[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԿՈ­ՐՈ­ՆԱ­ՎԻ­ՐՈՒ­ՍՈՎ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԱԾ ՎԻ­ՃԱԿՆ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՒՄ ԵՎ ՄԵՐ ԵՐԿ­ՐՈՒՄ

 

 

 

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Չի­նաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի մար­տի 9-ի զե­կույ­ցի հա­մա­ձայն` Չի­նաս­տա­նում ար­ձա­նագր­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան (COVID-19) 80904 հաս­տատ­ված դեպք, ընդ­հա­նուր ա­պա­քին­վել է 58807 մարդ կամ 72,7%-ը: Ար­ձա­նագր­վել է մահ­վան 3123 դեպք կամ 3,9%-ը: Իսկ ամ­բողջ աշ­խար­հում նոր կո­րո­նա­վի­րու­սով գրանց­վել է 111478 հաս­տատ­ված դեպք: Բա­ցի Չի­նաս­տա­նից աշ­խար­հի 107 եր­կր­ներ գրանց­վել է 30574 դեպք:

Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը փետր­վա­րի 29-ից նոր կո­րո­նա­վի­րու­սի ռիս­կը շատ բարձր է գնա­հա­տել ոչ միայն Չի­նաս­տա­նում, այլև տա­րա­ծաշր­ջա­նա­յին և հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դակ­նե­րում: ԱՄՆ-ում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վել է ա­վե­լի քան 512 մարդ։ Ֆրան­սիա­յում գրանց­ված է վա­րակ­ման հա­զա­րից ա­վե­լի դեպք։ Կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցու­թյան մա­կար­դա­կով ա­ռա­ջին տե­ղը զբա­ղեց­նում է Ի­տա­լիան, որ­տեղ վեր­ջին տվյալ­նե­րով հի­վան­դու­թյու­նից մա­հա­նում է յու­րա­քան­չյուր 20-րդ մար­դը։ Ի­տա­լիա­յում Հա­յաս­տա­նի դես­պա­նու­թյան Facebook-յան է­ջի հայ­տա­րա­րու­թյան հա­մա­ձայն՝ Ի­տա­լիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու նպա­տա­կով մար­տի 8-ից մինչև ապ­րի­լի 3-ը Լոմ­բար­դիա նա­հան­գում, ինչ­պես նաև Վե­նե­տո, Է­մի­լիա-Ռո­մա­նիա և Պիե­մոն­տե նա­հանգ­նե­րի մի շարք հա­մայ­նք­նե­րում սահ­մա­նել է մուտ­քի և ել­քի հա­տուկ ռե­ժիմ: Տվյալ շր­ջան­ներ մուտք և ելք ա­նել հնա­րա­վոր կլի­նի միայն աշ­խա­տան­քա­յին անհ­րա­ժեշ­տու­թյան, հա­տուկ կա­րիք­նե­րի և ար­տա­կարգ դեպ­քե­րում: Ի­տա­լիա­յի ամ­բողջ տա­րած­քում փակ­վում են թան­գա­րան­նե­րը, թատ­րոն­նե­րը, կի­նո­թատ­րոն­նե­րը: Մի շարք հա­մայ­նք­նե­րում դա­դա­րեց­վում է նաև ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, փակ­վում են հա­սա­րա­կա­կան վայ­րե­րը, հե­տաձգ­վում սպոր­տա­յին, մշա­կու­թա­յին, կր­թա­կան և այլ տե­սա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րը։
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջի տվյալ­նե­րով՝ Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող-հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղովն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով ի­րա­կա­նաց­նում է վա­րա­կի դեմ պայ­քա­րի քն­նար­կում­ներ, և խն­դիր­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում ներ­կա­յաց­նում ո­լոր­տա­յին ա­ռա­ջար­կու­թյուն­ներ՝ ա­պա­հո­վե­լով դրանց ի­րա­կա­նա­ցու­մը:
Կա­տար­վել է 211 հե­տա­զո­տու­թյուն՝ 1 դրա­կան ար­դյուն­քով: Ա­մե­նօ­րյա հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան դի­տար­կում­նե­րի ար­դյունք­նե­րը փաս­տում են, որ սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով դեպ­քե­րը ներ­կա­յումս ու­նեն նվազ­ման մի­տում։ Լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով՝ ՀՀ-ում շր­ջա­նառ­վում են գրի­պի Բ տե­սա­կի, Ա տե­սա­կի H1N1 և H3N2 են­թա­տե­սակ­նե­րը:
Ար­ցա­խում ևս մի շարք գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ներգ­րավ­մամբ շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­ներ՝ սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի և նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու ու հան­րա­պե­տու­թյու­նում հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճա­կը կա­յուն պա­հե­լու հա­մար: Հի­վանդ­նե­րի քիթ ըմ­պա­նից վերց­ված ե­րեք տաս­նյա­կից ա­վե­լի նմուշ ախ­տո­րոշ­ման նպա­տա­կով ու­ղարկ­վել է ՀՀ ԱՆ ՙՀի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի վի­րու­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա, և ա­ռայ­սօր հե­տա­զո­տու­թյան բո­լոր ար­դյունք­նե­րը բա­ցա­սա­կան են ե­ղել: Մար­տի 9-ին հե­տա­զո­տու­թյան հա­մար Երևան է ու­ղարկ­վել ևս 10 մուշ։ ԱՀ ԱՆ պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով ԱՀ-ում շր­ջա­նառ­վում են գրի­պի Բ տե­սա­կը և Ա տե­սա­կի H1N1 են­թա­տե­սա­կը: Մեր զրու­ցա­կի­ցը տե­ղե­կաց­րեց նաև, որ հան­րա­պե­տու­թյան նա­խադպ­րո­ցա­կան և ու­սում­նակր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում մար­տի 9-ին վերս­կս­ված պա­րապ­մունք­նե­րին զու­գըն­թաց շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել գրի­պի և սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի ա­մե­նօ­րյա մշ­տա­դի­տար­կում­ներ և կան­խար­գե­լիչ այլ մի­ջո­ցա­ռում­ներ։ Մար­տի 9-ի դրու­թյամբ նշյալ հաս­տա­տու­թյուն­նե­րում բա­ցա­կա­յու­թյուն­նե­րի մեծ մա­սը պայ­մա­նա­վոր­ված չէր ե­րե­խա­նե­րի հի­վան­դա­ցու­թյամբ։ Դի­տարկ­ման տվյալ­նե­րով դպ­րոց­նե­րում բա­ցա­կա ե­րե­խա­նե­րի թի­վը հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով կազ­մում էր 5,4%, իսկ 19%-ը պայ­մա­նա­վոր­ված չէր սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով։ Ինչ վե­րա­բե­րում է ման­կա­պար­տեզ­նե­րին, ա­պա այս­տեղ գրանց­վել է բա­ցա­կա­նե­րի 50%, սա­կայն միայն 3%-ը` հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Հի­վանդ ե­րե­խա­նե­րին կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­ներ չթույ­լատ­րե­լու նպա­տա­կով ու­ժե­ղաց­ված է ՙհա­մա­ճա­րա­կա­յին ֆիլտր՚-ի գոր­ծըն­թա­ցը:
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը կոչ են ա­նում չան­հան­գս­տա­նալ և վս­տա­հել միայն կա­ռա­վա­րու­թյան և պաշ­տո­նա­կան մար­մին­նե­րի կող­մից տա­րած­վող լու­րե­րին:
ՀՀ պե­տա­կան սահ­մա­նի ան­ցա­կե­տե­րում շա­րու­նակ­վում է ու­ժե­ղաց­ված հս­կո­ղու­թյու­նը: Եր­կու­շա­բա­թյա բժշ­կա­կան հս­կո­ղու­թյուն է սահ­ման­վել Ի­րա­նից, Ի­տա­լիա­յից, Չի­նաս­տա­նից, Ճա­պո­նիա­յից, Հա­րա­վա­յին Կո­րեա­յից ժա­մա­նած ուղևոր­նե­րի նկատ­մամբ՝ ան­կախ քա­ղա­քա­ցիու­թյու­նից (եր­կր­նե­րի ցան­կում ա­վե­լաց­վե­լու են Ֆրան­սիան, Գեր­մա­նիան և Իս­պա­նիան): Հարևան Վրաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը հա­սել է 15-ի։ Ի­րան-Հա­յաս­տան սահ­մա­նա­յին հա­տում­նե­րը սահ­մա­նա­փա­կող կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման հա­մա­ձայն` Մեղ­րիի ան­ցա­կե­տից ե­կող բո­լոր բեռ­նա­տար­նե­րը տե­ղա­շարժ­վում են ոս­տի­կա­նու­թյան ու­ղեկ­ցու­թյամբ և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի պար­բե­րա­բար հս­կո­ղու­թյամբ: Երևան են ժա­մա­նել Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան տա­րա­ծաշր­ջա­նա­յին փոր­ձա­գետ­նե­րը, ով­քեր ի­րա­կա­նաց­նե­լու են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի դեմ պայ­քա­րի ուղ­ղու­թյամբ հոս­պի­տա­լա­յին պատ­րաստ­վա­ծու­թյան և լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի գնա­հա­տում: Օ­րերս ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն ըն­դու­նել է Չի­նաս­տա­նի ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Տիան Էր­լո­նին։ Հա­մա­տեղ քն­նարկ­վել է Չի­նաս­տա­նում, Հա­յաս­տա­նում և աշ­խար­հում կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված վի­ճա­կը։ Չի­նաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն ա­ռա­ջի­կա­յում Հա­յաս­տա­նին կո­րո­նա­վի­րու­սի ախ­տո­րոշ­ման 1000 անվ­ճար թեստ է նվի­րե­լու: Միա­ժա­մա­նակ, Չի­նաս­տա­նի դես­պա­նա­տու­նը Հա­յաս­տա­նին ո­րո­շա­կի ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ է տրա­մադ­րել՝ լրա­ցու­ցիչ բժշ­կա­կան պա­րա­գա­ներ ձեռք բե­րե­լու հա­մար:

