comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 04 Հուլիսի 2019 http://artsakhtert.com Thu, 21 Nov 2019 02:12:10 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27069-2019-07-05-20-51-56 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27069-2019-07-05-20-51-56 Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին
Արցախի Հանրապետության Ազգային…

 Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ Արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում խորհրդարանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Արցախի իշխանական տարբեր թևերի հետ պարբերական շփումները՝ այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 05 Jul 2019 20:51:14 +0000
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27068-2019-07-05-20-50-00 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27068-2019-07-05-20-50-00 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Արցախի Հանրապետության Նախագահ…

 Քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է ՀՀ եւ ԱՀ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 05 Jul 2019 20:48:50 +0000
Բեյրութում ավարտվել է Հայ մամուլի համահայկական համագումարը http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27067-2019-07-05-20-46-44 http://artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/27067-2019-07-05-20-46-44 Բեյրութում ավարտվել է Հայ մամուլի համահայկական համագումարը
Մեծի Տանն Կիլիկիո…

 Համագումարին Արցախից մասնակցել են ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը, ՀՅԴ ՙԱպառաժ՚ պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը և Արցախի հանրային ռադիոյի խմբագիր Միքայել Հաջյանը?

Արցախյան մամուլի ներկայացուցիչները համագումարի ընթացքում հանդես են եկել ելույթներով։
Խոսելով ստացած տպավորությունների մասին՝ ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանն ասել է. ՙԱյն որ համահայկական ներուժը մեծ է, դրանում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, բայց, իմ կարծիքով, այս համագումարն արդյունավետ էր առաջին հերթին այն առումով, որ հայկական օրակարգի մարտահրավերներն ու խնդիրներն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գործող լրատվամիջոցների մոտ յոթ տասնյակ պատասխանատուներ հնարավորություն ունեցան մեկ հարկի տակ քննարկելու, կարծիքներ փոխանակելու և նոր համագործակցությունների հիմքեր դնելու՚?
Նշենք, որ համագումարին ներկա էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, վերջինիս հրավերով միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

ԱՐՑԱԽՊՐԵՍ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 05 Jul 2019 20:45:05 +0000
ՙՍԱ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՓԱՍ­ՏԱ­ԹՈՒՂԹ Է, ՈՐՆ Ա­ՎԵ­ԼԻ ԿԲԱՐՁ­ՐԱՑ­ՆԻ ՄԵՐ ՀԱ­ՐԱ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿԸ՚ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27066-2019-07-05-17-22-22 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27066-2019-07-05-17-22-22 ՙՍԱ ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՓԱՍ­ՏԱ­ԹՈՒՂԹ Է, ՈՐՆ Ա­ՎԵ­ԼԻ ԿԲԱՐՁ­ՐԱՑ­ՆԻ ՄԵՐ ՀԱ­ՐԱ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿԸ՚
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հու­լի­սի 5-ին Ստե­փա­նա­կեր­տում ԱՀ և ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի միջև ստո­րագր­վել է 2019-2020թթ. խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի պլան։ Այն վա­վե­րաց­նե­լուց հե­տո եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ Մա­սիս Մա­յի­լյանն ու Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը պա­տաս­խա­նել են լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։

Ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը, ինչ խն­դիր­ներ է նե­րա­ռում այն և ինչ է փոխ­վե­լու Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Պա­տաս­խա­նե­լով հար­ցե­րին՝ նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյանն ա­սաց. ՙԽոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի պլա­նը հիմն­ված է եր­կու գե­րա­տես­չու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հռ­չա­կագ­րի վրա։ Սա կարևոր փաս­տա­թուղթ է այն ա­ռու­մով, որ ա­ռա­ջին ան­գամ է ստո­րագր­վում՝ ևս մեկ ան­գամ ըն­դգ­ծե­լով մեր` ինք­նու­րույն քա­ղա­քա­կան սու­բյեկտ լի­նե­լու պա­րա­գան, միա­ժա­մա­նակ բարձ­րաց­նե­լով մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը։ Այդ փաս­տաթղ­թի հի­ման վրա մենք շա­րու­նա­կե­լու ենք ակ­տի­վո­րեն հա­մա­գոր­ծակ­ցել ոչ միայն նա­խա­րար­նե­րի, այլև փոխ­նա­խա­րար­նե­րի, տար­բեր ստո­րա­բա­ժա­նում­նե­րի մա­կար­դա­կով։ Մինչև 2020թ. ա­վար­տը նա­խան­շել ենք մեր ա­նե­լիք­նե­րը, կար­ծում եմ` ա­մեն ինչ ար­դյու­նա­վետ է լի­նե­լու՚։
ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի խոս­քով՝ փաս­տա­թուղթն անհ­րա­ժեշտ է խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը պահ­պա­նե­լու ա­ռու­մով, ընդ ո­րում՝ բա­վա­կա­նին ակ­տիվ, քան­զի Հա­յաս­տա­նը, ներգ­րավ­ված լի­նե­լով և աշ­խա­տե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում, չի կա­րող որևէ գոր­ծո­ղու­թյան գնալ, ո­րը հա­մա­ձայ­նեց­ված չլի­նի Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։ ՙՍա մեզ հա­մար գոր­ծիք է, շատ հս­տակ մե­խա­նիզմ, որն ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ար­տա­հայ­տում է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը։ Այս­տեղ մենք ա­վե­լի շատ գործ­նա­կան նպա­տակ ենք հե­տապն­դում՝ կա­նո­նա­կար­գե­լու և հս­տա­կեց­նե­լու, թե ինչ­պես ենք մենք միա­սին աշ­խա­տում։ Իմ կող­մից ես ևս հա­վաս­տիաց­նում եմ, որ եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյուն­ներն ա­ռա­ջին իսկ օր­վա­նից գտն­վում են բա­վա­կա­նին սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեջ, և շփ­վում ենք, այս­պես ա­սած, բո­լոր հնա­րա­վոր ձևե­րով՚,- ա­սաց Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը։
Այն հար­ցին, թե բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում հա­մընկ­նո՞ւմ են, ար­դյոք, պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տի կող­մից հռ­չակ­ված հար­ցե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րի ներ­կա­յաց­րած հար­ցե­րի հետ, Մ. Մա­յի­լյա­նը պա­տաս­խա­նեց. ՙՄենք սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում ենք ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան հետ, ան­մի­ջա­կան շփում­նե­րի մեջ ենք, պար­բե­րա­բար հան­դի­պում­ներ ենք ու­նե­նում։ Ա­մեն ան­գամ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մից ա­ռաջ և հե­տո հան­դի­պում ենք, քն­նար­կում... Այդ հար­ցե­րը մշ­տա­պես մեր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են։ Ան­շուշտ, այդ մո­տե­ցում­նե­րը ես հա­մա­րում եմ ճիշտ, ա­վե­լին ա­սեմ՝ մենք շատ ենք կարևո­րում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին Ար­ցա­խի մաս­նակ­ցու­թյու­նը։ Այն միշտ ե­ղել է մեր օ­րա­կար­գում և ու­րա­խա­լի է, որ Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­ներն ա­վե­լի ակ­տի­վո­րեն այդ հարցն ա­ռաջ են տա­նում։ Հա­մոզ­ված եմ՝ դա ու­նե­նա­լու է իր դրա­կան ար­դյուն­քը՚։
Ադր­բե­ջա­նի կող­մից Շա­հու­մյա­նի, Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րի մի մա­սի օ­կու­պաց­ված լի­նե­լու հար­ցի վե­րա­բե­րյալ, ո­րի առն­չու­թյամբ, ի դեպ, հայ­տա­րա­րու­թյամբ վեր­ջերս հան­դես է ե­կել ԱՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը, Մ. Մա­յի­լյա­նը նշեց, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նու­մը երկ­րի հա­մար ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից է:
ՙԺա­մա­նակ առ ժա­մա­նակ մենք այդ հար­ցը բարձ­րաց­նե­լու ենք և հա­սա­րա­կա­կան հն­չե­ղու­թյուն ենք տա­լու։ Թող ոչ ոք չմ­տա­ծի, որ ի­րենց տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն ա­վե­լի կարևոր է, քան Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան։ Մենք հե­տա­մուտ ենք մեր տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­մա­նը։ Ե­թե ո­մանց հա­մար այն զուտ տա­րածք է, ա­պա մեզ հա­մար Հայ­րե­նիք է, ո­րի սահ­ման­ներն ամ­րագր­ված են երկ­րի Մայր օ­րեն­քով՝ Սահ­մա­նադ­րու­թյամբ՚,- ա­սաց Մա­սիս Մա­յի­լյա­նը։
Իսկ այն մա­սին, թե ար­դյո՞ք այդ հար­ցը քն­նարկ­վել է Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի հետ հու­նի­սի 20-ին տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ՝ Զ. Մնա­ցա­կա­նյանն ա­սաց. ՙՀար­ցե­րի շր­ջա­նա­կը շատ լայն է, ու որևէ սահ­մա­նա­փա­կում, որևէ կաշ­կանդ­վա­ծու­թյուն մեր հար­ցե­րի քն­նարկ­ման հետ կապ­ված, չու­նենք։ Ոչ ոք չի կա­րող ար­գելք հան­դի­սա­նալ մեզ հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հար­ցե­րում՚։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 05 Jul 2019 17:20:13 +0000
Պետնախարարը դիմավորել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27064-2019-07-05-16-42-35 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27064-2019-07-05-16-42-35 ԱՀ պետական նախարար …

 

Գ.Մարտիրոսյանն ու Տ. Ավինյանի գլխավորած պատվիրակության անդամները երեկոյան կծանոթանան Արցախի ստեղծարար տեխնոլոգիաների հաջողություններին:

Վաղը նախատեսված են աշխատանքային հանդիպումներ, այցելություններ արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացումն ապահովող արտադրամասեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 05 Jul 2019 16:41:09 +0000
Պետնախարարը դիմավորել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27065-2019-07-05-16-44-34 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27065-2019-07-05-16-44-34 Պետնախարարը դիմավորել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
ԱՀ պետական նախարար …

 Գ.Մարտիրոսյանն ու Տ. Ավինյանի գլխավորած պատվիրակության անդամները երեկոյան կծանոթանան Արցախի ստեղծարար տեխնոլոգիաների հաջողություններին:

Վաղը նախատեսված են աշխատանքային հանդիպումներ, այցելություններ արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացումն ապահովող արտադրամասեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 05 Jul 2019 16:41:09 +0000
ԻՍ ԷԼ ՍՏԻ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27063-2019-07-05-15-44-36 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/27063-2019-07-05-15-44-36 ԻՍ ԷԼ ՍՏԻ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Շատ բան չեմ ա­սե­լու, ձեր ժա­մա­նա­կը չեմ ծան­րա­բեռ­նե­լու ա­վե­լորդ ման­րա­մաս­նու­թյուն­նե­րով ու բա­ցատ­րու­թյուն­նե­րով, ինչ­քան էլ զգաց­վի դրա կա­րի­քը, մի բան, ո­րը հա­ճախ նկա­տե­լի ու ըն­դուն­ված պատ­կեր է ՙժա­մա­նա­կա­կից՚ կոչ­վող լրագ­րու­թյան տա­րած­քում։ Եվ ա­մենևին էլ պա­տա­հա­կան չէ, որ տա­րի­նե­րի հետ գրե­լը դժ­վա­րա­նում է, որ բա­ռերն ա­վե­լի ու ա­վե­լի ծանր են շն­չում ու դա­դա­րում են կա­տա­րել քո հրա­ման­նե­րը, որ գրա­ծիդ տակ եր­կյու­ղա­ծու­թյամբ են տե­ղադր­վում ա­նուն-ազ­գա­նունդ, պա­տա­հում է նույ­նիսկ օ­րեր շա­րու­նակ մտա­ծե­լուց հե­տո։ Ծի­ծա­ղե­լի ու զար­մա­նա­լի բան է, կար­ծես, պար­տա­դիր 60 տա­րի պի­տի ապ­րեի` հաս­կա­նա­լու հա­մար շատ սո­վո­րա­կան, անն­կա­րագ­րե­լի պար­զու­նակ մի ճշ­մար­տու­թյուն. որ խղ­ճով գրե­լը, ազ­նիվ գրե­լը, շնորհ­քով գրե­լը խի­զա­խու­թյուն է։ Իսկ ան­դա­դար գրող­նե­րը, խոս­տո­վա­նենք, շատ են, ա­նա­սե­լի շատ, այն­քան շատ, որ հա­ճախ, թվում է, բո­լորն էլ գրում են, պա­րապ մարդ չկա, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել՝ ու­րիշ գոր­ծով զբաղ­վող չկա։ Գրում են` ինչ ու­զում են, ինչ­պես ցան­կա­նում են, որ­տեղ պա­տա­հի։ Ա­մեն օր ոտ­նա­հար­վում է լրագ­րու­թյան, մի ժա­մա­նակ կար­գին մշակ­ված գայ­թակ­ղիչ տա­րածք­նե­րը։ Գրի­չը դուրս է մղ­վել գա­ղա­փա­րի, պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան, սկզ­բուն­քի ու ա­նանձ­նա­կա­նի հա­մա­կար­գից։ Ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը դար­ձել է ան­տե­սա­նե­լի ու ան­շո­շա­փե­լի երևույթ, դա­րե­րով մշակ­ված ար­ժեք­նե­րը մատն­վել են ան­տար­բե­րու­թյան ու ար­հա­մար­հան­քի։ Տի­րու­թյուն ա­նո­ղը հա­ճախ օ­տա­րա­ծին չա­փա­նիշ­ներն են։ Մենք ա­նընդ­հատ հե­ռա­նում ենք ինք­ներս մեզ­նից, մենք մեզ դա­վա­ճա­նում ենք, և մեր մա­տու­ցա­ծի մեջ հա­ճախ բա­ցա­կա­յում են հի­շո­ղու­թյու­նը, տե­սա­կը, երկ­րա­շեն ցավն ու սե­րը...

