[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍ­ԿԵ­ՐԱ­ՆԸ ՇԻ­ՆԱ­ՐԱ­ՐԱ­ԿԱՆ ԵՎ ԲԱ­ՐԵ­ԿԱՐԳ­ՄԱՆ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ­ՆԵ­ՐԻ ԱԿ­ՏԻՎ ՓՈՒ­ԼՈՒՄ Է

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

 Այս տար­վա պե­տա­կան բյու­ջեի շր­ջա­նա­կում Աս­կե­րա­նում բազ­մա­պի­սի շի­նա­րա­րա­կան և բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վե­լու, ո­րոնց մի մասն ար­դեն ա­վարտ­վել, մյուս­ներն էլ՝ ըն­թաց­քի մեջ են։

Ինչ­պես տե­ղե­կա­ցանք Աս­կե­րա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Շա­մի­րյա­նից, ներ­կա­յում քա­ղա­քում շա­րու­նակ­վում են բազ­մաբ­նա­կա­րան ե­րեք շեն­քե­րի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Ա­ռա­ջին շեն­քի չոր­րորդ և եր­րորդ շեն­քի եր­րորդ հար­կե­րում ըն­թա­նում են պա­տե­րի շար­ված­քի և եր­կաթ­բե­տո­նե սյու­նե­րի պատ­րաստ­ման, իսկ երկ­րորդ շեն­քի հին­գե­րորդ հար­կում ա­վար­տա­կան փու­լում են եր­կաթ­բե­տո­նե բազ­մա­խո­ռոչ ծած­կի սա­լե­րի տե­ղադր­ման աշ­խա­տանք­նե­րը։ Դրանց զու­գա­հեռ, վե­րապ­լա­նա­վոր­վում և բնա­կե­լի տան պայ­ման­նե­րին են հար­մա­րեց­վում Ստե­փա­նյան 10 դ1 և 10դ2 հաս­ցե­նե­րում գտն­վող շեն­քե­րի կի­սան­կուղ­ներն ու ձեղ­նա­հար­կե­րը։ Այս­տեղ ար­դեն ներ­քին հար­դա­րում է ի­րա­կանց­վում։ Աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո քա­ղա­քում կու­նե­նանք 8 շենք, ո­րոնք կտ­րա­մադր­վեն բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման կա­րիք ու­նե­ցող և սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բե­րի պատ­կա­նող քա­ղա­քա­ցի­նե­րին։ Տրա­մադր­ման կար­գը դեռևս հս­տա­կեց­ված չէ, սա­կայն, քա­ղա­քա­պե­տի կար­ծի­քով, գոր­ծե­լու են ար­տո­նյալ պայ­ման­ներ։
-Աս­կե­րա­նի Էդ­մոն Բար­սե­ղյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցին կից եր­կու մաս­նա­շեն­քե­րում ի­րա­կա­նաց­վում են բա­րե­կարգ­ման և վե­րա­կա­ռուց­ման շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ, ո­րոնք շուրջ եր­կու ա­միս է, ինչ մեկ­նար­կել են։ Ար­դյուն­քում ու­նե­նա­լու ենք նա­խակր­թա­րա­նի շենք՝ բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րով։ Աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում է ՙՍտ­րոյ Տեխ՚ ՍՊ ըն­կե­րու­թյու­նը։ Ընդ­հան­րա­պես քա­ղա­քում ի­րա­կա­նաց­վող բո­լոր շի­նա­րա­րա­կան և բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են տար­բեր ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից, ին­չը նաև այս դժ­վա­րին և ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պայ­ման­նե­րում այդ ըն­կե­րու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի զբաղ­վա­ծու­թյան հարցն է լու­ծում,- ա­սաց քա­ղա­քա­պե­տը՝ ա­վե­լաց­նե­լով, որ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կվե­րա­կա­ռուց­վեն դպ­րո­ցի սպորտ­դահ­լի­ճի և նա­խադպ­րո­ցա­կան մաս­նա­շեն­քե­րի ջե­ռուց­ման հա­մա­կար­գե­րը։