Կո­րո­նա­վի­րու­սի զար­գաց­ման մի­տում­նե­րի, ժա­մա­նա­կի ու տա­րա­ծու­թյան ա­ռու­մով ա­րագ, հեշտ, ճշգ­րիտ տե­ղե­կու­թյուն տրա­մադ­րող Preventepidemics.org կայ­քի փո­խանց­մամբ՝ վա­րա­կից պաշտ­պան­վե­լու պատ­րաստ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նով Հա­յաս­տանն ու­նի 90 միա­վոր ու աշ­խա­տում է ա­վե­լի բա­րե­լա­վել դիր­քե­րը: Ա­ռա­վել լավ պատ­րաստ­վա­ծու­թյան ցու­ցա­նի­շը 80 և ա­վե­լի բարձրն է:
Ներ­կա­յաց­ված ա­ղյու­սա­կում Հա­յաս­տա­նը 7-րդ տե­ղում է, Վրաս­տա­նը՝ 57։
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը վս­տա­հեց­րեց, որ ե­ղա­նա­կի տա­քաց­մա­նը զու­գըն­թաց վի­րու­սա­յին հի­վան­դու­թյուն­նե­րը նա­հան­ջե­լու մի­տում ու­նեն, և Հա­յաս­տա­նում, բա­ցի մեկ հաս­տատ­ված դեպ­քից, ներ­կա­յումս այլ վա­րակ­ված­ներ չկան:
ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը վս­տա­հեց­նում են, որ ի­րա­վի­ճա­կը վե­րահ­սկ­վում է, և հոր­դո­րում են բնակ­չու­թյա­նը խու­ճա­պի չմատն­վել։ Աշ­խար­հում Նոր կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կով` ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը կոչ են ա­նում խու­սա­փել Ի­տա­լիա, Ֆրան­սիա, Գեր­մա­նիա, Իս­պա­նիա, Ճա­պո­նիա, Չի­նաս­տան, Ի­րան, Հա­րա­վա­յին Կո­րեա ճա­նա­պար­հոր­դելուց: Նշյալ եր­կր­ներ գոր­ծուղ­ման մեկ­նել միայն խիստ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, իսկ այդ եր­կր­նե­րից վե­րա­դար­ձած քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է 14 օր խու­սա­փեն շփում­նե­րից։ Գոր­ծա­տու­նե­րը պար­տա­վոր են ա­պա­հո­վել նշ­ված եր­կր­նե­րից վե­րա­դար­ձած աշ­խա­տող­նե­րի հե­ռա­հար աշ­խա­տան­քը տնից: Վեր­ջին 14 օ­րե­րին Հա­յաս­տան վե­րա­դար­ձած և ջեր­մու­թյան, հա­զի ու դժ­վա­րա­ցած շն­չա­ռու­թյան ախ­տան­շան­նե­րով քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է ան­հա­պաղ դի­մեն բժշ­կա­կան օգ­նու­թյան։
Մաս­նա­գետ­նե­րը կր­կին զգու­շաց­նում են խու­սա­փել շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով հի­վանդ­նե­րի հետ շփու­մից, անհ­նա­րի­նու­թյան դեպ­քում օգ­տա­գոր­ծել ան­հա­տա­կան պաշտ­պա­նիչ մի­ջոց­ներ (դի­մակ­ներ)։
Անհ­րա­ժեշտ է հետևել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին, հա­ճա­խա­կի լվա­նալ ձեռ­քե­րը` առն­վազն 20 վայր­կյան տևո­ղու­թյամբ, հատ­կա­պես սնունդ ըն­դու­նե­լուց ա­ռաջ։ Գրի­պան­ման ախ­տան­շան­նե­րի դեպ­քում պետք է մնալ տա­նը և պահ­պա­նել ան­կող­նա­յին ռե­ժիմ, չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, ան­հար­կի չօգ­տա­գոր­ծել հա­կա­բիո­տիկ­ներ, այլ դի­մել բժշ­կի։