Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

Շնորհակալություն, պարոն նախագահ

Վահրամ Աթանեսյան

 

Քաղաքական այս թոհուբոհում, երբ իշխանություն է փոխվում, մեկնաբանների եւ լրագրողների ուշադրության կենտրոնում, բնականաբար, նորերն են:

Մարդիկ ի բնե հաշվենկատ են եւ ավելի հակված են մտահոգվելու իրենց ապագայով, քան՝ գնահատելու անցյալը: Բացառություններ, իհարկե, կան:

Սոցիալական ցանցերում վերջին օրերին գրառումների եմ հանդիպում. ,,Շնորհակալություն, պարոն նախագահ,,: Հասցեատերը հեռացող նախագահ Բակո Սահակյանն է: Դրանք չափազանց թանկ խոսքեր են: Ես անկեղծորեն կիսում եմ այդ գնահատականը: Բակո Սահակյանն, իրոք, արժանի է այդ գնահատանքին: Այս չափազանց բարդ իրավիճակում նա պետական գործչի արժանապատիվ եւ հավասարակշռված կեցվածքով իր սահմանադրական պարտքը պատվով կատարեց՝ ապահովելով հանրային անդորրն ու համերաշխությունը: Ներքաղաքական թեժ մրցակցություն, հակառակորդի ոտնձգության իրական սպառնալիք, նոր կորոնավիրուսի տարածման վտանգ, քաղտեխնոլոգիական եւ զուտ լրագրողական թիրախավորումներ՝ ահա մարտահրավերների ոչ լրից ցանկը:

Միայն ուժեղ եւ հանրային լայն աջակցություն ունեցող իշխանությունը կարող էր դիմագրավել, ապահովել անցնցնում եւ կատարելապես օրինական իշխանափոխություն, որ, կարելի է ասել, արդեն իսկ տեղի է ունեցել: Նոր խորհրդարանը ձեւավորված է, նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կկայանա գրեթե լիովին կանխատեսելի ելքով: Այս իրավիճակում Բակո Սահակյանը մնում է սահմանադրական կարգի պահպանման, երկրի անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման երաշխավորը:

Ոչ միայն ի պաշտոնե, այլեւ՝ պետական եւ ռազմաքաղաքական գործչի իր տեսակով, անհատական որակներով, մարդկային իր էությամբ: Նա վստահություն եւ համերաշխություն ներշնչող կերպար է, հանդուրժողականության խորհրդանիշ: Այդ ամենի համար եւ նրա համար, որ մարտի 31-ին նա հայտարարեց, որ շարունակելու է ապրել Արցախում, իր հնարավորություններն ի սպաս է դնելու երկրի բարգավաճմանը, ես նրան ասում եմ.

-Շնորհակալություն, պարոն նախագահ: