[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի գլխավորությամբ:

 Հանձնաժողովը արտադրության լիցենզիա է տրամադրել «Զանգեզուր ԷՑՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ «Զանգեզուր» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար՝  մինչև 2038 թվականի ապրիլի  3-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2023  թվականի ապրիլի 3-ը:

Քննարկվել են նաև այլ կազմակերպչական հարցեր:

 

Ա.Ա.