[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՄԵՆՕՐՅԱ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը (COVID-19) ամ­բողջ աշ­խար­հի նոր մար­տահ­րա­վերն է, և ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, Ար­ցա­խում նույն­պես բո­լոր գե­րա­տես­չու­թյուն­ներն ի­րենց աշ­խա­տան­քա­յին գրա­ֆիկն ու գոր­ծու­նեու­թյու­նը հար­մա­րեց­րել են դրան. վա­րա­կի կան­խար­գե­լու­մը բո­լոր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի գեր­խն­դիրն է:

Հաշ­վի առ­նե­լով այդ ա­մե­նը, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րանն ար­դեն մի քա­նի օր է, ինչ գե­րա­տես­չու­թյան են­թա­կա­յու­թյան տակ գոր­ծող հիմ­նարկ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ մի­ջո­ցա­ռում­ներ է ի­րա­կա­նաց­նում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու հա­մար: Հաշ­վի առ­նե­լով ի­րո­ղու­թյու­նը, որ հի­վան­դու­թյունն ա­վե­լի ու ա­վե­լի մեծ աշ­խար­հագ­րու­թյուն է ընդ­գր­կում և ՀՀ-ում էլ այն մտա­հոգ­վե­լու լուրջ ա­ռիթ­ներ է տա­լիս, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նը վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով հանձ­նա­րա­րա­կան­ներ էր տվել, ո­րի կեն­սա­գործ­մա­նը են­թա­կա կա­ռույց­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը լծ­վել են ան­մի­ջա­պես:
Ստե­փա­նա­կեր­տում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից ախ­տա­հա­նիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը մեկ­նար­կել են մար­տի 16-ին` հան­րա­յին տրանս­պոր­տի և կան­գառ-սրահ­նե­րի ախ­տա­հա­նու­մով: Անձրևա­յին ե­ղա­նակ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ կան­գառ-սրահ­նե­րի ախ­տա­հա­նու­մը պար­բե­րա­բար ընդ­հատ­վում է, բայց ներ­քա­ղա­քա­յին եր­թու­ղի­նե­րը սպա­սար­կող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ըստ քա­ղա­քա­պե­տա­րա­նի մա­մու­լի խոս­նա­կի տե­ղե­կու­թյուն­նե­րի, ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով բա­րեխղ­ճո­րեն ի­րա­կա­նաց­նում են այդ աշ­խա­տանք­նե­րը: Ի դեպ, ար­դեն մի քա­նի օր է, ինչ կան­գառ-սրահ­նե­րում տե­ղադր­ված են ախ­տա­հա­նիչ լու­ծույթ­նե­րով սր­վակ­ներ:
Մայ­րա­քա­ղա­քում կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու նպա­տա­կով ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­գործ­վում են ստեղծ­ված աշ­խա­տան­քա­յին խմ­բե­րի մի­ջո­ցով, ո­րոնք քլո­րի լու­ծույ­թով ու հա­տուկ սար­քա­վո­րում­նե­րով մաք­րում են ինչ­պես բազ­մա­հարկ բնա­կե­լի շեն­քե­րի շքա­մուտ­քերն ու աս­տի­ճա­նա­վան­դակ­նե­րը, այն­պես էլ վե­րե­լակ­նե­րը:
Քա­ղա­քա­պե­տի մա­մու­լի խոս­նակ Վ. Օ­հա­նյա­նից տե­ղե­կա­ցանք, որ 309 բազ­մա­հար­կե­րից 218-ում ա­վարտ­վել է կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը. բազ­մա­հարկ բնա­կե­լի շեն­քե­րի շքա­մուտ­քե­րը, ներ­սի պա­տե­րը, աս­տի­ճա­նա­վան­դակ­նե­րը ախ­տա­հար­վել են քլո­րի լու­ծույ­թով: Այդ աշ­խա­տանք­նե­րին կց­ված են 8 աշ­խա­տան­քա­յին խումբ, ընդգրկված են Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան ներ­քո գոր­ծող ՙԲնակ­շա­հա­գործ­ման տն­տե­սու­թյուն՚, ՙՋր­մուղ կո­յու­ղի՚, ՙՋեր­մա­յին տն­տե­սու­թյուն՚, Թախ­տան­ջյա­նի ան­վան ՙՍտե­փա­նա­կեր­տի բու­սա­բա­նա­կան այ­գի՚ ու ՙՍան­մաք­րում՚ ըն­կե­րու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը: Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը հրա­պա­րա­կել է նաև այն հաս­ցե­նե­րը, որ­տեղ կա­տար­վել են նշ­ված աշ­խա­տանք­նե­րը:
;