comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 05 Մարտի 2019 http://artsakhtert.com Sun, 21 Apr 2019 00:05:21 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐԸ... http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26205-2019-03-06-16-40-23 http://artsakhtert.com/arm/index.php/army/item/26205-2019-03-06-16-40-23 ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐԸ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Հայաստանի և Արցախի Ազգային հերոս, ՙՀայրենիք՚ և ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին մարտի 5-ին նրա անունը կրող զորամասում։ Ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Վ. Սարգսյանի հարազատներ, պետական այրեր, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին զորամասում տեղադրված հերոսի կիսանդրու պատվանդանին։

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում նշեց, որ օրը հիշարժան է բոլորի համար: Նշվում է հոբելյանը մի մարդու, ով ապրեց որպես իր ժողովրդի նվիրյալ զավակ և արեց հնարավորը հանուն հայրենիքի ազատության ու պաշտպանության, անկախության ու բարօրության, դառնալով Հայոց նորագույն պատմության կերտողներից մեկը` անունը հավերժ թողնելով մեր հերոսական տարեգրության մեջ։
Ըստ Հանրապետության նախագահի` Վ. Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներից է, ում կհիշեն և՜ սերնդակիցները, և՜ հետագա սերունդները։ Կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ ու հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի և Սպարապետի։ Նա իր կատարած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը, ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, նրանց կտանի դեպի նոր հաղթանակներ։ Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը` որպես հայրենիքի հավերժ զինվոր։
Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին։ Նրա անմիջական և գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց Պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը։
Նա իր կյանքն անմնացորդ նվիրեց հայրենիքն հզոր ու ծաղկուն, զարգացած ու բարեկեցիկ դարձնելու գաղափարի իրականացմանը։ Սերունդները պետք է շարունակեն այդ ճանապարհը, շարունակեն արժանապատվորեն, ինչպես պատգամել է Վազգենը, միշտ պատրաստ լինելով պաշտպանել հայրենիքն ու նրա ապագան։ Դա է Սպարապետի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը, դա է հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու հզորացման ճիշտ ուղին։
Ելույթի վերջում նախագահ Բ. Սահակյանը շնորհավորեց բոլորին Սպարապետի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, ասելով. ՙՆա միշտ կենդանի է, միշտ մեզ հետ է, մեր կողքին։ Դա է ամեն օր ու ամեն ժամ ապացուցում մեր հերոսական բանակը, մեր երիտասարդ խիզախ զինվորները, ովքեր, շարունակելով նախնիների ավանդույթները, հուսալիորեն պաշտպանում են հարազատ ժողովրդի անդորրը և անառիկ պահում հայրենի երկրի սահմանները։ Նրանք դաստիարակվել են Վազգեն Սարգսյանի ու մեր քաջ հերոսների օրինակով և այսօր էլ պատվով են շարունակում նրանց գործը՚։
Վ. Սարգսյանի անունը կրող, ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանակիր զորամասի հրամանատար, գնդապետ Արտյոմ Առաքելյանի խոսքով` Վազգեն Սարգսյանը, իրավամբ, համարվում է մեր ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկը։ Արցախը երբեք չի մոռանա ճակատագրական 1992 թվականի ամառը, երբ Սպարապետի մարտակոչով հարյուրավոր մահապարտներ շտապեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը։ Գնդապետ Առաքելյանը երախտիքի խոսքեր հղեց բոլոր խոնարհ հերոսներին՝ երդվելով ու վստահեցնելով նրանց, որ իրենց բաժին կռիվը մինչև վերջ կտանեն։
Ն զորամասի զինծառայող, սերժանտ Գագիկ Հարությունյանի սրտաբուխ խոսքը հնչում էր երդումի պես:
Նույն օրվա երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցած հուշ-երեկոյին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, նախագահներ Սերժ Սարգսյանն ու Արկադի Ղուկասյանը, Վ. Սարգսյանի հարազատները, ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։

ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, իմաստավորելով մեծ անհատի՝ Վ. Սարգսյանի պատմական դերը, ասաց, որ Սպարապետը` որպես ռազմական ու պետական գործիչ, ձևավորվել է Արցախյան շարժման ընթացքում։ 1989-1992թթ. լինելով ինքնապաշտպանության կամավորական ջոկատների հրամանատարը, նա հսկայական ավանդ է ներդրել ռազմական հաջողությունների ձեռքբերման, ՀՀ սահմանամերձ շրջանների, Արցախի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերի կազմակերպման ու ղեկավարման գործում։
Պաշտպանության նախարարի դիտարկմամբ` ջոկատների միավորումը նույնպես միշտ չէ, որ հարթ էր ընթանում։ Այստեղ ևս դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ էր աներեր կամք ու համառություն։ Այդ խնդիրների կատարումն արդեն բավական էր, որ Վազգենը համարվի պատմական մասշտաբի պետական ու ռազմական գործիչ։
ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը բարձր գնահատեց Վ. Սարգսյանի գրողական տաղանդը, նրան, ով ընտրել էր բառը, սակայն այնպես եղավ, որ դարձավ զորական, զենքի մարդ։
Նա, ինչպես Հրանտ Մաթևոսյանն է ասել, դարձավ ՙիր ժամանակի ու տարածության տիրակալը՚ և ազգի հերոսության առասպելականությունը դարձրեց իրական։ Ապա գրողների միության նախագահը վերհիշեց Վազգենի հետ ունեցած հանդիպումներից մանրամասներ Հայաստանի գրողների միությունում, Ստեփանակերտում և այլուր: Վազգենը մի անգամ Ծաղկաձորում, գրական խորհրդակցության ընթացքում, ելույթ ունեցավ ու այսպիսի մի միտք ասաց՝ շատ հակիրճ. ՙԻսկական գրողը նա է, ով կարողանում է գրել իր ՙԱլպիական մանուշակը՚։ Նա իր ՙԱլպիական մանուշակը՚ ստեղծեց ոչ թե սպիտակ թղթի վրա՝ գրչով, այլ արյամբ հեղեղված ռազմադաշտում։
ՊԲ զինծառայող Նորայր Քամալյանը, չնայած մարմնավորում է նոր սերնդի ներկայացուցիչներին ու անձնապես չի ճանաչել Սպարապետին, բայց հասակ է առել նրա և մեծերի կտակած դասերով, քաջ գիտակցելով, որ հայրենիքի փրկությունն ու ազատությունը կախված է հայ զինվորի բազկից ու ոգուց։
Վ. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, շնորհակալություն հայտնեց ասված խոսքերի, հնչեցրած գնահատականների համար, որոնք, նրա գնահատմամբ, գեղեցիկ էին ու տեղին։ Հանպատրաստից ու անկեղծ խոսքում Ա. Սարգսյանը: Ասաց նաև, որ Վազգենի կենդանության ժամանակ երբեք նրան չեն գովել, հակառակը` և՜ ինքը, և՜ շրջապատը հազար ու մի մանրուքներով ծանրաբեռնել են Սպարապետին: Ա. Սարգսյանը համոզված է, որ Վազգենի գործունեության ամենագլխավոր գրավականն ազատագրված, անկախ ու պաշտպանված Արցախն է։
Օրհնանքի խոսք ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նա հետաքրքիր դրվագներ պատմեց իրենց հանդիպումներից, որոնցից յուրաքանչյուրը մի պատգամ էր, իսկ վերջում ասաց, որ Սպարապետի լավագույն հուշակոթողը նրա անկատար երազանքները կյանքի կոչելը կլիներ, իսկ Վազգենի համար հայոց խրամատը Արցախով է անցնում։

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Wed, 06 Mar 2019 16:24:01 +0000
ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ԱԿԱՄԱՅԻՑ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԲԱՔՎԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26204-2019-03-06-15-57-53 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26204-2019-03-06-15-57-53 ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ԱԿԱՄԱՅԻՑ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԲԱՔՎԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը Ստեփանակերտը դրական է գնահատում հակամարտության գոտում խաղաղության պահպանման և կողմերի միջև հանդիպումները շարունակելու առումով։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու առաջարկի ընդունումը դրական զարգացում է՝ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացումներ թույլ չտալու համար։ Փաստն այն է, որ վերջերս շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն ադրբեջանական կողմից հաճախակի են դարձել։ Հետևաբար, ինչպես արտահայտվել է ԱՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը, բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերի բացակայությունը կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել։

Խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ կողմը, հասկանալի է, պետք է հանդես գա լարվածության աճի կանխմանն ուղղված հայտարարություններով։ Սա Ադրբեջանի իշխանություններին չի վերաբերում, որոնք հակահայկական քարոզչությամբ և ագրեսիվ հռետորաբանությամբ պարբերաբար ցուցադրում են իրենց ապակառուցողական դիրքորոշումը։ Բաքուն մի կողմից՝ իր համաձայնությունն է տվել նախագահների հանդիպման առաջարկությանը, մյուս կողմից՝ շարունակում է հակահայկական քարոզչությունը և խաղաղ կարգավորման ջանքերին խոչընդոտելու իր քաղաքականությունը։
Այսպես, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն օրերս հանդես եկավ Իսլամական համագործակցության կազմակերպությանն (ԻՀԿ) անդամակցող պետություններին ուղղված կոչով։ Դրանում նախ նշվում էր, որ ՙՀայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի ամրապնդի օկուպացումը՚։ Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները նախարարը փորձել է վերագրել հայկական կողմին՝ հայտարարելով, որ հայերը սպանում, վիրավորում են ադրբեջանցի զինվորներին և քաղաքացիական անձանց։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացված ԻՀԿ արտգործնախարարների հերթական նստաշրջանում Մամեդյարովը կոչ արեց անդամ պետություններին՝ ՙձեռնպահ մնալ Հայաստանի հետ տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցելուց, Լեռնային Ղարաբաղի տարածքը զբոսաշրջային նպատակով օգտագործելուց՚։
ԻՀԿ ձևաչափում Ադրբեջանն առաջին անգամ չէ նման հայտարարություններ հնչեցնում։ Միջազգային հանրությանն ապատեղեկատվություն մատուցելու ադրբեջանական ավանդույթի մասին խոսելն էլ ավելորդ է։
Արդյո՞ք ԱԳՆ-ի ղեկավարն այն կարծիքին է, որ ԻՀԿ-ին անդամակցող երկրները հանուն Ադրբեջանի պատրաստ են հրաժարվել Հայաստանի հետ ստորագրված տնտեսական և մշակութային նշանակության պայմանագրերից։
Հարկ է նկատել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մտահոգության առանցքում միայն մեկ խնդիր չէ։ Սկսենք Մամեդյարովի այն արտահայտությունից, թե ՙՀայաստանն ամրապնդում է օկուպացումը՚։ Պարզ է, նա նկատի է ունեցել փետրվարի 27-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի Արցախ այցը և Արաքսի հովտում ԱՀ նախագահի և այլ պաշտոնյաների հետ նրա հանդիպումը։ Վանեցյանը ծանոթացել է առաջիկայում կառուցվելիք Արաքսավան բնակավայրի նախագծին և հայտարարել. ՙԱյս ծրագրի իրականացմամբ մենք հստակ ուղերձ ենք հղում մեր ժողովրդին և աշխարհին, որ ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք։ Մեր հողում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը՚։
Փետրվարի վերջերին Իրանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրանահայ համայնքի հետ հանդիպմանը նա հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. ՙՔանի դեռ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, բանակցությունները պաշտոնական չի կարելի համարել՚։ Սա շատ կարևոր ուղերձ էր, որին արձագանքել է Ստեփանակերտը։
Կա ևս մեկ հանգամանք, որը քիչ է ասել, թե մտահոգում է Ադրբեջանի ղեկավարությանը: Դա մահմեդական աշխարհի մի շարք պետությունների հետ, այդ թվում՝ ԻՀԿ-ի անդամ, ՀՀ-ի առևտրատնտեսական կապերի, ամենատարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունների ընդլայնման փաստն է։ Այս հարթությունում բավական է վկայակոչել հունվարի կեսերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը։ ԱՄԷ-ի պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է երկկողմ համագործակցության հարթությունում առկա մեծ ներուժը։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր տնտեսությանը և մշակույթին, էկոտուրիզմին, սպասարկումների ոլորտին։ Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպմանը քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի կարևոր հարց՝ ակտիվացնել առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելուն ուղղված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Վերջինս կարևոր հարթակ է՝ երկու երկրների շուկաների ուսումնասիրման, շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների և նորարարությունների ընթացքին հետևելու համար։ Հայաստանը Միացյալ Էմիրությունների համար կարող է կամուրջ լինել ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ։
Մամեդյարովին խիստ անհանգստացրել է նաև ՙԼեռնային Ղարաբաղի տարածքը զբոսաշրջային նպատակով օգտագործելու՚ հանգամանքը։ Այն, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվն օրեցօր ավելանում է և այցելողների մի մասն էլ մահմեդական պետությունների քաղաքացիներ են, անհերքելի փաստ է, որի հետ ոչ միայն արտգործնախարարը, այլև Ադրբեջանի մյուս բոլոր պաշտոնյաները ստիպված են հաշվի նստել։
Ի վերջո, պարզ է, որ Ադրբեջանն ինչ-որ չափով օգտագործում է ԻՀԿ-ի հարթակը հակահայկական քարոզչության համար, բայց դա չի նշանակում, թե ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման գործընթացում նա կարող է ակնկալել անդամ պետությունների աջակցությունը։ Նաև չի կարող հետ պահել նրանց հայ ժողովրդի հետ տնտեսական, մշակութային կապեր զարգացնելու մտադրությունից։ Իսկ եթե Ադրբեջանը գնա ևս մեկ արկածախնդրության, նրան սպասվում է ևս մեկ պարտություն։ Բաքվում պետք է որ ուշի-ուշով հետևած լինեին ԻՀԿ անդամ մեկ այլ պետությունում՝ Իրանում, ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարություններին։ Իրանահայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին։ Պատասխանելով հարցին՝ վարչապետը հավաստիացրել էր, որ Հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում հայ ժողովրդի միասնությունը կրկնապատկվելու, եռապատկվելու է։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 06 Mar 2019 15:55:59 +0000
ՄԵՐ ԿԱՆԱՅՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԱՎԵԼԻԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26203-2019-03-06-15-53-46 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26203-2019-03-06-15-53-46 ՄԵՐ ԿԱՆԱՅՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԱՎԵԼԻԻՆ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կանացի երջանկությունը։ Այս հարցով դիմեցի տարբեր տարիքի կանանց։ Բնականաբար, նրանք բոլորը պնդում էին` երջանկություն է այն, որ պատերազմ չլինի, որ բոլոր հարազատները ողջ-առողջ լինեն։ Բայց չէ՞ որ տղամարդիկ նույնն են ցանկանում, առարկեցի ես, իսկ ինձ հետաքրքրում է զուտ կանացի երջանկությունը։ Մի քիչ մտորելով՝ մեր կանայք, շփոթված, համեստորեն պատասխանում էին։ Հասկանալի է, որ կնոջ երջանկությունը, ինչպես և երջանկությունն ընդհանրապես, սուբյեկտիվ հասկացություն է, յուրաքանչյուրի մոտ այն տարբեր է՝ որքան մարդ, այնքան կարծիք։ Ուստիև դժվար է այստեղ չափորոշիչներ սահմանել։ Միևնույն ժամանակ ստացած պատասխաններից կարելի է հանգել, իմ կարծիքով, կարևոր եզրակացության՝ երջանկությունը սիրելն ու սիրված լինելն է։

Այո, արցախուհիները, հավանաբար, բոլորից ավելի են վաստակել սիրված լինելու իրավունքը։ Նրանք ընտանեկան օջախի պահապաններն են, առանց երկար մտածելու նրանք կանգնում են սիրած տղամարդու կողքին, երբ վտանգն է սպառնում` մարտի դաշտում են, ապահովում են թիկունքը, աղոթում ու սպասում... Իսկ արցախցի տղամարդիկ, իմանալով, որ տանն իրենց սիրում ու սպասում են, քաջազունների պես էին կռվում Հայրենական մեծ, Արցախյան և ապրիլյան պատերազմների ժամանակ։ Այո, ղարաբաղցի տղամարդիկ սիրում են իրենց կանանց, բայց՝ յուրովի, ոչ ստանդարտ, անգամ` անբացատրելի ձևով։ Հակառակ ժամանակակից հայացքների, նրանց մեջ դեռ նահապետականն է գերիշխում։ Ավելի հեշտ է փաղաքշական խոսք լսել քարից, քան ղարաբաղցի տղամարդուց։ Պարզվում է` նրանք վախենում են ցույց տալ իրենց զգացմունքները, քանի որ մյուս տղամարդիկ դրա համար կարող են ծաղրել իրենց։ Ու այսպես՝ շղթայական։ Իսկ շա՞տ կան Ղարաբաղում տղամարդիկ, ովքեր իրենց կանանց հենց այնպես, առանց առիթի ծաղիկ են նվիրում։ Կարծում եմ՝ մեկ, երկու հոգի, ու վերջ։ Դե, դրա համար անպայման ինչ-որ առիթ պետք է լինի, հակադարձում են տղամարդիկ, գոնե՝ Մարտի 8։ Թեպետ այս տոնի նախօրեին նրանք կարող են քթի տակ փնթփնթալ, թե՝ նորից այս Մարտի 8-ը, նորից պետք է ծաղիկներ ու նվերներ տալ, բայց այս փնթփնթոցի միջից ուրախություն է տրոփում։ Նախ, այդ օրը նրանք իրենց սիրելիներին կարող են ծաղիկներ ու նվիրել, ու դրա համար ոչ մեկը չի ծիծաղի, կնամեծար, կնոջը հպատակ չի անվանի, երկրորդ՝ տոնելու առիթ կա։ Իսկ կանայք, որքա՛ն գեղեցիկ են նրանք այդ օրը, թեև նույնիսկ իրենց տոնին ոչ ոք նրանց չի ազատել կենցաղային հոգսերից։ Բայց, միևնույն է, այդ օրն ընտանիքի տղամարդիկ՝ ամուսինը, հայրը, եղբայրը, որդին, ուշադրություն կհատկացնեն նրան, կձգտեն նրա համար ինչ-որ հաճելի բան անել։ Այդ օրը գրեթե բոլոր կանայք հպարտորեն քայլում են ծաղիկներով՝ ասես միաձուլվելով դրանց հետ՝ ճառագելով լույս ու ջերմություն։ Ու անմիջապես զգացվում է գարնան շունչը՝ հակառակ մարտ ամսվա անկանխատեսելի օրերի։
Բայց, ավա՛ղ... Մարտի 8-ն արդեն տոն չէ։
Բայց մենք ունենք կանանց նվիրված տոն՝ Ապրիլի 7-ը, բանավիճում են ժողովրդի ընտրյալները, իսկ դրան, որպես կանոն, հետևում են փիլիսոփայական մեկնաբանությունները` կանանց պետք է պատվել ոչ միայն տոն օրերին, այլև ամեն օր, մեր կանայք արժանի են դրան, նրանք գեղեցիկ են, խելացի, ուժեղ, առնական... Ամենաշատն ինձ զայրացնում են ՙուժեղ ու առնական՚ բառերը։ Ախր, մենք չենք ուզում ուժեղ ու առնական լինել, ուզում ենք լինել թույլ ու քնքուշ, և որպեսզի մեր կողքին միշտ լինի ուժեղ տղամարդ։
Ինչ վերաբերում է Ապրիլի 7-ին, համաձայն եմ։ Այդ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է կարևոր տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի ավետման տոնը։ Սուրբ գրքի համաձայն, այդ օրը հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրանից կծնվի աշխարհի փրկիչը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդն այդ օրը հռչակել է որպես Մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Աշխարհիկ լեզվով՝ Մայրության ու գեղեցկության տոն։ Շատ լավ, բարի ու գեղեցիկ տոն։ Տա Աստված, որ տոնն այդ արմատավորվի մեզանում և այնպիսի տարածում գտնի, ինչպիսին Մարտի 8-ը։ Դա հրաշալի կլիներ, քանի որ 365 օրից ամբողջ երկու օր նվիրված կլիներ հայ կանանց։
Իսկ այն, որ նրանք արժանի են դրան, կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 06 Mar 2019 15:52:24 +0000
ՏՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԵՎ` ՈՉ ՄԻԱՅՆ ... http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26202-2019-03-06-15-50-50 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26202-2019-03-06-15-50-50 ՏՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԵՎ` ՈՉ ՄԻԱՅՆ ...
 Դիանա ՎԱՆՅԱՆ

 Ընդամենը մի դիտարկում տոների հոգեբանաբարոյական կողմի մասին։ Տոնն առաջին հերթին պատմություն է, բանահյուսություն, աշխարհայացք, ինքնաճանաչում։ Ուստի դրանք հետք են թողնում մեր ենթագիտակցության վրա։

Մինչև հիմա ժողովրդի կողմից ամենաընդունված տոներից մեկը Մարտի 8-ն է, իսկ բնակչության ինչ¬որ մաս, ինչպես հարկն է, նույնիսկ չի գիտակցում ո՜չ տոնի իմաստը, ո՜չ էլ դրա առնչությունն իր ազգի և երկրի հետ, այսինքն` դրանք վեր են ածվում անդեմ մշակույթի։ Չեմ ուզում որևէ մեկին ՙլուսավորել՚, բայց անիմաստ և անհեթեթ եմ համարում տոնը ՙիներցիայով՚ պատվելը։ Կոնկրետ ինձ համար Մարտի 8-ը (և լավ է, որ ԱԺ-ում այդ հարցը կարգավորել են), ինչպես նաև Մայիսի 1-ը, արդեն մերժելի են։
Դրա փոխարեն հոգով և գիտակցաբար ընդունելի և պատվելի է Հունվարի 28-ը, Ապրիլի 7-ը, Վարդանանց տոնը, որն այս տարի նշվեց փետրվարի 28-ին։ Եվ իսկապես, վաղուց ժամանակն է, որ ՙՏոն՚ ասվածը մեր մտքերում և հոգիներում հստակեցվի։ Հասկանում, ընդունում և նշում ենք այն, ինչը մեր նկարագրին հարիր է, անմիջական կապ ունի մեր ժողովրդի պատմության, եկեղեցու և մշակույթի հետ։ Եկեղեցին հասարակությունից անջատ չպիտի լինի, ինչպես բանակը՝ ժողովրդից։ Եվ սրբերի տոնը, մանավանդ՝ հայ, չպիտի նշի միայն մարդկանց մի որոշակի խումբ, այլ ողջ ազգը։ Մանավանդ, ֆիզիկական, ֆինանսական դժվարություններ և հոգևոր քաղց ունեցող ազգը սրբերի բարեխոսության կարիքն ունի։ Հուսով եմ և հավատում եմ, որ տոների վերաբերյալ ասպեկտները կվերաարժևորվեն հասարակության կողմից։ Դա, ըստ էության, կարող է զարգացման նոր փուլի սկիզբ դնել։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 06 Mar 2019 15:48:58 +0000
ԴՊՐՈՑԸ՝ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26201-2019-03-06-15-46-11 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26201-2019-03-06-15-46-11 ԴՊՐՈՑԸ՝ ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
Վեհանուշ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հանդիպում-քննարկում Ասկերանում

Ասկերանում օրերս տեղի է ունեցել շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և կազմակերպիչների հետ հանդիպում-քննարկում։

Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել Ասկերանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Նրա խոսքով՝ հանդիպում-քննարկումը կրում է շրջանի կրթության համակարգի հարցերին և խնդիրներին ծանոթանալու նպատակ։
Խոսելով կրթական համակարգի մասին՝ շրջվարչակազմի ղեկավարն ասել է, որ զարգացած երկիր կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գիտելիքահենք տնտեսություն, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ զարգացած ու առաջադեմ կրթական համակարգ։
ՙԲացի տնտեսական շարժիչ ուժ լինելուց, դպրոցը նաև ապագա սերնդի դաստիարակության հիմքն է։ Կարծում եմ՝ ունենք և՜ կամք, և՜ ցանկություն վերականգնելու մեր դպրոցների և ուսուցիչների երբեմնի, ոչ հեռավոր անցյալի հեղինակությունը։ Շրջանի հանրակրթական դպրոցներում այսօր ունենք լավ մասնագետներ և դպրոցներ, որոնց փորձն օրինակ կարող է հանդիսանալ շատերի համար՚,-մասնավորապես նշել է Հ. Ղահրամանյանը։
Ասկերանի շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, ներկայացնելով շրջանի կրթության պատկերը, նշել է, որ շրջանում գործում են 25 միջնակարգ, 8 հիմնական և 5 տարրական դպրոցներ։ Դպրոցներում ընդհանուր կրթության մակարդակը բավարար է։ Անցյալ տարի առարկայական օլիմպիադաներում Ասկերանի շրջանն առաջին մրցանակային տեղն էր գրավել. այսօր էլ ընթացող հանրապետական փուլում ունեն գերազանց արդյունքներ։ Խոսելով խնդիրների մասին՝ ոլորտի պատասխանատուն նաև ասել է, որ այս տարի նախատեսված է վերանորոգել շրջանի Նախիջևանիկի և Ավետարանոցի դպրոցները, իսկ 2020 թվականին՝ սահմանային Խնապատ և Խրամորթ գյուղերում պետք է նոր դպրոցներ կառուցվեն։
ՙՙԱպագա սերունդներ՚ հիմնադրամի միջոցներով Նախիջևանիկի դպրոցում կստեղծվի համակարգչային կենտրոն, Ասկերանում կկառուցվի բացօթյա խաղահրապարակ, երիտասարդների համար` ֆիթնես կենտրոն։ ՀՀ կենտրոնական բանկի խողովակներով նաև 8 համակարգիչ ենք ստացել. դրանք տրամադրվել են շրջանի դպրոցներին։ Շրջանում ունենք մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների ուսուցիչների պակաս։ Ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ աշակերտներն ստանան նաև արտադպրոցական ուսուցում։ Ասկերանում ունենք նաև ՙԱրմաթ՚ լաբորատորիաների ցանց։ Մեծ թվով երեխաներ հաճախում են ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ արձանագրելով բարձր ցուցանիշներ՚,-իրազեկել է Կ. Մայիլյանը։
Հանդիպմանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, խոսելով կրթության քաղաքականության, նոր ծրագրերի և կրթական համակարգում իրականացվող միջոցառումների մասին, նշել է, որ նման հանդիպումներում են ի հայտ գալիս ուսուցիչների մտահոգություններն ու դպրոցներում առկա խնդիրները։
Ըստ ԿԳՍ նախարարի՝ ամեն ինչի հիմքում կրթությունն է և, հետևաբար, շատ կարևոր է բոլորի ջանքերի համադրումը և համագործակցությունը՝ ի նպաստ կրթության։
Խոսելով հետագա անելիքների մասին՝ Ն. Աղաբալյանը մասնավորապես նշել է. ՙՆախարարությունն աշխատանքներ է իրականացնում կրթության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակման ուղղությամբ։ Այդ առիթով ուզում եմ տեղեկացնել, որ մարտ ամսին նախատեսվում է Արցախում կազմակերպել արցախյան կրթական ֆորում, որին կմասնակցեն ուսուցիչներ, տնօրեններ կրթական համակարգի փորձագետներ և ոլորտում մեծ հաջողությունների հասած մասնագետներ։ Ֆորումի ժամանակ կներկայացվեն ոլորտի նորությունները։ Վերանայվելու է ուսուցիչների ատեստավորման կարգը, նրանց տարակարգեր շնորհելու համակարգը, ուսուցիչների ընդունելության ընթացակարգը՝ դրանցով իսկ խրախուսելով լավագույն ուսուցիչների աշխատանքը՚։
Հանդիպմանը դպրոցների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց հուզող հարցերով և առաջարկներով։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 06 Mar 2019 15:43:37 +0000
Աշխատանքային խորհրդակցություն Մարտունու շրջվարչակազմի ղեկավարության հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26200-2019-03-06-14-51-30 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26200-2019-03-06-14-51-30 Աշխատանքային խորհրդակցություն Մարտունու շրջվարչակազմի ղեկավարության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Քննարկվել են Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: 
Հատուկ ուշադրություն է դարձվել բանակից զորացրված սպաներին աշխատանքով ապահովելու խնդիրներին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: 
Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 06 Mar 2019 14:50:45 +0000
ԱՆԱԿՆԿԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26199-2019-03-06-12-02-30 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26199-2019-03-06-12-02-30 ԱՆԱԿՆԿԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Արդեն մի քանի օր է` Ստեփանակերտում՝ առևտրի որոշ կետերում, հացի թանկացման դեպքեր են արձանագրվել։ Մասնավորապես 20 դրամով բարձրացել է մատնաքաշի, իսկ 10 դրամով՝ բատոն կոչվող հացի սակագինը։ Գարնան առաջին օրերին նման անակնկալը բնակչությանը, խոստովանենք, հաճելի չէր, հատկապես սոցիալապես անապահով, հանապազօրյա հացի խնդիրը դժվարությամբ լուծող ընտանիքների համար։ Անշուշտ, միջին և ցածր եկամուտ ունեցողներին էլ հացի 20 տոկոսով գնաճը ձեռնտու չէ, քանզի, ուզած թե չուզած, այն կազդի ընտանեկան բյուջեին և սպառողական զամբյուղին։ Իսկ այն, որ բնակչության շուրջ 80 տոկոսն օգտագործում կամ սպառում է մատնաքաշը՝ դա այդպես է։ 

