comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Մարտի 2019
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Մարտի 2019

Արցախի Հանրապետության Աժ նախագահը մասնակցել է Եվրոպական խորհրդարանում կազմակերպված համաժողովին

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի ջանքերով, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը ողջույնի խոսքով դիմել է համաժողովի մասնակիցներին՝ հատուկ ընդգծելով նման կարևոր միջոցառման կազմակերպումը Եվրոպական խորհրդարանի շենքում՝ որպես մի կառույց, որը ոչ միայն եվրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի համար ժողովրդավարության օրինականության և համերաշխության առաջամարտիկներից է:

Subscribe to this RSS feed