[ARM]     [RUS]     [ENG]

Մենք շարունակելու ենք խրախուսել նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը. Արայիկ Հարությունյան

Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․

 «Սիրելի ՛ հայրենակիցներ

Հայրենիքի սահմանների անառիկության երաշխավորը Հայոց Բանակի զինվորն է, իսկ թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող, արարող մարդը: Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա եւ պետության բարեկեցությունը:

Մենք շարունակելու ենք խրախուսել նոր աշխատատեղերի ստեղծման, պատշաճ աշխատավարձի ապահովման եւ աշխատավոր մարդու աշխատանքային շահերի պաշտպանության գործընթացը՝ որպես պետական քաղաքականության առանցքային ուղղություն:

Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ ընդունեք ջերմ շնորհավորանքներս»: