[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՄՈ­ՏԵ­ՑՈՒՄ ԳՅՈՒ­ՂԻ ՀԻՆ ՀՈԳ­ՍԵ­ՐԻՆ

ՆՈՒ­ՆԵ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հադ­րու­թի շր­ջա­նի գե­ղա­տե­սիլ վայ­րե­րից մե­կում է գտն­վում Ջրա­կու­սը։ Իշ­խա­նա­գե­տի աջ ա­փին տե­ղա­կայ­ված հա­մայնքն իր կեն­սագ­րու­թյան ան­գամ ա­մե­նա­լավ տա­րի­նե­րին աչ­քի չի ըն­կել մե­ծու­թյամբ, ու­նե­ցել է յո­թա­մյա կամ ու­թա­մյա դպ­րոց, տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ շր­ջա­կա մի քա­նի գյու­ղե­րի հետ միա­վոր­ված էր Տո­ղի խա­ղո­ղա­գոր­ծա­կան խորհ­տն­տե­սու­թյան հետ։ Գյու­ղում պահ­պան­ված սբ. Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է 17-րդ դա­րի վեր­ջին, ըստ գյու­ղա­ցի­նե­րի՝ հենց այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը կա­րե­լի է հա­մա­րել Ջրա­կու­սի հիմ­նադր­ման տա­րի­ներ։

Մեր այ­ցե­լու­թյան պա­հին գյու­ղում ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման ու աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­ներ էին ըն­թա­նում, ո­րոնք ար­դեն գյու­ղի կենտ­րոն էին հա­սել։ Քիչ հե­ռու, եր­կար գե­րա­նի վրա տե­ղա­վոր­ված, գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րի աշ­խա­տան­քին էին հետևում վաս­տա­կած հան­գիս­տը վա­յե­լող տա­րեց ջրա­կուս­ցի­նե­րը։ Բարձ­րա­ձայն նկա­տե­լով, որ հի­մա ա­մեն գյու­ղի կենտ­րո­նում նս­տա­րան­ներ, սե­ղան­ներ կան, փոր­ձում եմ նրանց լու­սան­կա­րել։ ՙՀի­մա ո՞ր գյու­ղում են թո­նիր­նե­րում հաց թխում, ո՞ր գյու­ղում են նա­խիր քշում, ի­րենց բա­կում հար­սա­նիք ա­նում, մեր գյու­ղում դեռ էդ հե­տամ­նաց բա­նե­րը պահ­պան­վում են, գյու­ղում գե­րա­նի վրա նս­տելն էլ ա­վան­դույթ է՚,-կա­տա­կե­լով քա­ղա­քա­վա­րի մեզ սաս­տում ու մեր դի­տար­կու­մը ա­նի­մաստ է դարձ­նում նախ­կին ման­կա­վարժ Վո­լո­դյա Բա­լա­սա­նյա­նը։ Ան­հան­գիստ մար­դիկ են ապ­րում Ջրա­կու­սում, սի­րում էր կրկ­նել վեր­ջերս կյան­քին հրա­ժեշտ տված ջրա­կուս­ցի հայտ­նի ար­վես­տա­գե­տը՝ ճա­նաչ­ված ինք­նուս քան­դա­կա­գործ ու բա­նա­հա­վաք, ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ ու դա­րի լա­վա­գույն ման­կա­վարժ Մե­լիք Վար­դա­նյա­նը, ով մի ա­ռանձ­նա­հա­տուկ սի­րով ու նվի­րու­մով էր կապ­ված իր գյու­ղին։
ՏԻՄ վեր­ջին ըն­տու­թյուն­նե­րին ջրա­կուս­ցի­նե­րը ե­րի­տա­սարդ հա­մայն­քա­պետ են ընտ­րել. Վար­դան Վար­դա­նյա­նը հան­րա­պե­տու­թյան ա­մե­նաե­րի­տա­սարդ հա­մայն­քա­պե­տե­րից է, ըն­դա­մե­նը 32 տա­րե­կան է, մաս­նա­գի­տու­թյամբ՝ ի­րա­վա­բան, հասց­րել է աշ­խա­տել Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կում, ԱՀ քնն­չա­կան մար­մին­նե­րում։ Ա­վե­լի քան 4 տա­րի բնակ­վել է ՌԴ Գեոր­գիևսկ քա­ղա­քում, այն­տեղ աշ­խա­տել ու տուն է ձեռք­բե­րել, սա­կայն ո­րո­շել է վե­րա­դառ­նալ։ Ըն­տա­նի­քի միակ որ­դին է. պետք էր, որ վե­րա­դառ­նա­յի, ա­սում է նա։ Խոս­տո­վա­նում է՝ գյու­ղա­ցի­նե­րի խնդ­րան­քով էր իր թեկ­նա­ծու­թյու­նը դրել։
