­րակր­թա­կան և նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­նե­րում ի­րա­կա­նաց­վող ա­մե­նօ­րյա մշ­տա­դի­տար­կում­նե­րի տվյալ­նե­րով՝ ար­ձա­նագր­վել է սե­զո­նա­յին գրի­պի և վե­րին շն­չու­ղի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րի աճ։

ԱՀ ԱՆ պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան լար­ված վի­ճա­կի հետ կապ­ված, բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման և վա­րա­կի տա­րած­ման կան­խար­գել­ման նպա­տա­կով ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ռա­ջար­կով Կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան հետ ո­րոշ­վեց 2020թ. փետր­վա­րի 21-22-ը նե­րա­ռյալ դա­դա­րեց­նել հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գոր­ծող բո­լոր հան­րակր­թա­կան և նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Փետր­վա­րի 24-ի դի­տար­կում­նե­րով՝ նշյալ հաս­տա­տու­թյուն­նե­րում բա­ցա­կա­նե­րի թի­վը բա­վա­կա­նին ա­ճել էր։ Ել­նե­լով հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան լար­ված վի­ճա­կից և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի 2015թ. նո­յեմ­բե­րի 6-ի ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նում գրի­պի և սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան հս­կո­ղու­թյուն՚ սա­նի­տա­րա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի և նոր­մե­րի հա­մա­պա­տաս­խան պա­հանջ­նե­րից, որ­տեղ նշ­վում է, որ գրի­պով և սուր շն­չա­ռա­կան հի­վան­դու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով ե­թե դպ­րոց­նե­րում նկատ­վում է սա­նե­րի միա­ժա­մա­նակ բա­ցա­կա­յու­թյան 25 %, ա­պա ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը պետք է փակ­վեն՝ ար­ձա­գանք­ման և նա­խազ­գու­շա­կան մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով, փետր­վա­րի 25-ից կր­կին փակ­վել են հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող հան­րակր­թա­կան ու նա­խադպ­րո­ցա­կան հիմ­նարկ­նե­րը։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հոր­դո­րում է հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյա­նը չան­հան­գս­տա­նալ. ի­րա­վի­ճա­կը վե­րահ­սկ­վում է: Նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի կող­մից գրի­պի վի­րու­սը ՊՇՌ (պո­լի­մե­րա­զա­յին շղ­թա­յա­կան ռեակ­ցիա) մե­թո­դով հայտ­նա­բեր­ման և լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյան նպա­տա­կով հեր­թա­կան ան­գամ փետր­վա­րի 24-ին մի խումբ հի­վանդ­նե­րի քիթ- ըմ­պա­նից վերց­ված նմուշ­ներն ու­ղարկ­վել են ՀՀ ԱՆ ՙՀի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի վի­րու­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա` ախ­տո­րոշ­ման ճշտ­ման նպա­տա­կով:
Նշենք, որ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան (ԱՀԿ) ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի կո­մի­տեն նոր կո­րո­նա­վի­րու­սի (COVID-19) բռնկմ?ն կա­պակ­ցու­թյամբ հան­րա­յին ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում հուն­վա­րի 30-ին հայ­տա­րա­րեց ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ: Նոր կո­րո­նա­վի­րու­սը բնու­թագր­վեց որ­պես բազ­մա­կի օ­ջախ­նե­րով հա­մա­ճա­րակ: Չի­նաս­տա­նից դուրս վա­րակ­ման դեպ­քեր են հայտ­նա­բեր­վել 30 երկ­րում: Փետր­վա­րի 24-ին Ի­րա­քը, Աֆ­ղանս­տա­նը, Քու­վեյ­թը, Օ­մա­նը հայտ­նե­ցին վա­րակ­ման ա­ռա­ջին դեպ­քե­րի մա­սին։ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ Չի­նաս­տա­նի Ա­ռող­ջա­պա­հու­թյան պե­տա­կան ??հանձ­նա­ժո­ղո­վի զե­կույ­ցի հա­մա­ձայն՝ փետր­վա­րի 25-ի դրու­թյամբ, կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ հաս­տատ­վել է 77 782 դեպք, գրանց­վել` 2666 մահ, ծանր վի­ճա­կում են գտն­վում 9126 հի­վանդ: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ վա­րակ­ված­նե­րից ա­պա­քին­վել է շուրջ 27000 մարդ:

Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են, փետր­վա­րի 25-ի դրու­թյամբ ՀՀ-ում և ԱՀ-ում նշ­ված վա­րա­կի հաս­տատ­ված դեպք չկա: Այս ուղ­ղու­թյամբ շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել կազ­մա­կերպ­չա­կան և ախ­տո­րոշ­ման մի­ջո­ցա­ռում­ներ: ՀՀ նա­խա­րա­րու­թյու­նը ձեռք է բե­րել ախ­տո­րո­շիչ թես­տե­րի նոր խմ­բա­քա­նակ: Ձեռ­նարկ­վել են մի­ջո­ցա­ռում­ներ դի­մակ­ներ և ախ­տա­հա­նիչ նյու­թեր ձեռք բե­րե­լու ուղ­ղու­թյամբ, չնա­յած այն հան­գա­ման­քին, որ ՀՀ բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում դրանք առ­կա են:
Փետր­վա­րի 25-ի դրու­թյամբ՝ աշ­խար­հում, բա­ցա­ռու­թյամբ Չի­նաս­տա­նի մայր­ցա­մա­քա­յին մա­սի, նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը հա­սել Է 2438 հա­զա­րի՝ մեկ օ­րում ա­վե­լա­նա­լով հի­վան­դու­թյան 234 հայտ­նա­բեր­ված դեպ­քով: Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը նա­խազ­գու­շաց­նում է, որ նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը կա­րող է վե­րած­վել պան­դե­միա­յի (հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բով հի­վան­դու­թյան տա­րա­ծում), քա­նի որ այն ա­րագ տա­րած­վում է աշ­խար­հի տար­բեր շր­ջան­նե­րում: ԱՀԿ-ն կոչ է ա­րել կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին« ա­նել հնա­րա­վո­րը` կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու հա­մար։
Փետր­վա­րի 19-ին Ի­րա­նի Քում քա­ղա­քում գրանց­վել է կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջին դեպ­քը։ Փետր­վա­րի 25-ի ժա­մը 13.00-ի դրու­թյամբ Ի­րա­նում ար­ձագր­վել է 61 դեպք, ո­րից 15-ը՝ մահ­վան ել­քով: Վի­րու­սի տա­րած­ման հետ կապ­ված այդ երկ­րի 10 նա­հանգ­նե­րում կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը փակ­վել են, չե­ղյալ են հայ­տա­րար­վել նաև մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներ, իսկ մի շարք մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­ներ կանց­կաց­վեն ա­ռանց հան­դի­սա­կան­նե­րի: Այդ ա­ռու­մով ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­րել են Հա­յաս­տա­նի ու Ի­րա­նի օ­դա­յին և ցա­մա­քա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը՝ կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու նպա­տա­կով: Հիմք ըն­դու­նե­լով ՀՀ պե­տա­կան սահ­մա­նի մա­սին օ­րեն­քի 16-րդ հոդ­վա­ծը, ո­րը վե­րա­բե­րում է վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի տա­րած­ման սպառ­նա­լի­քի դեպ­քում պե­տա­կան սահ­մա­նով հա­ղոր­դակ­ցու­թյան ժա­մա­նա­կա­վոր դա­դա­րեց­մա­նը, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն ար­տա­հերթ ո­րո­շում ըն­դու­նեց Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հետ հա­ղոր­դակ­ցու­թյու­նը 2 շա­բա­թով դա­դա­րեց­նե­լու մա­սին։ Նշենք, որ Ի­րա­նի հետ սահ­մա­նը փա­կել են Ի­րա­քը, Պա­կիս­տա­նը, Թուր­քիան, Վրաս­տա­նը, Աֆ­ղանս­տա­նը:
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կր­կին հոր­դո­րում է խու­ճա­պի չմատն­վել: Սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով, գրի­պով, ինչ­պես նաև կո­րո­նա­վի­րու­սի նոր (COVID-19) տի­պով չհի­վան­դա­նա­լու և վա­րա­կի թա­փան­ցու­մը Հա­յաս­տան ու Ար­ցախ կան­խե­լու հա­մար ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հոր­դո­րում են մի­ջազ­գա­յին ուղևո­րու­թյուն­ներ ծրագ­րե­լիս հաշ­վի առ­նել տվյալ երկ­րի հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճա­կը և խու­սա­փել գրի­պան­ման ախ­տան­շան­նե­րով հի­վանդ­նե­րի հետ շփու­մից, անհ­նա­րի­նու­թյան դեպ­քում` օգ­տա­գոր­ծել ան­հա­տա­կան պաշտ­պա­նիչ մի­ջոց­ներ (դի­մակ­ներ)։ Հի­վանդ վի­ճա­կում չի թույ­լատր­վում այ­ցե­լել նա­խադպ­րո­ցա­կան և ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ, աշ­խա­տան­քի, հա­սա­րա­կա­կան վայ­րեր, զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի, որ­պես­զի հի­վան­դու­թյան տա­րած­ման նոր դեպ­քեր չլի­նեն։ Իսկ բարձր ջեր­մու­թյան, հա­զի, մկա­նա­ցա­վի, գլ­խա­ցա­վի, հո­դա­ցա­վի, հար­բու­խի ու գրի­պան­ման այլ նշան­նե­րի դեպ­քում պետք է մնալ տա­նը և պահ­պա­նել ան­կող­նա­յին ռե­ժիմ, օգ­տա­գոր­ծել հնա­րա­վո­րինս շատ հե­ղուկ­ներ, չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, ան­հար­կի չօգ­տա­գոր­ծել հա­կա­բիո­տիկ­ներ, այլ դի­մել բժշ­կի, նշե­լով նաև վեր­ջին 14 օր­վա ըն­թաց­քում ու­նե­ցած ճա­նա­պար­հոր­դու­թյան մա­սին: Նոր կո­րո­նա­վի­րու­սը տա­րած­վում է օ­դա­կա­թի­լա­յին և շփ­ման ու­ղի­նե­րով: Հի­վան­դու­թյան գաղտ­նի շր­ջա­նը 2-14 օր է, հա­ճախ` 3-5: Վա­րակ­ված հի­վանդ­նե­րի մոտ առ­կա են գրի­պան­ման երևույթ­ներ` հազ, բարձր ջեր­մու­թյուն, դժ­վար շն­չա­ռու­թյուն և այլն: Հի­վան­դու­թյունն սկս­վում է որ­պես սո­վո­րա­կան շն­չա­ռա­կան վա­րակ, որն ու­ղեկց­վում է տեն­դով, հա­զով ու թո­քա­բոր­բով, բայց շատ ա­րագ ծանր ըն­թացք է ստա­նում՝ խո­ցե­լով թո­քե­րը։ Հաշ­վի առ­նե­լով գրի­պի և սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի, կո­րո­նա­վի­րու­սի փո­խանց­ման օ­դա­կա­թի­լա­յին մե­խա­նիզ­մը, մաս­նա­գետ­նե­րը խոր­հուրդ են տա­լիս հետևել տար­րա­կան հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րին, ինչ­պես նաև հա­ճա­խա­կի օ­դա­փո­խել փակ տա­րածք­նե­րը, ու ե­թե շր­ջա­պա­տում կա գրի­պով հի­վանդ, պահ­պա­նել 2 մ հե­ռա­վո­րու­թյուն։ Պետք է նաև հագն­վել ե­ղա­նա­կին հա­մա­պա­տաս­խան, սն­վել լիար­ժեք, ըն­դու­նել սպի­տա­կուց­նե­րով, հան­քա­յին ա­ղե­րով և վի­տա­մին­նե­րով հա­րուստ սնունդ, ինչ­պես նաև մար­զել մար­մի­նը և քնել լիար­ժեք։