comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2019
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2019

"ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ"

Հար­ցազ­րույց Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի ղե­կա­վա­րի թեկ­նա­ծու Ա­րեգ Ա­ՎԱ­ԳՅԱ­ՆԻ հետ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

-Պա­րոն Ա­վա­գյան, ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք ա­ռա­ջադ­րել Ձեր թեկ­նա­ծու­թյու­նը: 
- Պատ­ճառ­նե­րը շատ են ու բազ­մա­պի­սի, բայց ա­մե­նագլ­խա­վոր` հա­րա­զատ տան՝ Ստե­փա­նա­կեր­տի կա­ռու­ցումն է՝ զար­գա­ցած մայ­րա­քա­ղաք­նե­րի չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Իմ կար­ծի­քով՝ ա­մեն ինչ պետք է սկս­վի փոքր հայ­րե­նի­քից՝ քո տնից, քո բա­կից, քո դպ­րո­ցից ու քո քա­ղա­քից։

- Ըն­տր­վե­լու դեպ­քում ո՞րն է լի­նե­լու Ձեր ա­ռա­ջին քայ­լը։ Ա­ռաջ­նա­հերթ ի՞նչ խն­դիր­ներ եք նկա­տում։
- Մայ­րա­քա­ղա­քը հիմ­նախն­դիր­ներ շատ ու­նի, և դրանց լուծ­ման ու­ղի­նե­րը մշա­կե­լու հա­մար, հա­վա­տաց­նում եմ, մեծ թիմ է հար­կա­վոր։ Թի­մը պետք է լի­նի ար­հես­տա­վարժ, ընդգրկված ին­տե­լեկ­տուալ ու­նա­կու­թյուն­նե­րով օժտ­ված մարդ­կան­ցով։ Շատ կարևոր է, որ ա­պա­գա քա­ղա­քա­պե­տը կա­րո­ղա­նա կազ­մել հզոր, բա­րե­կիրթ ան­դամ­նե­րով և սկզ­բուն­քա­յին թիմ։ Հենց դա էլ կլի­նի իմ ա­ռա­ջին քայ­լը։ Հա­մոզ­ված եմ՝ նման պա­րա­գա­յում մենք կու­նե­նանք բար­գա­վաճ ու գե­ղե­ցիկ Ստե­փա­նա­կերտ։

Մայ­րա­քա­ղա­քի հա­մար չլուծ­վող խն­դիր է մնում կո­յու­ղու, ինչ­պես նաև հոր­դա­ռատ անձրևնե­րի հետևան­քով ա­ռա­ջա­ցած ջրե­րի հե­ռա­ցու­մը։ Ընդ­հան­րա­պես քա­ղա­քա­յին հա­մայն­քի առջև ծա­ռա­ցած շատ խն­դիր­ներ կան, դրանք բո­լորն էլ յու­րո­վի ա­ռաջ­նա­հերթ են։ Վս­տա­հեց­նում եմ՝ հա­մառ կամ­քի, նվի­րու­մի, աշ­խա­տա­սի­րու­թյան, ազ­նիվ ու խե­լա­ցի մո­տեց­ման դեպ­քում դրանք բո­լորն էլ լու­ծե­լի են։ Մեկ այլ կարևոր հան­գա­մանք էլ եմ ու­զում նշել. քա­ղա­քա­պե­տա­րա­նի բյու­ջեն պետք է ու­նե­նա ՙա­զատ հատ­ված՚, ո­րի մի­ջո­ցով բնա­կիչ­նե­րը քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի կամ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մի­ջո­ցով կկա­րո­ղա­նան ներ­կա­յաց­նել ծրագ­րեր և նա­խագ­ծեր, ո­րոնք պետք է կյան­քի կոչ­վեն մր­ցու­թա­յին սկզ­բուն­քով։

- Ա­վա­գա­նու ինս­տի­տու­տը, կա­րե­լի է ա­սել, մեզ մոտ դեռևս կա­յա­ցած չէ։ Ի՞նչ մի­ջոց­ներ եք ձեռ­նար­կե­լու այդ ուղ­ղու­թյամբ: Ինչ­պի­սի՞ն է լի­նե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ա­վա­գա­նու հետ։
- Ա­վա­գա­նու ինս­տի­տու­տը՝ ՙհա­մայն­քի ղե­կա­վա­րի կցորդ՚ հաս­կա­ցու­թյունն ու գե­րիշ­խող մո­տե­ցումն ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի և մեր­ժե­լի է։ Հա­մայն­քի ա­վա­գա­նին պետք է դիտ­վի որ­պես օ­րենս­դիր, ներ­կա­յա­ցուց­չա­կան գոր­ծա­ռույթ­ներ ու­նե­ցող մար­մին, իսկ հա­մայն­քի ղե­կա­վա­րը պետք է ի­րա­կա­նաց­նի գոր­ծա­դի­րի գոր­ծա­ռույթ­ներ։ Քա­ղա­քա­պե­տա­րա­նի պաշ­տո­նա­կան կայ­քով պետք է հե­ռար­ձակ­վեն ա­վա­գա­նու նիս­տե­րը։ Առ­ցանց հե­ռար­ձա­կու­մը կն­պաս­տի ա­վա­գա­նու աշ­խա­տանք­նե­րի թա­փան­ցի­կու­թյա­նը և դրանց նկատ­մամբ հան­րու­թյան ու­շադ­րու­թյան և վս­տա­հու­թյան ա­վե­լաց­մա­նը։