Վա­խե­նում եմ... Չգի­տեմ որ­տեղ ենք մնա­ցել... Ա­վե­լի հաս­կա­նա­լի բան ա­սեմ. մեր հա­ցի մեջ ցո­րե­նը քիչ է, ա­ղը քիչ է, ձեռ­քի ջեր­մու­թյու­նը քիչ է, մեր հա­ցը չի կշ­տաց­նում... Մեր բա­ռը, ե­թե ու­զում եք ի­մա­նալ, չի ծոց­վոր­վում, չի պտ­ղա­վոր­վում...
Կռիվ չկա, խա­ղա­ղու­թյու­նը շատ է, ա­վե­լի ճիշտ, խա­ղա­ղու­թյան ա­վել­ցու­կի ձե­ռը կրակն ենք ըն­կել...
Գե­նե­րալ խոսք չու­նենք, ոչ էլ գն­դա­պետ, մեր ա­մեն մի խոս­քը, լա­վա­գույն դեպ­քում, շար­քա­յին է... ա­ռանց հրա­մա­նա­տա­րի մար­տա­դաշ­տում հայ­տն­ված... մե­նակ, խա­ղա­ղու­թյա­նը սի­րա­հար­ված...
Ի՞նչ ենք ա­նե­լու, ինչ­պե՞ս ենք ապ­րե­լու...
Ընտ­րու­թյուն­ներ, նոր նշա­նա­կում­ներ, հա­րուստ­ներ ու աղ­քատ­ներ, ով ինչ ա­սաց, ին­չու ա­սաց, ինչ­պես ա­սաց, ով ում հան­դի­պեց, պաշ­տո­նյա­նե­րի հա­գու­կապ, նս­տել-վեր­կե­նալ, նոր գներ, թան­կա­ցում­ներ... քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­նե­րի փորձ... Ա­մե­նա­քի­չը՝ սահ­ման, խրա­մա­տում կանգ­նած զին­վոր, երկ­րի դռ­նե­րը թա­կող թշ­նա­մի... Ա­նի­մաստ էլ է ա­սել, մեկ-մեկ այն տպա­վո­րու­թյունն է, որ դր­սե­րում թշ­նա­մի չու­նենք, որ մեր թշ­նա­մուն փնտ­րում ենք մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րում, բա­կե­րում, խա­նութ­նե­րում ու տնե­րում, պե­տա­կան հիմ­նարկ­նե­րում ու աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում... գյու­ղե­րում ու փոք­րիկ բնա­կա­վայ­րե­րում... Ա­մե­նա­տա­րօ­րի­նակն ու զա­վեշ­տա­լին` բո­լո­րը կա­րող են և պատ­րաստ են եր­կիր ղե­կա­վա­րել, ա­ռաջ­նոր­դել տա­ռա­պյալ ժո­ղովր­դին, իսկ ե­թե պա­հանջ­վի, հա­նուն այդ ժո­ղովր­դի ու երկ­րի կա­խա­ղան բարձ­րա­նալ... Ու­զում եմ ա­սել՝ նա­հա­տակ­վել... Եվ, ա­մե­նա­զար­մա­նա­լին, մինչև այդ նոր ղե­կա­վա­րը, հան­կարծ պարզ­վում է երկ­րում ո­չինչ չի ար­վել, տուն չի շին­վել, սահ­ման չի պահ­վել, ա­մեն ինչ ե­ղել է սուտ, հո­րին­ված, կեղծ... ոչ մե­կը չի հա­մա­ձայ­նել ա­սել՝ վեր կաց և եկ իմ ետևից...
Եվ, պարզ­վում է, հի­շո­ղու­թյունն էլ սուտ կա­տե­գո­րիա է, ընդ­հան­րա­պես, չկա նման բան, այ­սինքն, ե­թե մե­կը կապ ու­նի հի­շո­ղու­թյան հետ, դա, հաս­տատ, ժո­ղո­վուր­դը չէ... Եվ ան­հար­մար էլ է ա­սել, բա­ցար­ձա­կա­պես այդ ժո­ղովր­դի վե­ջը չէ, ինչ­պի­սինն ես ե­ղել ե­րեկ, ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի ա­ռաջ և ինչ­պես ես ապ­րել։ Ոչ մի խն­դիր։ Ինչ­պես ա­սում են՝ նոն պրոբ­լեմ։ Դու ա­ռա­քյալ ես... ու­ղարկ­ված... միա­կը...

