[ARM]     [RUS]     [ENG]

Չինաստանը COVID-19-ի ծագման հետաքննության համաձայնություն չի տալիս

Չինաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ չինական կողմն առայժմ համաձայնություն չի տվել նոր տեսակի կորոնավիրուսի ծագման հետազոտությանը միանալու ԱՀԿ-ի առաջարկությանը։

Նրա խոսքերով՝ ազգային հետաքննություն արդեն կատարվում է, սակայն դրան միանալու հրավեր առայժմ չկա։

ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ շատ կարեւոր է պարզել վիրուսի ծագման աղբյուրը, որպեսզի թույլ չտալ նման բանի կրկնություն։ Նաեւ նա նշել է, որ միջազգային կազմակերպությունը հասանելիություն չի ստացել ուհանյան վարակաբանական երկու լաբորատորիաների ձայնագրություններին։ Ընդ որում, նա ասել է, որ, դատելով բոլոր ունեցած վկայություններից, վարակը ծնվել է Ուհանում, սակայն դա բնական, ոչ թե արհեստական վիրուս է, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նախօրեին ՉԺՀ ԱԳՆ փոխնախարար Յուե Յույչենը հայտարարել էր, որ Չինաստանը կողմ է հանդես գալիս կորոնավիրուսի ակունքների ուսումնասիրման ոլորտում լայն միջազգային համագործակցությանը, սակայն դեմ է հանդես գալիս, որպեսզի երկիրը «առանց մեղքի որեւէ ապացույցի գտնվի ամբաստանյալի աթոռին»։