- Ըստ Ձեզ՝ ինչ­պի­սի՞ Ստե­փա­նա­կերտ ենք ու­նե­նա­լու հինգ տա­րի անց։
- Ստե­փա­նա­կեր­տին անհ­րա­ժեշտ են կա­նաչ գո­տի­ներ, ին­չին հնա­րա­վոր է հաս­նել ի­րա­կա­նաց­նե­լով մի շարք քայ­լեր։ Նման մի­ջո­ցա­ռում­ներ նա­խա­տես­ված են մեր նա­խընտ­րա­կան ծրագ­րում։ Ա­զատ տա­րածք­ներ ու­նե­ցող թա­ղա­մա­սե­րում պետք է ստեղ­ծել քա­ղա­քա­յին նշա­նա­կու­թյան զբո­սայ­գի­ներ և ան­տա­ռա­յին պու­րակ­ներ։ Ներ­կա­յում մայ­րա­քա­ղա­քում գո­յու­թյուն ու­նե­ցող պու­րակ­նե­րում, այ­գի­նե­րում և հան­գս­տի գո­տի­նե­րում պետք է ի­րա­կա­նաց­վեն կա­նա­չա­պատ­ման, բա­րե­լավ­ման, իսկ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում՝ վե­րա­կազ­մա­վոր­ման աշ­խա­տանք­ներ։ Ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին Ստե­փա­նա­կեր­տում և նրա շուր­ջը կկա­տա­րենք ծա­ռատն­կում, բո­լոր մայ­թե­րի եզ­րե­րով կտնկ­վեն ծա­ռեր՝ նպա­տակ ու­նե­նա­լով ա­պա­հո­վել հե­տիոտ­նի պաշտ­պա­նու­թյունն ա­մա­ռա­յին տա­պից։ Հա­տուկ ու­շադ­րու­թյուն կդարձ­վի զբո­սայ­գի­նե­րի թվի և մա­կե­րե­սի ա­վե­լաց­մա­նը։ Նպա­տակ ու­նենք նաև հիմ­նադ­րել քա­ղա­քա­յին ան­վա­նա­կան ան­տառ. յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի կա­րող է իր ե­րե­խա­յի ան­վամբ ծառ տն­կել նշ­ված վայ­րում։ Հիմ­նադ­րե­լով այս­պի­սի ան­տառ՝ այն կդարձ­նենք ըն­տա­նե­կան հան­գս­տի գո­տի, ին­չը ա­ռա­վե­լա­գույնս մոտ կլի­նի բնա­կան ան­տա­ռի պայ­ման­նե­րին։ Մի խոս­քով՝ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­ռա­վե­լա­գույ­նը օգ­տա­գոր­ծե­լով՝ կհաս­նենք ցան­կա­լի ար­դյուն­քի։ Հա­մոզ­ված եմ, որ յու­րա­քան­չյու­րիս ա­ջակ­ցու­թյամբ հինգ տա­րի անց կու­նե­նանք մեր ե­րա­զած քա­ղա­քը։ Ստե­փա­նա­կեր­տը կդառ­նա հար­մա­րա­վետ ու գրա­վիչ ոչ միայն բնա­կիչ­նե­րի, այլև դր­սեկ­նե­րի, հյու­րե­րի ու զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար։

-Ընտ­րող­նե­րին ուղղ­ված Ձեր խոս­քը։
- Կոչ կա­նեի՝ ան­պայ­ման մաս­նակ­ցել ընտ­րու­թյուն­նե­րին՝ պահ­պա­նե­լով ի­րենց ձայ­նի ի­րա­վուն­քը։ Ար­դար, թա­փան­ցիկ ընտ­րու­թյուն­նե­րը մեր վաղ­վա օր­վա, մեր հա­վա­տի ու վառ ա­պա­գա­յի գրա­վա­կանն են։ Միա­սին կա­ռու­ցենք ու նո­րո­վի դարձ­նենք մեր ե­րա­զանք­նե­րի Ստե­փա­նա­կեր­տը։

 

 

 

 

 

 

 

«Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով գիտաժողովի բացման հանդիսավոր արարողություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է գտնվել «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր ողջույնի խոսքում Նախագահը կարեւորել է համաժողովի գիտագործնական նշանակությունը՝ նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական եւ օբյեկտիվ ձեւով ուսումնասիրել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետեւանքային կապը եւ այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:

<<Եվ դա կարեւոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը եւ այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձեւով: Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցը այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձեւաչափով եւ օրակարգով>>,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:

 

 

 

Subscribe to this RSS feed