comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019 http://artsakhtert.com Wed, 13 Nov 2019 03:43:09 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՆՁ­ՐԵ­ՎՈՏ ՕՐ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27464-2019-09-20-15-17-43 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27464-2019-09-20-15-17-43 ԱՆՁ­ՐԵ­ՎՈՏ ՕՐ
ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

(հատ­ված)
...Մի օր էլ, դեռ նոր էր հա­սել տուն, պապն ա­սաց.
- Մի քիչ կող­քիս կանգ­նես, դար­պա­սը կնո­րո­գեմ…
Իսկ դար­պա­սը հին էր, ա­մե­նա­պինդ փայ­տից, սա­կայն տա­րի­ներն ի­րենց գոր­ծը բծախ­նդ­րո­րեն ու մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ա­րել էին, և դար­պա­սը ծե­րու­նու նման մի քիչ ծռ­վել էր, հեն­վել պա­տին և դժ­վա­րա­ցել էր բա­ցել-փա­կե­լը, այն­քան, որ տա­տը չէր կա­րո­ղա­նում կա­տա­րել այդ, թվում է, ոչ բարդ գոր­ծո­ղու­թյու­նը։
Մի ամ­բողջ օր գործ ա­րե­ցին պա­պի հետ։ Տա­տի ե­փած հա­մեղ ճա­շը հենց դար­պա­սի մոտ էլ վա­յե­լե­ցին, թան խմե­ցին ա­ռա­տո­րեն, և, երբ դար­պա­սը ջա­հե­լա­ցավ, մեջքն ուղ­ղեց, պա­պը կնո­ջը, այ­սինքն՝ տա­տին, խո­րա­ման­կո­րեն խնդ­րեց մի քա­նի ան­գամ բա­ցել ու փա­կել… Տատն, ի­հար­կե, չզար­մա­ցավ, բայց չմո­ռա­ցավ շեշ­տել, որ Ռո­բեր­տը ոս­կե մատ­ներ ու­նի, պա­պից ժա­ռան­գած ոս­կե մատ­ներ…
Ռո­բեր­տը չի մո­ռա­ցել, երբ գործն ար­դեն ա­վար­տել էին, պա­պը հա­զիվ լսե­լի մտմ­տաց.
- Ես վեր­ջին ան­գամ նո­րո­գե­ցի, հեր­թը քոնն է… չթող­նես խո­տը մտ­նի ներս…
… Անձրևը չա­փը լրիվ ան­ցել էր …
Մե­քե­նա­յի ա­պա­կի­նե­րին պպ­զած հաստ գո­լոր­շին Ռո­բեր­տին վերջ­նա­կա­նա­պես զր­կել էր աշ­խար­հի հետ գո­նե հա­յաց­քով հա­րա­բեր­վե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից… Կի­նը պի­տի ըն­կե­րակ­ցեր ի­րեն, ա­մե­նուր պի­տի կող­քին լի­ներ… Բայց նա միշտ էլ հե­ռու է ե­ղել ի­րե­նից, մի տե­սակ՝ ան­հաս­կա­նա­լի… չբաց­վող, թաքն­ված։ Կնո­ջը, կար­ծես, եր­բեք չի հե­տաք­րք­րել որ­տե՞ղ է Ռո­բեր­տը, ու՞մ հետ է, ի՞նչ է ա­նում, օր­վա ո՞ր ժա­մին է գա­լիս տուն, ե՞րբ է դուրս գա­լիս տնից… Ոչ մի տար­բե­րու­թյուն, ոչ մի ար­ձա­գանք։ Դա սկզ­բում Ռո­բեր­տին նույ­նիսկ դուր էր գա­լիս, թվում էր՝ այդ­պես ինքն ա­վե­լի ա­զատ է՝ դուրս ա­մեն մի կա­ղա­պա­րից ու պար­տա­վոր­վա­ծու­թյու­նից։ Բայց հե­տո կնոջ նման վե­րա­բեր­մուն­քը սկ­սեց ան­հան­գս­տաց­նել, մտա­հո­գել, և Ռո­բեր­տը, մի օր չդի­մա­նա­լով հարց­րեց.
- Չե՞ս ու­զում վե­րա­դառ­նալ…
… Ի­զա­բե՛լ… Ի­զա­բե՛լ…
Գո­նե այ­սօր հե­տը գյուղ գար։ Գի­շե­րը կմ­նա­յին, եր­կար կխո­սեին, կփոր­ձեին, գու­ցե կա­րո­ղա­նա­յին հաս­կա­նալ ի­րար… Չէ՞ որ քսան­հինգ տա­րի միա­սին են…
Իսկ դար­պա­սը նո­րից ծե­րա­ցել էր։ Պա­պից հե­տո Ռո­բեր­տը դար­պա­սին ձեռ չի տվել։ Դա էլ է ա­նընդ­հատ հե­տաձ­գել։ Ա­ռա­վո­տյան հա­զիվ է բա­ցել դար­պա­սը, կար­ծես վի­րա­վոր­վել էր և չէր ու­զում են­թարկ­վել, ինչ­քան ուժ ու­ներ դի­մադ­րում էր։ Հենց դրա­նից հե­տո Ռո­բերտն ա­ռա­ջին ան­գամ վա­խե­ցավ տուն մտ­նել, վա­խե­նում էր տա­նը ոչ մե­կին չգտ­նել… Եր­բեք նման բան չի ե­ղել։ Եր­բեք չի կաս­կա­ծել, որ պապն էլ է տա­նը, տատն էլ, վա­ռա­րա­նին էլ զվարթ ե­փում է ճա­շը…
Չա­մա­չեր, տուն չէր մտ­նի, ծե­րա­ցած դար­պա­սի ա­ռաջ կնս­տեր մի քիչ ու կվե­րա­դառ­նար։ Լավ է գո­նե ախ­պե­րա­վա­րի մի քիչ կռիվ տվեց այդ փայ­տե հս­կա­յի հետ, խնդ­րեց հաշտ­վել, ուղ­ղել մեջ­քը ու չմ­տա­ծել, որ ծե­րու­թյու­նը ա­հա­վոր բան է, ա­վարտ, վերջ… Եվ դար­պասն ամ­բող­ջու­թյամբ չէ, բայց ուղղ­վեց, տես­քի ե­կավ։ Ռո­բերտն, ի­հար­կե, չէր կա­րող պա­պի ա­րածն ա­նել, բայց հաշտ­վե­ցին.
…Չթող­նես խո­տը մտ­նի ներս…
Բայց խո­տը ծռ­ված դար­պա­սի տա­կից, փայ­տի ա­րան­քից ար­դեն փոր­ձում էր հա­տել սահ­մա­նը։ Եվ ե­թե Ռո­բեր­տը մի քիչ էլ ու­շա­նար, դար­պասն ան­զոր էր լի­նե­լու այդ ներ­խու­ժում­նե­րի ա­ռաջ… Ջու­րը… խո­տը… դար­պա­սը հան­ձն­վե­լու էր… Դար­պասն էլ, տա­նիքն էլ, Ռո­բերտն էլ… Կար­ծես դա քիչ էր, գյու­ղի հարևանն էլ հան­գիստ մո­տե­ցավ, նս­տեց կող­քին և եր­կար, ձանձ­րա­լի նա­խա­բա­նից հե­տո, իբր լա­վու­թյուն ա­նե­լու նպա­տա­կով, վրա տվեց.
-Ա­մոթ բան չկա, ե­թե չես հասց­նում, կա­րող եմ օգ­նել վա­ճա­ռես տու­նը…տունն էլ կփրկ­վի, դու էլ… ա­մոթ բան չկա… ճիշտ է, տա­նի­քը բա­նի պետք չի, դար­պասն էլ, տես­նում եմ, ծն­կի է ե­կել… բայց կար­գին գին կտան… ա­մոթ բան չկա… կարևո­րը տու­նը ապ­րի… Ի՞նչ տար­բե­րու­թյուն՝ ով է այն­տեղ ապ­րո­ղը…
Ռո­բեր­տը չա­մա­չեր, լաց կլի­ներ հոն­գուր – հոն­գուր, ե­րե­խա­յի նման… ինչ­պես ման­կու­թյան տա­րի­նե­րին, երբ կորց­նում էր միակ խա­ղա­լի­քը, երբ պատ­րաստ­վում էր գյուղ մեկ­նել ի­րենց տե­սու­թյան ե­կած տա­տը կամ երբ հայ­րը գա­լիս էր գյու­ղից տա­նե­լու ի­րեն…
-Չթող­նես ջու­րը մտ­նի տուն…
Պա­պը շատ էր սի­րում տնա­մերձ փոք­րիկ այ­գին։ Դա պա­պի չար­չա­րան­քի, սի­րո, օ­րու­գի­շեր տք­նե­լու ար­դյունքն էր։ Տա­րած­քը մի ափ էր, բայց ինչ ծառ ա­սես, այն­տեղ կար։ Նույ­նիսկ այն ծա­ռե­րը, ո­րոնք ու­րիշ տեղ ոչ ա­ճում էին, ոչ էլ պտուղ էին տա­լիս։ Պա­պի տն­կած բո­լոր ծա­ռերն էլ մի քա­նի տա­րի անց բեր­քի տակ էին մտ­նում, և պա­պը բո­լոր ե­կող-գնա­ցող­նե­րին բա­ժին էր հա­նում բերք ու բա­րի­քից։
Տա­րածքն ամ­բող­ջու­թյամբ քար էր, ժայռ… Բայց պա­պը հող բե­րեց ան­տառ­նե­րից, դաշ­տե­րից, ձո­րե­րից և, ծառ էր դնում այդ հո­ղի մեջ, տա­տը՝ ա­ղո­թում։ Եվ, երբ սկ­սե­ցին ծաղ­կել այ­գու ա­ռա­ջին ծա­ռե­րը, պա­պը չէր կաս­կա­ծում, որ դա իր բե­րած հո­ղի զո­րու­թյու­նից էր, արևից… տան ջեր­մու­թյու­նից, պա­պը ա­մենևին էլ չէր մտա­ծում, որ տա­տի ա­ղոթ­քից ա­վե­լի զո­րեղ բան չկա այ­գու հա­մար, որ հենց տա­տի ա­ղոթքն էր այդ­պես խե­լա­հեղ ծաղ­կում, պտ­ղա­վոր­վում ու ա­մե­նա­քաղցր հյու­թե­րով լց­նում ծա­ռի ար­մատ­ներն ու ճյու­ղե­րը…
Մի օր էլ, երբ պա­պի հետ կտր­տում էին ծա­ռե­րի ա­վե­լորդ ու չոր ճյու­ղե­րը, պա­պը ուղ­ղա­կի խնդ­րեց.

- Չթող­նես չո­րա­նան… նրանց եր­բեք մե­նակ չթող­նես… չեն դի­մա­նա, ծա­ռը կա­րո­տից է մա­հա­նում…

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 20 Sep 2019 17:09:18 +0000
ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՎԵՑ ՙԱՐ­ՑԱ­ԽԻ ՍՈ­ՑԻԱ­ԼԱ­ԿԱՆ ՊԱՏ­ԿԵ­ՐԸ ԵՎ ԱՂ­ՔԱ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՚ ՎԻ­ՃԱ­ԿԱԳ­ՐԱ­ԿԱՆ-ՎԵՐ­ԼՈՒ­ԾԱ­ԿԱ­ՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27469-2019-09-20-16-55-34 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27469-2019-09-20-16-55-34 ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՎԵՑ ՙԱՐ­ՑԱ­ԽԻ ՍՈ­ՑԻԱ­ԼԱ­ԿԱՆ ՊԱՏ­ԿԵ­ՐԸ  ԵՎ ԱՂ­ՔԱ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՚ ՎԻ­ՃԱ­ԿԱԳ­ՐԱ­ԿԱՆ-ՎԵՐ­ԼՈՒ­ԾԱ­ԿԱ­ՆԸ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 20-ին ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյու­նում կա­յա­ցավ ՙԱր­ցա­խի սո­ցիա­լա­կան պատ­կե­րը և աղ­քա­տու­թյու­նը՚ վի­ճա­կագ­րա­կան-վեր­լու­ծա­կա­նի շնոր­հան­դե­սը։

Այն հան­րա­պե­տու­թյան տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կեն­սա­պայ­ման­նե­րի ամ­բող­ջաց­ված հե­տա­զո­տու­թյան ար­դյունքն է, որն ի­րա­կա­նաց­վել է շուրջ 6 տա­րի։ Պար­բե­րա­կա­նի հիմ­քում ըն­կած են 2018թ. ի­րա­կա­նաց­ված 1620 տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի հե­տա­զո­տու­թյու­նից հա­վա­քագր­ված տվյալ­նե­րը, ո­րի ուղ­ղու­թյամբ շուրջ մեկ տա­րի աշ­խա­տել են տար­բեր ո­լորտ­նե­րի մաս­նա­գետ­ներ, այդ թվում` 15 հար­ցազ­րու­ցա­վար­ներ։ Վեր­լու­ծա­կան այս պար­բե­րա­կա­նը պատ­րաստ­վել է պետ­բյու­ջեի մի­ջոց­նե­րի, ինչ­պես նաև հա­յաս­տա­նյան մաս­նա­գետ­նե­րի տեխ­նի­կա­կան և մե­թո­դա­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան շնոր­հիվ։
ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Մա­նուշ Մի­նա­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց այս աշ­խա­տանք­նե­րում ընդգրկված բո­լոր մաս­նա­կից­նե­րին, ներդ­րող­նե­րին։ Հա­մա­պար­փակ այս վեր­լու­ծու­թյամբ ներ­կա­յաց­վում է 2018թ. հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դա­կի և երկ­րի սո­ցիա­լա­կան վի­ճա­կի մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը, ըն­թա­ցիկ սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գա­ցում­նե­րը, աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը ժո­ղովր­դագ­րա­կան և աշ­խար­հագ­րա­կան ա­ռում­նե­րով։ Նման ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը մի­ջազ­գայ­նո­րեն հա­մար­վում են բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դա­կը բնու­թագ­րող տվյալ­նե­րի հա­վա­քագր­ման ա­ռա­վել կարևոր գոր­ծիք։ Ա­ռա­ջին ան­գամ պար­բե­րա­կա­նում զե­տեղ­վել է ՙՎի­ճա­կագ­րա­կան հա­վել­ված՚, որ­տեղ ար­տա­ցոլ­ված են հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րի շար­ժըն­թաց­նե­րը։ Հե­տա­զո­տու­թյու­նը ներ­կա­յաց­րել են ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կազ­մի հե­տա­զո­տու­թյուն­նե­րի և ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի բաժ­նի պետ Լեո­նիդ Սո­ղո­մո­նյա­նը, ինչ­պես նաև աշ­խա­տա­կազ­մի տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի հե­տա­զո­տու­թյուն­նե­րի բաժ­նի աշ­խա­տա­կից­նե­րը։

(Մանրամասները` թերթի հաջորդ համարում)

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 20 Sep 2019 16:54:17 +0000
ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ԿՏՈ­ՆԻ ԻՐ ՎԵ­ՐԱՆ­ՎԱՆ­ՄԱՆ 96-Ա­ՄՅԱ­ԿԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27468-96 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27468-96 Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 28-ին մայ­րա­քա­ղա­քի բնա­կիչ­նե­րը կն­շեն Ստե­փա­նա­կեր­տի վե­րան­վան­ման 96-ա­մյա­կը, ո­րի կա­պակ­ցու­թյամբ ստեղծ­վել է հանձ­նա­ժո­ղով՝ քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նի նա­խա­գա­հու­թյամբ:

Սկս­ված են և շա­րու­նակ­վում են փո­ղոց­նե­րի, պու­րակ­նե­րի բա­րե­կար­գու­մը և տո­նա­կան ձևա­վո­րու­մը, ո­րոնց աշ­խա­տանք­նե­րը կա­վարտ­վեն մոտ օ­րերս: Ա­շա­կերտ­ներն այս տա­րի կս­տեղ­ծա­գոր­ծեն ՙՉք­նաղ իմ Ստե­փա­նա­կերտ՚ խո­րագ­րի ներ­քո, ո­րի ար­դյունք­նե­րը կամ­փոփ­վեն սեպ­տեմ­բե­րի 25-ին: Սեպ­տեմ­բե­րի 26-ին թիվ 3 հիմ­նա­կան դպ­րո­ցում կանց­կաց­վի աս­մուն­քի մր­ցույթ՝ նվիր­ված Ստե­փա­նա­կեր­տի օր­վան: Թիվ 6 հիմ­նա­կան դպ­րո­ցում սեպ­տեմ­բե­րի 25-28-ը կանց­կաց­վի սան­դա-ու­շու­յի բաց ա­ռաջ­նու­թյուն: Սեպ­տեմ­բե­րի 27-ին քա­ղա­քա­պե­տա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում նա­խա­տես­վում է լա­վա­գույն աշ­խա­տող­նե­րի պարգևատր­ման ա­րա­րո­ղու­թյուն:
Հա­ջորդ օ­րը ժա­մը 11.00-ին, ինչ­պես միշտ, Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան պու­րա­կում տե­ղի կու­նե­նա ծաղ­կեպ­սա­կի ու ծա­ղիկ­նե­րի խո­նար­հում Շա­հու­մյա­նի հու­շար­ձա­նի պատ­վան­դա­նին: Մինչ այդ փո­ղա­յին նվա­գա­խում­բը զվարթ, տո­նա­կան ե­րաժշ­տու­թյամբ կազ­դա­րա­րի տո­նախմ­բու­թյան մեկ­նար­կը: Ա­վան­դույ­թի հա­մա­ձայն՝ Շա­հու­մյա­նի ան­վան պու­րա­կում կկազ­մա­կերպ­վի հան­րա­պե­տու­թյան նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վեր­նի­սաժ, Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նի, Ար­ցա­խի շր­ջան­նե­րի ՄՊՍԿ-նե­րի, Գյուր­ջյա­նի ան­վան ար­վես­տի դպ­րո­ցի, ինչ­պես և ան­հատ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դես-վա­ճառք: Ցու­ցա­հան­դես-վա­ճառ­քի կհան­վեն նաև ար­ցա­խյան գոր­գեր, կար­պետ­ներ:
Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում փոք­րիկ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կտր­վի աս­ֆալ­տի վրա ստեղ­ծա­գոր­ծել, իսկ դպ­րո­ցա­կան մար­զիկ­նե­րը կցու­ցադ­րեն ձեռք բե­րած հմ­տու­թյուն­նե­րը շախ­մա­տում, բռնց­քա­մար­տում, ձյու­դո­յում, կիո­կու­շին կա­րա­տեում: Կկազ­մա­կերպ­վեն սպորտ­լան­դիա, պա­րա­նի ձգում խա­ղե­րը, ինչ­պես և սպոր­տա­յին պա­րեր:
Ձգ­տե­լով տո­նախմ­բու­թյա­նը մաս­նա­կից դարձ­նել ա­ռա­վել մեծ թվով ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի, քա­ղա­քա­պե­տա­րա­նը հա­մերգ­ներ է կազ­մա­կեր­պե­լու մայ­րա­քա­ղա­քի տար­բեր փո­ղոց­նե­րում. մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րը հա­մերգ­ներ կկազ­մա­կեր­պեն ի­րենց հա­րա­կից տա­րածք­նե­րում: Հա­մերգ­ներ կլի­նեն Բաղ­րա­մյան, Լու­սա­վոր­չի, Մա­նու­կյան, Վա­ղար­շյան փո­ղոց­նե­րում, ինչ­պես և ՙԷմ­բա­դա՚ առևտրի կենտ­րո­նի տա­րած­քում, Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի այ­գում: Քա­ղա­քա­պե­տա­րա­նի ա­նու­նից ծա­ղիկ­նե­րի հետ ար­ժե­քա­վոր նվեր­ներ կբա­ժան­վեն այն փոք­րիկ­նե­րի մայ­րե­րին, ո­րոնց ծնուն­դը կհա­մընկ­նի Ստե­փա­նա­կեր­տի օր­վա հետ: Ու­շադ­րու­թյու­նից դուրս չեն մնա նաև նո­րապ­սակ­նե­րը:
Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի ճե­մաս­րա­հում տե­ղի կու­նե­նա լու­սան­կար­նե­րի ցու­ցա­հան­դես, որ­տեղ այ­ցե­լու­նե­րը կծա­նո­թա­նան քա­ղա­քի ան­ցյա­լի ու ներ­կա­յի տա­րեգ­րու­թյան է­ջե­րին, զար­գաց­ման ու­ղի­նե­րին:
Քա­ղա­քի օր­վան նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը կեզ­րա­փակ­վեն Մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի դահ­լի­ճում տո­նա­կան հա­մեր­գով, որ­տեղ կցու­ցադր­վի կի­նո­պա­տում Ստե­փա­նա­կեր­տի մա­սին:

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 20 Sep 2019 16:46:47 +0000
ՙՀԱ­ՎԱ­ՍԱ­ՐԱԿ­ՇՌ­ՎԱԾ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ՚ ԵՎ ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ ԱԳ­ՐԵ­ՍԻԱ­ՅԻ ՇՈՒՐՋ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27467-2019-09-20-15-51-50 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27467-2019-09-20-15-51-50 ՙՀԱ­ՎԱ­ՍԱ­ՐԱԿ­ՇՌ­ՎԱԾ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ՚  ԵՎ ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ ԱԳ­ՐԵ­ՍԻԱ­ՅԻ ՇՈՒՐՋ
Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը չարչ­րկ­ված թե­մա­նե­րից է։ Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից զատ՝ դա նախևա­ռաջ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ընդ­գծ­ված դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցող գեր­տե­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյունն է, ո­րը, սա­կայն, հա­կա­սում է Հա­յաս­տան-Ռու­սաս­տան ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ա­ռա­վել ևս՝ Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան (ՀԱՊԿ) տրա­մա­բա­նու­թյա­նը։ Թե­մա­յին անդ­րա­դառ­նա­լու ա­ռի­թը սեպ­տեմ­բե­րի 12-ին Երևա­նում կա­յա­ցած ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ռազ­մատն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան միջ­պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի (ՌՏՀՄՀ) 17-րդ նիստն էր, ո­րը վա­րել է հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ՝ ՌԴ փոխ­վար­չա­պետ Յու­րի Բո­րի­սո­վը։ Նիս­տի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցել է ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նա­կա­տար Վա­լե­րի Սե­մե­րի­կո­վը։ Հա­մա­ձայն պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան՝ քն­նար­կում­նե­րը վե­րա­բե­րում էին ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ստան­դար­տաց­մա­նը, ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի զին­ված ու­ժե­րին մա­տա­կա­րար­վող ա­ռար­կա­նե­րին, դրանց ո­րա­կի ա­պա­հով­ման ու վե­րահ­սկ­ման հա­մա­լիր հա­մա­կար­գա­յին մո­տեց­ման հա­յե­ցա­կար­գին։ Նիս­տի ա­վար­տից հե­տո Բո­րի­սո­վը և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին մա­սի ղե­կա­վար՝ ՀՀ բարձր տեխ­նո­լո­գիա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Գե­ղամ Վար­դա­նյա­նը պա­տաս­խա­նել են լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։

Նախ­քան երևա­նյան նիս­տի հրա­վի­րու­մը՝ հեր­թա­կան ան­գամ շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­վեց ՀԱՊԿ-ում Ադր­բե­ջա­նին կար­գա­վի­ճակ տա­լու հար­ցը։ Ռազ­մատն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան միջ­պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տը վա­րած Յու­րի Բո­րի­սո­վը Երևա­նում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց, որ Ռու­սաս­տա­նը դեմ չէ, որ Ադր­բե­ջա­նը ՀԱՊԿ-ում դի­տոր­դի կար­գա­վի­ճակ ու­նե­նա։ Կազ­մա­կեր­պու­թյու­նը կող­ջու­նի գոր­ծակ­ցու­թյու­նը բո­լոր հետ­խոր­հր­դա­յին եր­կր­նե­րի, այդ թվում՝ Ադր­բե­ջա­նի հետ. չէ՞ որ մի ժա­մա­նակ բո­լորն էլ մի ըն­տա­նի­քի մաս էին կազ­մում։ ՙԴա վե­րա­բե­րում է նաև նախ­կին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի, այս­պես ա­սած, զին­ված ու­ժե­րի ո­րո­շա­կի բա­լան­սին. մենք շատ հա­վա­սա­րակ­շռ­ված և մտած­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն ենք վա­րում՚,- հայ­տա­րա­րել է ՌԴ փոխ­վար­չա­պե­տը և ա­պա հա­վաս­տիաց­րել, որ Ռու­սաս­տա­նը հե­տաքր­քր­ված չէ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան բոր­բոք­մամբ, հա­կա­ռա­կը, ա­մեն կերպ կա­ջակ­ցի, որ այդ հա­կա­մար­տու­թյա­նը վերջ տր­վի։ ՌԴ փոխ­վար­չա­պետն այս­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց ԶԼՄ-նե­րի հա­մար, իսկ ՌՏՀՄՀ 17-րդ նիս­տում ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նա­կա­տար Սե­մե­րի­կովն իր խոս­քում նշեց, որ քար­տու­ղա­րու­թյունն Ադր­բե­ջա­նի վե­րա­բե­րյալ որևէ դի­մում կամ հայ­տա­րա­րու­թյուն չի ստա­ցել, ՀԱՊԿ-ում Ադր­բե­ջա­նի դի­տոր­դու­թյան, գոր­ծըն­կե­րու­թյան կամ էլ ան­դա­մակ­ցու­թյան հարց չի քն­նարկ­վել և, բա­ցի այդ, նման հար­ցե­րը կա­ռույ­ցում ըն­դուն­վում են խիստ կոն­սեն­սու­սով։ Կա գոր­ծըն­թա­ցի կա­նո­նա­կարգ, ո­րը հաս­տա­տել են ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը, կան գոր­ծըն­կե­րոջ և դի­տոր­դի պա­հանջ­ներ, և դրանք պետք է պար­տա­դիր կա­տար­վեն։
Ինչ խոսք, Մոսկ­վա­յի հա­մար ցան­կա­լի է թե՜ ԵԱՏՄ-ում և թե՜ ՀԱՊԿ-ում Ադր­բե­ջա­նի ներ­կա­յու­թյու­նը։ Բայց նման զար­գաց­ման հիմ­քեր ար­դյո՞ք Մոսկ­վա­յում տես­նում են։ Հի­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյունն այս­պես ար­ձա­գան­քեց. ՙԱ­ռանց Հա­յաս­տա­նի հա­մա­ձայ­նու­թյան ցան­կա­ցած մեկ­նա­բա­նու­թյուն, կար­ծիք և դիր­քո­րո­շում կմ­նան միայն որ­պես այդ­պի­սիք՚։ ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցուց­չի խոս­քով՝ գոր­ծըն­կե­րոջ կամ դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կի պա­րա­գա­յում տվյալ եր­կի­րը ՀԱՊԿ ան­դամ բո­լոր պե­տու­թյուն­նե­րի հետ պետք է ու­նե­նա դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, չու­նե­նա հա­կա­մար­տու­թյուն­ներ այլ պե­տու­թյուն­նե­րի կամ պե­տու­թյան հետ, չու­նե­նա տա­րած­քա­յին վե­ճեր հարևան­նե­րի հետ։

 

Ադր­բե­ջա­նի դիր­քո­րո­շու­մը ներ­կա­յաց­րել է այդ երկ­րի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի ղե­կա­վար Հիք­մեթ Հա­ջիևը. Բա­քուն այս պա­հին չի քն­նար­կում Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տանք­նե­րին իր մաս­նակ­ցու­թյու­նը որևէ ձևա­չա­փով, այդ թվում՝ որ­պես դի­տորդ։ Բայց Ադր­բե­ջա­նը հետևում է ՀԱՊԿ-ի գոր­ծու­նեու­թյա­նը և կազ­մա­կեր­պու­թյու­նում քն­նարկ­վող հար­ցե­րին։ Բա­քուն ա­սում է, որ այս պա­հին իր ան­դա­մակ­ցու­թյու­նը կա­ռույ­ցին նպա­տա­կա­հար­մար չի հա­մա­րում, բայց դա չի նշա­նա­կում, թե հե­տաքր­քր­ված չէ ՀԱՊԿ-ում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րով։ Բնա­կա­նա­բար, Հա­ջիևը չի ա­սի, թե Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջա­նը փո­խա­դարձ շա­հագր­գռ­վա­ծու­թյուն են ցու­ցա­բե­րում այս հար­ցում։ Ադր­բե­ջա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը պտտ­վում է Ար­ցա­խի խնդ­րի շուր­ջը, և հա­մաշ­խար­հա­յին ու­ժա­յին կենտ­րոն­նե­րից նրա ակն­կա­լիք­նե­րի բա­ցա­ռումն ի­րա­կան չէր լի­նի։
Որ Ադր­բե­ջա­նի հետ գոր­ծըն­կե­րու­թյան հար­ցը Մոսկ­վա­յի հա­մար ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նի, կաս­կա­ծի տեղ չի թող­նում։ Փաս­տո­րեն, այս­պես թե այն­պես, դա հաս­տա­տել են ՀԱՊԿ ՌՏՀՄՀ նա­խա­գահ Բո­րի­սովն ու ՀԱՊԿ գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նա­կա­տար Սե­մե­րի­կո­վը։ Վեր­ջինս դա ա­րել է ա­նուղ­ղա­կիո­րեն, այ­սինքն՝ ե­թե ադր­բե­ջա­նա­կան կող­մից լի­նի հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյուն, ու­րեմն, կլի­նի նաև քն­նար­կում։ Բայց, դրա հետ մեկ­տեղ,՜ հայ­կա­կան և ռու­սաս­տա­նյան կող­մե­րը մատ­նա­ցույց են ա­րել կա­ռույ­ցի կա­նո­նադ­րու­թյու­նը և ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու կոն­սեն­սու­սա­յին սկզ­բուն­քը։ Խն­դիրն այս­տեղ այն է, թե, Ադր­բե­ջա­նի հար­ցը մեջ­տեղ բե­րե­լով՝ ար­դյո՞ք Ռու­սաս­տա­նը լու­սանցք չի մղում Հա­յաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ադր­բե­ջա­նի շուրջ խո­սակ­ցու­թյուն­նե­րի ակ­տի­վա­ցու­մը Հա­յաս­տա­նին հիմք տվեց հս­տա­կու­թյուն մտց­նել իր օ­րեն­սդ­րու­թյու­նում. Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում քն­նարկ­վեց ՙՀԱՊԿ 2002թ. հոկ­տեմ­բե­րի 7-ի կա­նո­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին՚ երկ­րորդ ար­ձա­նագ­րու­թյան վա­վե­րաց­ման հար­ցը։ ՀՀ փո­խարտ­գործ­նա­խա­րար Շա­վարշ Քո­չա­րյա­նի պար­զա­բան­մամբ՝ մինչ այժմ կար դրույթ դի­տորդ պե­տու­թյան վե­րա­բե­րյալ, այժմ կար­գա­վոր­վում է նաև գոր­ծըն­կեր պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի հար­ցը։ ՀԱՊԿ-ում գոր­ծըն­կե­րոջ կար­գա­վի­ճակ ա­վե­լաց­նե­լու մա­սին նա­խա­գիծն ըն­դուն­վեց միա­ձայն։ Շ. Քո­չա­րյա­նը խոր­հր­դա­րա­նում հայ­տա­րա­րեց, որ դի­տոր­դի և գոր­ծըն­կե­րոջ դեպ­քում կա տար­բե­րու­թյուն։ Գոր­ծըն­կերն այն պե­տու­թյունն է, ո­րը շա­հագր­գռ­ված է խո­րաց­նել իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ՀԱՊԿ-ի ու ան­դամ պե­տու­թյուն­նե­րի հետ, ո­րը կի­սում է կա­ռույ­ցի գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ու մո­տե­ցում­նե­րը։
Ու­շագ­րավ է, որ ՌՏՀՄՀ երևա­նյան նիս­տում անդ­րա­դարձ ե­ղավ նաև Ռու­սաս­տա­նի կող­մից Ադր­բե­ջա­նին վա­ճառ­վող զեն­քի խնդ­րին։ Սե­մե­րի­կո­վի խու­սա­փո­ղա­կան պահ­վածքն էլ ակ­նա­ռու էր. բա­ցատ­րու­թյան փո­խա­րեն նա միայն ա­սել է, թե ին­քը չէ զեն­քի վա­ճառ­քով զբաղ­վում։ Պաշ­տո­նա­կան Երևանն անհ­րա­ժեշտ հա­մա­րեց հրա­պա­րա­կել իր դիր­քո­րո­շու­մը՝ դա բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի ինչ­պես կա­ռույ­ցի հե­ղի­նա­կու­թյան, այն­պես էլ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մի­ջա­վայ­րի վրա։ Հա­յաս­տա­նը հետևո­ղա­կան քայ­լեր է ձեռ­նար­կե­լու, որ­պես­զի բա­ցա­ռի ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյան կող­մից ու­ժի կամ ու­ժի սպառ­նա­լի­քի կի­րառ­ման պատ­րան­քը։
Վե­րը շա­րադր­վա­ծին հա­վե­լենք, որ Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը հայ­կա­կան կող­մը բազ­միցս է անդ­րա­դար­ձել։ Թե­ման ա­ռա­վել հրա­տապ դար­ձավ 2016թ. ապ­րի­լին Ար­ցա­խի դեմ ձեռ­նարկ­ված ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի օ­րե­րին, երբ ի ցույց դր­վե­ցին հա­կա­ռա­կոր­դի կող­մից օգ­տա­գործ­ված այն զեն­քե­րը, ո­րոնք Ռու­սաս­տա­նից էին գն­վել։ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը դա­տա­պարտ­վե­ցին մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից։ Ուղ­ղա­կի չենք կա­րող չհի­շեց­նել վա­ճառ­վող զեն­քի առն­չու­թյամբ պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տից հն­չած հայ­տա­րա­րու­թյունն առ այն, որ այդ զեն­քը մի օր օգ­տա­գործ­վե­լու է հենց Ռու­սաս­տա­նի դեմ։ Խոս­քը ՙհա­վա­սա­րակ­շռ­ված և մտած­ված քա­ղա­քա­կա­նու­թյան՚ կոր­ծա­նա­րար հետևան­քի մա­սին է։

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 20 Sep 2019 15:48:46 +0000
ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՐԱՆ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ԼԱՐՎԱ՞Ծ ԵՆ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27466-2019-09-20-15-43-29 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/27466-2019-09-20-15-43-29 ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՐԱՆ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ԱՅԴՔԱՆ ԼԱՐՎԱ՞Ծ ԵՆ
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Սաու­դյան Ա­րա­բիա­յում աշ­խար­հի ա­մե­նա­խո­շոր նավ­թա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րա­նի, ինչ­պես նաեւ այդ երկ­րի ա­րե­ւել­քում նավ­թա­հան­քե­րի վրա ԱԹՍ-նե­րով հար­ձակ­ման թե­ման հա­մաշ­խար­հա­յին մա­մու­լի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է այն ի­մաս­տով, որ մինչ այդ ԱՄՆ նա­խա­գա­հը չէր բա­ցա­ռել ՄԱԿ-ի նս­տաշր­ջա­նի շր­ջա­նակ­նե­րում Ի­րա­նի նա­խա­գա­հի հետ հան­դիպ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը, մինչ­դեռ ԻԻՀ ԱԳՆ-ն միան­շա­նա­կո­րեն հայ­տա­րա­րել է, թե նման քն­նար­կում չի ծրագր­վում, ին­չից հե­տո Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի պետ­քար­տու­ղար Պոմ­պե­նին Սաու­դյան Ա­րա­բիա­յի դեմ հար­ձա­կում­նե­րի հա­մար ուղ­ղա­կի մե­ղադ­րանք ներ­կա­յաց­րեց Ի­րա­նին։

Այս ա­մե­նը տե­ղի է ու­նե­նում Ան­կա­րա­յում Սի­րիա­յի հար­ցով ե­ռա­կողմ՝ Թուր­քիա-Ռու­սաս­տան-Ի­րան բարձր մա­կար­դա­կի հան­դի­պու­մից հե­տո, ո­րի ար­դյունք­նե­րով կող­մե­րը պայ­մա­նա­վոր­վել են սա­տա­րել Սի­րիա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը եւ հա­մա­տե­ղել ջան­քերն ան­ջա­տո­ղա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րում։
Թվում է՝ այս ա­մե­նը ո­րե­ւէ կապ չու­նի Ադր­բե­ջա­նի հետ, ո­րը մեր­ձա­վո­րա­րե­ւե­լյան հար­ցե­րում ներգ­րավ­ված չէ եւ պաշ­տո­նա­պես չե­զո­քու­թյուն է հռ­չա­կել։ Բայց դա՝ միայն ա­ռա­ջին հա­յաց­քից։ Բաք­վում խիստ նյար­դայ­նա­ցած են, որ Ի­րա­նի նա­խա­գահն ըն­դու­նել է հոկ­տեմ­բե­րի 1-ին Ե­րե­ւան այ­ցե­լե­լու հրա­վե­րը։ Ար­դեն վս­տա­հա­բար կա­րե­լի է ա­սել, որ Ի­րա­նի նա­խա­գա­հը պատ­վա­վոր հյու­րի կար­գա­վի­ճա­կով ներ­կա կգտն­վի Ե­րե­ւա­նում գու­մար­վող՝ ԵԱՏՄ բարձ­րա­գույն խոր­հր­դի նիս­տին, ին­չը վկա­յում է հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բարձր մա­կար­դա­կի եւ կող­մե­րի մի­ջեւ հե­ռան­կա­րա­յին ծրագ­րե­րի քն­նարկ­ման մտադր­վա­ծու­թյան մա­սին։ Ռոու­հա­նիի ներ­կա­յու­թյու­նը ԵԱՏՄ հատ­կա­պես ե­րե­ւա­նյան գա­գաթ­նո­ժո­ղո­վին բա­ցա­հայ­տում է Հա­յաս­տա­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դե­րա­կա­տա­րու­թյան ռե­սուր­սը, մի հան­գա­մանք, որ չի կա­րող չան­հան­գս­տաց­նել Ադր­բե­ջա­նին։ Մա­նա­վանդ որ ե­ռա­կողմ՝ Ռու­սաս­տան-Ի­րան-Ադր­բե­ջան բարձր մա­կար­դա­կի ծրագր­ված հան­դի­պումն ան­ցյալ ա­միս չկա­յա­ցավ, եւ հայտ­նի չէ՝ այդ ձե­ւա­չա­փը հե­տա­գա­յում կպահ­պան­վի՞, թե՞ Ռու­սաս­տանն Ի­րա­նի հետ հար­ցե­րը կար­գա­վո­րում է ուղ­ղա­կի շփում­նե­րով։ Ադր­բե­ջա­նի հա­մար այս բարդ ի­րա­վի­ճա­կում, երբ փոր­ձա­գետ­նե­րը չեն կողմ­նո­րոշ­վում, թե հե­տա­գա ինչ ըն­թացք կու­նե­նան ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, Բա­քուն ո­րո­շել է քա­րոզ­չա­կան նա­խա­հար­ձակ­ման անց­նել։ Ռոու­հա­նիի Ե­րե­ւան այ­ցին ըն­դա­ռաջ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում շր­ջա­նառ­վել է Սաու­դյան Ա­րա­բիա­յի նավ­թա­յին հա­մա­լի­նե­րի դեմ հար­ձակ­ման թե­ման այն են­թա­տեքս­տով, թե դրա հա­մար քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյունն ընկ­նում է Ե­մե­նի վրա, մինչ­դեռ ի­րա­կան հար­ձակ­վողն Ի­րանն է։ Եւ կա­տար­վել է այս­պես ա­սած ՙհա­յե­լա­յին հա­մե­մա­տու­թյուն՚։ Վկա­յա­կո­չե­լով Ե­րե­ւա­նից հն­չող ՙպաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներն՚ Ադր­բե­ջա­նի նավ­թա­գա­զա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րին ՙհար­ված­ներ հասց­նե­լու ծրագ­րի՚ մա­սին, Բաք­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րը, կար­ծես թե մեկ միաս­նա­կան կենտ­րո­նից հրա­հան­գա­վոր­ված, ակ­նար­կում են, որ ի­րա­կա­նում նման քայ­լի կա­րող է գնալ Ի­րա­նը։ Հար­ցի նման հրա­պա­րա­կա­յին դր­վածքն ար­դեն իսկ վկա­յում է ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում գր­թե ճգ­նա­ժա­մի մա­սին։ Ընդ ո­րում, դա տե­ղի է ու­նե­նում մի­ջազ­գա­յին մա­մու­լում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կող­մից Ադր­բե­ջա­նի տա­րածքն հա­կաի­րա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դեմ օգ­տա­գործ­վե­լու մա­սին հայ­տն­ված տե­ղե­կատ­վու­թյա­նը զու­գա­հեռ։ Ու­շագ­րավ է, որ նույն լրա­հո­սում տեղ է գտել նաեւ ԱՄՆ-ից Ադր­բե­ջա­նին հե­տա­խու­զա­կան նպա­տակ­նե­րով 10 մի­լիոն դո­լա­րի սար­քա­վո­րում­ներ մա­տա­կա­րա­րե­լու մա­սին տե­ղե­կու­թյուն։ Հատ­կա­պես ընդ­գծ­վում է, որ օգ­նու­թյու­նը տրա­մադր­վում է Կաս­պից ծո­վում ՙանվ­տան­գու­թյան հա­մա­կար­գը կա­տա­րե­լա­գոր­ծե­լու՚ նպա­տա­կով, ին­չը պետք է հաս­կա­նալ այն­պես, որ ԱՄՆ-ն Ադր­բե­ջա­նին ա­ջակ­ցում է հա­վա­սա­րակշ­ռե­լու Կաս­պից ա­վա­զա­նում Ի­րա­նի ներ­կա­յու­թյու­նը։ Ար­տա­քին քա­ղա­քա­կան ձեռ­նար­կում­նե­րում հայ­տն­վե­լով խիստ ան­բա­րեն­պաստ ի­րա­վի­ճա­կում, Ադր­բե­ջա­նը, բնա­կա­նա­բար, փոր­ձում է տե­ղե­կատ­վա­կան հա­մա­տեքստ ձե­ւա­վո­րել այն կտր­ված­քով, որ հայ-ի­րա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ուղղ­ված է իր դեմ։ Հա­վա­նա­կան է դի­տարկ­վում, որ Ի­րա­նը, քո­ղարկ­վե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյամբ, կա­րող է ինք­նու­րույն գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սել Ադր­բե­ջա­նի դեմ՝ ԱԹՍ-նե­րի մի­ջո­ցով հար­վա­ծե­լով նավ­թա­գա­զա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րին։ Որ այս ա­ռու­մով Ադր­բե­ջա­նը բա­վա­կան խո­ցե­լի է, կաս­կած­ներ չկան։ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն օ­րերս խոս­տո­վա­նել է, որ երկ­րի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րը եւ ՀՕՊ հա­մա­կար­գը հիմ­նա­կա­նում կոմպ­լեկ­տա­վոր­ված են 1980-ա­կան թվա­կան­նե­րի ռու­սա­կան կամ ուկ­րաի­նա­կան ար­տադ­րու­թյան սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րով։ Այս պայ­ման­նե­րում Ադր­բե­ջա­նի նավ­թա­գա­զա­յին են­թա­կա­ռուց­վածք­ներն ի­րոք կա­րող են հեշտ խո­ցե­լի թի­րախ­ներ լի­նել։ Խն­դիրն այն է, թե ար­դյոք ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն ի­րո՞ք մո­տե­ցել են ճգ­նա­ժա­մա­յին սահ­մա­նին։ Ա­վե­լի ճիշտ, Ադր­բե­ջանն Ի­րա­նի դեմ ի­րո՞ք այն­պի­սի թշ­նա­մա­կան քայ­լեր է կա­տա­րել, որ հա­տու­ցու­մը հա­մա­րում է ար­դեն ան­խու­սա­փե­լի՞։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 20 Sep 2019 15:36:04 +0000
Ե­ԹԵ ՆՊԱ­ՏԱԿ ՈՒ­ՆԵՍ, ՓՆՏ­ՐԻՐ ՈՒ­ՂԻ­ՆԵՐ... http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27463-2019-09-20-14-58-42 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/27463-2019-09-20-14-58-42 Ե­ԹԵ ՆՊԱ­ՏԱԿ ՈՒ­ՆԵՍ, ՓՆՏ­ՐԻՐ ՈՒ­ՂԻ­ՆԵՐ...
Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

 Մի հա­ջո­ղակ ձեռ­նար­կա­տեր նկա­տել է. ՙԱ­ռա­վել շա­հա­վետ է այն գոր­ծը, երբ դու մարդ­կանց վա­ճա­ռում ես ի­րենց իսկ ե­րա­զանք­նե­րը…՚: Այս­պի­սի մղում­նե­րով էլ ո­րոշ­ներն այ­սօր ի­րենց փնտ­րում են բիզ­նես ո­լոր­տում` մտա­ծում, պրպ­տում, գտ­նում, հա­ջո­ղում, եր­բեմն էլ` ձա­խո­ղում…

ՀԲԸՄ-ի Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­րած մի շարք ծրագ­րե­րից է (ՙՍո­վո­րիր և վաս­տա­կիր՚, ՙՋեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյու­նը և դրա ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը՚) ՀԲԸՄ կա­նանց հզո­րաց­ման նա­խա­ձեռ­նու­թյան մաս կազ­մող ՙԿին ձեռ­նե­րեց­ներ՚-ը, այն միտ­ված է կա­նանց ձեռ­նար­կա­տի­րա­կան գի­տե­լիք­նե­րի և հմ­տու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը, նպաս­տում է Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի սո­ցիալ-տն­տե­սա­կան ա­ճին:
Նա­խա­գիծն Ար­ցա­խի կա­նանց հա­մար հա­սա­նե­լի դար­ձավ ամ­բողջ ա­մառ­վա ըն­թաց­քում սե­մի­նար-դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պե­լով, ո­րոնք ան­ցան տե­սա­կա­նի և գործ­նա­կա­նի հա­մադ­րու­թյամբ: Ծրա­գի­րը բաղ­կա­ցած է ե­րեք փու­լից` կր­թու­թյուն ձեռ­նար­կա­տի­րա­կան ո­լոր­տում, դրա­մաշ­նորհ­ներ, ուղ­ղորդ­ման փուլ: Բազ­մա­թիվ հայ­տե­րից ըն­տր­վեց 15-ը, ով­քեր էլ ներ­կա­յաց­րին ի­րենց բիզ­նես-գա­ղա­փար­նե­րը: Ա­մե­նա­հա­ջող­ված­նե­րը դրա­մա­կան պարգևներ ստա­ցան: 3-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը գրա­ված Սա­րի­նե Հայ­րի­յա­նը մեզ հետ զրույ­ցում կիս­վեց իր տպա­վո­րու­թյուն­նե­րով, ստա­ցած գի­տե­լիք­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյամբ: ՙԱռ­հա­սա­րակ, հետևում էի ՀԲԸՄ-ի ֆեյս­բու­քյան է­ջին, Միու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­ված ծրագ­րե­րին,- ա­սաց նա: - Եվ քա­նի որ մտ­քումս կար սե­փա­կան ե­կամ­տի աղ­բյուր ու­նե­նա­լու գա­ղա­փա­րը, մտա­ծե­ցի, որ դա լավ հնա­րա­վո­րու­թյուն է և ար­ժե դի­մել: Չս­խալ­վե­ցի: Ձեռք բե­րե­ցինք շատ կարևոր հմ­տու­թյուն­ներ` ճիշտ պլա­նա­վո­րել բիզ­նե­սը, ճիշտ հաշ­վարկ­ներ ա­նել և այլն: Հնա­րա­վոր է, որ մարդ բիզ­նե­սից ո­չինչ չհաս­կա­նա, զրո­յից սկ­սի և հա­ջո­ղի՚:
Ծրա­գի­րը հա­գե­ցած էր բազ­մա­թիվ հե­տաքր­քիր և հե­ռան­կա­րա­յին բիզ­նես-գա­ղա­փար­նե­րով: Սա­րի­նեի ներ­կա­յաց­րած բիզ­նես-գա­ղա­փա­րը կտո­րից պատ­րաստ­ված պա­յու­սակ­ներն էին` ձևա­վոր­ված մեր եր­կի­րը խոր­հր­դան­շող կո­լո­րի­տա­յին ի­լյուստ­րա­ցիա­նե­րով, ար­ցա­խյան բար­բա­ռի յու­րա­հա­տուկ բա­ռե­րով: Պա­յու­սակ­նե­րի հե­տաքր­քիր մե­սիջ­նե­րից է, օ­րի­նակ, ՙՔե­ցինք բա­զար՚ վեր­տա­ռու­թյամբ պա­յու­սա­կը, ո­րը կա­րե­լի է վերց­նել շու­կա գնա­լիս: Դրա վրա գր­ված են նաև այն մթերք­նե­րի ա­նուն­նե­րը, ո­րոնք հնա­րա­վոր է գնես շու­կա­յում: ՙՅու­ղու­ծու՚-ն` ձվա­ծե­ղի նկա­րով, ևս մեծ ար­ձա­գանք ստա­ցավ պո­տեն­ցիալ սպա­ռող­նե­րի մոտ: Ըստ Սա­րի­նեի` նաև օ­տա­րերկ­րա­ցի­ներն են սի­րում ար­ցա­խյան բար­բա­ռից բա­ռեր սո­վո­րել, դրա հա­մար այն շատ հե­տաքր­քիր է և լայն ար­ձա­գանք ստա­ցավ:
ՙԱմ­բողջ աշ­խար­հում կտո­րե պա­յու­սակ­նե­րը մեծ տա­րա­ծում ու­նեն: Բա­ցի գե­ղե­ցիկ ու ո­ճա­յին լի­նե­լուց, կտո­րե պա­յու­սակ­նե­րը նաև այլ նպա­տակ են հե­տապն­դում: Դրանք ներ­կա­յաց­նում են տվյալ երկ­րի կո­լո­րի­տը, նաև սո­ցիա­լա­կան խն­դիր են լու­ծում` նպաս­տե­լով պլաս­տիկ տոպ­րակ­նե­րի սահ­մա­նա­փակ­մա­նը, է­կո­լո­գիա­յի մաք­րու­թյա­նը: Ես ինչ­քան ու­սում­նա­սի­րել եմ, ար­ցա­խյան շու­կա­յում այս­պի­սի տոտ­բե­գեր չեմ գտել, ո­րոնք ցույց կտա­յին մեր մշա­կույ­թը: Այդ­պես էլ ծա­գեց կտո­րե պա­յու­սակ­ներ ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը: Հույս ու­նեմ, որ դրանք կմտ­նեն մեր ա­ռօ­րյա­յի մեջ, կդառ­նան ա­վե­լի հա­սա­նե­լի, և ա­ռա­ջի­կա­յում տե­սա­կա­նին ա­վե­լի կզար­գաց­վի՚,-պար­զա­բա­նում է Սա­րի­նեն:
Ինչ­պես նշե­ցինք, ծրա­գի­րը նպա­տա­կաուղղ­ված է Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում փոքր և մի­ջին բիզ­նե­սի զար­գաց­մա­նը խթա­նե­լուն: Սա­կայն այ­սօր ՓՄՁ ո­լոր­տում առ­կա է կա­յաց­ման խն­դի­րը: Հատ­կա­պես լուրջ խո­չըն­դոտ է հան­դի­սա­նում հար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: ՙՓոքր տա­րած­քում փոքր շու­կա ու­նե­նա­լով, դու չես կա­րող մեծ քա­նա­կի վա­ճառք ա­պա­հո­վել: Հար­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հար­մա­րեց­ված չէ շու­կա­յի փոք­րու­թյա­նը: Որ­քան էլ հայ­տա­րա­րում են, որ խթա­նում են ՓՄՁ-ին, ըստ իս, դրանք պար­զա­պես թղ­թի վրա են մնում: Զար­գա­ցող պե­տու­թյուն­ներն ի­րենց հա­մար ռազ­մա­վա­րու­թյուն են ընտ­րել փոքր և մի­ջին բիզ­նե­սի լիար­ժեք խթա­նու­մը՚,-իր տե­սա­կետն է ար­տա­հայ­տում Սա­րի­նեն:
Բա­ցի նրա­նից, որ ծրա­գի­րը միտ­ված է բիզ­նե­սի մեկ­նար­կի ա­ջակց­մա­նը, այն նաև նպա­տակ ու­նի կա­նանց ներգ­րա­վել այս ո­լոր­տում, օգ­նել ակ­տիվ և նա­խա­ձեռ­նող կա­նանց ինք­նա­ռեա­լի­զաց­վել: ՙԿա­նայք ա­նընդ­հատ խո­սում են ի­րենց խն­դիր­նե­րի մա­սին, բայց ի­րա­կա­նում հենց նրանք են ա­մե­նա­մեծ կարծ­րա­տի­պե­րը կրո­ղը: Սա է խան­գա­րում, որ կա­նայք ա­վե­լի ակ­տիվ գոր­ծեն հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան, ին­չու չէ, նաև բիզ­նե­սի ո­լոր­տում՚,-նշում է զրու­ցա­կիցս:
Ե­թե նպա­տակ ու­նես, փնտ­րիր ու­ղի­ներ…Սա­րի­նեի այս կար­գա­խո­սը շա­տե­րին կա­րող է նաև մղել ա­վե­լի ակ­տիվ ու նպա­տա­կաս­լաց գոր­ծու­նեու­թյան, ծն­ված գա­ղա­փար­նե­րին միս ու ա­րյուն տա­լուն, հնա­րա­վոր ձա­խո­ղու­մից խու­սա­փե­լուն:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 20 Sep 2019 14:54:34 +0000
ՄՈ­ՄԵ ՀՈՒ­ՇԱՆ­ՎԵՐ­ՆԵ­ՐԻ ԿԱ­ԽԱՐ­ԴՈՒ­ՀԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27462-2019-09-20-14-45-22 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27462-2019-09-20-14-45-22 ՄՈ­ՄԵ ՀՈՒ­ՇԱՆ­ՎԵՐ­ՆԵ­ՐԻ ԿԱ­ԽԱՐ­ԴՈՒ­ՀԻՆ
Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Մո­մա­գոր­ծու­թյունն ար­վես­տի գե­ղե­ցիկ ար­տա­ցո­լումն է, իսկ մո­մերն այ­սօր ոչ միայն տո­նա­կան զար­դա­րան­քի ամ­բող­ջաց­ման մաս են կազ­մում, այլև դար­ձել են յու­րօ­րի­նակ նվեր­ներ: Մո­մերն օգ­տա­գործ­վում են նաև շքեղ ին­տե­րիեր­նե­րի հա­մար:

Լիա­նա Գրի­գո­րյանն Ար­ցա­խում այն ե­զա­կի ե­րի­տա­սարդ­նե­րից է, ով բա­ցա­հայ­տեց մո­մե­րի կա­խար­դա­կան աշ­խար­հի գաղտ­նիք­նե­րը: Աղ­ջիկն ա­սես ինքն էլ մո­մից է շին­ված՝ նուրբ ու զգաց­մուն­քա­յին: 2016 թվա­կա­նին ա­վար­տել է ԱրՊՀ տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տը: Մինչ մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տանք գտ­նե­լը, Լիա­նան, շնոր­հիվ նա­խան­ձախն­դիր հետևո­ղա­կա­նու­թյան ու կրեա­տիվ մտա­ծո­ղու­թյան, ի­րեն գտավ մո­մա­գոր­ծու­թյան աշ­խար­հում: Գե­ղա­գի­տա­կան ճա­շա­կը զար­գա­ցած էր աղջ­կա մեջ, իսկ ժա­մա­նակն ա­վե­լի հե­տաքր­քիր ու հա­գե­ցած անց­կաց­նե­լու հա­մար սկ­սեց մո­մա­գոր­ծու­թյան իր ա­ռա­ջին փոր­ձե­րը: Վառ­ված մո­մե­րի մնա­ցորդ­նե­րը որ­պես հումք օգ­տա­գոր­ծե­լով, աղ­ջի­կը ստա­ցավ իր ա­ռա­ջին մո­մը: Հա­սա­րակ ու հա­մեստ մո­միկն ան­չափ ոգևո­րեց Լիա­նա­յին: Այ­սօր էլ նրա մո­մե գլուխ­գոր­ծոց­նե­րի մեջ տան մի ան­կյու­նում թաքն­ված վար­դա­գույն գո­հար­նե­րով մո­մի­կը Լիա­նա­յի հա­մար ա­մե­նա­թանկն է: Աղ­ջի­կը խոս­տո­վա­նում է. սկզբ­նա­կան շր­ջա­նում շատ դժ­վար էր, ան­հա­ջող փոր­ձե­րը բազ­մա­թիվ էին: Ձա­խող­ված փոր­ձե­րը, սա­կայն, չվ­հա­տեց­րեց: Նպա­տա­կաս­լա­ցու­թյու­նը, հա­րուստ երևա­կա­յու­թյունն ու ա­մե­նա­զոր համ­բե­րու­թյու­նը դար­ձան հա­ջո­ղու­թյան բա­նա­լի­նե­րը:
Սկզբ­նա­կան շր­ջա­նում Լիա­նան միայն նվի­րում էր իր մո­մե­րը, շու­տով, սա­կայն, ի զար­մանս հե­ղի­նա­կի, հայ­տն­վե­ցին ա­ռա­ջին պատ­վի­րա­տու­նե­րը: Նա երբևէ չի պատ­կե­րաց­րել, որ սո­վո­րա­կան նա­խա­սի­րու­թյու­նը կա­րող է վե­րած­վել նաև ե­կամ­տի աղ­բյու­րի: ՙՆույ­նիսկ զար­մա­նում էի իմ հա­ջո­ղու­թյուն­նե­րով՚,- ան­կեղ­ծա­նում է զրու­ցա­կիցս: Ար­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյան մեջ գո­յու­թյուն ու­նեն մո­մա­գոր­ծու­թյան բարձր չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող մո­մի տեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան հա­տուկ պա­հանջ­ներ: Ինք­նուս աղ­ջիկն ու­սում­նա­սի­րել է այդ հի­մունք­նե­րը, ծա­նո­թա­ցել բո­լոր նր­բու­թյուն­նե­րին, կա­տա­րել անհ­րա­ժեշտ փոր­ձար­կում­ներ, ո­րից հե­տո այն ներ­կա­յաց­րել սպա­ռո­ղին: Մաս­նա­գի­տու­թյամբ տն­տե­սա­գե­տը հիմ­նա­կան աշ­խա­տան­քին զու­գա­հեռ ար­դեն չոր­րորդ տա­րին է, որ զբաղ­վում է մո­մա­գոր­ծու­թյամբ՝ ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գործ­վե­լով, հմ­տա­նա­լով: Այս ո­լոր­տում Լիա­նան Ար­ցա­խում մր­ցա­կից չու­նի, իսկ ա­հա նմա­նա­կող­նե­րը շատ են: Զրույ­ցի ըն­թաց­քում նաև պար­զե­ցինք, որ Լիա­նա­յի մայ­րը ևս ե­րի­տա­սարդ տա­րի­քում հա­տուկ հե­տաք­րք­րու­թյուն ու­ներ մո­մե­րի նկատ­մամբ: Մայ­րը` Տա­տյա­նան, խոս­տո­վա­նում է, որ աղ­ջիկն ի­րա­կա­նաց­րեց իր վա­ղե­մի ե­րա­զան­քը: Ան­թա­քույց հպար­տու­թյամբ ա­սում է` մի՞­թե եր­ջան­կու­թյուն չէ, երբ վառ­վող մո­մի լույ­սե­րը տա­րա­ծում ու սփ­ռում են իմ աղջ­կա ջեր­մու­թյու­նը, շր­ջա­պա­տին փո­խան­ցում նրա հոգու մի մաս­նի­կը:
Որ­պես հումք Լիա­նան օգ­տա­գոր­ծում է վտան­գա­վոր տար­րեր չպա­րու­նա­կող ո­րա­կյալ նյու­թեր: Հիմ­նա­կա­նում աշ­խա­տում է պատ­վե­րով: ՙՈւ­րա­խա­նում եմ, երբ պատ­վի­րա­տուն է նոր գա­ղա­փար ա­ռա­ջար­կում, ոգևոր­վում եմ ու լց­վում դրա­կան լից­քե­րով, աշ­խա­տում մի այլ կար­գի սի­րով ու հո­գա­տա­րու­թյամբ՚,- ան­կեղ­ծա­նում է իմ զրու­ցա­կի­ցը: Նր­բան­կատ աղ­ջիկն ու­շա­դիր է նաև մո­մե­րի մա­տուց­ման ու փա­թե­թա­վոր­ման հար­ցում: Ու­նի սե­փա­կան ապ­րան­քա­նի­շը՝ իր իսկ ան­վան-ազ­գան­վան սկզբ­նա­տա­ռե­րով՝ GL Candles Collection: Նաև օ­րի­նա­պահ հար­կա­տու է. 2017 թվա­կա­նին հար­կա­յին մարմ­նում որ­պես ան­հատ ձեռ­նար­կա­տեր է գրանց­վել: Երևա­կա­յու­թյունն ու տրա­մա­բա­նու­թյու­նը Լիա­նա­յին օգ­նում են ցան­կա­ցած մի­ջո­ցառ­մա­նը հա­մա­հունչ տե­սա­կա­նի ա­ռա­ջար­կել` տար­բեր բուր­մունք­նե­րով ու գու­նե­րանգ­նե­րով: Մշ­տա­պես թար­մաց­նում է ար­տադ­րան­քի տե­սա­կա­նին, ներ­կա­յա­նում ա­ռա­վել հե­տաքր­քիր գա­ղա­փար­նե­րով, տար­բեր թե­մա­տիկ պատ­կե­րա­ցում­նե­րով` հար­սա­նե­կան, մկր­տու­թյան, ծնն­դյան, մուլտ­հե­րոս­նե­րի… Ա­մե­նա­մեծ պա­հան­ջարկ ու­նե­ցող մո­մերն ան­վա­նա­տա­ռե­րով մո­մերն են: Վեր­ջերս նա ստեղ­ծել է նաև հայ աղջ­կա կեր­պա­րը ներ­կա­յաց­նող մո­մա­շար­քը: Այն մեծ ար­ձա­գանք գտավ Ա­մե­րի­կա­յում: Սոց­ցան­ցե­րում նույն­պես Լիա­նան բա­զում հետևորդ­ներ ու­նի: Նա պատ­վեր­ներ է ստա­նում նույ­նիսկ ար­տա­սահ­մա­նյան եր­կր­նե­րից` Ռու­սաս­տա­նից, Լե­հաս­տա­նից, Հու­նաս­տա­նից, Ա­մե­րի­կա­յից… Ա­ռայժմ աշ­խա­տում է տնա­յին պայ­ման­նե­րում: Սե­փա­կան սրահ ու­նե­նալն աղջ­կա ա­ռա­ջի­կա պլան­նե­րում է: Լիա­նան էու­թյամբ համ­բե­րա­տար չէ, բայց մո­մա­գոր­ծու­թյունն ստի­պում է նրան այդ ո­րակն էլ ձեռք բե­րել:
ՙԱր­վես­տի աշ­խար­հում յու­րա­քան­չյու­րը պետք է ստեղ­ծի իր ո­ճը՚,- ա­սում է նա: Իսկ այն հար­ցին, թե որն է իր ո­ճը, պա­տաս­խա­նում է. սի­րում եմ մա­քուր և հս­տակ աշ­խա­տել, իսկ իմ մո­մերն ու­նեն իմ հո­գու ջեր­մու­թյունն ու ե­րանգ­նե­րը: Նրանք իմ երևա­կա­յու­թյան ար­տա­ցո­լանքն են:

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 20 Sep 2019 14:44:22 +0000
ԲԱՑ ՆԱ­ՄԱԿ ՆՈ­ՐԵԿ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27465-2019-09-20-15-28-50 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27465-2019-09-20-15-28-50 Սոկ­րատ ԽԱ­ՆՅԱՆ

Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր,
Գի­տու­թյան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ

Բարև՜, Նո­րե՜կ…
Հենց նոր ա­վար­տե­ցի քո ՙԵ­ղա­ծը մի բան չէ՚ ժո­ղո­վա­ծուի ըն­թեր­ցու­մը և ո­րո­շե­ցի նա­մա­կով ար­տա­հայ­տել իմ կար­ծի­քը չա­փա­զանց հե­տաքր­քիր այդ գր­քի վե­րա­բե­րյալ։
Ե­թե հի­շում ես, 2012-ին իմ ՙՄար­տն­չող գրա­կա­նու­թյուն՚ ծա­վա­լուն ու­սում­նա­սի­րու­թյան մեջ անդ­րա­դառ­նա­լով քո ՙՀա­վատ Ար­ցա­խին՚ գր­քին` ըն­դգ­ծել եմ. ՙՆո­րեկ Գաս­պա­րյան-բա­նաս­տեղ­ծի հայ­րե­նա­կան եր­գը ծն­վել է կրակ­նե­րի մի­ջից… Նո­րե­կի հայ­րե­նա­պա­տու­մի փի­լի­սո­փա­յու­թյու­նը ՙեր­կիր՚ հաս­կա­ցու­թյան բնու­թագ­րումն է. նա լավ է հաս­կա­նում, որ տա­րած­քը հայ­րե­նիք է կոչ­վում նրա­նում ապ­րող և այն շե­նաց­նող ժո­ղովր­դով…՚։
Այդ­տեղ դր­վա­տան­քի իմ խոսքն եմ ա­սել նաև քո ՙԶվար­ճա­լի պատ­մու­թյուն­ներ հո­րի­նո­ղը՚ գր­քի վե­րա­բե­րյալ` ըն­դգ­ծե­լով նրա ա­ռա­ջա­բա­նում ան­հա­տի և ժո­ղովր­դի կյան­քում հայ­րե­նի հո­ղի քաղց­րու­թյան ու նշա­նա­կու­թյան մա­սին քո խո­հե­րը։ Քո գր­քում բե­րե­լով հե­տաքր­քիր մի զրույց եր­կու բա­նաս­տեղծ­նե­րի միջև` մե­կի շուր­թե­րով հն­չեց­րել ես. ՙԵս վեր­ջերս սո­վո­րա­կան ջրից հո­ղի հոտ եմ առ­նում՚։ Խո­սա­կիցն ա­վե­լաց­րել է. ՙՄարդ ինչ­քան ծե­րա­նում է, այն­քան մո­տե­նում է հո­ղին, էդ հո­տը դրա­նից է՚։
Ես իմ վեր­լու­ծու­թյան մեջ եզ­րա­կաց­րել եմ. ՙԱյս երկ­խո­սու­թյու­նը Նո­րեկ Գաս­պա­րյա­նը բե­րում է որ­պես բաց դաս, որն իր բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րում առ­նում է ճախ­րան­քի թևեր, դառ­նում հայ­րե­նա­պա­տու­մի պատ­կե­րա­վոր ի­մաս­տու­թյուն և ըն­թեր­ցո­ղին թևան­ցուկ տա­նում հայ­րե­նի օ­ջախ­ներ, հանդ ու ան­դաս­տան­ներ, դաշ­տեր ու սա­րեր, և ոչ միայն այդ, միա­ժա­մա­նակ նշում, որ այդ ա­մե­նը պետք է պաշտ­պա­նել, պահ­պա­նել և կտա­կել սե­րունդ­նե­րին՚։
Դո՜ւ, Նո­րե՜կ, որ­պես ար­դի հայ պոե­զիա­յի ճա­նաչ­ված, բե­ղուն ներ­կա­յա­ցու­ցիչ, ըն­թեր­ցո­ղիդ ա­նընդ­մեջ ու­րա­խաց­նում ես քո նոր պոե­տա­կան շար­քե­րով ու գր­քե­րով, ո­րոնց վե­րա­բե­րյալ ժա­մա­նա­կին հն­չել են գո­հու­նա­կու­թյան սր­տա­բուխ գնա­հա­տա­կան­ներ շնոր­հան­դես­նե­րում և մա­մու­լի է­ջե­րում։
Ու հենց օ­րերս, որ­պես ա­նակն­կալ, ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին դրե­ցիր ՙԵ­ղա­ծը մի բան չէ…՚ ար­ձակ գոր­ծե­րի մի փունջ, ո­րի բույրն ըմ­բոշխ­նե­լուց հե­տո հի­շո­ղու­թյանս մեջ հն­չեց տա­րի­ներ ա­ռաջ գրած քո թևա­վոր խոս­քը. ՙՄարդ ինչ­քան ծե­րա­նում է, այն­քան մո­տե­նում է հո­ղին…՚։
Նո­րե՜կ, ի­հար­կե, դու դեռ ծեր չես, նաև շա՛տ էլ ջա­հել չես։ Ա­ռա­ջի­կա­յում, կոնկ­րետ` 2019-ի նո­յեմ­բե­րի 7-ին, ըն­կեր­նե­րով սր­տա­բաց պի­տի նշենք քո ծնն­դյան 60 և գրա­կան գոր­ծու­նեու­թյան 40-ա­մյա հո­բե­լյան­նե­րը, և հպար­տու­թյամբ ա­սենք, որ դու, որ­պես տա­ղան­դա­վոր բա­նաս­տեղծ, քո տե­ղը գրա­վե­ցիր նաև ժա­մա­նա­կա­կից հայ ար­ձա­կի ան­դաս­տա­նում` հրա­տա­րա­կե­լով թե­մա­տիկ-գա­ղա­փա­րա­կան նր­բե­րանգ­նե­րով թարմ ու հա­րուստ մի ժո­ղո­վա­ծու։
Քո այս գիր­քը, Նո­րե՜կ, քեզ ներ­կա­յաց­նում է ոչ որ­պես սո­վո­րա­կան գրող, ո­րով­հետև քո ար­ձա­կով ե­կար ու ա­պա­ցու­ցե­ցիր, որ դու աստ­վա­ծաշ­նորհ գրող ես` որ­պես բա­նաս­տեղծ և ար­ձա­կա­գիր։
Նո­րե՜կ, պոե­զիադ և ար­ձակդ դնե­լով գնա­հատ­ման կշեռ­քի նժար­նե­րին` տե­սա, որ եր­կու նժար­նե­րը վեր ու վար ա­նե­լով` ե­կան ու հա­վա­սար կանգ­նե­ցին դեմ-դի­մաց ու ծփա­ցին ա­ռինք­նող նախ­շե­րով։
Երևի հի­շում ես Մեծն Հրանտ Մաթևո­սյա­նի ի­մաս­տուն խոսքն այն մա­սին, որ հայ ար­ձա­կը, այդ թվում և իր վի­պակ­ներն ու պատմ­վածք­նե­րը, վեր­ջին հաշ­վով ըն­թերց­վում է որ­պես պոե­զիա։ Դեռևս 1915-ին ռուս ա­կա­նա­վոր բա­նաս­տեղծ, հա­յա­գետ Վա­լե­րի Բրյու­սո­վին նույն­պես հե­տաք­րք­րել է այդ երևույ­թը և բա­ցատ­րել է պատ­ճա­ռը` ար­ձա­նագ­րե­լով. ՙՀայ ժո­ղո­վուր­դը բա­նաս­տեղծ ժո­ղո­վուրդ է՚։

Նո­րե՜կ, քո բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խար­հըն­կալ­ման շնոր­հիվ էլ հենց ար­ձակդ ստաց­վել է որ­պես կյան­քի գե­ղե­ցիկ պատ­կեր­նե­րի մի ամ­բող­ջու­թյուն։ Պատմ­վածք­ներդ հա­ճույք են պատ­ճա­ռում ըն­թեր­ցո­ղին. նրան տա­նում ես դե­պի բա­րին ու գե­ղե­ցի­կը` մար­դուն կա­տա­րյալ տես­նե­լու նա­րե­կա­ցիա­կան ե­րա­զան­քով։ Եվ լավն այն է, որ քո պատմ­վածք­նե­րում հոգ­նեց­նող քա­րո­զիչ չես դառ­նում։ Նկա­րագ­րե­լով երևույթ­նե­րը` տի­պա­կան պայ­ման­նե­րում ներ­կա­յաց­նում ես քո տի­պա­կան հե­րոս­նե­րին։
Ու­շադ­րու­թյան ար­ժա­նի են քո ընտ­րած թե­մա­նե­րը, ո­րոնք մեր ժո­ղովր­դի կյան­քի ըն­թա­ցիկ է­ջերն են` ա­վան­դա­կան ու մե­րօ­րյա կեն­ցա­ղա­վա­րու­թյամբ ու սո­վո­րույթ­նե­րով, դրանք շա­րու­նա­կե­լու կամ ժխ­տու­մի վճ­ռա­կա­նու­թյամբ։ Քո եր­կե­րում բո­լոր դրա­կան երևույթ­ներն օծ­ված են ժո­ղովր­դա­սի­րու­թյան, լա­վա­տե­սու­թյան, սր­տա­ցա­վու­թյան ոս­կե­փո­շով, իսկ հա­սա­րա­կա­կան ու ան­հա­տա­կան ա­րա­տա­վոր կող­մե­րը քն­նա­դատ­ված են տա­ղան­դիդ հա­տուկ հու­մո­րով ու խա­րա­զա­նող եր­գի­ծան­քով։
Ո­րո՞նք են քո հա­ջո­ղու­թյան գրա­վա­կան­նե­րը։ Նախ նշեմ, որ դու բարձր ես գնա­հա­տում գրո­ղի դե­րը` գր­քիդ ա­ռա­ջա­բա­նում նշե­լով. ՙԵ­րա­նու­թյուն է գրող լի­նե­լը՚։ Այս բարձր գնա­հա­տա­կա­նի գի­տակ­ցու­մով էլ դու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ես մո­տե­ցել քո ընտ­րած թե­մա­նե­րին` հաս­նե­լով նպա­տա­կիդ։
Թեթև ու թռու­ցիկ չեն ըն­թերց­վում պատմ­վածք­ներդ, քա­նի որ կյան­քը ճա­նա­չում ես, ծա­նոթ ես նրա բազ­մա­շերտ ծալ­քե­րին։ Ել­նե­լով քո ան­ցած դժ­վա­րին-խաչ­մե­րուկ­ված ճա­նա­պար­հի փոր­ձից, զին­վո­րյալ հե­ռուս­տալ­րագ­րո­ղի քո ստեղ­ծա­գոր­ծա­կան նվա­ճում­նե­րից, բա­նաս­տեղծ-ար­ձա­կագ­րի քո ինք­նա­տիպ կու­տա­կում­նե­րից` հրա­տա­րա­կել ես մի գիրք, որ, ինչ­պես ա­ռա­ջա­բա­նում բա­նաս­տեղծ-գրա­կա­նա­գետ Վար­դան Հա­կո­բյանն է հաս­տա­տում, ՙՆո­րե­կի ՙԵ­ղա­ծը մի բան չէ…՚ գիր­քը հս­կա­յա­կան ա­ռա­ջըն­թաց է ար­ձա­նագ­րում գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում։ Էլ չեմ խո­սում այն մա­սին, որ նրա ար­ձակն զգա­լիո­րեն հարս­տաց­նում է պոե­զիան, իսկ վեր­ջինս նոր շեր­տեր ու ռիթ­մեր է ձեռք բե­րում ար­ձա­կով՚։
Սխալ­ված չեմ լի­նի, Նո­րե՜կ, ե­թե նշեմ, որ իբրև ար­ձա­կա­գիր, քո թի­կուն­քին զգում ես Ակ­սել Բա­կուն­ցի շուն­չը ոչ թե գրե­լաձևի յու­րա­ցու­մով, այլ ար­վես­տա­գե­տի` կյան­քի հետ սերտ փոխ­հա­րա­բե­րու­թյան հիմ­նախն­դիրն ըն­կա­լե­լու ա­ռու­մով։ Դրա­նով իսկ ճիշտ ես ըն­կա­լել ա­վան­դույ­թի և նո­րա­րա­րու­թյան փոխ­կա­պակ­ցու­թյան կարևո­րու­թյու­նը։ Դրա շնոր­հիվ էլ ստեղ­ծել ես մնա­յուն կեր­պար­նե­րի մի ամ­բողջ պատ­կե­րաս­րահ։ Ա­հա կյան­քից քո ար­ձա­կի աշ­խար­հը բե­րած ու նրա­նից դե­պի կյան­քը քայ­լող կեն­դա­նի կեր­պար­նե­րի ոչ լրիվ շար­քը. Ռո­բերտն ու պա­պը (ՙԱնձրևոտ օր՚), Ա­նու­շա­վա­նը, Մե­խա­կը, Նու­նու­ֆա­րը, Խո­րե­նը, Պետ­րո­սը (ՙԵ­ղա­ծը մի բան չէ՚), Տիգ­րա­նը, շր­ջա­կա մի­ջա­վայ­րը (ՙՎա­ճառ­վում է բնա­կա­րան՚), Հա­մոն, Մի­նա­սը, Պետ­րո­սը, Հե­նոն (ՙՇո­գե­բաղ­նիք՚), Սա­թի­կը, Վար­դա­նը, ա­սե­կո­սող կա­նայք (ՙՉոր­րորդ ե­րե­խան՚), Վա­հա­նը, Թո­րո­սը (ՙՏա­նը մնա­ցա­ծը՚), Դե­դը, Փի­րու­զը (ՙՓի­րու­զը՚), Մա­նու­շա­կը (Չբեր Մա­նու­շա­կը՚), Հա­մի­կը (ՙԳլ­խա­կեր Ա­րյու­սա­կը՚), Կա­րի­նեն, Գրի­գո­րը, Մեծ տղան (ՙՄեծ տղան՚)։
Բե­րե­լով գրա­կան հե­րոս­նե­րիդ այս շար­քը, Նո­րե՜կ, ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ նշում եմ, որ դու կեր­պա­րաս­տեղծ­մամբ կա­րող ես մր­ցել ու­զածդ ճա­նաչ­ված գրո­ղի հետ։ Քո պատմ­վածք­նե­րում պա­պե­րը հիմ­նա­կա­նում ա­րա­րող ի­մաս­տուն­ներ են` հայ­րե­նա­սեր, օ­ջա­խա­պաշտ, ար­մատ­նե­րով կառ­չած հայ­րե­նի հո­ղին, ինչ­պես մեր դա­րա­վոր թթե­նին` խոր­հր­դա­նի­շը ա­ռան­ված Ար­ցախ աշ­խար­հի։
Կեր­պա­րա­վոր­ման քո հմ­տու­թյան, գրող-հո­գե­բա­նի կա­րո­ղու­թյան, հայ ժո­ղովր­դի ար­ցա­խյան հատ­վա­ծի լեզ­վամ­տա­ծո­ղու­թյան, բա­ռա­պա­շա­րի հարս­տու­թյան, վեր­ջա­պես քո ճկուն, ինք­նա­տիպ ո­ճի շնոր­հիվ ստեղ­ծել ես պա­տում­ներ, ո­րոն­ցից ա­ռան­ձին հյուս­վածք­ներ կա­րե­լի է հա­մա­րել նոր խոսք ան­կա­խու­թյան շր­ջա­նի մեր ար­ձա­կում։
Փոր­ձա­ռու գե­ղա­գե­տի գր­չի ար­դյունք է ՙԵ­ղա­ծը մի բան չէ…՚ պատմ­ված­քը. և՜ պա­տու­մի գաս­պա­րյա­նա­կան ո­ճով, և՜ կեն­դա­նի-հա­մո­զիչ կեր­պար­ներ ստեղ­ծե­լու վար­պե­տու­թյամբ։ ՙՓի­րու­զը՚ պատմ­վածքդ կա­րե­լի է հա­մա­րել բազ­ման­շա­նակ մի պատ­կեր` մեր ժո­ղովր­դի քրիս­տո­նեա­կան-մար­դա­սի­րա­կան բա­րո­յա­կա­նու­թյան ճշ­մար­տա­ցի մի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն այն­պի­սի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ Ադր­բե­ջա­նի ա­զե­րի-թուրք կա­ռա­վա­րող շր­ջան­ներն ա­նընդ­հատ սեր­մա­նում են հա­յա­տյա­ցու­թյուն։ Դու քո ՙՓի­րու­զը՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ կր­կին ու կր­կին բարձ­րա­ձայ­նում ես հայ մար­դու վե­հանձ­նու­թյան, մար­դա­սի­րու­թյան, գա­զա­նա­բա­րո հարևա­նին մարդ­կայ­նու­թյան կո­չող աստ­վա­ծա­հա­ճո բա­րե­մաս­նու­թյուն­նե­րի մա­սին։ Նշեմ, որ այդ պատմ­ված­քով դու շա­րու­նա­կում ես Ակ. Բա­կուն­ցի, Ստ. Զո­րյա­նի, Դ. Դե­միր­ճյա­նի լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րը` տվյալ թե­մա­յի նոր սահ­ման­նե­րում։
Դո՜ւ, Նո­րե՜կ, կյան­քի ա­ռեղծ­ված­նե­րի խո­րի­մա­ցու­թյամբ ես ստեղ­ծել ՙՉբեր Մա­նու­շա­կը՚ պատմ­ված­քը։ Ինչ վե­րա­բե­րում է ՙՄեծ տղան՚ գոր­ծին, գե­ղար­վես­տա­կան յու­րո­վի հնա­րանք­նե­րով նշում ես ար­տա­գաղ­թի ոչ միայն վնա­սա­կա­րու­թյան, այլև կոր­ծա­նա­րար ող­բեր­գու­թյան էու­թյու­նը։ ՙԵ­ղա­ծը մի բան չէ…՚ գիրքդ ե­կավ հաս­տա­տե­լու, որ ար­դի հայ գրա­կա­նու­թյան զար­գաց­ման ու հարս­տաց­ման տե­սա­դաշտն ընդ­գր­կում է ոչ միայն Մայր Հա­յաս­տա­նը, այլև Ար­ցա­խը։ Քո այս գիր­քը ե­կավ վկա­յե­լու նաև մի սր­բա­զան զգա­ցում. որ Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան գո­յա­մար­տը միտ­ված էր ոչ միայն մեր պա­պե­նա­կան օ­ջախ­նե­րի փր­կու­թյա­նը, այլ նաև ա­զատ խոր­հե­լու, ա­րա­րե­լու, հա­յա­շունչ մշա­կույթ ստեղ­ծե­լու անհ­րա­ժեշ­տու­թյա­նը։
Ըն­թեր­ցող­նե­րի ա­նու­նից սր­տանց շնոր­հա­վո­րում եմ ու բա­րե­մաղ­թում նոր հա­ջո­ղու­թյուն­ներ քո կյան­քի հա­ջորդ 60 տա­րի­նե­րի ըն­թաց­քում։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 20 Sep 2019 14:20:53 +0000
ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԻ Ո­ԼՈՐ­ՏԻ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ ԲԱԶ­ՄԱ­ԹԻՎ են, ԲԱՅՑ ԼՈՒ­ԾԵ­ԼԻ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27461-2019-09-20-12-18-18 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27461-2019-09-20-12-18-18 ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԻ Ո­ԼՈՐ­ՏԻ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ ԲԱԶ­ՄԱ­ԹԻՎ են, ԲԱՅՑ ԼՈՒ­ԾԵ­ԼԻ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ինչ­պես տե­ղե­կաց­րել ենք, ան­ցած շա­բաթ Քար­վա­ճա­ռում տե­ղի ու­նե­ցավ Մեղ­րի փա­ռա­տոն: Մեր հան­րա­պե­տու­թյան պատ­մու­թյան մեջ դա սնն­դա­րար ու բու­ժիչ այդ մթեր­քի ի­րաց­ման և ար­տադր­ման խթան­ման ա­ռա­ջին և բա­վա­կա­նին հա­ջող­ված փորձն էր: Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի վա­րիչ Վար­սիկ ԿԱ­ՖՅԱ­ՆԻ հա­վաստ­մամբ, Քար­վա­ճա­ռը կդառ­նա Մեղ­րի փա­ռա­տո­նի մշ­տա­կան վայ­րը, քա­նի որ դրա հա­մար ու­նի բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը` հա­րուստ բնու­թյուն, աշ­խա­տա­սեր մար­դիկ:

Ա­ռի­թից օգտ­վե­լով, տի­կին Կա­ֆյա­նին խնդ­րե­ցինք պատ­մել Քար­վա­ճա­ռում Մեղ­րի փա­ռա­տոնն անց­կաց­նե­լու գա­ղա­փա­րի ի­րա­կա­նաց­ման, ինչ­պես նաև շր­ջա­նի մշա­կու­թա­յին ո­լոր­տի խն­դիր­նե­րի մա­սին:

-Եվ այս­պես, ինչ­պե՞ս ծա­գեց Քար­վա­ճա­ռում մեղ­րի փա­ռա­տոն անց­կաց­նե­լու գա­ղա­փա­րը:
-Գի­տե՞ք, գա­ղա­փա­րը վա­ղուց կար, բայց, փաս­տո­րեն, չէինք կա­րող ի­րա­գոր­ծել: Այս տա­րի շրջ­վար­չա­կազ­մի նոր ղե­կա­վար նշա­նակ­վեց Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը: Նա ըն­դու­նեց գա­ղա­փա­րը և ստեղ­ծեց հնա­րա­վո­րու­թյուն­ներ, որ­պես­զի այն ի­րա­գործ­վի: Նրա նա­խա­ձեռ­նու­թյամբ, ա­ջակ­ցու­թյամբ և շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի աշ­խա­տան­քի շնոր­հիվ փա­ռա­տո­նը կա­րո­ղա­ցանք կազ­մա­կեր­պել:
-Փաս­տո­րեն, շր­ջանն իր ու­ժե­րով դա ի­րա­գոր­ծեց, տե­ղի ու­նե­ցավ թի­մա­յին աշ­խա­տանք: Ով­քե՞ր էին նրա­նում ընդգրկված, ի՞նչ խն­դիր­նե­րի էիք բախ­վում:
-Շրջ­վար­չա­կազ­մի ողջ աշ­խա­տա­կազ­մը, հատ­կա­պես գյու­ղատն­տե­սու­թյան, մաշ­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան, կր­թու­թյան բա­ժին­նե­րը, Քար­վա­ճա­ռի քա­ղա­քա­պե­տը, բո­լոր գյու­ղա­պե­տե­րը, ա­ռա­վել ակ­տիվ բնա­կիչ­ներ միա­վոր­վե­ցին այս գա­ղա­փա­րի շուրջ, որ­պես­զի պատ­շաճ կեր­պով կազ­մա­կեր­պենք փա­ռա­տո­նը: Գի­տակ­ցում էինք, որ շր­ջա­նի հա­մար պատ­վի հարց էր: Քա­նի տա­րի ու­զում էինք փա­ռա­տոնն անց­կաց­նել, բայց չէինք կա­րո­ղա­նում: Իսկ այս տա­րի մեր ցան­կու­թյունն ու հնա­րա­վո­րու­թյու­նը, ինչ­պես աս­վում է հայտ­նի ֆիլ­մում, հա­մա­տեղ­վե­ցին, և ուս ու­սի տված հաղ­թա­հա­րե­ցինք բո­լոր խո­չըն­դոտ­նե­րը: Սա շր­ջա­նի պա­տիվն էր, հարցն այս­պես էր դր­ված, և մենք ջանք չխ­նա­յե­ցինք:
-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում փա­ռա­տո­նը, հա­ջող­վե՞ց այն:
-Իմ կար­ծի­քով, փա­ռա­տո­նը կա­րե­լի է կա­յա­ցած հա­մա­րել: Թի­մով այն գնա­հա­տե­ցինք բա­վա­րար: Դեռ շատ ա­նե­լիք­ներ ու­նենք: Կաշ­խա­տենք և կկա­տա­րե­լա­գոր­ծենք, որ­պես­զի նշա­ձո­ղը բարձ­րաց­նենք:
-Օգտ­վե­լով ա­ռի­թից` կու­զե­նա­յի, որ անդ­րա­դառ­նաք նաև շր­ջա­նում մշա­կույ­թի ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րին:
-Քա­նի որ շր­ջա­նը նոր է կազ­մա­վոր­ված (ըն­դա­մե­նը 25 տար­վա պատ­մու­թյուն ու­նի), շատ դան­դաղ է ըն­թա­նում մշա­կույ­թի ո­լոր­տի զար­գա­ցու­մը: Փոր­ձում ենք մեծ աշ­խա­տանք տա­նել ե­րի­տա­սար­դու­թյան հետ, քա­նի որ շր­ջա­նում կան մեծ թվով ե­րի­տա­սարդ­ներ:
-Իսկ Ձեր կող­քին, թի­մում կա՞ն ե­րի­տա­սարդ­ներ, ո­րոնք պատ­րաստ են միա­սին տա­նե­լու բե­ռը:
-Կան և փոր­ձում են ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րը ներդ­նել ո­լոր­տի զար­գաց­մա­նը:
-Ին­չի՞ կա­րիք ու­նի շր­ջա­նի մշա­կույ­թի ո­լոր­տը:
-Ա­մեն ին­չի` ար­վես­տի դպ­րո­ցի,  հա­մայ­նք­նե­րում` մշա­կույ­թի տնե­րի, ա­կումբ­նե­րի… Ո՞րն ա­սեմ, ո՞­րը թող­նեմ…
-Որ­քան տե­ղյակ եմ` Քար­վա­ճա­ռի Մշա­կույ­թի տու­նը նոր է նո­րոգ­վել:
-Ոչ, նո­րո­գու­մը դեռ ըն­թաց­քի մեջ է: Դան­դաղ, բայց ի­րա­կա­նաց­վում են վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը: Ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի մեծ պա­կաս ու­նենք: Շա~տ-շատ բա­նե­րի կա­րիք ու­նենք: Այ­նուա­մե­նայ­նիվ, Մշա­կույ­թի տա­նը գոր­ծում են ո­րոշ խմ­բակ­ներ` թա­տե­րա­կան, եր­գի, պա­րի: Ի­մի­ջիայ­լոց, ու­րա­խու­թյամբ եմ ու­զում նշել, որ պա­րի խմ­բե­րը գոր­ծում են և՜ շրջ­կենտ­րո­նում, և՜ հա­մայ­նք­նե­րում: Հենց այդ խմ­բերն են շր­ջա­նի այս կամ այն մի­ջո­ցա­ռու­մը զար­դա­րում երգ ու պա­րով, թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րով: Ա­նե­լիք­նե­րը շա~տ-շատ են, խն­դիր­նե­րը` բազ­մա­զան, բայց, կար­ծում եմ, ի­րա­գոր­ծե­լի: Հույ­սով եմ, ո­լոր­տը կա­մա~ց-կա­մաց կզար­գա­նա:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 20 Sep 2019 12:14:00 +0000
ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ԱՐ­ՁԱ­ՆԱԳՐ­ՎԵԼ Է Օ­ՁԻ ԽԱՅ­ԹՈ­ՑԻ 21 ԴԵՊՔ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27460-21 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27460-21 ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ԱՐ­ՁԱ­ՆԱԳՐ­ՎԵԼ Է Օ­ՁԻ ԽԱՅ­ԹՈ­ՑԻ 21 ԴԵՊՔ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Նա­խորդ տար­վա հա­մե­մատ դեպ­քե­րի աճ չի գրանց­վել,
սա­կայն պետք է պահ­պա­նել զգո­նու­թյու­նը

2019թ. սեպ­տեմ­բե­րի 17-ի դրու­թյամբ` հան­րա­պե­տու­թյու­նում ար­ձա­նագր­վել է օ­ձի խայ­թո­ցի 21 դեպք: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծա­կան բաժ­նի պետ Ա­գա­պի Հայ­րու­նու տե­ղե­կատ­վու­թյամբ՝ օ­ձի խայ­թո­ցից տու­ժած 21 հո­գուց 17-ին է անհ­րա­ժեշտ ե­ղել նե­րար­կել հա­կաօ­ձա­յին շի­ճուկ (ան­տի­գյուր­զին), իսկ 4-ի դեպ­քում` բժշ­կա­կան ցու­ցում չի ե­ղել:

Տու­ժած­նե­րից 4-ը ե­րե­խա­ներ են՝ 2010թ. ծն­ված` Քա­շա­թա­ղի շր­ջա­նից, 2003թ. ծն­ված` Աս­կե­րա­նից, ո­րոնք տե­ղա­փոխ­վել են ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րում, իսկ 2008թ. և 2001թթ. ծն­ված Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ե­րե­խա­նե­րը բու­ժօգ­նու­թյուն են ստա­ցել տե­ղի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րու­մում: Նշյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ստե­փա­նա­կեր­տում գրանց­վել է օ­ձի խայ­թո­ցի 1 դեպք, Աս­կե­րա­նի շր­ջա­նում՝ 2, Մար­տա­կեր­տի՝ 7, Մար­տու­նու՝ 3, Հադ­րու­թի՝ 2 և Քա­շա­թա­ղի շր­ջա­նում` 6 դեպք։ Նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ դեպ­քե­րի աճ չի գրանց­վել։ Ա. Հայ­րու­նու հա­վաստ­մամբ՝ բուժ­հիմ­նարկ­ներն ա­պա­հով­ված են հա­կաօ­ձա­յին շի­ճու­կով, և խայ­թո­ցի դեպ­քում անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հոր­դո­րում է լի­նել զգույշ, իսկ գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լիս կրել ռե­տի­նե ձեռ­նոց­ներ ու եր­կա­րա­ճիտ կո­շիկ­ներ: Մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ տու­ժած­նե­րի մեծ մա­սը օ­ձի խայ­թոց­ներ ստա­ցել են գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լիս, ուս­տի պետք է դեռևս զգոն լի­նել, ո­րով­հետև վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով խայ­թո­ցի դեպ­քեր լի­նում են նաև մինչև հոկ­տեմ­բեր ամս­վա վերջ։ ՙԱշ­նան սկզ­բին էլ պետք է զգույշ լի­նել, հատ­կա­պես գյու­ղա­կան շր­ջան­նե­րում հո­ղա­գոր­ծա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լիս, իսկ ե­րե­խա­նե­րին էլ չթույ­լատ­րել օ­ձա­շատ վայ­րե­րում խա­ղալ։ Ընդ­հան­րա­պես խայ­թոց­նե­րի 99%-ը բնա­կիչ­նե­րի ոչ ու­շա­դիր վե­րա­բեր­մուն­քից է, օ­ձը եր­բեք նա­խա­հար­ձակ չի լի­նում, պար­զա­պես պետք է զգոն լի­նել, հետևել կան­խար­գե­լիչ կա­նոն­նե­րին ու խայ­թոց­նե­րի ժա­մա­նակ ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան ու­ղե­ցույց­նե­րին՚,-նշեց Ա. Հայ­րու­նին։
Օ­ձի խայ­թո­ցի դեպ­քում տու­ժա­ծին ցու­ցա­բե­րած ա­ռա­ջին օգ­նու­թյու­նը մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի. տու­ժա­ծին պետք է ան­հա­պաղ տե­ղա­փո­խել մո­տա­կա բուժ­հիմ­նարկ` հա­մա­պա­տաս­խան բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օ­ձի հա­կա­թույն նե­րար­կե­լու հա­մար: Ա­ռա­ջին սխալ օգ­նու­թյու­նը եր­բեմն կա­րող է ա­վե­լի վտան­գա­վոր և վնա­սա­կար լի­նել, քան բուն խայ­թո­ցը։ Սխալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դժ­վա­րաց­նում են ախ­տո­րո­շումն ու հե­տա­գա բու­ժու­մը։ Մաս­նա­գետ­նե­րը խս­տիվ ար­գե­լում են լա­րա­նով ձգել տու­ժա­ծի վեր­ջույ­թը, ինչն ա­վե­լի է վատ­թա­րաց­նում տու­ժո­ղի վի­ճա­կը, ինչ­պես նաև կա­տա­րել հա­կա­շո­կա­յին մի­ջո­ցա­ռում­ներ՝ տալ ցա­վազր­կող և այլ սր­տա­յին դե­ղո­րայք։ Ար­գել­վում է նաև կա­տա­րել կտր­վածք կամ այ­րում։ Տու­ժածն ընդ­հան­րա­պես չպետք է շարժ­վի, որ դան­դա­ղի թույ­նի տա­րա­ծումն օր­գա­նիզ­մում։ Անհ­րա­ժեշտ է ա­պա­հո­վել նրա հո­րի­զո­նա­կան դիր­քը և լիա­կա­տար հան­գիս­տը։ Իսկ թույնն օր­գա­նիզ­մից դուրս բե­րե­լուն օգ­նում են նաև հե­ղուկ­նե­րը։ Դրա հա­մար պետք է խմել շատ հե­ղուկ, բա­ցի սուր­ճից և ալ­կո­հո­լից։
Ա­մեն դեպ­քում ո­րո­շիչ գոր­ծոն է ժա­մա­նա­կը, ուս­տի օ­ձի խայ­թո­ցով տու­ժա­ծին հարկ է հնա­րա­վո­րինս շուտ տե­ղա­փո­խել մո­տա­կա հի­վան­դա­նո­ցի վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժին։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 20 Sep 2019 12:10:43 +0000