[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՅԵ­ՐԵՆ ԵՆ ԲԱՑ­ՎՈՒՄ Օ­ՐԵ­ՐԸ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Բագ­րատ Ու­լու­բա­բյան փո­ղո­ցը վեր­ջա­նում է այն­տեղ, որ­տեղ ա­վարտ­վում է ուղ­ղա­ձիգ աս­ֆալ­տա­պատ ճա­նա­պար­հը… հե­տո մի փոքր զա­ռի­վեր ճա­նա­պարհ, ո­րը մեզ Հրայր Գալս­տյա­նի փո­ղո­ցով հասց­նում է Կրկ­ժա­նի ՙսիր­տը՚…

Այս­տեղ թա­ղա­պե­տա­րանն է, Ստե­փա­նա­կեր­տի թիվ 27 թա­ղա­մա­սի թա­ղա­պետն ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կին կանգ­նեց­ված խաչ­քար¬հու­շար­ձա­նի մո­տից ման­րա­քայլ իջ­նում էր: Մեզ նկա­տե­լուն պես քայ­լերն ա­րա­գաց­րեց. ի­րար ող­ջու­նե­ցինք հա­րա­զա­տի պես, ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից ճա­նա­չում ենք ի­րար, ծա­նո­թա­նա­լու, ի­րար ՙհե­տա­խու­զե­լու՚ կա­րիք չկար, ու իս­կույն գոր­ծի ան­ցանք… Նախ թա­ղա­մա­սի խն­դիր­նե­րից խո­սե­ցինք, թա­ղա­մա­սի հա­մար ՙբրենդ՚ հան­դի­սա­ցող ցե­խը դիր­քե­րը զի­ջել է խճա­խա­ռը ցե­խին, թա­ղա­պետ Վլա­դի­միր Մու­սա­յե­լյա­նը մեր խոս­քից չի նեղ­վում, շու­տով աս­ֆալտ էլ կու­նե­նանք, նոր նա­խա­գահ ենք ընտ­րե­լու, ա­սում է ու վս­տահ ա­վե­լաց­նում, որ նո­րըն­տիր նա­խա­գա­հը վերջ­նա­կան լու­ծում է տա­լու ի­րենց թա­ղա­մա­սի աս­ֆալ­տա­պատ­ման խնդ­րին և ոչ միայն դրան։ Իմ՝ ես այդ­քան վս­տահ չէի լի­նի հա­կա­հարց­մանս, զրու­ցա­կիցս զար­մա­ցած ուն­քերն է վեր քա­շում. ՙՄենք վս­տահ ենք մեր ընտ­րու­թյան ի­րա­վա­ցիու­թյան մեջ, 14 տա­րե­կա­նից որ­դուս՝ Գա­գի­կի ու իր ըն­կե­րոջ` Հրայ­րի հետ այս­տեղ դիր­քեր ենք պա­հել, մար­տե­րի մաս­նակ­ցել, մեր ո­րո­շու­մը միան­շա­նակ է, եր­կընտ­րան­քի ո՜չ կա­րիք ու ո՜չ էլ ցան­կու­թյուն ու­նենք՚,-ա­սում է Վլա­դի­միրն ու ա­ռանց ի­րենց թեկ­նա­ծուի ա­նու­նը բարձ­րա­ձայ­նե­լու (մր­ցա­պայ­քա­րը դեռ չի սկս­վել, ա­նուն չեն տա­լիս, ի­րա­վունք չու­նեն)` սա­հուն փո­խում է զրույ­ցի ուղ­ղու­թյու­նը… Ար­ցա­խյան Շարժ­ման տա­րի­նե­րին 60 ծուխ ու­նե­ցող Կրկ­ժան թա­ղա­մասն այ­սօր 130 ծուխ ու­նի և գրե­թե 560 բնա­կիչ։ Վլա­դի­մի­րը թա­ղա­մա­սի գլ­խով ան­ցա­ծը հինգ մա­տի պես գի­տի, այն­պես, ինչ­պես սե­փա­կան կեն­սագ­րու­թյու­նը կի­մա­նան։ Այս­տեղ է ծն­վել, մե­ծա­ցել, պա­պե­նա­կան օ­ջա­խին նոր շունչ ու ո­գի նե­րար­կել։ Ե­րեք որ­դի­նե­րը՝ Գա­գի­կը, Ար­սենն ու Է­րի­կը, մաս­նակ­ցել են բա­նա­կի ստեղծ­ման ու կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցին, կրտ­սե­րը՝ Է­րի­կը, ա­ռայ­սօր ծա­ռա­յում է, նա Ն զո­րա­մա­սի ՀՕՊ¬ի պետն է։ Ի դեպ, նա շուրջ 25 տա­րի է, ինչ ծա­ռա­յում է Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում։ Վլա­դի­մի­րը 10 թոռ ու­նի, նաև ծոռ­նի­կի է սպա­սում, կոռն էլ եմ տես­նե­լու, ա­սում է վս­տահ, հայրս էլ է տե­սել իր կո­ռա­նը։ Կոճ­ղի պես ա­մուր պա­պի­կը նաև կամ­քով է կարծր, 30 տա­րի է` հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով թաղ­կոմ է աշ­խա­տում, սր­տա­ցավ լսում է բո­լո­րի ու յու­րա­քան­չյու­րի խոս­քը, մե­կին բա­րո­յա­կան նե­ցուկ է, մյու­սի հա­մար միջ­նոր­դում է, եր­րոր­դին տե­ղե­կանք է տրա­մադ­րում, և այս­պես շա­րու­նակ։ Երբ Կրկ­ժա­նը դեռևս կոլ­տն­տե­սու­թյուն էր Աս­կե­րա­նի շր­ջա­նի են­թա­կա­յու­թյան ներ­քո, նաև կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գահ է աշ­խա­տել։ Հան­դի­սու­թյուն­նե­րի տուն կոչ­ված սրա­հում հիմ­նա­կա­նում տխ­րու­թյան ա­ռիթ­նե­րով են հան­դի­պում, ու­րա­խու­թյուն­նե­րը քա­ղա­քի լա­վա­գույն դահ­լիճ­նե­րում են անց­կաց­նում։ Ար­վար­ձա­նա­յին թա­ղա­մասն իր ու­րույն նկա­րա­գիրն ու պատ­մու­թյուն­ներն ու­նի։ Մինչև 1988 թվա­կա­նը աղ­բյու­րից վերև թուր­քե­րի թա­ղա­մասն էր, ներքևը՝ հա­յե­րի։ Նրանք 250 ծուխ էին, հա­յե­րը՝ 60։ Իսկ այ­սօր Կրկ­ժա­նում բնակ­չու­թյան թի­վը 500-ից անց­նում է։ Թա­ղա­պե­տի տա­տը՝ Հե­ղի­նեն, 1915 թվա­կա­նին է յա­թա­ղա­նից մա­զա­պուրծ հա­սել Կո­ճո­ղոտ, այն­տե­ղից էլ ե­կել, բնա­կու­թյուն է հաս­տա­տել Կրկ­ժա­նի վերևի մա­սում։ Երբ դր­կից-բա­րե­կամ­նե­րը հարց­նում էին` ին­չո՞ւ եք այս­տեղ ե­կել, ա­սում էր` աղ­բյու­րի պատ­ճա­ռով։ Հե­տո կա­մաց¬կա­մաց թուր­քե­րը ե­կել ու ի­րենց քթի տակ նախ վրան­ներ են դրել, հե­տո՝ էլ քա­րուկ­րից տուն կա­ռու­ցել։ Ու ապ­րել են ի­րար կող­քի, չեն թաքց­նում` հարևա­նու­թյուն էլ են ա­րել, բայց բա­րե­կա­մու­թյուն` եր­բեք… Հնուց ե­կած խոսք է` թուր­քի հետ ըն­կե­րու­թյուն ա­րա, բայց մա­հա­կը ձեռ­քիդ պա­հիր։ Թա­ղա­մա­սի աղ­բյուրն էլ Ծա­տուր Ծատ­րյանն է կա­ռու­ցել, 1800-ա­կան­նե­րի հո­վա­նա­վորն էլ Ծա­տուրն է ե­ղել։ … Ա­սում են, որ նրա գեր­դաս­տա­նը մեծ հո­ղե­րի, այ­գի­նե­րի, մեծ կա­րո­ղու­թյուն­նե­րի տեր էր, նրանք նաև կա­մուրջ­ներ են կա­ռու­ցել։ Աղ­բյու­րի քո­վին բա­րե­րա­րը նաև իր մա­սին հի­շա­տակ է թո­ղել, ադր­բե­ջան­ցի­ներն այն կոտ­րել հա­նել են, բայց Կրկ­ժա­նը նրան­ցից ՙմաք­րե­լուց՚ հե­տո վար­պետ, բա­րե­գործ ու հե­ղի­նակ Սամ­վել Մի­նա­սյա­նը նոր քար է տա­շել, և կր­կին սր­բա­տաշ մար­մա­րե քա­րի վրա փո­րագր­ված է .ՙԱյս աղ­բյու­րը կա­ռուց­վել է 1874թ. Կրկ­ժան գյու­ղի բնա­կիչ Ծա­տուր Ծատ­րյա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ՚, իսկ կող­քին մե­րօ­րյա վար­պետ շի­նա­րա­րի քա­րե­ղեն վկա­յու­թյունն է` հետևյալ մա­կագ­րու­թյամբ. ՙՔան­դել ու հա­նել էին հին քա­րը տա­րեգ­րի, որ­պես­զի մո­ռաց­վի ա­նու­նը աղ­բյուր¬կո­թո­ղի, բայց չգի­տեին, որ ա­մեն մի քար` պա­տին դր­ված, հա­յի մի հու­շա­գիր է ու ան­խոս վկան բո­լոր դա­րե­րի՚։

-Մարդ իր կյան­քում մի հետք պի­տի թող­նի,¬ բարձ­րա­ձայն մտո­րում է զրու­ցա­կիցս,¬ թե չէ ա­նի­մաստ ապ­րելս որն է։ Հաղ­թա­նակ­նե­րի կերտ­ման գոր­ծում նրանք էլ ի­րենց մաս­նա­բա­ժինն ու­նեն, յու­րա­քան­չյուր տար­վա հուն­վա­րի 20-ին, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, հա­վաք­վում, նշում են Կրկ­ժա­նի ա­զա­տագ­րու­թյան օ­րը։ Տաք¬տաք զրու­ցում էինք, չն­կա­տե­ցինք էլ, որ թա­ղա­մա­սի բնա­կիչ­նե­րը մեկ¬մեկ հա­վաք­վում են… Հո­վիկ Բա­լա­սա­նյա­նի ող­ջույնն առ­նե­լով` զրույ­ցի ներ­քա­շե­ցինք։ Դժ­վար էր քայ­լում, ա­սաց, որ ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում ներ­վը մի փոքր վնաս­վել է, բայց մնա­ցել, մինչև վերջ ծա­ռա­յել է, չէր ու­զում զո­րացր­վել։ Եր­րորդ կար­գի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նի, ՙծխա­խո­տի փող է է­լի, ա­սում է ու հի­շում, որ դրան էլ չի բա­վա­րա­րում։ Մայրն աշ­խա­տում է, դե, ո­չինչ է­լի, յո­լա են գնում։ Չնա­յած քա­ղա­քում են ապ­րում, բայց ըն­տա­նի կեն­դա­նի­ներ ու թռ­չուն­ներ ու­նեն: Թա­ղա­մա­սում բո­լորն են պա­հում, քա­նիցս փոր­ձել են ար­գե­լել, բայց չի ստաց­վել, ա­ռանց այն էլ ապ­րուս­տի մի­ջոց­նե­րը սուղ են, հո վեր­ջին ե­կամ­տի աղ­բյու­րից չեն զր­կե­լու մարդ­կանց, պատ­կան մար­մին­ներն ըմ­բռ­նու­մով մո­տե­ցան ու թույ­լատ­րե­ցին, շնոր­հա­կալ են։