Տաս­նա­մյակ­նե­րով կու­տակ­ված խն­դիր­նե­րի մի մեծ թն­ջուկ ու­նի գյու­ղը, ո­րոնց լուծ­ման հա­մար ոչ միայն պե­տա­կան մի­ջոց­ներ ու բա­րե­րար­ներ, այլև նոր մո­տե­ցում­ներ են անհ­րա­ժեշտ։ Վար­դա­նը լա­վա­տե­սո­րեն է տրա­մադր­ված ծնն­դա­վայ­րի ա­պա­գա­յի հան­դեպ։ Բնու­թյու­նը շռայլ է գտն­վել Ջրա­կու­սի ու ջրա­կուս­ցու նկատ­մամբ՝ զու­լալ ու ա­ռատ ջուր, ան­տա­ռը՝ եր­կա­րած ձեռ­քի հե­ռա­վո­րու­թյան վրա, բնա­կան կա­նաչ տա­րածք­ներ ու բեր­րի հո­ղեր՝ ինչ­քան սիրտդ տա։ Միայն պետք է ա­րա­րել ու ապ­րել։ Սրանք զուտ խոս­քեր չեն, այլ՝ կար­գա­խոս, ո­րով ա­ռաջ­նորդ­վում է ե­րի­տա­սարդ գյու­ղա­պե­տը։ Գյու­ղա­մի­ջում հա­վաք­ված տա­րեց­նե­րը գո­հու­նա­կու­թյուն են հայտ­նում նրա աշ­խա­տան­քից, նոր է ըն­տր­վել բայց ար­դեն նոր ճա­նա­պարհ է սար­քել մինչև ան­տա­ռի փե­շին գտն­վող Խաչ աղ­բյու­րը։ Նրա ջան­քե­րով գյու­ղին մե­քե­նա են հատ­կաց­րել, այժմ հի­վանդ տե­ղա­փո­խե­լու կամ որևէ ան­հե­տաձ­գե­լի հար­ցով շրջ­կենտ­րոն հաս­նե­լու հա­մար կա­րե­լի է օգտ­վել այդ մե­քե­նա­յից։ Բա­ցի այդ, նախ­կին ա­կում­բի տե­ղում՝ Մեծ հայ­րե­նա­կա­նում և Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի հու­շա­կո­թող­նե­րի տա­րած­քում, ո­րո­շել է զբո­սայ­գի հիմ­նել։
Ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կի ա­ռու­մով գյու­ղում թե­կուզ դան­դաղ, բայց ա­ռա­ջըն­թաց գրանց­վել է. 64 տն­տե­սու­թյուն ու 256 բնա­կիչ ու­նի գյու­ղը: Վեր­ջին տա­րի­նե­րին հա­մայն­քում մի շարք հար­ցեր լու­ծում են ստա­ցել։ Դեռևս 2015թ. կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րով եր­կու ար­տե­զյան ջր­հոր է փոր­վել գյու­ղի ստո­րո­տում, վե­րա­նո­րոգ­վել ներ­քին ջրա­տար ցան­ցը, տե­ղադր­վել ջրա­չա­փիչ­ներ։ Ա­մեն թա­ղում վա­րար աղ­բյուր­ներ կան, չնա­յած դրան՝ վեր­ջին տա­րի­նե­րին սո­վո­րա­կան դար­ձած ա­նանձրև ա­մառ­նե­րին եր­բեմն ժա­մա­յին ռե­ժի­մի են անց­նում։ Գյու­ղում մեկ­նար­կած՝ ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման ծրագ­րով, նա­խա­տես­վում է սա­լա­պա­տել բո­լոր փո­ղոց­նե­րը։ Բա­րե­կարգ­ման կա­րիք ու­նի նաև գյուղ մտ­նող ճա­նա­պար­հը։


Հա­մայնքն ընդգրկված է Ուխ­տա­ձո­րի են­թաշր­ջա­նի հա­մայ­նք­նե­րի գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման ծրագ­րի մեջ, ո­րի շր­ջա­նակ­նե­րում մի շարք հար­ցեր լու­ծում են ստա­ցել։ Վե­րա­նո­րոգ­վել են գյու­ղա­պե­տա­րա­նի և բուժ­կե­տի շեն­քե­րը։