Արդյոք լուրջ պատճառ կա՞ր հացի սակագնի բարձրացման համար, թե՞ հացարտադրողներն իրենք են այդպես որոշել, և դա կատարվել է նրանց ներքին համերաշխության արդյունքում։
Հաց իրացնող անհատ ձեռնարկատերերի հետ հարցախույզից տեղեկացանք, որ տնտեսվարող սուբյեկտները դժգոհ են հացի վաճառքից, քանզի, ինչպես իրենք են հավաստիացնում, ինքնարժեքի վրա ավելացվող 10 դրամից իրենց գրեթե ոչինչ չի մնում, այսինքն` ուրիշի (հացարտադրողի) հացն իրացնելն իրենց ձեռնտու չէ, կամ՝ պարզապես ՙավելորդ ծանրություն է՚։ Բայց քանի որ ամեն մի առևտրի օբյեկտում հացի վաճառքը պարտադիր է՝ ստիպված են վերցնել և իրացնել։
Անսպասելի թանկացման առումով ի՞նչ կարող են ասել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում։ Մարտի 5-ին Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի հանդիպումը՝ հանրապետությունում հաց արտադրող տնտեսվարող սուբյեկտների հետ, նաև այս խնդրին էր միտված:
Հանդիպման ժամանակ ամփոփվեցին հացամթերքի շրջանառության ոլորտում վերջին 2 ամսվա ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և քննարկվեցին առկա խնդիրները:
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանի խոսքով՝ ուսումնասիրության միջոցով փորձել են բացահայտել շուկայում գործող ընկերությունների իրացման մասնաբաժնի և շուկայի վրա ազդեցության մակարդակը, ապրանքային զարգացմանը խոչընդոտող հանգամանքները, դիտարկել շուկայում ընկերությունների վարքագիծը՝ օրենսդրության պահպանման տեսանկյունից:
Ուսումնասիրությունները կատարվել են 2018 թվականի տվյալների հիման վրա: Նույնականացվել է հացամթերքի մոտ 19 ապրանքատեսակ, որի զգալի մասը մատնաքաշն է: Ըստ ԱՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության` շուկայում առկա է 413 տնտեսվարող սուբյեկտ։ Հանձնաժողովի կողմից նույնականացվել է 54 արտադրող ընկերություն, ըստ որի էլ կատարվել է վերլուծությունը: Առաջատար 3 ընկերությունների մասնաբաժինը կազմում է շուկայի իրացման ծավալի 38.9 %-ը: Սա նշանակում է, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ չկա:
Նշվեց, որ իրացման վրա ազդող գործոնների մեջ հատկանշականը հացի գինն է, սակայն ոչ պակաս ազդեցություն ունեն նաև ապրանքի որակը, պահպանման ու իրացման պայմանները, ինչպես նաև՝ ընկերության ճանաչվածությունը:
Ս. Գրիգորյանը հացի գնի բարձրացման երեք պատճառ նշեց. առաջինը ալյուրի գնի որոշակի բարձրացումն է, ինչը նախ զգացվել է Հայաստանի Հանրապետությունում, երկրորդը՝ հացի կշռի ավելացումը, իսկ ամենակարևոր և հիմնական պատճառը՝ ոլորտի ցածր շահութաբերությունը։
ՙԻնչ վերաբերում է ինքնարժեքի և շահութաբերության հարցին, նշեմ, որ մեր կողմից դիտարկվել է 2016 թվականից ի վեր կատարված գնի փոփոխությունը,- ասաց Սերգեյ Գրիգորյանը։- 2016-ից մինչև 2018թ. մայիս ամիսը հացի գինը նվազել է 29 դրամով կամ 22.5 %-ով, ալյուրի գինը` 35 դրամով կամ 14.2 տոկոսով: Այսինքն, եթե մանրածախ առևտրի ոլորտում 2016 թվականին հացը վաճառվում էր 130 դրամով, ապա մինչև վերջին թանկացումները սկսել է վաճառվել 100 դրամով: Պատճառ է հանդիսացել այն, որ շուկա մուտք են գործել նոր ընկերություններ և սկսել են առաջարկել ավելի էժան սակագներ: Մրցակցությունը տեղի է ունեցել միայն սակագնի մասով, և ստացվել է այն իրավիճակը, որ գինը իջել է ավելի շատ, քան թելադրել են տնտեսական պայմանները: Գնի իջեցումը բերել է նրան, որ նախկինում փոքր մատնաքաշի 320 գրամ քաշն այսօրվա դրությամբ միջինում կազմում է 290 գրամ: Դա կատարվել է տնտեսվարողների կողմից` շահույթ ապահովելու նպատակով՚։ Նրա խոսքով՝ իրենց կողմից հաշվարկվել է նաև ալյուրի թանկացման արդյունքում հացի իրացման գինը: Պարզվել է, որ ընկերությունները կարող են ապահովել նորմալ շահութաբերություն:
Հանդիպմանը ներկա հաց արտադրող ընկերությունների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին շուկայում հայտնված նոր ընկերությունների կողմից հացի իջեցված սակագնին:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը տնտեսվարող սուբյեկտներին մեկ անգամ ևս զգուշացրեց բացառել հացամթերքի շուկայում հնարավոր խախտումները:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 06 Mar 2019 12:01:30 +0000
ԵԱՀԿ ՄԽ պասիվությունը վկայում է ղարաբաղյան հարցով ինչ-որ աշխատանքային նախագծի առկայության մասին․ Տարասով http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26209-2019-03-07-09-45-53 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26209-2019-03-07-09-45-53 ԵԱՀԿ ՄԽ պասիվությունը վկայում է ղարաբաղյան հարցով ինչ-որ աշխատանքային նախագծի առկայության մասին․ Տարասով
Հայաստանի եւ Ադրբեջանի…