ՙԿրկ­ժա­նը որ կար, Ստե­փա­նա­կեր­տը դեռ գո­յու­թյուն չու­ներ, միշտ ա­սում եմ, որ սկ­սում եք աս­ֆալ­տա­պա­տել, այս­տե­ղից սկ­սեք։ 9-րդ դպ­րո­ցից սկ­սած մինչև Տա­տիկ¬Պա­պից էլ ներքև ու մինչև հին Ար­մե­նա­վան մեր հո­ղա­տա­րածք­ներն են ե­ղել, մեր ար­տա­տե­ղե­րը,¬ ա­սում է թա­ղա­պե­տը ու հույս հայտ­նում, որ հերթն ի­րենց էլ է հաս­նե­լու և ի վեր­ջո լիար­ժեք քա­ղաք են դառ­նա­լու։ Մի քա­նի կի­սալք­ված, ա­զատ տներ աչք­նե­րովս ըն­կան, հե­տաքր­քր­վե­ցինք վեր­ջին­նե­րիս ճա­կա­տագ­րով ևս, թա­ղա­յին պա­տաս­խա­նա­տուն ա­սաց, որ բո­լոր ա­վե­րակ ու կի­սա­վեր տներն էլ ար­դեն տեր ու­նեն։ Գա­լիս այ­գուն, բան­ջա­րա­նո­ցին նա­յում են, վա­րում¬ցա­նում են, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում տներն էլ կկա­ռու­ցեն… զրույ­ցի տու­տը բաց չթող­նե­լով` կր­կին վե­րա­դառ­նում ենք նախ­կին բնա­կիչ­նե­րին… Միայն 18 տուն հայ­կա­կան թա­ղա­մա­սում կար, դրանք ադր­բե­ջան­ցի­ներ չէին, քր­դեր էին։ Այն­քան էին մեր­վել, որ ՙմո­ռա­ցել՚ էին ի­րենց ով լի­նե­լը։ Պա­տե­րազ­մի թե­ժա­նա­լուն պես փա­խել¬գնա­ցել են ան­հայտ ուղ­ղու­թյուն­նե­րով։ Ո­մանք այն­քան են ՙհա­յա­ցել՚, որ ի­րենց զա­վակ­նե­րին ար­դեն Անդ­րա­նիկ էին կո­չում, չե՞ս հա­վա­տում` իմ զար­ման­քի վրա զար­մա­նում է թա­ղա­յի­նը. ՙԹուրք Շու­րա­յի որ­դու ա­նու­նը Անդ­րա­նիկ էր, նույնն է, թե մենք մեր զա­վակ­նե­րին Էն­վեր ու Հա­միդ կո­չենք, բայց նրանք դա ա­րել են։
Հե­ղի­նե տատս շատ ան­հան­գիստ էր, միշտ ա­սում էր` ՙձեզ ա­մեն կող­մից շր­ջա­պա­տում են, գլ­խի չեք ընկ­նում` ինչ է նրանց ու­զա­ծը՚, ու այդ­պես էլ այդ երևույ­թի հետ ան­հաշտ` տատս հրա­ժեշտ տվեց աշ­խար­հին։