Հա­մայն­քի բնակ­չու­թյան հիմ­նա­կան զբաղ­մուն­քը հո­ղա­գոր­ծու­թյունն ու ա­նաս­նա­պա­հու­թյունն է: 1153 հա հո­ղե­րից 927,4 հա-ն գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան են։ Վա­րե­լա­հո­ղե­րի ընդ­հա­նուր չա­փը 360 հա է, ո­րից 108,3 հա¬ն սե­փա­կա­նաշ­նորհ­ված է գյու­ղա­ցի­նե­րի կող­մից։ Վեր­ջին տա­րի­նե­րի հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի ցածր բեր­քատ­վու­թյու­նը ստի­պել է հա­մե­մա­տա­բար խո­շոր ար­տա­տե­րե­րին ու­սում­նա­սի­րել այ­գե­գոր­ծու­թյան ու բան­ջա­րա­նո­ցա­յին կուլ­տու­րա­նե­րի ա­ճեց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
Ար­մեն Գրի­գո­րյա­նը հա­մե­մա­տա­բար խո­շոր հո­ղա­տե­րե­րից է, նրա գյուղ­տեխ­նի­կան նաև գյու­ղա­ցի­ներն են օգ­տա­գոր­ծում, բա­ցի ցո­րե­նից, նաև ե­գիպ­տա­ցո­րեն ու հնդ­կա­ձա­վար է ցա­նել, զբաղ­վում է ա­նաս­նա­պա­հու­թյամբ, կինն ու­սուց­չու­հի է, սա­կայն ձեռք է մեկ­նում ա­մուս­նուն։ Ըն­տա­նի­քը նաև խա­ղո­ղայ­գի ու­նի, մինչև 15 տոն­նա խա­ղող են ստա­նում սե­փա­կան այ­գուց, նաև խն­ձո­րե­նու մեծ այ­գի են հիմ­նել։ Ծնող­նե­րի աշ­խա­տա­սի­րու­թյու­նը զա­վակ­նե­րին է փո­խանց­վել, որ­դի­նե­րը սե­փա­կան ու­ժե­րով տունն են վե­րա­նո­րո­գում։ Եվ, սա­կայն, ըստ ե­րի­տա­սարդ հա­մայն­քա­պե­տի՝ այս ըն­տա­նի­քի օ­րի­նա­կը բա­ցա­ռիկ կա­րե­լի է հա­մա­րել, չի կա­րե­լի ա­սել, որ ջրա­կուս­ցի­նե­րը աշ­խա­տա­սեր են, հատ­կա­պես՝ ե­րի­տա­սարդ­նե­րը։ Գյու­ղա­մերձ տա­րածք­նե­րում յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի հատ­կաց­վել է բան­ջա­րա­նո­ցա­յին ո­ռո­գո­վի տա­րածք, որ­տեղ, սա­կայն, հիմ­նա­կա­նում տա­րեց­ներն են աշ­խա­տում։
ՙՄեր գյու­ղը տղա­նե­րով հա­րուստ է, 32 ե­րի­տա­սարդ ու­նենք, չեն ա­մուս­նա­նում,-ա­սում է գյու­ղի դպ­րո­ցում 40 տա­րի դա­սա­վան­դած Սվետ­լա­նա Հա­րու­թյու­նյա­նը,- այ­սօր­վա ե­րի­տա­սար­դը հո­ղի հետ գլուխ չու­նի, հեշտ աշ­խա­տանք է ու­զում ու լավ աշ­խա­տա­վարձ, խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին դա հնա­րա­վոր էր, մար­դիկ պե­տու­թյան խա­ղո­ղայ­գի­ներն էին մշա­կում, հի­մա գյու­ղի միակ աշ­խա­տա­տե­ղը դպ­րոցն է դար­ձել, ժա­ման­ցի ու հան­գս­տի պայ­ման­նե­րի մա­սին էլ չեմ խո­սում։ Դրա հա­մար ե­րի­տա­սարդ­նե­րը ի­րենց ա­պա­գան գյու­ղի հետ չեն ու­զում կա­պել։ Ա­կում­բը քան­դել են, պա­տերն են մնա­ցել, հան­դի­սու­թյուն­նե­րի մի սրահ ու­նեինք, տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ են գյու­ղա­ցի­նե­րի ու­ժե­րով կա­ռու­ցել, ոչ քան­դում են, ոչ նորն են