[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ. ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ինչ­պես հայտ­նի է, կապ­ված նոր կո­րո­նա­վի­րու­սի վա­րա­կի տա­րած­ման հետ, և հաշ­վի առ­նե­լով ամ­բողջ աշ­խար­հում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, գրե­թե մեկ ա­միս ա­ռաջ Ար­ցա­խում ձևա­վոր­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղով՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի նա­խա­գա­հու­թյամբ, և այդ հանձ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում գոր­ծարկ­վել է տե­ղե­կատ­վա­կան շտաբ, ո­րը հա­մա­կար­գում է ԶԼՄ-նե­րին պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան տրա­մադր­ման գոր­ծըն­թա­ցը։ Շտա­բը, փաս­տո­րեն, Ար­ցա­խում գոր­ծող միակ տե­ղե­կատ­վա­կան միաս­նա­կան հար­թակն է, որ­տեղ պար­բե­րա­բար զե­տեղ­վում է միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյուն։

ՙԿարևո­րե­լով ԶԼՄ–նե­րի դե­րը հան­րա­յին կարևոր ի­րո­ղու­թյուն­նե­րի հա­մա­կող­մա­նի և ա­նա­չառ լու­սա­բան­ման գոր­ծում, ԶԼՄ-նե­րի մեր գոր­ծըն­կեր­նե­րին նա­խա­պես տե­ղե­կաց­նում ենք, որ մեզ մոտ տար­բեր տե­ղե­կատ­վա­կան հար­թակ­նե­րից հա­վաք­վե­լու են հան­րու­թյան հա­մար հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող հար­ցադ­րում­ներ, ո­րոնց պա­տաս­խան­ներն ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան տր­վե­լու են կամ մեր լրա­հո­սով, կամ միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից լիա­զոր­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մա­մու­լի ա­սու­լիս­նե­րի, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի կամ տե­ղե­կատ­վա­կան նյու­թե­րի տես­քով՚,-հայ­տա­րա­րում են տե­ղե­կատ­վա­կան այս հար­թա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ ի գի­տու­թյուն լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու հան­րու­թյան, կոչ ա­նե­լով հետևել միայն պաշ­տո­նա­կան լրա­հո­սին։
Շտաբն աշ­խա­տում է օ­պե­րա­տիվ՝ տե­ղե­կատ­վու­թյուն տրա­մադ­րե­լով կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված բո­լոր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի աշ­խա­տանք­նե­րի մա­սին։
Ներ­կա­յաց­նում ենք դրան­ցից մի քա­նի­սը։
ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րա­րու­թյու­նը հան­րա­պե­տու­թյու­նում բնակ­վող 440 միայ­նակ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ո­րոնց 63 տա­րին լրա­ցած է, և ո­րոնք չեն աշ­խա­տում, չու­նեն զա­վակ (այդ թվում՝ որ­դեգր­ված), ա­մու­սին և օ­րեն­քով սահ­ման­ված խնա­մա­կալ, պա­հես­տա­վոր­վել է մեկ ամս­վա պա­րե­նամ­թերք և հի­գիե­նիկ պա­րա­գա­ներ։ Հայ­տա­րար­վել է, որ նշ­ված ապ­րանք­նե­րի տրա­մադ­րու­մը շա­հա­ռու­նե­րին նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել ապ­րիլ ամս­վա սկզ­բից։
Նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի տա­րած­ման կան­խար­գել­ման նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, աշ­խա­տան­քի շու­կա­յում գո­յա­ցած դժ­վա­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի առջև կանգ­նած մինչև 14 տա­րե­կան ե­րե­խա­ներ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րին օ­ժան­դա­կե­լու նպա­տա­կով նա­խա­րա­րու­թյու­նը նա­խա­տե­սում է ի­րա­կա­նաց­նել տե­ղե­կատ­վա­կան և ե­կամ­տա­հար­կի բա­զա­նե­րի հա­մադ­րում՝ ճշ­տե­լու մինչև 14 տա­րե­կան այն ե­րե­խա­նե­րի ցու­ցակ­նե­րը, ո­րոնց ծնող­նե­րը 2020թ. մար­տի 16-ից կորց­րել են ե­կամ­տի աղ­բյու­րը։
Սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լորտ­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րի միջև ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն՝ ա­ռան­ձին ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բեր­վի ԱՀ և ՀՀ չորս սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տե­րում շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող բու­ժաշ­խա­տող­նե­րին։
Աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու ցան­կու­թյուն հայտ­նած բա­րե­գոր­ծա­կան և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին՝ ա­ռան­ձին տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից տրա­մադր­վող օ­ժան­դա­կու­թյուն­ներն ա­ռա­վել խո­ցե­լի սո­ցիա­լա­կան խմ­բե­րին ուղ­ղե­լու նպա­տա­կով։

Գյուղ­նա­խա­րա­րու­թյան սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տան­քա­յին խմ­բե­րը հեր­թա­կան ստու­գայցն ի­րա­կա­նաց­րել են մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի մի շարք փո­ղոց­նե­րում տե­ղա­կայ­ված սնն­դամ­թեր­քի ի­րաց­մամբ զբաղ­վող պա­րե­նա­յին խա­նութ­նե­րում, ար­տադ­րա­մա­սե­րում և հան­րա­յին սնն­դի կե­տե­րում՝ պար­զե­լու տն­տե­սա­վա­րող­նե­րի կող­մից նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սա­յին (COVID-19) վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խե­լուն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի կա­տար­ման ըն­թաց­քը։
Վե­րահս­կո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վել են Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կազ­մի քա­ղա­քա­յին տես­չու­թյան մաս­նա­գետ­նե­րի հետ հա­մա­տեղ։
Ըստ շտա­բի տա­րա­ծած տե­ղե­կատ­վու­թյան, Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը տե­ղե­կանք է հրա­պա­րա­կել իր կող­մից ի­րա­կա­նաց­րած դի­տան­ցում­նե­րի ար­դյուն­քում շա­բա­թա­կան՝ մար­տի 22-ից մինչև 29-ը նե­րա­ռյալ, գնե­րի վեր­լու­ծու­թյան վե­րա­բե­րյալ։ Դի­տար­կումն անց է կաց­վել Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում գոր­ծող 20 առևտրա­յին օ­բյեկտ­նե­րում ի­րաց­վող 43 լայն սպառ­ման ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սով և պար­զել, որ ապ­րան­քա­տե­սակ­նե­րից 7-ի գնե­րը ա­ճել են, 5-ի գնե­րը՝ նվա­զել, իսկ մնա­ցած 30 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րը մնա­ցել են ան­փո­փոխ։
Մի­ջին գնե­րի աճ ար­ձա­նագր­վել է կիտ­րո­նի, ոս­պի, ձվի, հնդ­կա­ձա­վա­րի, ա­լյու­րի, թե­յի հա­մար։ Նշ­ված ներ­մուծ­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնա­ճը պայ­մա­նա­վոր­ված է ձեռք­բեր­ման գնե­րի փո­փո­խու­թյամբ, իսկ տե­ղա­կան ար­տադ­րու­թյան հա­վի ձվի ի­րաց­ման գնի փո­փո­խու­թյու­նը կապ­ված է սույն թվա­կա­նի փետր­վա­րից հա­վի ձվի գնի կտ­րուկ անկ­ման հետ (մար­տի սկզ­բին մի­ջին գի­նը 42 դրամ էր), ին­չը պայ­մա­նա­վոր­ված էր ՀՀ-ում նշ­ված ապ­րան­քա­տե­սա­կի ա­վել­ցու­կով։ ՀՀ-ում հա­վի ձվի գնե­րը ներ­կա­յումս նույն­պես ա­ճել են։