Շա­հու­մյան 76 բազ­մաբ­նա­կա­րան բնա­կե­լի շեն­քի բա­կի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներն ար­վար­տա­կան փուլ են մտել։ Ա­ռա­ջի­կա­յում կկա­տար­վեն աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Շեն­քի բա­կում ի­րա­կա­նաց­վել են մայ­թեզ­րե­րի ընդ­գծ­ման, հե­նա­պա­տե­րի կա­ռուց­ման, խճա­պատ­ման, կա­նա­չա­պատ­ման, ջրա­հե­ռաց­ման աշ­խա­տանք­ներ, աղ­բա­ման­նե­րի տե­ղադր­ման հա­մար հա­տուկ տեղ է կա­ռուց­վել։ Կվե­րա­կա­ռուց­վի բնա­կիչ­նե­րի ա­զատ ժա­մա­նացն ա­պա­հո­վող կի­սա­փակ թեթև շի­նու­թյու­նը, հարևա­նու­թյամբ կտե­ղադր­վի ման­կա­կան ճո­ճա­նակ։
Քա­ղա­քում ըն­թա­ցող շի­նա­րա­րա­կան և բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րից են Ղլիժ­բաղ տե­ղա­մա­սում 50 տե­ղա­նոց ա­պաս­տա­րա­նի տե­ղա­կապ­ման գոր­ծըն­թա­ցը, որն ի­րա­կա­նաց­նում է ՙԵ­ռակ­ցում՚ ՍՊ ըն­կե­րու­թյու­նը։ Թա­ղա­մա­սում ըն­թա­ցիկ տա­րում ի­րա­կա­նաց­վել են մայ­թե­րի եզ­րագծ­ման և դրանց աս­ֆալ­տա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Քա­ղա­քի Բերդ նո­րա­կա­ռույց թա­ղա­մա­սում ըն­թա­նում են գա­զա­ֆի­կաց­ման, իսկ Ար­ցա­խյան և Դա­նի­լյան փո­ղոց­նե­րում խմե­լու ջրի հաշ­վիչ­նե­րի տե­ղադր­ման աշ­խա­տանք­ներ։
Խո­սե­լով ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րի մա­սին, Հայկ Շա­մի­րյա­նը նշեց, որ քա­ղա­քում ա­նե­լիք­նե­րը դեռ շատ են և փուլ առ փուլ կյան­քի են կոչ­վե­լու։
-Օ­րա­կար­գա­յին են մշա­կույ­թի պա­լա­տի, զին­վո­րա­կան բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի շի­նա­րա­րու­թյուն­նե­րը։ Բազ­մաբ­նա­կա­րան բո­լոր շեն­քե­րի բա­կե­րում բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ կի­րա­կա­նաց­վեն, կկա­ռուց­վեն ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակ­ներ։ Թա­ղա­մա­սե­րի նս­տա­րան­նե­րով ա­պա­հով­ման և փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյան ծրագ­րե­րը ևս շա­րու­նա­կա­կան բնույթ են կրում։ Մի խոս­քով` ար­վում է հնա­րա­վոր ա­մեն ինչ, որ­պես­զի աս­կե­րան­ցին ի­րեն ա­պա­հով և հար­մա­րա­վետ զգա,- նշեց Հ. Շա­մի­րյա­նը։
Քա­ղա­քում ՙԽա­չեն­շին՚ ՓԲ ըն­կե­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վել են կա­նա­չա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։ Ըն­թա­ցիկ տա­րում կա­նա­չա­պատ­վել են հու­շար­ձան­նե­րի տա­րածք­ներն ու քա­ղա­քի կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րի ո­րո­շա­կի հատ­ված­ներ։ Նախ­կի­նում կա­նա­չա­պատ­ված տա­րածք­նե­րի ու ծա­ռու­ղի­նե­րի մշակ­ման, քա­ղա­քի մաք­րու­թյան պահ­պան­ման աշ­խա­տանք­նե­րը ևս ի­րա­կա­նաց­վում են ըն­կե­րու­թյան կող­մից։
-Ըն­կե­րու­թյան հետ կնք­ված պայ­մա­նագ­րի հա­մա­ձայն, վա­րում ենք ա­մուր աշ­խա­տան­քա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ, ո­րոնք ուղղ­ված են մեր հա­րա­զատ քա­ղա­քը մշ­տա­պես մա­քուր պահ­պա­նե­լու և սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ կա­յուն վի­ճակ ա­պա­հո­վե­լու, ինչ­պես նաև Աս­կե­րա­նին ար­տա­քին գե­ղե­ցիկ տեսք հա­ղոր­դե­լու հա­մար,- ա­սաց քա­ղա­քա­պե­տը:
Հա­մոզ­ված ենք, որ ա­ռա­ջի­կա­յում կու­նե­նաք ա­վե­լի բա­րե­կարգ և բո­լո­րիս ե­րա­զած քա­ղա­քը, որ­տեղ յու­րա­քան­չյուր աս­կե­րան­ցի կզ­գա ի­րեն ա­պա­հով ու պաշտ­պան­ված։

;