Շր­ջում ենք թա­ղա­մա­սում, զն­նում ա­մեն քունջ ու պու­ճախ, իսկ ա­կա­մա­յից ու­ղեկ­ցո­ղի դեր ստանձ­նած Վլա­դի­մի­րը պատ­մում է. ՙՊե­տու­թյան կող­մից շուրջ 15 տան ծած­կա­թի­թեղ­նե­րը փոխ­վել են, մի ստ­վար մա­սին էլ նախ­կին քա­ղա­քա­պետն է օգ­նել, նրա օ­ժան­դա­կու­թյամբ հու­շար­ձան է կա­ռուց­վել ու չորս­բո­լո­րը կար­գի է բեր­վել, ե­րե­խա­նե­րի հա­մար խա­ղահ­րա­պա­րակ է կա­հա­վոր­վել՚… Այն­պես որ, խն­դիր­նե­րը` խն­դիր­ներ, բայց ի­րենք ան­տես­ված չեն, օգ­նող¬ձեռք հասց­նող­ներ կան։ Նո­րըն­տիր քա­ղա­քա­պետն էլ ար­դեն այ­ցե­լել է ի­րենց, օգ­նել¬սա­տա­րե­լու իր պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը հայտ­նել, նրա հրա­հան­գով փո­ղոց­նե­րի մեծ մա­սը խճա­պատ­վել է։

Թա­ղա­մա­սի վե­րին գո­տում խիտ ու հա­րուստ ան­տառ­ներ ու­նեն, ա­րո­տա­վայ­րերն էլ կան ու կան, մար­դիկ օգտ­վում են բնու­թյան բա­րիք­նե­րից։ Ճիշտ է, տնե­րում հիմ­նա­կա­նում թի­թե­ղյա վա­ռա­րան­ներ են դր­ված, բո­լո­րը փայտ են վա­ռում, բայց մշ­տա­կան գազ ու ջուր ու­նեն, շա­տե­րը փայ­տով վառ­վող սե­փա­կան կաթ­սա­յատ­ներ ու­նեն. և՜ է­ժան է, և՜ տաք ու ա­պա­հով։ Աղ­բյուրն էլ կա ու կա, ամ­ռան օ­րե­րին աղ­բյու­րի մոտ հեր­թեր են լի­նում, սա­րե­րից ե­կող ջուր է ու բնա­կիչ­նե­րի հա­մար՝ պար­զա­պես ան­մա­հա­կան ջուր։ Ո­ռոգ­ման ջուր էլ ու­նեն։ Մինչ քն­նար­կում էինք թա­ղա­մա­սի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, թե­րու­թյուն­ներն ու ՙբա­րե­մաս­նու­թյուն­նե­րը՚, մեր զրույ­ցին միա­ցավ Վար­դան Ա­ռուս­տա­մյա­նը… Չնա­յած նա բնիկ կրկ­ժան­ցի չէ, բայց ար­դեն հասց­րել է մեր­վել ու ի­րեն լիար­ժեք տե­ղաբ­նակ է զգում։ Հինգ ե­րե­խա­նե­րի հայ­րը մեծ տուն է կա­ռու­ցել, այ­գի ու բան­ջա­րա­նոց էլ ու­նի։ Երբ հե­տաքր­քր­վե­ցինք կեն­սագ­րու­թյամբ, կա­տա­կով ա­սաց. ՙԱ­մեն տեղ ծա­ռա­յել ու կռ­վել եմ, բա­ցի Կրկ­ժա­նից՚։ Զին­վո­րա­կան թո­շա­կա­ռուն այ­սօր կե­նաց կռիվ է մղում, որ 3 որ­դի­ներն ու եր­կու դուստ­րերն ա­պա­հով ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­ներ մե­ծա­նան և, ա­մե­նա­կարևո­րը, հա­յե­ցի կր­թու­թյուն ու դաս­տիա­րա­կու­թյուն ստա­նան։ Միջ­նեկ որ­դին՝ Ար­տա­կը, ներ­կա­յումս ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյան մեջ է 5-րդ պաշտ­պա­նա­կա­նում, հոր ուշքն ու միտ­քը միշտ բա­նա­կում է, աչ­քը՝ սահ­մա­նին, ուն­կը՝ սահ­մա­նից հն­չող կրա­կոց­նե­րին։ Տան չորս տղա­մարդ­կան­ցով մշ­տա­պես ի­րենց զի­նա­պարտ են զգում, ո՞վ է տեր կանգ­նե­լու ի­րենց օ­ջախ­նե­րին, ե­թե ոչ մենք, ա­սում է։ Վար­դանն էլ քա­ջա­տե­ղյակ է Կրկ­ժա­նի պատ­մու­թյա­նը ու սի­րով կիս­վում է մեզ հետ. ՙՏե­ղաբ­նակ ադր­բե­ջան­ցի­նե­րը մի նպա­տակ ու­նեին. տի­րա­նալ ՙԱ­կու­փին խու­թին՚ (այն ներ­կա­յումս կոբ­րա է կոչ­վում) ու մի լավ դաս տալ Ստե­փա­նա­կեր­տին, բայց մու­րազ­նե­րը փոր­նե­րու­մը մնա­ցին, հի­մա այդ և մնա­ցած բո­լոր խո­չու­խու­թե­րը միայն ե­րա­զում են տես­նում, ու այդ­պես էլ լի­նե­լու է, ի­րենք վս­տահ են դրա­նում: Դրա­նում վս­տահ է նաև Մխի­թար Ա­թա­յա­նը, ով թա­ղա­մա­սում (և ոչ միայն) հայտ­նի Ա­թա­յան­նե­րի գեր­դաս­տա­նից է ու ապ­րում է գեր­դաս­տա­նի, մեծ օ­ջա­խի սո­վո­րու­թյուն­նե­րով ու ա­վան­դույթ­նե­րով… Ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ, Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի եր­կա­րա­մյա տնօ­րեն Ռա­դիկ Ա­թա­յա­նի եղ­բոր թոռն է, ով ոչ միայն հպար­տա­նում է իր մեծ գեր­դաս­տա­նի պատ­մու­թյամբ, այլև գեր­դաս­տա­նի ա­վան­դույթ­նե­րի կրողն ու ար­ժա­նի շա­րու­նա­կողն է։ Մտանք նո­րա­կա­ռույց տնե­րից մե­կը, տան­տե­րը` Դա­վիթ Խա­չատ­րյա­նը, չի սի­րում խո­սել, ա­ռա­վել ևս` լու­սան­կար­վել, բայց հո­ժա­րու­թյամբ ցույց տվեց տու­նը։ Քիչ ներքևում հայ­րա­կան օ­ջախն է, նրան­ցից ՙա­պա­հար­զան՚ է վերց­րել, իր օ­ջախն է ստեղ­ծել գե­ղե­ցիկ, ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­տիպ լու­ծում­նե­րով։ Շարժ­ման ծնունդ է Դա­վի­թը, 88-ին է ծն­վել, ադր­բե­ջան­ցու ե­րես չի տե­սել, սա­կայն նրանց մա­սին պատ­մու­թյուն­ներ շատ է լսել։
Հրա­ժեշ­տից ա­ռաջ փոր­ձե­ցի մի փոքր սադ­րիչ հար­ցով շո­շա­փել կրկ­ժան­ցի­նե­րի ՙկա­ցու­թաձևը՚՝ ի վեր­ջո նրանք քա­ղա­քա­ցի՞ են, թե՞ գյու­ղա­ցի, զրու­ցա­կից­ներս մի պահ ա­նակն­կա­լի ե­կան ու ի­րար նա­յե­լով հա­մե­րաշխ ծի­ծա­ղե­ցին. ՙՈ՜չ գյու­ղա­ցի ենք, ո՜չ էլ քա­ղա­քա­ցի, եր­կու­սի խառ­նուր­դից ենք, բա­րե­խառն՚…. Այդ­պես ՙբա­րե­խառն՚ էլ ա­մեն օր, ինչ­պես ի­րենք են ա­սում, ու­րույն ու ինք­նու­րույն թա­ղա­մա­սի ի­րենց ի­շեղ­նե­րը (լույ­սե­րը) վառ­վում են հա­յե­րեն… Հ. Սա­հյա­նի խոս­քի հան­գույն` հա­յե­րեն են բաց­վում նրանց օ­րե­րը, որ դա­րերն էլ գան հա­յե­րեն…