comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 03 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Tue, 19 Nov 2019 00:44:55 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Լոս Անջելեսի իշխանությունների և հայկական կազմակերպությունների հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27050-2019-07-04-23-53-29 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27050-2019-07-04-23-53-29 Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Լոս Անջելեսի իշխանությունների և հայկական կազմակերպությունների հետ
Արցախի Հանրապետության Մարդու…

 Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի ու քաղաքապետի տեղակալ Նինա Հաչիգյանի հետ հանդիպմանը Ա. Բեգլարյանը ներկայացրել է Արցախում տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ու հիմնախնդիրները: Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր թեմաների շուրջ՝ պայմանավորվելով շարունակել փոխշփումները:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած ընդունելության ընթացքում Ա. Բեգլարյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհակալություն հայտնելով գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին և ներկաներին Արցախի հանդեպ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար: Նա նշել է, որ անհրաժեշտություն կա Սփյուռքի կողմից ավելի մեծ ուշադրություն ուղղելու Արցախում տարբեր կարողությունների զարգացման վրա՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Սփյուռքի կազմակերպություններին և սրտացավ անհատներին Արցախի հետ կապերի ամրապնդման գործում:

Ամերիկայի Հայ դատի և Հայ բարեգործական ընդհանուր միության Արևմտյան ափի գրասենյակների ղեկավար կազմերի հետ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախին առնչվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի շուրջ՝ պայմանավորվելով առկա համագործակցության հետագա խորացման վերաբերյալ:

Պաշտպանը նաև արդյունավետ աշխատանքային քննարկումներ է ունեցել ԱՄՆ Հայ իրավաբանների միության խորհրդի հետ, ինչպես նաև մասնակցել է համայնքային մի շարք միջոցառումների:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 04 Jul 2019 23:52:22 +0000
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Սասոլիին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27049-2019-07-04-23-49-41 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27049-2019-07-04-23-49-41 Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Սասոլիին
Արցախի Հանրապետության Ազգային…

 Նամակում մասնավորապես ասված է.      

«Ձերդ գերազանցություն,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ:

Ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում Եվրոպական խորհրդարանի առաքելությունը կարևորվում է ոչ միայն Եվրամիության տարածքում, այլ նաև նրա սահմաններից դուրս:

Արցախում ևս հավատում ենք ժողովրդավարական արժեքներին. մեր ժողովուրդը նույնպես հետևողական է ժողովրդավարական երկիր զարգացնելու և իրավունքի գերակայությունն ամրապնդելու իր ձգտման մեջ:

Այս առումով Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը, որը անգնահատելի ռեսուրս է փորձի փոխանակման համար:

Հուսով եմ, որ Ձեր նախագահության ընթացքում Եվրոպական խորհրդարանը կլինի ավելի ինտեգրող իր արժեքները կիսող կառույցների և ժողովուրդների համար:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ գործունեություն՝ հանուն Եվրոպայի ժողովրդավարական տան և բաց դռներով Եվրոպայի»:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 04 Jul 2019 23:48:21 +0000
Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27048-2019-07-04-19-44-30 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27048-2019-07-04-19-44-30 Նախագահ Բակո Սահակյանը  ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 04 Jul 2019 19:42:55 +0000
Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ Մաշալյանը http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27047-2019-07-04-16-21-24 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27047-2019-07-04-16-21-24 Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ Մաշալյանը
Այսօր՝ հուլիսի 4-ին,…

 Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Կ. Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը: Աթեշյանն ստացել է 11 ձայն:

Առավոտյան պատրիարքարան են մուտք գործել միաբանության անդամները և ժողովի վայրում քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին։

Այս ընտրությունը ենթադրում է, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու Կ. Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6 ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին ևս անցկացվել են Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններ: Այդ ժամանակ ընտրվել էր Գերմանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքչյանը:

Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսել էր Պոլսի կրոնավորների այս ընտրությունը և Բեքչյանի պաշտոնավարելուց որոշ ժամանակ անց անվավեր համարել նրա ընտրությունը։

Նշենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ըստ էության ավելի քան 10 տարի թափուր էր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Thu, 04 Jul 2019 16:20:26 +0000
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27046-2019-07-04-15-03-58 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27046-2019-07-04-15-03-58 Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն
Հուլիսի 4-ին Արցախի…

 Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել նրանց հաջողություններ եւ ամենայն բարիք:

՛՛Եղեք ուժեղ ու խիզախ ձեր հայրերի եւ պապերի պես: Նրանք կերտել ու պաշտպանել են մեր անկախությունը, դուք պետք է այն զորացնեք ու ամրապնդեք: Թող այս հաջողությունները լինեն շարունակական եւ ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում՛՛,- ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 04 Jul 2019 15:02:26 +0000