[ARM]     [RUS]     [ENG]

Համայնք, որը շենացում է ապրում

Վերջերս̡ լինելով Արևշատի համայնքում̡ մեկ անգամ ևս համոզվեցի, որ համայնքը զարգացում է ապրում:

Հադրութի շրջանի հարավային սահմանամերձ գյուղն իր պատմության ընթացքում երեք անգամ բռնագաղթի է ենթարկվել̡ 1991 թվականի մայիսի 14-ին՝ հիմնահատակ ավերվել: Այդ տարիներին գյուղում առկա էր 108 տնտեսություն, բնակչության թիվը՝ 310 մարդ: Ավերվել էր 108 բնակելի տուն, տասնյակ գյուղատնտեսական և հասարակական նշանակության օբյեկտներ, տասնյակ  կիլոմետրերի հասնող արտադրական նշանակության ենթակառուցվածք:

Համայնքի ղեկավար Արթուր Հայրապետյանը, որը ավելի քան քսան տարի ղեկավարում է համայնքը̡ նշում է, որ 1994թ. հրադադարից հետո գյուղը նորից է վերականգնվում և շենանում; Պետության և հովանավորների միջոցներով գյուղում կառուցվել են բնակելի տներ, բուժկետ և գյուղապետարանի, դպրոցական նոր շենքեր։ Աշխատանքներ են իրականացվել  արտադրական ենթակառուցվածքների օբյեկտների  կառուցման ուղղությամբ; Փորվել է արտեզյան ջրհոր, կառուցվել է գյուղի ներքին ջրատար ցանցը, ջրամբարը, բնակչությունը օգտվում է ինտերնետ կապից:  Աշխատանքներ են իրականացվել գյուղամիջյան  փողոցների բարեկարգման և  լուսավորության  ուղղությամբ։ 2020 թվականի հունվարի 1- ի դրությամբ համայնքում  տնտեսությունների  թիվը  58  է, բնակչության թիվը՝  176: Գյուղում մինչև 5 տարեկան  27  երեխա կա; Համայնքում գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում է  31 աշակերտ, նրանց ուսուցմամբ զբաղված են 16 ուսուցիչներ; Բուժական մանկաբարձական կետը ապահովում է բնակչության առաջնահերթ բժշկական սպասարկումը;

2020   թվականին  կատարվել է 60  հա աշնանացան, որից բավարար բերք է սպասվում:  Համայնքում որոշակի  աշխատանքներ են կատարվել   նաև գարնանացան մշակաբույսերի ցանքսերի ուղղությամբ: Անասնապահության զարգացման և անասնապահական մթերքների արտադրության ավելացման ուղղությամբ  տարվող աշխատանքները համայնքում ևս տեսանելի են։  ԱՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները հնարավորություն են տալիս համաչափ զարգացնել գյուղատնտեսական  ճյուղերը, լիարժեք օգտագործել արտադրական նշանակության հողերը; Այդ  նպատակով համայնքում միջոցներ են ձեռնարկվել գյուղամերձ տարածքներում գտնվող անբերի և դժվար մշակվող վարելահողերը մաքրել և օգտագործել  բազմամյա խոտաբույսերի տակ£ Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են:

 Սոցիալական  մի շարք հարցեր համայնքում լուծում են ստացել դեռևս 2014-2015թթ.։  Հինգ  բնակելի տուն է հատկացվել երիտասարդ  ընտանիքներին:  Սակայն գյուղում դեռևս բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ կան: Շրջվարչակազմի անմիջական միջամտությամբ և օգնությամբ  շինանյութեր է տրամադրվել  կարիքավոր ընտանիքներին՝ բնակարանների   վերանորոգման համար:

Համայնքում լուծում պահանջվող խնդիրներ դեռ շատ կան: Գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը մտցվել է ԱՀ կապիտալ շինարարության 2020 թվականի պետական պատվերի ծրագիր: Արևշատից դուրս եկող ճանապարհները վերանորոգման և բարեկարգման կարիք ունեն:

Արևշատցին լավ է գիտակցում, որ պահելով  ու շենացնելով հայրենի գյուղը, ամրացնում է Արցախի սահմանները։

 

                                                                                                                   ԷԴԻԿ ԴԱՎԹՅԱՆ