Մար­տի 28-ին Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում գոր­ծող 20 առևտրա­յին օ­բյեկտ­նե­րում 43 լայն սպառ­ման ապ­րան­քա­տե­սակ­նե­րի դի­տարկ­ման ար­դյուն­քում, նա­խորդ օր­վա հա­մե­մատ, ար­ձա­նագր­վել էր 4 ներ­մուծ­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րի՝ սոխ, ոսպ, կիտ­րոն, թեյ, մի­ջին գնե­րի աճ։
Մի­ջին գնե­րի նվա­զում է ար­ձա­նագր­վել վա­րուն­գի, լո­լի­կի, բա­նա­նի, բեն­զի­նի և դիզ­վա­ռե­լի­քի հա­մար՝ նույն­պես պայ­մա­նա­վոր­ված ձեռք­բեր­ման գնե­րի փո­փո­խու­թյամբ։
Նշ­վում է, որ փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի և վեր­լու­ծու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ՙՏն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի դրույթ­նե­րի խախտ­ման դեպ­քեր չեն ար­ձա­նագր­վել։

Ըստ մեկ այլ տե­ղե­կան­քի, որ տրա­մադր­վել է ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից, COVID-19 տա­րած­ման հնա­րա­վոր վտանգ­նե­րը կան­խե­լու նպա­տա­կով, ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­րել են ո­րոշ եր­թու­ղի­նե­րի սպա­սարկ­ման աշ­խա­տանք­նե­րը։ ՀՀ փո­խադ­րո­ղի կող­մից մար­տի 27-ից չի սպա­սարկ­վում Գո­րիս-Ստե­փա­նա­կերտ-Գո­րիս կա­նո­նա­վոր եր­թու­ղին:
Ընդ­հան­րա­պես, նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի տա­րած­ման վտան­գով պայ­մա­նա­վոր­ված, նվա­զել է ՙԿենտ­րո­նա­կան ավ­տո­կա­յան՚ ՓԲԸ կող­մից վա­ճառ­ված տոմ­սե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը, նվա­զել է նաև ուղևո­րա­փո­խադ­րում­նե­րի ընդ­հա­նուր հոս­քը։ Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նից տե­ղե­կա­ցանք, որ ԱՀ-ից դե­պի ՀՀ սո­վո­րա­բար մեկ­նում էր օ­րա­կան 7-10 թեթև մար­դա­տար տաք­սի, մինչ­դեռ մար­տի 20-ից մինչև 26-ը օ­րա­կան 2-4 թեթև մար­դա­տար տաք­սի էր ուղևոր­վում։ Մար­տի 26-ից առ այ­սօր այդ թիվն ար­դեն կազ­մում է 1-2։
Ինչ խոսք, հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան հա­մար հս­կա­յա­կան, հա­ճախ ան­կա­ռա­վա­րե­լի ռիս­կեր կա­րող է ա­ռա­ջաց­նել, և Ար­ցա­խի տն­տե­սու­թյու­նը բա­ցա­ռու­թյուն չէ։ Այդ ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը օ­րերս ո­րո­շում են կա­յաց­րել աշ­խա­տան­քա­յին խումբ ձևա­վո­րե­լու մա­սին՝ հնա­րա­վոր տն­տե­սա­կան ռիս­կե­րը գնա­հա­տե­լու նպա­տա­կով։
Նման ի­րա­վի­ճա­կում ա­ռա­ջին հեր­թին ռիս­կի գո­տում հայ­տն­վում է մաս­նա­վոր հատ­վա­ծը, և պա­տա­հա­կան չէ, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը տն­տես­վա­րող­նե­րին ա­ջակ­ցե­լու և բնակ­չու­թյանն այլ ռիս­կե­րից հնա­րա­վո­րինս զերծ պա­հե­լու նպա­տակ­նե­րից ել­նե­լով, անհ­րա­ժեշտ են հա­մա­րել հս­տա­կեց­նել գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ուղ­ղու­թյուն­նե­րը, ի­րա­կա­նաց­վե­լիք մի­ջո­ցա­ռում­ներն ու կի­րառ­վող գոր­ծիք­նե­րը։ ԱՀ պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը մի քա­նի օր ա­ռաջ կա­յա­ցած խոր­հր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ կարևո­րել է հատ­կա­պես գլո­բալ սպառ­նա­լի­քից բխող ռիս­կե­րը բիզ­նե­սի հա­մար նվա­զա­գույ­նի հասց­նե­լուն ուղղ­ված պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ար­դյու­նա­վետ գոր­ծիք­նե­րի քն­նար­կու­մը։