[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՂԿԱԲԵՐԴ

 

 

 

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ
ք. Բեր­ձոր

 Հա­կա­րի գե­տի ա­ջա­կող­մյան հար­թու­թյուն­նե­րում է Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ծաղ­կա­բեր­դի գյու­ղա­կան հա­մայն­քը։ Ա­զա­տագր­վել է 1993թ. ամ­ռա­նը։ Մոտ 1 տա­րի այս կող­մում էր հայ-ադր­բե­ջա­նա­կան ճա­կա­տա­յին գի­ծը։ Ա­զա­տագր­ված Լա­չի­նի մի­ջանց­քը՝ Կյան­քի ճա­նա­պար­հը, ան­խա­փան պա­հա­պա­նե­լու հա­մար այս հատ­վա­ծում տաս­նյակ քա­ջոր­դի­ներ նա­հա­տակ­վե­ցին։ Մինչ օրս տա­րած­քը մաքր­վում է պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րից մնա­ցած ա­կան­նե­րից։

Գյու­ղա­կան հա­մայն­քի կազ­մում է նաև Մա­րա­թուկ գյու­ղը՝ Հա­կա­րիի ձա­խա­կող­մյան փոքր վտա­կի վրա, նեղ ձո­րա­կում՝ Ծաղ­կա­բեր­դից 4-5կմ հյու­սիս։ Շր­ջա­նի ա­ռա­ջին վե­րա­հա­յա­ցած բնա­կա­վայ­րե­րից է Ծաղ­կա­բեր­դը, որ­տեղ դպ­րոցն սկ­սեց գոր­ծել 1995 թվա­կա­նից։ Եր­կար տա­րի­ներ հա­մայն­քը ղե­կա­վա­րում էր Ա­զատ Ե­ղո­յա­նը, ով այժմ շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի գյուղ­վար­չու­թյան պետն է։ Ա. Ե­ղո­յա­նի օ­րոք Ծաղ­կա­բերդն ան­ցավ ինք­նա­ֆի­նան­սա­վոր­ման. հա­մայն­քի բյու­ջեն ձևա­վոր­վում է սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րով, ո­րոնց հաշ­վին կա­ռուց­վեց նաև հա­մայն­քա­յին կենտ­րո­նը՝ ա­կում­բով և բուժ­կե­տով։ Հա­մայնքն ու­նի մոտ 1300 հա վա­րե­լա­հող՝ հիմ­նա­կա­նում Հա­կա­րիի ա­ջա­կող­մյան սա­րա­հար­թում։
Ցան­քա­տա­րածք­ներն օգ­տա­գործ­վում են հիմ­նա­կա­նում բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սեր ցա­նե­լու, այ­գի­ներ հիմ­նե­լու նպա­տա­կուվ։ Բնակ­չու­թյան զբաղ­մուն­քը հիմ­նա­կա­նում հո­ղա­գոր­ծու­թյունն է, այ­գե­գոր­ծու­թյու­նը, ա­նաս­նա­պա­հու­թյու­նը, մեղ­վա­բու­ծու­թյու­նը։ Մոտ 10հա հարթ տա­րած­քում Ա. Ե­ղո­յա­նը ցո­րեն էր ցա­նում։ Ան­ցած տա­րի նույն տե­ղում նռան այ­գի է հիմ­նել։ Նա­խա­տե­սած էր ո­ռո­գումն ի­րա­կա­նաց­նել ժա­մա­նա­կա­կից կա­թի­լա­յին ե­ղա­նա­կով։ Ջու­րը մա­տա­կա­րար­վե­լու էր ջր­հո­րից։ Կա­տար­ված աշ­խա­տանք­ներն ա­ռայժմ ա­նար­դյունք են, քա­նի որ պա­կա­սել է ջր­հո­րի ջու­րը։ Ըստ Ա. Ե­ղո­յա­նի և գյու­ղի բնա­կիչ­նե­րի՝ ջրի պա­կա­սե­լը կապ­ված է վեր­ջերս գյու­ղի հարևա­նու­թյամբ կա­ռուց­ված փոքր ՀԷԿ-ի հետ։
Այ­գում աշ­խա­տում էր մոտ 10 մարդ: Գոհ են՝ ու­նեն աշ­խա­տանք, հո­ղօգ­տա­գոր­ծո­ղի կող­մից օ­րա­կան 5000դ. աշ­խա­տա­վարձ են ստա­նում։ Գյու­ղա­ցի­նե­րը դժ­գո­հե­ցին նաև, որ գյու­ղի ջր­հոր­ներն էլ են ցա­մա­քում, քչա­ցել է ո­ռոգ­ման ջու­րը, քա­նի որ փոխ­վել է գե­տի հու­նը, և ջրի մեծ մասն անց­նում է խո­ղո­վա­կով։ ՀԷԿ-ի առ­կա­յու­թյունն ինչ-որ տեղ նաև օգ­տա­կար է: Հա­մայն­քից աշ­խա­տող­ներ կան, միայն խնդ­րում են՝ պահ­պան­վեն բնա­պահ­պա­նա­կան կա­նոն­նե­րը։

Ա. Ե­ղո­յա­նի հետ բարձ­րա­ցանք հա­ցա­հա­տի­կի ցան­քա­տա­րածք­ներ, որ­տեղ ցո­րենն ու գա­րին ար­դեն հաս­կա­կա­լել են, ո­րոշ ար­տե­րում կա­նաչ ցե­լի աշ­խա­տանք­ներ էին կա­տար­վում։
-Ցան­քաշր­ջա­նա­ռու­թյու­նը պետք է պահ­պան­վի, որ հո­ղը բա­րիք պարգևի,- ա­սաց Ա. Ե­ղո­յա­նը:
Այս հատ­վա­ծում հիմ­նա­կա­նում հա­ցա­հա­տի­կի աշ­նա­նա­ցան է կա­տար­վում, սա­կայն ո­րոշ ար­տե­րում գար­նանն էին ցո­րեն ցա­նել՝ պահ­պա­նե­լով ագ­րո­կա­նոն­նե­րը։ Ա­ճը լավ է, և, ըստ շր­ջա­նի գլ­խա­վոր գյու­ղատն­տե­սի, բեր­քատ­վու­թյունն էլ գո­հա­ցու­ցիչ է լի­նե­լու՝ հեկ­տա­րից մոտ 4-5 տոն­նա։ Ծո­վի մա­կերևույ­թից 1000-1200մ բարձ­րու­թյամբ 1200հա-ից ա­վե­լի ցան­քա­տա­րածք­նե­րում մոտ 200հա-ի վրա ցանքս չի ար­վել՝ ցան­քաշր­ջա­նա­ռու­թյու­նը պահ­պա­նե­լու նպա­տա­կով։ Այժմ հեր­կում են, ո­րի ըն­թաց­քում կա­նաչ խո­տը դառ­նա­լու է հու­մուս` հարս­տաց­նե­լով հո­ղը։ Մոտ 4հա տա­րած­քի վրա Ա. Ե­ղո­յա­նը փորձ­նա­կան ցանքս է կա­տա­րել՝ օգ­տա­գոր­ծե­լով նա­խա­տե­սած սեր­մա­ցուի կե­սը։ Սո­վո­րա­բար 1հա-ի հա­մար օգ­տա­գործ­վում է մինչև 300կգ սեր­մա­ցու։ Նշեց՝ ցո­րե­նի է­լի­տար տե­սա­կի սեր­մա­ցու է ցա­նել՝ հա­տիկ­ներն ի­րա­րից կրկ­նա­կի հե­ռա­վո­րու­թյան վրա։ Ըստ նրա՝ ծլար­ձա­կու­մից հե­տո, մինչ ցո­ղու­նա­կա­լե­լը, արևի ճա­ռա­գայթ­նե­րը եր­կար են ազ­դե­լու, որն էլ օ­ժան­դա­կե­լու է, որ սեր­մը 7-8 ծիլ տա։ Գտ­նում է` ե­թե ժա­մա­նա­կին կա­տար­վի նաև սնու­ցում հա­մա­պա­տաս­խան պա­րար­տա­նյու­թե­րով, հո­ղօգ­տա­գոր­ծողն ա­վե­լի բարձր բերք կս­տա­նա։
Անդ­րա­դառ­նա­լով շր­ջա­նի գյու­ղատն­տե­սու­թյան ներ­կա­յիս վի­ճա­կին՝ Ա. Ե­ղո­յա­նը նշեց. շր­ջա­նում լավ հո­ղա­տա­րածք­ներ շատ կան, միայն պետք է ճիշտ օգ­տա­գոր­ծել։ Կարևո­րը՝ պահ­պան­վի ցան­քաշր­ջա­նա­ռու­թյու­նը, ցան­քա­տա­րածք­նե­րը հերկ­վեն, ցան­վեն ժա­մա­նա­կին, պահ­պան­վի ագ­րո­տեխ­նի­կա­կան կա­նո­նա­կար­գը։ 2019թ. աշ­նա­նը կա­տար­վել է մոտ 17000հա հա­ցա­հա­տի­կի ցանքս։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում ե­րաշտն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը թո­ղեց։ Կար վտանգ, որ վա­րե­լա­հո­ղե­րի մեծ մա­սը կր­կին է հերկ­վե­լու։ Բա­րե­բախ­տա­բար, գար­նա­նը տե­ղա­ցած ձյունն ու անձրևնե­րը փր­կե­ցին ի­րա­վի­ճա­կը։ Շր­ջա­նի Թով­մա­սա­րի բարձ­րա­վան­դա­կում այժմ 8000հա-ից ա­վե­լի հա­ցա­հա­տի­կի ցանքս է կա­տար­վում, սա­կայն եր­բեմն սպաս­ված ար­դյունք­նե­րը չեն ա­պա­հով­վում։ Գտ­նում է՝ կա­րե­լի է այդ հատ­վա­ծում այ­գի­ներ հիմ­նել, իսկ ո­ռոգ­ման հար­ցը լու­ծել Հա­կա­րիից ջուր մղե­լով պոմ­պա­կա­յան­նե­րի մի­ջո­ցով։
-Շու­տով շր­ջա­նի ա­րաք­սա­մերձ տա­րածք­նե­րում կսկս­վի բեր­քա­հա­վա­քը, -ա­սաց Ա. Ե­ղո­յա­նը: Իշ­խա­նա­ձոր գյու­ղում իր նա­խա­գա­հու­թյումբ ձևա­վոր­վել է օ­պե­րա­տիվ շտաբ, ո­րը հա­մա­կար­գե­լու է բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րը։ Մտա­հոգ է՝ Նոր կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում կդժ­վա­րա­նա կոմ­բայն­նե­րի և այլ տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րի շր­ջան բե­րե­լը։
-Յու­րա­քան­չյուր տա­րի, հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քի ժա­մա­նակ, Սյու­նի­քի, հա­ճախ Վա­յոց Ձո­րի մար­զե­րից 70-80 կոմ­բայն է աշ­խա­տում Քա­շա­թա­ղի շր­ջա­նում։ Հա­ցա­հա­տի­կը Գո­րիս, Երևան և այլ վայ­րեր է տե­ղա­փոխ­վում։
Կարևո­րեց՝ բա­րե­կարգ­վեն դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը, հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րը գոհ կմ­նան և բարձր ար­դյունք­ներ կար­ձա­նագ­րեն։