կա­ռու­ցում։ Դպ­րո­ցի վի­ճա­կը ևս նա­խան­ձե­լի չէ, հին, մի­հար­կա­նի շենք է, դա­սա­սե­նյակ­նե­րը չեն հե­րի­քում։ Տղաս ու հարսս ման­կա­վարժ­ներ են, ե­րեք որ­դի ու­նեն, մեծ թոռս ա­մուս­նա­ցել, Ստե­փա­նա­կեր­տում է բնակ­վում։ Ու­սուց­չի աշ­խա­տա­վար­ձով է­սօր ո՞վ կա­րող է տուն կա­ռու­ցել զա­վա­կի հա­մար՚։ Տուն կա­ռու­ցող­ներ, սա­կայն, կան Ջրա­կույ­սում, վեր­ջին տա­րի­նե­րին պե­տու­թյունն է տար­բեր սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի շր­ջա­նա­կում 5 տուն կա­ռու­ցել, եր­կու ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք օգտ­վել է հա­մա­պա­տաս­խան ծրա­գից՝ ստա­նա­լով 3 մի­լիոն դրամ և ա­վար­տին հասց­րել տան շի­նա­րա­րու­թյու­նը։ Բնա­կա­րա­նի կա­րիք ու­նե­ցող ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք­ներ կան, ո­րոնք ևս ցան­կու­թյուն են հայտ­նել պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյան դեպ­քում ա­ռանձ­նատ­ներ կա­ռու­ցել։
Գյու­ղա­պե­տը դժ­վա­րա­ցավ պա­տաս­խա­նել, թե գյու­ղում քա­նի դա­տարկ տուն կա, սա­կայն հա­մոզ­ված է, որ դրանք շատ են հին ու անհ­նար է վե­րա­նո­րո­գել, ե­թե ան­գամ նախ­կին տե­րե­րը հա­մա­ձայ­նեն վա­ճա­ռել կամ նվի­րել որևէ բնա­կա­րա­նի կա­րիք ու­նե­ցող ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քի։ Հա­մայն­քա­յին կենտ­րո­նի եր­կար սպաս­ված շի­նա­րա­րու­թյու­նը խոս­տա­ցել էին մի քա­նի տա­րի ա­ռաջ սկ­սել, սա­կայն հարևան գյու­ղի ղե­կա­վա­րու­թյունն ա­վե­լի ՙպն­դա­ճա­կատ՚ է գտն­վել։ Նա­խընտ­րա­կան հան­դի­պում­նե­րին այժմ ար­դեն ըն­տր­ված նա­խա­գահ Ա­րա Հա­րու­թյու­նյա­նը խոս­տա­ցել է ըն­թա­ցիկ տար­վա վեր­ջին սկ­սել աշ­խա­տանք­նե­րը։ Ըստ գյու­ղա­պե­տի՝ նման շեն­քի առ­կա­յու­թյու­նը կլու­ծի գրա­դա­րա­նի, ա­կում­բի ու հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հի խն­դի­րը։ Իսկ մինչ այդ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին որ­պես խա­նութ օգ­տա­գործ­վող ու հե­տա­գա­յում վե­րա­նորգ­ված ու գյու­ղա­պե­տա­րա­նի վե­րած­ված միա­հարկ շեն­քում է տե­ղա­կայ­վել թե գրա­դա­րա­նը, թե փոք­րիկ մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար օգ­տա­գործ­վող դահ­լի­ճը։ Չա­մուս­նա­ցող ե­րի­տա­սարդ­նե­րի թվում է նաև գյու­ղա­պե­տը։ ՙԿա­մուս­նա­նանք, հի­մա ար­դեն պի­տի շտա­պեմ,-կա­տա­կում է նա,- գյու­ղա­պե­տը պի­տի օ­րի­նակ ծա­ռա­յի՚։
Վար­դա­նի միակ ցան­կու­թյունն է, որ իր գյուղն ա­մա­ռա­նոց չդառ­նա, որ հե­ռա­ցած­նե­րի ժա­ռանգ­նե­րը գնա­հա­տեն ի­րենց ու­նե­ցածն ու վե­րա­դառ­նան, շե­նաց­նեն ու նոր գույ­ներ հա­ղոր­դեն Ջրա­կու­սին։ Հու­սանք, որ նա կհա­ջո­ղի իր ծրագ­րե­րում։