Եր­բեք չես բռ­նա­ցել, չես պատ­ժել, չես ար­հա­մար­հել ու ճն­շել, եր­բեք չես լքել ա­նանձ­նա­կա­նի տա­րածք­նե­րը։
Իս­կա­պես, վա­խե­նա­լու բան է...
Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ այդ­պես չէր։ Ա­մեն ինչ հս­տակ էր, շո­շա­փե­լի, ա­վե­լոր­դու­թյուն չկար։ Լրագ­րո­ղի ներ­կա­յու­թյունն ա­ռա­ջին գծում ո­գե­ղեն հաց էր, զին­վո­րի խոս­քը թեր­թի է­ջե­րում ու հե­ռուս­տաէկ­րա­նին՝ թի­կուն­քը պինդ պա­հող գա­ղա­փար։ Կա­րե­լի է ա­սել՝ է­լի ո­գե­ղեն հաց։ Սխալ­վելն ան­թույ­լատ­րե­լի էր, ար­գել­ված, դա­վա­ճա­նու­թյան նման։ Դա նոր ձևա­վոր­վող ստո­րա­բա­ժա­նում էր՝ ա­նընդ­հատ մշակ­վող կարգ ու կա­նո­նով, ըն­թաց­քի մեջ հաս­տատ­վող սկզ­բունք­նե­րով ու մո­տե­ցում­նե­րով, ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գործ­վող, միշտ զգոն ու զո­րեղ։ Մի բան, որ, բնա­կա­նա­բար, չկար մինչև պա­տե­րազմն ու չկար նաև պա­տե­րազ­մից հե­տո: Ե­թե կար էլ, ոչ ամ­բող­ջա­կան, ոչ այն­քան մշակ­ված ու կա­րե­լի է ա­սել՝ դաշ­տա­յին։
Զին­վո­րին հաց ու­ղար­կո­ղին, թի­կուն­քում օր ու գի­շեր բա­նո­ղին, ե­րե­խա մե­ծաց­նո­ղին այլ բան մա­տու­ցեինք, հաղ­թե­լը կդժ­վա­րա­նար, ցա­վին դի­մա­նալ չէր լի­նի, հա­վա­տը կլի­ներ խա­խուտ ու բզկտ­ված։ Ու­զում եմ ա­սել` խոս­քը զեն­քի նման գործ էր ա­նում և վայ էն լրագ­րո­ղին, ով կա­տա­րյալ չէր տի­րա­պե­տում այդ զեն­քին, ով դի­պու­կա­հար չէր, հա­տուկ­ջո­կա­տա­յին։ Այդ ստո­րա­բա­ժա­նումն էլ ու­ներ իր շար­քա­յի­նը, իր սպա­յա­կան կազ­մը, իր գե­նե­րալ­նե­րը...
Եվ ա­մեն օր գործ կար ա­նե­լու, կան­գա­ռը նա­հանջ էր, հա­պա­ղե­լը՝ բար­ձուն­քի հանձ­նում, փա­խուստ... Ա­մեն ինչ չէր, որ թույ­լատր­վում էր, որ կա­րե­լի էր, բո­լո­րը չէին, որ դի­մա­նում էին, որ կա­րո­ղա­նում էին հաղ­թա­հա­րել, ընկ­նել ու բարձ­րա­նալ, զարկ­վել, բայց ապ­րել...
Զոր­քի հետ, զոր­քի ետևից, նաև՝ ա­ռանց զոր­քի, մե­նակ... Աշ­խար­հին ի տես... ազ­նիվ, ճշ­մա­րիտ... Տի­րոջ ի­րա­վուն­քով, տի­րոջ պա­հան­ջով... ՙմի­ջազ­գա­յին հան­րու­թյուն՚ կոչ­վա­ծից ո­չինչ չս­պա­սե­լով...
Դա իմ պա­տե­րազմն էր... ինձ պար­տադր­վա­ծը... իմ մղե­լի­քը... Ու­րի­շը կխան­գա­րեր, ու­րի­շը կա­րող էր շե­ղել և զր­կել հաղ­թե­լու շնորհ­նե­րից...
Ո­րով­հետև մենք մի ե­զա­կի ան­գամ հա­մոզ­վել էին, որ մե­նակ պի­տի ա­նեինք մեր գոր­ծը, որ մենք դա­տա­պարտ­ված ենք ա­զա­տագ­րե­լու, փա­ռա­վոր է­ջեր գրե­լու, զո­րա­նա­լու և պար­տադ­րե­լու...
Ու­զում եմ ա­սել` էս մենք, էս էլ՝ դուք...
Հենց այն օ­րե­րին էլ հա­մոզ­վե­ցինք, որ ՙԱշ­խարհ՚ կոչ­վող ա­ռեղծ­վա­ծը միշտ էլ ապ­րել է իր օ­րենք­նե­րով ու շա­հե­րով, իր անձ­նա­կա­նով, մենք՝ մեր։ Ցա­վոք, հա­ճախ ոչ մենք ենք նրան հաս­կա­ցել, ոչ էլ նա՝ մեզ։ Ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել, որ մենք ուղ­ղա­կի ցան­կա­ցել ենք հա­վա­տալ, որ նա պատ­րաստ է օգ­նել մեզ, պատ­րաստ է կանգ­նել մեր կող­քին, պատ­րաստ է, ծի­ծա­ղե­լի է ա­սել, պատ­ժել՝ մե­ղա­վո­րին և մի օր, ան­կաս­կած, այդ­պես էլ լի­նե­լու է։ Եվ երբ օ­տար մե­կը, կապ չու­նի բրի­տա­նա­ցի, ֆրանկ, ա­մե­րի­կա­ցի, շվեդ, մխի­թա­րել է ինձ, մի քա­նի ժամ էլ կանգ­նել է կող­քիս, ես աստ­վա­ծաց­րել, պաշ­տել եմ նրան, հե­րո­սաց­րել, հա­մոզ­ված, որ հենց ամ­բողջ աշ­խարհն է ինձ հետ, այն էլ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ան­շա­հախն­դիր...
Մի շատ լավ բան ա­սեմ։ Ի­րար հա­ջոր­դող փոր­ձու­թյուն­նե­րը լա՛վ էլ հա­սու­նաց­րել են մեզ, և մենք այդ ԱՇ­ԽԱՐՀ կոչ­վող գայ­թակ­ղու­թյան ա­ռաջ կանգ­նած ենք հպարտ, ի­մաս­տուն, կոփ­ված, մեր խն­դիր­նե­րը միայ­նակ լու­ծե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ և նոր պա­տե­րազ­մի պատ­րաստ և, ա­վե­լի քան եր­բեք, իր աշ­խար­հի հետ հաշտ, ան­պա­հանջ, մեր շա­հե­րով, մեր փի­լի­սո­փա­յու­թյամբ, մեր ըն­կա­լում­նե­րով։ Շա­րու­նա­կեմ, թե­պետ ա­սածս կա­րող եք նաև չըն­դու­նել, այդ զա­ռա­մյալ ծե­րու­նին վա­ղուց նն­ջում է իր ա­նընդ­հատ վե­րա­նո­րոգ­վող ճո­ճա­թո­ռին՝ ա­մենևին էլ չգու­շա­կե­լով, որ կոր­ծա­նիչ պա­տե­րազ­մը վա­ղուց ար­դեն հա­սել է ի­րեն, և ի վի­ճա­կի չէ մտա­ծել, որ փրկ­վել չի լի­նե­լու, որ միակ փրկ­վո­ղը լի­նե­լու ենք մենք, միայն ու միայն մենք։ Ո­րով­հետև այդ մենք կա­տա­րե­ցինք Աստ­ծո պատ­վի­րա­նը և չե­րե­րա­ցինք մեզ վրա ե­կող­նե­րի քա­նա­կից և կռիվ տվե­ցինք Երկ­նա­յի­նի ու­ղեկ­ցու­թյամբ՝ մաք­րա­մա­քուր պա­հե­լով դաշ­տեր ու այ­գի­ներ, քա­ղաք­ներ ու գյու­ղեր, վան­քեր ու ամ­րոց­ներ։ Այդ մենք եր­կի­րը դարձ­րինք Նո­յյան տա­պան...
Եվ, քա­նի տեղն է, շա­րու­նա­կեմ խոսքս. ես եր­բեք սուրս պա­տյան չեմ դնե­լու, ո՜չ այ­սօր, ո՜չ վա­ղը, նույ­նիսկ ե­թե լսեմ, որ աշ­խար­հում ոչ մի զի­նյալ չկա, որ ան­ցել են պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րը։ Ես միշտ էլ սուր եմ կրե­լու, իբրև Հի­սու­սի ա­շա­կերտ, իբրև ա­մե­նա­խա­ղա­ղա­սերն աշ­խար­հում... Իսկ, բան է, ե­թե այդ նույն աշ­խար­հը հու­սա­հատ, չհա­վա­տա­լով օգ­նու­թյուն խնդ­րի ինձ­նից, ես ա­մեն ինչ մո­ռա­ցած օգ­նե­լու եմ նրան, ես նրան փր­կե­լու եմ, և ա­սեմ ին­չո՞ւ, ո­րով­հետև ես այլ կերպ չեմ կա­րող, ո­րով­հետև դա է իմ ա­ռա­քե­լու­թյու­նը...
Կա­րող եք և ի­րա­վունք էլ ու­նեք հարց­նել` ինչ կապ ու­նի այս ա­մե­նը լրագ­րու­թյան հետ։ Դա­սա­կան լրագ­րու­թյան հետ՝ ոչ մի։ Բայց մենք այդ դա­սա­կան լրագ­րու­թյամբ տա­նուլ կտա­յինք։ Մեզ ու­րիշ լրագ­րու­թյուն է հար­կա­վոր, և մենք ստեղ­ծե­ցինք այդ լրագ­րու­թյու­նը՝ հենց խրա­մա­տում, դաշ­տա­յին հոս­պի­տալ­նե­րում, ա­վեր­ված գյու­ղե­րում ու բնա­կա­վայ­րե­րում, մեր զարկ­ված ըն­կեր­նե­րին ճա­նա­պար­հե­լիս...
Հի­մա էլ, երբ բա­վա­կա­նին ժա­մա­նակ է ան­ցել այդ օ­րե­րից, ապ­րա­ծի վա­վե­րագ­րու­թյունն ու­սում­նա­սի­րե­լիս, չենք ա­մա­չում, ա­վե­լին, հա­մոզ­ված ենք, որ ճիշտ ենք ապ­րել, որ տեղն ենք պա­հել երկ­րի անվ­տան­գու­թյունն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, զին­վո­րի ո­գին, ռա­մի­կի մտա­ծումն ու հա­վա­տը։
Եվ, ա­մե­նա­կարևո­րը, մեր ստո­րա­բա­ժան­ման մար­տիկ­նե­րը չեն գնա­ցել տնե­րով, թե­պետ զո­րացր­ված էլ կա, հան­գս­տի ան­ցած էլ, խոս­տո­վա­նենք, հիաս­թափ­ված էլ։ Բայց մնում են կարգ ու կա­նո­նը, ապ­րե­լու ձևը, գա­ղա­փարն ու սկզ­բուն­քը, ստեղ­ծա­ծին հեն­ված ապ­րե­լու կա­րո­ղու­թյու­նը։ Կան­գա­ռը պար­տու­թյուն է, իսկ մեր պար­տու­թյուն­նե­րի բո­լոր պա­շար­նե­րը վա­ղուց սպառ­ված են...
Պապս սո­վո­րու­թյուն ու­ներ. ա­մեն մի գործ ա­վար­տե­լուց հե­տո ա­սում էր՝ իս էլ ստի։ Այն օ­րե­րին, ի­հար­կե, ես ի վի­ճա­կի չէի հաս­կա­նալ այդ մի քա­նի բա­ռի ի­մաս­տը, և միայն հի­մա, երբ ա­մեն ինչ պարզ է, ես էլ պա­պիս նման ուղ­ղա­կի ա­սեմ՝ իս էլ ստի։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 05 Jul 2019 15:32:27 +0000
ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԽԱ­ՂԵ­ՐԸ ՆՈՒՅՆ­ՊԵՍ ԿԱՆ­ԿԱՑ­ՎԵՆ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/27062-2019-07-05-15-24-06 http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/27062-2019-07-05-15-24-06 ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԽԱ­ՂԵ­ՐԸ ՆՈՒՅՆ­ՊԵՍ ԿԱՆ­ԿԱՑ­ՎԵՆ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ
Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Վեր­ջերս Ար­ցա­խում մեծ շու­քով ան­ցան ՙCONIFA-2019՚ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րը: Օ­գոս­տո­սին էլ տե­ղի կու­նե­նան Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րը: Խա­ղե­րը պատ­շաճ մա­կար­դա­կով անց­կաց­նե­լու հա­մար մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն կու­նե­նա նաև Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը: Կա­տար­ված և կա­տար­վե­լիք աշ­խա­տանք­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի տե­ղա­կալ Ար­մեն ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻ հետ:

-Պա­րոն Հա­կո­բյան, ՙCONIFA-2019՚ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի ժա­մա­նակ բո­լո­րը գո­հու­նա­կու­թյամբ էին նշում քա­ղա­քի սա­նի­տա­րա­կան պատ­շաճ մա­կար­դա­կը, ինչն ակն­կալ­վում է նաև Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ժա­մա­նակ: Խրա­խուս­վե՞լ են բո­լոր այն ծա­ռա­յու­թյուն­նե­րը, ո­րոնք օ­րու­գի­շեր հետևել են քա­ղա­քի մաք­րու­թյա­նը:
-Ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խում անց­կաց­վե­ցին մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի խա­ղեր և , բնա­կա­նա­բար, բո­լո­րը մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին ծրագր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը պատ­շաճ մա­կար­դա­կով անց­կաց­նե­լու հա­մար: Մինչ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի սկիզ­բը Բու­սա­բա­նա­կան այ­գու կող­մից մար­զա­դաշ­տի հա­րա­կից տա­րած­քում հիմն­վել են նոր սի­զա­մար­գեր, ցան­վել ծա­ղիկ­ներ: Ա­ռաջ­նու­թյան բա­ցու­մից ա­ռաջ էլ, ինչ­պես և ըն­թաց­քում, ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի կող­մից յու­րաքն­չյուր օր մի քա­նի ան­գամ ի­րա­կա­նաց­վել են սան­մաքր­ման աշ­խա­տանք­ներ ինչ­պես մար­զա­դաշ­տում և հա­րա­կից տա­րածք­նե­րում, այն­պես էլ Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում: Սան­մաքր­ման աշ­խա­տանք­ներ են ըն­թա­ցել նաև այդ օ­րե­րին կազ­մա­կերպ­ված բա­ցօ­թյա առևտրի և ա­րագ հան­րա­յին սնն­դի հատ­ված­նե­րում: Ան­շուշտ, այդ աշ­խա­տանք­նե­րը պետք է խրա­խուս­վեին, և քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նի կող­մից ստո­րագր­վել է խրա­խուս­ման ո­րո­շում: Այս եր­կու օ­րե­րին ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի այն աշ­խա­տող­նե­րը, ով­քեր մաս­նակ­ցել են այդ աշ­խա­տանք­նե­րին (մոտ 50 հո­գի), կխ­րա­խուս­վեն աշ­խա­տա­վար­ձի 85 տո­կո­սի չա­փով:
- Դուք ընդգրկված եք Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի կազ­մա­կերպ­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի խմ­բում: Ի՞նչ փու­լում է գտն­վում այն:
-Նշեմ, որ խմ­բի ղե­կա­վա­րը Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի մի­ջազ­գա­յին խոր­հր­դի ան­դամ, գե­նե­րալ-մա­յոր Վար­դան Բա­լա­յանն է, ով հա­ճա­խա­կի հրա­վի­րում է խոր­հր­դակ­ցու­թյուն, որ­տեղ քն­նարկ­վում են հանձ­նա­րար­ված ծրագ­րի բո­լոր կե­տե­րը, հն­չեց­վում են նոր ա­ռա­ջարկ­ներ, տր­վում հա­մա­պա­տաս­խան ցու­ցում­ներ: Այժմ մայ­րա­քա­ղա­քում ըն­թա­նում են շի­նա­րա­րա­կան և բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ: Մոտ օ­րերս փո­ղոց­նե­րում կի­րա­կա­նաց­վեն գծանշ­ման աշ­խա­տանք­ներ, սի­զա­մար­գե­րում կթար­մաց­վեն ծա­ղիկ­նե­րը: Հու­լի­սի 27-ին նա­խա­տես­վում է կազ­մա­կեր­պել քա­ղա­քա­յին շա­բա­թօ­րյակ, ո­րին կմաս­նակ­ցեն բո­լոր հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րը՝ ան­կախ սե­փա­կա­նու­թյան ձևե­րից: Դրանց կող­մից կի­րա­կա­նաց­վեն ի­րենց վար­չա­կան շեն­քե­րի և հա­րա­կից տա­րածք­նե­րի սա­նի­տա­րա­կան մաքր­ման ու բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ: Հու­լի­սի 2-ից կսկս­վի քա­ղա­քի տո­նա­կան ձևա­վո­րու­մը: Ար­վե­լու է այն ա­մե­նը, ին­չը կա­պա­հո­վի Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի անց­կաց­ման բարձր մա­կար­դա­կը:
-Օգտ­վե­լով ա­ռի­թից` կու­զե­նա­յի բարձ­րա­ձայ­նել մի խն­դիր ևս. Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի, 1-ին կար­գի հաշ­ման­դամ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի և բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցը տե­ղա­փոխ­վել է քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան ներ­քո: Ի՞նչ է կա­տար­վում այդ ուղ­ղու­թյամբ:
-Ա­յո, ար­դեն ստեղծ­ված է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով, ո­րի նա­խա­գա­հը նշա­նակ­վել եմ ես: Հանձ­նա­ժո­ղովն իր աշ­խա­տանք­ներն սկ­սեց նրա­նից, որ այ­ցե­լեց ցու­ցա­կում ընդգրկված ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րը` նպա­տակ ու­նե­նա­լով տե­ղում ծա­նո­թա­նալ նրանց բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րին: Ար­դեն նշ­մա­րե­լի են այն ըն­տա­նիք­նե­րը, ո­րոնց այս բո­լոր տա­րի­նե­րին ոչ մի օգ­նու­թյուն չի ցու­ցա­բեր­վել: Հրա­վիր­վել են հանձ­նա­ժո­ղո­վի մի քա­նի նիս­տեր, ո­րո­շում է կա­յաց­վել վե­րա­նո­րոգ­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տալ նման ըն­տա­նիք­նե­րին: Ա­ռա­ջի­կա­յում կսկս­վեն 16 ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի կամ ա­ռանձ­նատ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը կամ էլ այդ ըն­տա­նիք­նե­րի գրա­վոր ցան­կու­թյամբ կտ­րա­մադր­վի հաշ­վարկ­ված գու­մա­րը: Վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կտե­ղա­փոխ­վի հա­ջորդ տա­րի:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Fri, 05 Jul 2019 15:21:48 +0000
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ... ԳԻՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27061-2019-07-05-15-09-04 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27061-2019-07-05-15-09-04 ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ... ԳԻՆԸ
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Ստե­փա­նա­կերտ այ­ցե­լող հյու­րե­րը մեր փոք­րիկ քա­ղաքն աշ­խար­հի ա­մե­նա­մա­քուր ու կա­նա­չա­պատ քա­ղաք­նե­րից են հա­մա­րում: Խոս­տո­վա­նենք` հա­ճե­լի գնա­հա­տա­կան է, հատ­կա­պես երբ գի­տենք, թե ով­քեր և ինչ գնով են ա­պա­հո­վում այն:

