comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ եւ ծանոթացել մայրաքաղաքի բնականոն ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կրկին կարեւորել է քաղաքում առաջացած ջրամատակարարման խնդրի հնարավորինս կարճ ժամկետում լուծման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ:

Մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփանակերտի <<Ջրմուղ-կոյուղի>> ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:

  Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

«Հաղթանակած 2019»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերին, երիտասարդական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարեւոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության եւ նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից:

 

 

 

Subscribe to this RSS feed