 Նրա խոսքերով, այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների չորս հանդիպումները, որոնք իբր անցկացվել են ԵԱՀԿ ՄԽ-ի համակարգմամբ։ «Քչերն են նկատել, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումների ֆոնին որոշակիացվել է ԵԱՀԿ ՄԽ նոր կարգավիճակը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, թե «մենք Մամեդյարովի հետ պայմանավորվում ենք, այնուհետեւ մեր առաջարկությունները դիտարկվում են ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից։ Այսինքն, նրանք պայմանավորվում են, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է դա ձեւակերպել։ Ավելի վաղ ՄԽ-ն հանդես էր գալիս ինչ-որ սցենարներով, առաջարկություններով եւ պլաններով, իսկ կողմերն ուսումնասիրում էին, ընդունում կամ չէին ընդունում դրանք»։

Տարասովի խոսքերով, այդ մասին են վկայում նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեք անձնական հանդիպումները Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում եւ Դավոսում, որոնք տեղի են ունեցել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից դուրս։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը Դուշանբեում, քաղաքագետի կարծիքով, աշխատեց, քանի որ շփման գծում լարվածությունը նվազեց, եւ սկսեց աշխատել օպերատիվ կապը։ «Սակայն սցենարը սկսեց փլուզվել, եւ ԵԱՀԿ ՄԽ-ն վերադարձավ հակամարտության գոտի՝ անոնսացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Միաժամանակ Թեհրանում Փաշինյանը սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ Ալիեւի հետ հաքնդիպումները բանակցություններ չեն, որ իրենք Ալիեւի հետ պայմանավորվել են առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել։ Հարց է առաջանում, իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ԵԱՀԿ ՄԽ-ն, եթե Ալիեւն ու Փաշինյանը պայմանավորվել են մեկ անգամ եւս հանդիպել։ Սակայն եթե կողմերն ասում են, որ իրենք պատրաստ են հանդիպել, դա խոսում է այն մասին, որ կա ինչ-որ աշխատանքային նախագիծ, ինչ-որ աշխատանքային համաձայնագիր, որը նրանք քննարկում են եւ որի մասին չի բարձրաձայնվում։ Եւ դա ակնհայտ է»,- նշել է Տարասովը։

Դիրքորոշումների հակասությունը եւ տրամաբանական անհամապատասխանությունը, քաղաքագետի խոսքերով, հանգեցնում են որոշակի եզրահանգման, որ եղել է ինչ-որ նախագիծ․ «Ադրբեջանը, հավանաբար, ակնկալել է, որ շրջանցելով ԵԱՀԿ ՄԽ-ն, Ալիեւն ու Փաշինյանը կպայմանավորվեն փոխզիջումների կարգի ինչ-որ հիմնավորումների շուրջ։ Հենց այս խաղերը հանգեցրել են նրան, որ իրավիճակը փակուղային փուլ է մտել։ Եւ այժմ նախաձեռնությունը անցնում է ԵԱՀԿ ՄԽ-ին, որն առաջարկում է նախկին օրակարգը»։

Տարասովի կարծիքով, եթե Բաքուն շարունակում է ղարաբաղյան հարցով իր անփոփոխ քաղաքականությունը, ապա Հայաստանում իշխանության եկած հեղափոխականները, որոնք նախկին իշխանություններին քննադատում էին նաեւ ղարաբաղյան հարցում, պետք է ասեն որն է ղարաբաղյան հարցի լուծման իրենց նոու-խաուն․ «Սակայն նրանք դա չեն անում, եւ ավելին, վերադարձել են ԵԱՀԿ ՄԽ բանակցությունների նախկին ձեւաչափին։ Տպավորություն է ստեղծվում, որ Երեւանը չի մշակել ղարաբաղյան հարցի իր սցենարը, իսկ Բաքուն իր խաղերով փակուղի է մտել՝ խաղադրույք անելով Փաշինյանի վրա։ Իմիջիայլոց, Ալիեւը սատարեց Փաշինյանին նախընտրական փուլում, գնալով կրակի դադարեցման բանավոր համաձայության, թեեւ, ըստ տրամաբանության, նա կարող էր օգտվել հեղափոխությունից եւ պատերազմ սկսել։ Բաքուն որոշակի հույսեր ուներ, որ Փաշինյանը պետք է ինչ-որ կառուցողական մոտեցում ցուցաբերի։ Մենք այժմ տեսնում ենք, որ ինչ-որ նոր սցենար կուլիսների հետեւում տապալվել է, եւ առաջացել է վտանգավոր դադար, եւ այն լցնելու համար ԵԱՀԿ ՄԽ-ն որոշել է պահպանել բանակցային գործընթացը»,- նշել է Տարասովը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 06 Mar 2019 09:44:37 +0000
Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26208-2019-03-07-09-42-17 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26208-2019-03-07-09-42-17 Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին
Մարտի 6-ին ԱԺ…

 ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ողջունելով ՀՀ առողջապահության նախարարին, բարձր է գնահատել ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները՝ նշելով, որ ՀՀ հաջողությունները նաև Արցախի հաջողություններն են: Այդ համատեքստում Վահրամ Բալայանը կարևորել է բարձր մակարդակի վրա գտնվող ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ փոխգործակցությունը :

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ Արցախ կատարած իր երրորդ այցի ընթացքում արդեն իսկ նկատելի է տեղի առողջապահական համակարգի զարգացումը՝ ՀՀ առողջապահական համակարգին և դրանում իրականացվող բարեփոխումներին զուգընթաց: Խոսելով ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների մասին՝ Արսեն Թոթոսյանը շեշտել է օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը՝ մասնավորապես օրեսնդիր-գործադիր արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարն Արցախի օրենսդիրներին է ներկայացրել «Ծխելու մասին» իր հեղինակած օրինագիծը, խոսել «Առողջապահության մասին» և «Բուժօգնության մասին» նախատեսվող օրինագծերի վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ և ԱՀ պետպատվերով ներկրվող դեղորայքին, արյան բանկերի արդյունավետ կառավարմանը, զորացրվելու պահին քաղաքացու առողջական վիճակի գնահատմանը, հղիության արհեստական ընդհատման օրենսդրական կարգավորումներին վերաբերող այս և այլ հարցեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 06 Mar 2019 09:41:17 +0000
Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը Եվրոպական խորհրդարանում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով միջոցառմանը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26207-2019-03-07-09-37-29 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26207-2019-03-07-09-37-29 Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը Եվրոպական խորհրդարանում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով միջոցառմանը
Հարգելի գործընկերներ, Տիկնայք…

 Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպական խորհրդարանում ներկա գտնվել անչափ կարևոր՝ «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով կազմակերպված միջոցառմանը: Որպես օրենսդիր և որպես Արցախի խորհրդարանի նախագահ՝ առանձնակի կարևորորում եմ այն հանգամանքը, որ մեր այսօրվա հանդիպումը տեղի է ունենում հենց Եվրոպական Միության խորհրդարանի շենքում, մի կառույց, որը ոչ միայն եվրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի համար ժողովրդավարության, օրինականության և համերաշխության առաջամարտիներից է:

Այս իմաստով պետք է արժանին մատուցել եվրոպական միջավայրում գործող կառավարական և հասարակական կազմակերպություններին, որոնց առօրյա աշխատանքը միտված է աշխարհում երկխոսության, փոխադարձ հարգանքի և խաղաղության հաստատմանը: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին և Թուֆենկյան հիմնադրամին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի անդամ, Արցախի ժողովրդի մեծ բարեկամ Էլենի Թեոխարուսին, մի մարդու, ում աշխատանքային գործունեությունը փաստում է վերոնշյալ արժեքների համար պայքարելու իր հանձնառությունը:

Հարգելի գործընկերներ,

Այլատյացությունը մեր ժամանակներում դարձել է մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկը, որն իր ցանկացած դրսևորմամբ քայքայում է համագործակցության մթնոլորտը երկրագնդի տարբեր վայրերում: Առավել վտանգավոր է, երբ այլատյացությունը և ատելության խոսքը վեր են ածվում պետական քաղաքականության՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում կասկածի տակ դնելով ժողովուրդների խաղաղ գոյակցությունը: Եվ չնայած միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին՝ միջազգային կառույցների կողմից ընդունվող իրավական փաստաթղթերին և դրանց իրագործմանն ուղղված գործնական քայլերին՝ դեռևս ամբողջությամբ չի հաջողվում ներդնել այլատյացությանը հակազդելու արդյունավետ գործիքներ: Այս համատեքստում հաջողության կարող ենք հասնել միայն այն ժամանակ, երբ բոլորի կողմից ընկալելի կլինի այն գիտակցումը, որ այլատյացությամբ թունավորված հանրությունը երբեք և ոչ մի պարագայում չի կարող հասարակական և համամարդկային արժեք ստեղծել, հակառակը՝ այլատյացություն սերմանողը ի վերջո հայտնվում է սեփական ձեռքերով կառուցված թակարդում:

Ցավով պետք է նշեմ, որ որպես ժողովուրդ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող հայությունը ամեն օր բախվում է իր դեմ իրականացվող հայատյացության քաղաքականությանը, որը մշակվում և համակարգվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: Այս երևույթը մեր հարևան երկրում նոր չէ, ավելին սեփական ազգային ինքնությունը կերտելու ճանապարհին Ադրբեջանի կողմից հայատյացությունը դարձել է դրա անբաժանելի մաս, իսկ չկարգավորված հակամարտության պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես սեփական ժողովրդին մոլորեցնելու ազդեցիկ գործիք:

Դեռևս 1988 թ. հուլիսին Եվրոպական խորհրդարանը, թեկուզ ուշացումով, անդրադարձել է նույն տարվա փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայատյացության հստակ դրսևորմամբ իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված հայ բնակչության ջարդին: Բանաձևում խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանական իշխանությունների՝ հայ բնակչության կյանքին անմիջական սպառնացող գործողությունները և կոչ արել Խորհրդային Միության իշխանություններին օրենքի սահմաններում պատժել ջարդարարներին: Օգտվելով Խորհրդային պետության ոչ համարժեք արձագանքից և անպատժելիության մթնոլորտից, պաշտոնական Բաքուն հետագա տարիներին ևս շարունակել է իր հայատյաց վարքագիծը Բաքվում, Կիրովաբադում և մի շարք այլ բնակավայրերում: Իսկ 1991 թ. վերջին լայածավալ պատերազմ է սանձազերծել իր իրավունքների համար պայքարող Արցախի հայության դեմ:

Դժբախտաբար այսօր էլ շարունակվում է նույն գիծը. հայատյացություն սերմանելով մանկապարտեզում, դպրոցում և այլ ուսումնական հաստատություններում, ատելության խոսք քարոզելով գիտական աշխատանքներում և մամուլում, հսկայական ռեսուրսներ ծախսելով օտարերկրյա պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում Ադրբեջանը փորձում է նենգափոխել իրականությունը: Այս թյուր տեղեկատվությանը հակազդելու համար մեր արտասահմանյան գործընկերներին խորհուրդ ենք տալիս այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին:

Շատ պարզ բանաձև է ընկած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հիմքում. քանի դեռ դու հակառակորդիդ մեջ չես տեսնում ընդդիմախոսի, իսկ հեռանկարում նաև՝ գործընկերոջ, շատ դժվար է, եթե ոչ անհնարին կառուցել վստահության այնպիսի կամուրջ, որը կարող է վերականգնել հարևանությամբ ապրող ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունները: Համոզված եմ, որ այս պարզ ճշմարտությունը հասկանում են նաև մեր հարևան Ադրբեջանում, բայց այս դեպքում զարմանալի է, թե ու՞մ են ուղղված հակամարտության կարգավորումը ձգձգվելու մասին նրանց մշտական բողոքներն ու դժգոհությունները:

Հարգելի ներկաներ,

Համոզված եմ, որ նման ձևաչափով կազմակերպված ցանկացած միջոցառում օգնում է մեզ բացահայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երևույթների էությունը և համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր ցանկացած բարդ իրավիճակից: Ուստի կրկին ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին՝ մաղթում եմ բոլորիս օգտակար քննարկումներ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 06 Mar 2019 09:35:35 +0000