ՙՍան­մաք­րում՚ ՊՈԱԿ-ում և ՙԲու­սա­բա­նա­կան այ­գի՚ ՓԲԸ-ում, ո­րոնք աշ­խա­տում են Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան տակ, ե­րի­տա­սարդ աշ­խա­տող­ներ ներգ­րա­վե­լու խն­դիր կա` այս եր­կու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի տնօ­րի­նու­թյան հա­մար ա­մե­նա­բարդ հար­ցե­րից մե­կը: Ե­րի­տա­սարդ­ներն այդ կա­ռույց­նե­րում աշ­խա­տել չեն ցան­կա­նում. ինք­ներդ եք հաս­կա­նում, մաք­րու­թյուն կա­տա­րելն այն­քան էլ հա­ճե­լի զբաղ­մունք չէ: Հո­ղի հետ աշ­խա­տե­լը` նույն­պես: Եվ այդ ա­մե­նը` բա­ցօ­թյա տա­րած­քում: Իսկ ե­թե դրան գու­մա­րենք նաև այն չն­չին աշ­խա­տա­վար­ձը, որ ստա­նում են, հաս­կա­նա­լի կլի­նեն ե­րի­տա­սարդ­նե­րի` նման աշ­խա­տան­քից հրա­ժար­վե­լու հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րը: ՙՍան­մաք­րում՚ ըն­կե­րու­թյու­նը, ո­րը սկզ­բից կրում էր ՙՍան­մաք­րում-կա­նա­չա­պա­տում՚ ա­նու­նը և ի­րա­կա­նաց­նում էր նաև հա­մա­պա­տաս­խան գոր­ծա­ռույթ, ար­դեն մի քա­նի տա­րի է, ինչ միայն սա­նի­տա­րա­կան մաքր­ման և մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րի ու բա­կե­րի սպա­սարկ­ման աշ­խա­տանք­ներ է կա­տա­րում: Ըն­կե­րու­թյան հաս­տի­քա­ցու­ցա­կը կազմ­ված է 530 միա­վոր հաս­տի­քից, բայց տնօ­րեն Ա­լյո­շա Սեյ­րա­նյա­նի խոս­քով` այդ­քան աշ­խա­տող չեն կա­րո­ղա­նում հա­վա­քագ­րել: Տնօ­րե­նը դժ­վա­րա­ցավ աշ­խա­տող­նե­րի կոնկ­րետ թիվ ա­սել, քա­նի որ ո­րոշ­ներն ի­րենց հա­րա­զատ­նե­րին գրան­ցե­լով, ի­րար օգ­նե­լով են աշ­խա­տում: 120-ի հաս­նող բան­վոր­նե­րի ու հա­վա­քա­րար­նե­րի հիմ­նա­կան մա­սը թո­շա­կա­ռու­ներ են: Աշ­խա­տում է 18 բրի­գադ, ո­րից 4-ը սպա­սար­կում է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կե­րը, մնա­ցա­ծը` քա­ղա­քի մյուս հատ­ված­նե­րը: Բրի­գադ­նե­րում ընդգրկված աշ­խա­տող­նե­րի թի­վը տար­բեր է` 30-ից 14: Ըստ սահ­ման­ված չա­փո­րո­շիչ­նե­րի` յու­րա­քան­չյուր հա­վա­քա­րար սպա­սար­կում է 3500մ տա­րածք: Ա. Սեյ­րա­նյա­նը նաև նշեց, որ ու­նեն մոտ եր­կու տաս­նյակ ե­րի­տա­սարդ մաք­րու­հի­ներ` հիմ­նա­կա­նում ու­սա­նող­ներ շր­ջան­նե­րից, ո­րոնք սա­կայն հրա­ժար­վում են մաս­նակ­ցել շա­բա­թօ­րյակ­նե­րին և աշ­խա­տան­քի են դուրս գա­լիս միայն վաղ ա­ռա­վո­տյան կամ գի­շե­րա­յին ժա­մե­րին: Ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րու­թյունն ըն­բռ­նու­մով է մո­տե­նում հար­ցին:

Հա­ճե­լի է ար­ձա­նագ­րել, որ ՙՍան­մաք­րում՚ ըն­կե­րու­թյան աշ­խա­տան­քա­յին փոր­ձով հե­տաքր­քր­վում են նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում. ո՞րն է, ի վեր­ջո, Ստե­փա­նա­կեր­տում մաք­րու­թյուն պահ­պա­նե­լու գաղտ­նի­քը, ինչ­պես են սուղ մի­ջոց­նե­րով նման մե­ծա­ծա­վալ աշ­խա­տանք ի­րա­կա­նաց­նում: Ա. Սեյ­րա­նյա­նը ա­ռանձ­նա­կի գաղտ­նիք չի տես­նում. ինչ­պես յու­րա­քան­չյուր տան, քա­ղա­քում էլ մաք­րու­թյու­նը պետք է կա­տար­վի միշտ և ոչ թե ո­րո­շա­կի ժա­մե­րի կամ օ­րե­րի: ՙՇա­բա­թօ­րյա­կը` շա­բա­թօ­րյակ, բայց մեր բրի­գադ­ներն օր­վա ո­րո­շա­կի ժա­մե­րի անց­նում են բա­նուկ փո­ղոց­նե­րով, զբո­սայ­գի­նե­րով, մար­զա­դաշ­տե­րով, հա­վա­քում աղ­բը, դա­տար­կում աղ­բա­ման­նե­րը: ՙՍան­մաք­րում՚ ՊՈԱԿ-ի աշ­խա­տա­կից­նե­րը հս­կա­յա­կան աշ­խա­տանք են ի­րա­կա­նաց­նում հատ­կա­պես հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րից ա­ռաջ և հե­տո: Միայն ՙCONIFA-2019՚-ի նա­խօ­րյա­կին և դրա ըն­թաց­քում 170 հո­գի է աշ­խա­տել, ո­րից 40-ը դրա ըն­թաց­քում ա­մե­նօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն է ի­րա­կա­նաց­րել մար­զա­դաշ­տում: Տնօ­րենն ակն­կա­լում է, որ ըն­կե­րու­թյան տն­տե­սած գու­մար­նե­րի հաշ­վին կկա­րո­ղա­նան խրա­խու­սել նրանց:
Ի­հար­կե, այլ խն­դիր­ներ ևս կա­ռույցն ու­նի` տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը, ավ­տո­պար­կը թար­մաց­ման կա­րիք ու­նեն և, չնա­յած կա­ռա­վա­րու­թյունն ա­ջակ­ցել է ո­րոշ մե­քե­նա­նե­րի ձեռք­բեր­ման հար­ցում, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­նե­լիք դեռ շատ կա: Ըն­կե­րու­թյանն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ա­ջակ­ցու­թյամբ տրա­մադր­վել են JSB տրակ­տոր, կա­ռա­վա­րու­թյան և քա­ղա­քա­պե­տի ա­ջակ­ցու­թյամբ` վե­րա­նո­րոգ­ված աղ­բա­տար եր­կու մե­քե­նա: Կազ­մա­կեր­պու­թյու­նը դեռևս շա­հա­գործ­ման մեջ ու­նի ան­ցյալ դա­րի 80-ա­կան թվա­կան­նե­րից մնա­ցած աղ­բա­տար­ներ ու ինք­նա­թա­փեր: Ընդ­հա­նուր առ­մամբ, ըն­կե­րու­թյան ավ­տո­հա­վա­քա­տե­ղիում 34 միա­վոր մե­քե­նա կա: Նրա սպա­սարկ­ման գո­տին միայն աս­ֆալ­տա­պատ տա­րածք­ներն են նա­խա­տես­ված, բայց աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­նում նաև ոչ բա­րե­կարգ փո­ղոց­նե­րում, ե­թե դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը լի­նում է:

ՙԱ­կա­դե­մի­կոս Թախ­տա­ջյա­նի ան­վան բու­սա­բա­նա­կան այ­գի՚ ՓԲԸ-ի աշ­խա­տող­նե­րի թի­վը 120 է: Տնօ­րեն Համ­լետ Դավ­թյա­նը դժ­վա­րու­թյամբ հա­մա­ձայ­նեց հար­ցազ­րույ­ցի. ի՞նչ պի­տի փոխ­վի` իմ աշ­խա­տողն ըն­դա­մե­նը 58 հա­զար դրամ է ստա­նում, դուք պատ­կե­րաց­նու՞մ եք նրա օ­րա­կան ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը: Իսկ ե­թե դրան գու­մա­րենք նաև տա­րի՞­քը: Պարզ­վեց` այս­տեղ աշ­խա­տող մարդ­կանց մի­ջին տա­րի­քը 75-80 է, նրանք ստիպ­ված են աշ­խա­տել ամ­ռան տա­պին ու ձմ­ռան ցր­տին` ան­տե­սե­լով ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րը: Ցա­վոք, նրան­ցից ո­մանք չեն դի­մա­նում, հա­ճախ վա­տա­նում է նրանց ինք­նազ­գա­ցո­ղու­թյու­նը: Տնօ­րե­նի մտա­հո­գու­թյու­նը տե­ղին էր. կա­րիք չկա ա­սե­լու, որ ինչ­պես այս­տեղ, այն­պես էլ ՙՍան­մաք­րում՚ ըն­կե­րու­թյու­նում աշ­խա­տում են հա­սա­րա­կու­թյան ա­մե­նա­խո­ցե­լի խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Նրան­ցից շա­տերն աշ­խա­տան­քի են դուրս գա­լիս սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րից, կա­րի­քից դրդ­ված:
Մենք այ­ցե­լե­ցինք ըն­կե­րու­թյա­նը պատ­կա­նող տն­կա­րան­նե­րը կամ ջեր­մոց­նե­րը, որ­տեղ աշ­խա­տում էր ըն­կե­րու­թյան ա­մե­նա­տա­րեց աշ­խա­տա­կից­նե­րից մե­կը` Ա­լե­նա Իս­րա­յե­լյա­նը: 84 տա­րե­կան է: Չնա­յած տա­րի­քին, նա­խան­ձե­լի աշ­խու­ժու­թյուն և է­ներ­գիա ու­նի: Բու­սա­բա­նա­կան այ­գու գլ­խա­վոր գյու­ղատն­տեսն է: Աշ­խա­տում է այս­տեղ 2010 թվա­կա­նից: Հպար­տու­թյամբ է նշում, որ մայ­րա­քա­ղա­քը գե­ղեց­կաց­նող­նե­րից մեկն ինքն է ու իր թի­մը:
Ստե­փա­նա­կեր­տի տն­կա­րան­նե­րում ա­ճեց­վում են մեր քա­ղա­քը զար­դա­րող ծա­ղիկ­նե­րի սա­ծիլ­նե­րի մի մա­սը. դրանք հե­տո են տե­ղա­փոխ­վում ծաղ­կա­նոց­ներ` հան­ձն­վե­լով ըն­կե­րու­թյան մյուս աշ­խա­տա­կից­նե­րի խնամ­քին:


ՙԱմ­բողջ կյանքս աշ­խա­տել եմ հո­ղի հետ, է­ներ­գիաս անս­պառ է, և ե­թե հա­յե­լու մեջ ինձ մեկ-մեկ չնա­յեմ, կթ­վա, թե դեռ 24-25 տա­րե­կան եմ, նոր եմ ա­վար­տել բու­հը, ե­կել աշ­խա­տան­քի, իսկ կյան­քը` հրա­շա­լի ու ա­նակն­կալ­նե­րով լե­ցուն, դեռ առջևում է՚,-ա­սում է նա:
1958թվա­կա­նին է ա­վար­տել ինս­տի­տու­տը, ու­ղեգր­վել հայ­րա­կան գյու­ղին՝ Հեր­հեր։ Ա­մուս­նա­նա­լուց հե­տո տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կերտ, աշ­խա­տել որ­պես գի­տաշ­խա­տող, պաշտ­պա­նել դի­սեր­տա­ցիա և սկ­սել աշ­խա­տել որ­պես ԼՂԻՄ մար­զի գլ­խա­վոր գյու­ղատն­տես։ Մայ­րը ե­րա­զում էր, որ բժշ­կու­հի դառ­նա, նույ­նիսկ փաս­տաթղ­թերն են հանձ­նել բժշ­կա­կան ինս­տի­տուտ, բայց պա­տա­նի Ա­լե­նան պն­դեց, որ իր կո­չու­մը հո­ղի, բնու­թյան հետ աշ­խա­տելն է, ո­րից գե­ղե­ցիկ ո­չինչ չի տես­նում: Իր է­ներ­գիա­յի աղ­բյու­րը հա­մա­րում է հո­ղը, ո­րից դրա­կան լից­քեր է վերց­նում, այն վե­րա­դարձ­նում հո­ղին: Այդ ներ­դաշ­նակ կա­պից ծն­վում է գե­ղեց­կու­թյու­նը` Ստե­փա­նա­կեր­տը զար­դա­րող ծա­ղիկ­նե­րը:
Տն­կա­րանն ու­նի չորս ջեր­մոց, որ­տեղ 10-12 տե­սա­կի ծա­ղիկ է ա­ճեց­վում: Նոր սոր­տեր են ու­սում­նա­սի­րում, փոր­ձում հար­մա­րեց­նել մեր բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րին: Ջեր­մոց­նե­րից յու­րա­քան­չյու­րում 1-2 հո­գի է աշ­խա­տում, ոչ ոք չցան­կա­ցավ խո­սել կամ լու­սան­կար­վել. նրանց ՙզրույ­ցը՚ ծա­ղիկ­նե­րի հետ էր, տխուր կամ ու­րախ` նրանց հետ են կիս­վում:
ՙԵս այս ծա­ղիկ­նե­րին վե­րա­բեր­վում եմ որ­պես իմ զա­վակ­նե­րի։ Ամ­բողջ կյանքս աշ­խա­տել եմ հո­ղի հետ և մեկ օր ան­գամ չեմ պատ­կե­րաց­նում ա­ռանց նրանց,-մեր խո­սակ­ցու­թյու­նը շա­րու­նա­կում է Ա­լե­նա Ար­շա­կով­նան:- Յու­րա­քան­չյուր ծա­ղիկ ու­նի իր բնա­վո­րու­թյու­նը, խառն­ված­քը, յու­րա­քան­չյու­րի հետ պետք է ՙլե­զու գտ­նել՚։ Բույ­սե­րի աշ­խարհն ու­րիշ է, ա­վե­լի ներ­դաշ­նակ: Մար­դը պետք է կր­կին սո­վո­րի բնու­թյան, հո­ղի հետ ներ­դաշ­նակ ապ­րե­լը, քա­նի որ ին­քը ևս հո­ղե­ղեն է: Ցածր վար­ձատ­րու­թյու­նը լավ աշ­խա­տե­լուն չի խան­գա­րում. բո­լորն այս­տեղ սի­րում են ի­րենց գոր­ծը և պա­տաս­խա­նատ­վու­թյամբ են կա­տա­րում այն: Բայց, ի­հար­կե, կցան­կա­նա­յինք գնա­հատ­ված լի­նել` բո­լորս էլ ըն­տա­նի­քի ու բազ­մա­թիվ հոգ­սե­րի տեր ենք: Որ­տե՞ղ ես տե­սել ա­ռա­վո­տից ի­րի­կուն այս­քա~ն չար­չար­վող մարդ­կանց, տա­րի­քով, հոգ­սա­շատ, որ այս­պի­սի գե­ղեց­կու­թյուն ստեղ­ծեն։ Խոր­հեք, թե ինչ ար­ժե այս գե­ղեց­կու­թյու­նը, ինչ­պես է վար­ձատր­վում այն ստեղ­ծո­ղը։ Կու­զե­նա­յինք ան­տես­ված չլի­նել, և մեկ-մեկ ղե­կա­վա­րու­թյունն էլ գար ու տես­ներ , թե ինչ­պես ենք ստեղ­ծում այդ ա­մե­նը՚:
Ան­գամ այս տա­րի­քում ե­րա­զանք ու­նի. ի­րենց տն­կա­րանն ու­նե­նա ար­դիա­կան ջեր­մոց­ներ` ժա­մա­նա­կա­կից ո­ռոգ­ման, ջե­ռուց­ման ու օ­դա­փոխ­ման հա­մա­կար­գով: Այդ ժա­մա­նակ ար­դյուն­քը մեծ կլի­նի: Իսկ ե­թե վե­րա­նայ­վեն աշ­խա­տա­վար­ձե­րը, շատ բան կփոխ­վի և` ա­մե­նա­կարևո­րը. ա­վե­լի շատ ե­րի­տա­սարդ­ներ ցան­կու­թյուն կու­նե­նան աշ­խա­տե­լու հո­ղի հետ:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 05 Jul 2019 15:02:00 +0000
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է օրենքներ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27060-2019-07-05-14-55-08 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/27060-2019-07-05-14-55-08

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին», ««Պետական կենսաթոշակների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ  ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պատվավոր կոչումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 05 Jul 2019 14:48:13 +0000