[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ ԼԻՆԵՐ...

Վան Նո­վի­կով

 Ար­դեն 40 տա­րի դեր­ձակն ուն­կն­դիր է Մոր­զեի այ­բու­բե­նի պես կա­նո­նա­վոր հն­չյուն­նե­րի՝ միայն ընտ­րյալ­նե­րին վեր­ծա­նե­լի պատմ­ված­քին։ Աշ­խույժ տկտ­կա­ցող ա­սե­ղի ա­րած պատ­մու­թյու­նը, թերևս, ա­վե­լի հին է, քան... քան՝ նույ­նիսկ Ծա­կու­ռին, ո­րի հնա­գույն խաչ­քա­րը թվագր­ված է մեր պատ­մու­թյան 1198թ.։ Չգի­տեմ, բայց գու­ցե հնա­գետ­ներն Ա­զո­խում ար­դեն գտե՞լ են հա­զա­րա­մյակ­ներ ա­ռաջ ան­հե­տա­ցած մի կեն­դա­նա­տե­սա­կի ա­մե­նա­բա­րակ ոս­կո­րից մեր նա­խա­հայ­րե­րից մե­կի պատ­րաս­տած ա­սե­ղի նա­խաօ­րի­նա­կը՝ նույն կեն­դա­նու ջլով, ինչ­պես ա­սում ենք, թե­լած։

Դեր­ձակ-վար­պե­տի ար­հես­տա­վարժ ու աշ­խույժ շար­ժուձևում միա­ժա­մա­նակ ազն­վա­կան ինչ-որ վե­հու­թյուն կա։ Կար­ծես ձգե­լով դեր­ձակ­նո­ցի գույ­նզ­գույն կո­ճե­րից` վար­պետ Վո­լո­դյան միտ­քը թել-թել տա­նում, հասց­նում է հայ­րե­նի Ծա­կու­ռի։ Ա­սում են` այն­տեղ ժա­մա­նա­կին նույ­նիսկ իս­լան­դա­կան շպա­տի հան­քա­վայր են հայտ­նա­բե­րել։ Բայց դե, հան­քա­գոր­ծու­թյու­նը երևի ծա­կու­ռե­ցի­նե­րի­նը չէր։ Թերևս դա էր պատ­ճա­ռը, որ դպ­րո­ցում գե­րա­զան­ցիկ Վո­լո­դյա Օ­հան­ջա­նյա­նին ա­վե­լի շատ կի­բեռ­նե­տի­կա­յի աշ­խարհն էր հմա­յել։ Բարձ­րա­գույն չըն­դուն­վեց։ Ո՜չ ա­ռա­ջին, ո՜չ՝ երկ­րորդ փոր­ձից։ Գյու­ղատն­տե­սա­կանն էլ պա­կաս գրա­վիչ ու ե­կամ­տա­բեր զբաղ­մունք չէր։ Նա­խոր­դի պես ե­րա­զանք մնաց։
ՙԱ­վե­լի ճիշտ, գյու­ղատն­տե­սա­կան ըն­դուն­վե­լու չգ­նա­ցի, ո­րով­հետև այն ար­հես­տը, որն ընտ­րե­ցի, պա­կաս հարգ­ված ու ե­կամ­տա­բեր գործ չէր՚,- պա­տա­նե­կու­թյան ե­րա­զան­քի դեմ մեղք ա­րա­ծի պես, բայց հա­մա­րյա կես­դա­րյա ար­հես­տա­վո­րի բար­ձուն­քից խո­հուն ժպ­տում է զրու­ցա­կիցս։
Երևա­նից վե­րա­դար­ձավ ու սպա­սեց զո­րա­կո­չին, ո­րը փոքր-ինչ եր­կա­րեց։ Սպաս­ման ու պա­րա­պու­թյան ճեղք­ված­քը կար­կա­տե­լու հա­մար հոր խոր­հր­դով ո­րո­շեց դեր­ձա­կի փե­շա­կը յու­րաց­նել։
Վար­պետ Ռա­ֆի­կին էլ, ում մոտ մի կերպ հա­մո­զե­լով նրան ու­ղար­կեց հայ­րը, հա­ջող­վեց նախևա­ռաջ դեր­ձա­կի ար­հես­տի նկատ­մամբ իր սե­րը փո­խան­ցել աշ­կեր­տին։
Ա­սում է՝ լավ վար­պե­տի-ու­սուց­չի խոս­քը ծնո­ղի խոր­հր­դից պա­կաս հե­ղի­նա­կա­վոր չէր յուր ժա­մա­նա­կին։
ՙՑան­կա­ցած ար­հես­տա­վո­րի վաս­տա­կած գու­մարն էլ, հար­գանք-պա­տիվն էլ ոչն­չով չէին զի­ջում որևէ այլ մաս­նա­գի­տու­թյան։ Թե­կուզ՝ բարձ­րա­գույն կր­թու­թյուն պա­հան­ջող՚,-տա­բա­տի փող­քի օ­ճա­ռով գծած ու­ղիղ գի­ծը մկ­րա­տե­լով՝ ա­սում է վար­պետ Վո­լո­դյան ու դեմ­քով շրջ­վում դե­պի կա­րի մե­քե­նան։ Չհասց­րի նույ­նիսկ աչք թար­թել։ Տկտ­կա­ցող ա­սե­ղի ձայ­նը կար­ծես հե­ռա­գիր է ան­ցյա­լին։ Գու­ցե ա­պա­գա­յի՞ն։ Տա­բա­տի կար­ճա­ցած փող­քին շար­վող կա­րե­րի ներ­դաշ­նակ հա­մա­չա­փու­թյու­նը ազն­վա­կան ան­ցյա­լի մա­սին պատ­մող գր­ված­քի է նման­վում...
ՙ Ճա­շա­կով ու յու­րօ­րի­նակ հագն­վե­լը՝ գե­ղեց­կու­թյան ու պատ­վի հարց է։ Էն ժա­մա­նակ, բնա­կան թե­լից ու բարձ­րո­րակ կտոր­ներ կա­յին։ Հի­միկ­վա նման սին­թե­տիկ չէին։ Կա­րերն էլ հի­միկ­վա թուր­քա­կա­նի կամ չի­նա­կա­նի նման ծուռ- ծուռ չէին։ Բա­ցի այդ, այն ժա­մա­նակ պատ­րաս­տի հա­գուստ հա­մա­րյա չկար։ Հի­մա մե­նակ կար­ճաց­նե­լու կամ ձևա­փո­խե­լու հա­մար են գա­լիս, բայց գործ միշտ կա, ե­կա­մուտն էլ հե­տը՚,-միտքս գու­շա­կում է վար­պեստ Վո­լո­դյան։

...Երբ ար­ցախ­ցի ար­հես­տա­վարժ դեր­ձակ­նե­րի մեծ բա­նա­կի շնոր­հիվ բամ­բա­կյա ու բր­դյա կտո­րից ձևած բարձ­րո­րակ ու ինք­նա­տիպ հա­գուս­տը միայն անգ­լիա­ցի­նե­րի ու ֆրան­սիա­ցի­նե­րի ա­տե­լյե­նե­րի մե­նաաշ­նոր­հը չէր։
...Երբ ա­մե­նու­րեք հայ­կա­կան ՝ ի մաս­նա­վոր նաև ար­ցա­խյան քա­ղա­քա­յին ու գյու­ղա­կան մշա­կույ­թի, ա­ռօ­րյա­յի ան­բա­ժան մաս դար­ձած կա­րուձևի ա­տե­լյե­նե­րի շքեղ կա­հա­վո­րումն ու ջերմ մթ­նո­լոր­տը ո­ճա­սեր­նե­րի ու ու էս­թետ­նե­րի նա­խընտ­րե­լի մի­ջա­վայ­րե­րից էր։
...Երբ մա­նուկ օ­րե­րին յու­րա­քան­չյուր հյու­րըն­կալ տուն մտ­նե­լով` փնտ­րում, գտ­նում էի կա­րի մե­քե­նան /մեծ մա­սամբ մե­խա­նի­կա­կան/ և պտ­տա­նի­վը ավ­տո­մե­քե­նա­յի ղեկ երևա­կա­յած` սլա­նում էի հայտ­նի ու ան­հայտ ե­թեր­նե­րով։ Հաս­տատ գտն­վում էր։
ՙՍո­վե­տը քանդ­վե­լուց հե­տո ա­մե­նա­մեծ սխալ­նե­րից մե­կը՝ պրոֆ­տե­խու­սում­նա­րան­նե­րը փա­կելն էր՚,- մկ­րատն ա­խոր­ժա­լի խրթխր­թաց­նե­լով` շա­րու­նա­կեց վար­պե­տը՝ ինձ վե­րա­դարձ­նե­լով մեր օ­րեր,- Մեր ժա­մա­նակ դա­սա­րա­նից մի եր­կու-ե­րեք հո­գի էին ըն­դուն­վում բարձ­րա­գույն։ Այն­պես չէր, որ վատ էին սո­վո­րում դպ­րո­ցում։ Հա­մալ­սա­րան ըն­դուն­վե­լը հեշտ գործ չէր։ Դպ­րոց­նե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան և, ին­չու չէ, հա­մալ­սա­րան դի­մած ու չըն­դուն­ված­նե­րի հա­մար լայ­նո­րեն բաց էին հյու­րըն­կալ պրոֆ­տե­խու­սում­նա­րան­նե­րի դռ­նե­րը։ Տա­րե­կան 700-800 աշ­կերտ էին ա­վար­տում ու գնում ի­րենց շե­նե­րը։ Գյուղ չկար, որ դեր­ձակ չու­նե­նար։ Հի­մա դրանք փակ­վել են։ Բայց էդ գա­զե­տի բան չի, էդ պե­տա­կան մա­կար­դա­կով լու­ծե­լու հարց է...՚:
Բայց հի­մա էլ կան ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան­ներ,-ընդ­հա­տում եմ։
Տա­րե­կան ա­մե­նա­քի­չը մի հա­զար ա­շա­կերտ է դպ­րոցն ա­վար­տում, բայց քա­նի՞սն են գնում ար­հես­տա­գոր­ծա­կան,- գի­տի, որ եր­կուսս էլ, և ոչ միայն, գի­տենք հար­ցի պա­տաս­խա­նը։ Ուս­տի շա­րու­նա­կում է. ՙՀի­մա ար­հես­տա­վոր­նե­րը մեծ մա­սամբ ինք­նուս են և շատ հա­ճախ գոր­ծը ո­րա­կով չեն ա­նում։ Օր-ցե­րեկ, ճրա­գով, ես ու ըն­կերս, օ­րի­նակ, փա­կա­նա­գործ /սան­տեխ­նիկ/ ենք փնտ­րում, չենք գտ­նում։ Ար­հես­տա­գոր­ծա­կա­նում ու­սուց­ման գոր­ծը ա­վե­լի բարձր մա­կար­դա­կով կա­րե­լի էր կազ­մա­կեր­պել ...՚:
Զրույցն ընդ­հատ­վում է։ Պատ­վի­րա­տուի հե­ռա­նա­լուց հե­տո կա­րի մե­քե­նա­յին հա­մա­հունչ ու­ղե­ղումս նրանց կար­ճատև, բայց բո­վան­դա­կա­լից բա­նակ­ցու­թյունն է տկտ­կում.
ՙՊայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը փո­ղից թանկ ար­ժե՚։ Այս փի­լի­սո­փա­յու­թյու­նը փոքր-ինչ ցուրտ ար­հես­տա­նո­ցում կեն­սա­կերպ է։ Ի­զուր չէ, որ վար­պետ Վո­լո­դյան հպարտ է իր վաս­տա­կած հար­գան­քով ու ըն­կեր­նե­րով։ Ա­սում է` գո­հու­թյան ապ­րու­մը միշտ ու­ղե­կից է ե­ղել։ Հի­շում է, որ մի հար­սա­նի­քի ժա­մա­նակ բո­լորն իր կա­րած հա­գուս­տով էին ներ­կա­յա­ցել։
ՙՈւ­րիշ ի՞ն­չը կա­րող էր դրա­նից ա­ռա­վել գո­հու­թյան ու հպար­տու­թյան ա­ռիթ տալ՚,-աչ­քե­րը փայ­լում են։ Ան­շուշտ ո­գեշն­չու­մից, որն իր ա­մուր կա­րը ար­հես­տի նկատ­մամբ սի­րուց է թել ա­ռել։
ՙԱյս ար­հես­տով էլ և՜ ըն­տա­նի­քիս, և՜ շր­ջա­պա­տիս հա­մար կա­րո­ղա­ցել եմ օգ­տա­կար լի­նել ու ծա­ռա­յել։ Տուն-տեղ եմ դրել, ե­րե­խա մե­ծաց­րել։ Հա­մալ­սա­րան ըն­դուն­վելս չհա­ջո­ղե­լու հա­մար չեմ փոշ­մա­նում։ Ա­վե­լին՝ գյու­ղատն­տե­սա­կան չըն­դուն­վե­լուս փո­խա­րեն էլ հի­մա զու­գա­հեռ նաև մեղ­վա­պա­հու­թյամբ եմ զբաղ­վում։ Ա­մեն դեպ­քում, ճա­նա­պար­հը կյանքն է ցույց տվել՚,- ապ­րածն է թե­լում դեր­ձա­կը։
ՙՎար­պետ, որ ա­սում են յոթ չա­փիր՝ մեկ կտ­րիր, միայն գոր­ծի մե՞ջ է պետք ե­կել, թե՞ կյան­քում էլ՚,-հան­կար­ծա­կի հի­շե­ցի ա­մե­նա­կարևոր հար­ցը թերևս։
ՙԷդ զգու­շու­թյան ու լրա­ցու­ցիչ ստու­գե­լու մա­սին է աս­ված, որ բաց­թո­ղում չլի­նի։ Երբ է­լեկտ­րի­կի գործն էի սո­վո­րում, մեր վար­պե­տը բարձ­րա­վոլտ է­լեկտ­րա­կա­յան­ներ քան­դել-հա­վա­քե­լիս ա­սում էր՝ ցան­կա­ցած պտու­տա­կի ամ­րու­թյուն կարևոր ու ո­րո­շիչ է։ Ա­մեն գոր­ծի մեջ է էդ­պես։ Կյան­քում էլ, որ­պես­զի բաց­թո­ղում­նե­րը հնա­րա­վո­րինս նվա­զա­գույ­նի հաս­նեն։ Զգու­շու­թյունն ու ստու­գումն այս ա­ռու­մով շար­ժիչ ուժ են՚։
Երբ միտքս ա­սե­ղի հի­նած հե­քիա­թին ուն­կն­դիր` դուրս էի գա­լիս ար­հես­տա­նո­ցից, դեր­ձակ-վար­պե­տը ձայ­նեց. ՙԳի­տե՞ս, էս ա­մեն ին­չը չէի ա­սի, բայց դե մեր կյան­քի պատ­մու­թյունն է։ Ուղ­ղա­կի շատ կցան­կա­նա­յի, որ մեր գոր­ծը շա­րու­նա­կող լի­ներ՚։