[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ԿՈ­ՐՈ­ՆԱ­ՎԻ­ՐՈՒ­ՍԻ ԴԵՊՔ ՉԻ ԱՐ­ձԱ­ՆԱԳՐ­ՎԵԼ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Չի­նաս­տա­նի Ա­ռող­ջա­պա­հու­թյան պե­տա­կան ??հանձ­նա­ժո­ղո­վի զե­կույ­ցի հա­մա­ձայն` 2020թ. մար­տի 2-ի դրու­թյամբ Չի­նաս­տա­նում ար­ձա­նագր­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին (COVID-19) հի­վան­դու­թյան 80175 հաս­տատ­ված դեպք, իսկ ընդ­հա­նուր առ­մամբ ա­պա­քին­վել է 44607 (55,6%) մարդ: Գրանց­վել է մահ­վան 2915 դեպք (3,6%): Ամ­բողջ աշ­խար­հում գրանց­վել է կո­րո­նա­վի­րու­սով հաս­տատ­ված 88950 դեպք: Բա­ցի Չի­նաս­տա­նից աշ­խար­հի ար­դեն 62 երկ­րում գրանց­վել է շուրջ 8776 դեպք: Մինչև մար­տի 2-ի կե­սօ­րը Ի­րա­նում ախ­տո­րոշ­վել է կո­րո­նա­վի­րու­սի 1501 դեպք. ա­պա­քին­վել է 291 մարդ, ար­ձա­նագր­վել մահ­վան 66 դեպք:

Մար­տի 1-ին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ար­ձա­նագր­վել է կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջին դեպ­քը: Այն հաս­տատ­վել է փետր­վա­րի 28-ին Թեհ­րա­նից օ­դա­նա­վով ժա­մա­նած ՀՀ 29 տա­րե­կան տղա­մար­դու մոտ։ Վեր­ջի­նիս հետ ռիս­կա­յին շփում ու­նե­ցած մար­դիկ մե­կու­սաց­վել են։ ՀՀ կա­ռա­վա­րու­թյունն Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան (ԱՀԿ) սահ­մա­նած կա­նոն­նե­րով ի­րա­կանց­նում է անհ­րա­ժեշտ մի­ջո­ցա­ռում­ներ՝ վի­րու­սի տա­րա­ծում թույլ չտա­լու հա­մար։ Նույն օ­րը ժա­մը, 12.00-ին, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը լրագ­րող­նե­րի հետ ու­նե­ցած մա­մու­լի ա­սու­լի­սին կոչ ա­րեց պահ­պա­նել հան­գս­տու­թյուն, վս­տա­հել միայն պաշ­տո­նա­կան մար­մին­նե­րի կող­մից տա­րած­վող լու­րե­րին, ինչ­պես նաեւ կի­րա­ռել վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից խոր­հուրդ տր­վող մի­ջոց­նե­րը։
ՀՀ կա­ռա­վա­րու­թյան միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վը մար­տի 2-ին ո­րո­շում է կա­յաց­րել եր­կա­րաց­նել և խս­տաց­նել հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նի շուրջ գոր­ծող սահ­մա­նա­փա­կում­նե­րը, այդ թվում՝ բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի մա­սով։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին կոչ ար­վեց հնա­րա­վո­րինս սահ­մա­նա­փա­կել ուղևո­րու­թյուն­նե­րը Ի­տա­լիա­յի և Թուր­քիա­յի ուղ­ղու­թյամբ։
ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի վեր­ջին մո­տե­ցում­նե­րով լրամ­շակ­վել են վա­րա­կի բուժ­ման նոր ալ­գո­րիթ­մը և դեպ­քե­րի ստան­դարտ բնո­րոշ­ման սահ­մա­նում­նե­րը, ո­րոնք կհաս­տատ­վեն և կտե­ղայ­նաց­վեն: Հան­րա­պե­տու­թյան բժշ­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի (CՕVID-19) դի­մա­կա­յումն ա­պա­հո­վե­լու հա­մար ի­րա­կա­նաց­վում են բու­ժանձ­նա­կազ­մի պատ­րաստ­վա­ծու­թյանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­ներ:

ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը հոր­դո­րում ենք բնակ­չու­թյա­նը խու­ճա­պի չմատն­վել և պահ­պա­նել սահ­ման­ված կան­խար­գե­լիչ կա­նո­նե­րը: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նի հա­վաստ­մամբ՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սի դեպք չի ար­ձա­նագր­վել: ՀՀ ԱՆ ՙՀի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի վի­րու­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­յում ար­ցախ­ցի հի­վանդ­նե­րի քիթ ըմ­պա­նից վերց­ված նմուշ­նե­րի հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը բա­ցա­սա­կան են ե­ղել։ Նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­ներն աշ­խա­տում են խս­տաց­ված ռե­ժի­մով` վա­րա­կի ներ­թա­փան­ցու­մը կան­խե­լու հա­մար։ Նա­խա­րա­րի խոս­քով՝ տե­ղի բու­ժանձ­նա­կազ­մը վե­րա­պատ­րաստ­ված է, առ­կա են մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րով շեն­քա­յին պայ­ման­ներ, պատ­րաստ են մե­կու­սա­րան­ներ նոր կո­րո­նա­վի­րու­սով կաս­կած­վող հի­վանդ­նե­րի բու­ժու­մը կազ­մա­կեր­պե­լու և ար­տա­քին մի­ջա­վայ­րի հետ նրանց շփու­մը սահ­մա­նա­փա­կե­լու հա­մար։ Հա­մա­կար­գը վե­րա­զին­վել է բժշ­կա­կան պա­րա­գա­նե­րով ու անհ­րա­ժեշտ դե­ղո­րայ­քով։ Ա. Բաղ­րյա­նը և մյուս պա­տաս­խա­նա­տու­նե­րը հու­սով են, որ անհ­րա­ժեշ­տու­թյուն չի ա­ռա­ջա­նա բուժ­հիմ­նարկ­նե­րում մե­կու­սա­րան­նե­րի գոր­ծարկ­ման հա­մար։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով՝ վեր­ջին օ­րե­րին հան­րա­պե­տու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի ամ­բու­լա­տոր և ստա­ցիո­նար բա­ժան­մունք­նե­րում կրկ­նա­կի նվա­զել են վե­րին շն­չու­ղի­նե­րի սուր վա­րակ­նե­րով դեպ­քե­րը, նվա­զել է նաև շտա­պօգ­նու­թյան կան­չե­րի թի­վը։
Ինչ վե­րա­բե­րում է հան­րա­պե­տու­թյան նա­խադպ­րո­ցա­կան և ու­սում­նակր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րին, ա­պա պայ­մա­նա­վոր­ված ՀՀ-ում մար­տի 1-ին աձ­րա­նագր­ված նոր կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջին դեպ­քով, ԱՀ-ում կր­կին փակ­վել են նշյալ հաս­տա­տու­թյուն­նե­րը՝ մար­տի 23-28-ի գար­նա­նա­յին ար­ձա­կուրդ­նե­րը տե­ղա­փո­խե­լով մար­տի 2-8-ը։ Պա­րապ­մունք­նե­րը դա­դա­րեց­վել են նաև բու­հե­րում։
Կո­րո­նա­վի­րու­սի նոր տի­պով չհի­վան­դա­նա­լու և վա­րա­կի թա­փան­ցումն Ար­ցախ կան­խե­լու հա­մար ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հոր­դո­րում են մի­ջազ­գա­յին ուղևո­րու­թյուն­ներ ծրագ­րե­լիս հաշ­վի առ­նել տվյալ երկ­րի հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը և խու­սա­փել գրի­պան­ման ախ­տան­շան­նե­րով հի­վանդ­նե­րի հետ շփու­մից։ Տուն մտ­նե­լուց հե­տո և սնունդ ըն­դու­նե­լուց ա­ռաջ ձեռ­քե­րը լվա­նալ օ­ճա­ռով և ջրով կամ մաք­րել ալ­կո­հո­լա­յին հիմ­քով ախ­տա­հա­նի­չով։
Գրի­պան­ման ախ­տան­շան­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում մաս­նա­գետ­նե­րը խոր­հուրդ են տա­յիս չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, այլ դի­մել բժշ­կա­կան օգ­նու­թյան՝ նշե­լով վեր­ջին 14 օր­վա ըն­թաց­քում ու­նե­ցած ճամ­փոր­դու­թյան մա­սին: Ա­մեն դեպ­քում, պետք է պահ­պա­նել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րը և հետևել կան­խար­գե­լիչ կա­նոն­նե­րին: