comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Սոցիալական http://artsakhtert.com Fri, 22 Nov 2019 03:05:42 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am 2020թ. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԹԱՑԱՎՈՐՎԵԼ Է http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27833-2020 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27833-2020 2020թ. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԹԱՑԱՎՈՐՎԵԼ Է
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Օ­րերս ԱՀ կա­ռա­վա­րու­թյա­նը ներ­կա­յաց­վեց հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան 2020թ. տա­րե­կան ծրա­գի­րը։ Այն մշակ­վել է ԱՀ հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյա­նը վե­րա­բե­րող օ­րեն­քի հոդ­ված­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Ա­մե­նա­մյա այս ծրագ­րի նպա­տակ­նե­րը, խն­դիր­ները, ու ի­րա­կա­նաց­վող ու նա­խա­տես­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը` ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­ՎԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԻ հետ հար­ցազ­րույ­ցում։

-Յու­րա­քան­չյուր տա­րի ԱՀ բյու­ջեի նա­խագ­ծի քն­նարկ­ման ըն­թաց­քում ներ­կա­յաց­վում է նաև հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի և նրանց կեն­սա­գոր­ծու­նեու­թյան հա­մար հա­վա­սար պայ­ման­նե­րի ստեղծ­մանն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­պա­հով­մանն ուղղ­ված տա­րե­կան ծրա­գի­րը։ Գա­լիք տա­րի ծրագ­րով ի՞նչ է նա­խա­տես­վում և ի՞նչ խն­դիր­ներ պետք է ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով լուծ­վեն։
-Հեր­թա­կան ծրագ­րի նպա­տակն է սահ­մա­նել այն բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը, ո­րոնք կխ­թա­նեն սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց կյան­քը բա­րե­լա­վե­լու և մեր հա­սա­րա­կու­թյու­նում լիար­ժեք ապ­րե­լու հա­մար։ Այդ ա­ռու­մով տար­բեր շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վում է 38 ծրա­գիր, ո­րոնք նե­րա­ռում են բազ­մաբ­նույթ ո­լորտ­ներ։ Տա­րե­կան ծրա­գիրն էլ կազ­մե­լիս հաշ­վի են առն­վում հենց այդ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի կող­մից ներ­կա­յաց­ված ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը։ Հիմ­նա­րար խն­դիր­նե­րից են հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի և սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րին առ­նչ­վող օ­րեն­սդ­րու­թյան կա­տա­րե­լա­գոր­ծու­մը, սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց հան­գս­տի, մաս­նա­գի­տա­կան, սո­ցիա­լա­կան վե­րա­կան­գն­ման անհ­րա­ժեշտ մի­ջո­ցա­ռում­նե­րի ա­պա­հո­վու­մը, նրանց կր­թու­թյան, մաս­նա­գի­տա­կան ու­սուց­ման կազ­մա­կեր­պումն ու զբաղ­վա­ծու­թյան խնդ­րի լու­ծու­մը, ինչ­պես նաև նրանց ներգ­րա­վու­մը հա­սա­րա­կա­կան, այդ թվում` մար­զա­կան և մշա­կու­թա­յին տար­բեր բնա­գա­վառ­նե­րում։
-Ներ­կա­յում ո՞ր ծրագ­րերն են կարևո­րա­գույն ու շա­րու­նա­կա­կան։
-Նախ նշեմ, որ ո­լոր­տում գոր­ծող ՙՓյու­նիկ՚ մաս­նա­գի­տա­կան շտե­մա­րան-ծրագ­րի վեր­ջին տվյալ­նե­րով՝ ԱՀ-ում հաշ­վառ­ված է 8705 հաշ­ման­դամ, ո­րոն­ցից 7506-ը` ան­ժամ­կետ, իսկ 1200-ը` ժամ­կե­տա­յին, ընդ ո­րում` մինչև 18 տա­րե­կան­նե­րի շր­ջա­նում գրանց­ված է 380 հաշ­ման­դամ։ Դի­տար­կում­նե­րի հա­մա­ձայն, հաշ­ման­դամ­նե­րի թի­վը 2018թ. հա­մե­մատ նվա­զել է 0,9% -ով։ Հաշ­վառ­ված 7506 ան­ժամ­կետ հաշ­ման­դամ­ներն այլևս փոր­ձաքն­նու­թյան չեն են­թարկ­վե­լու, սա­կայն հե­տա­գա­յում, միայն ի­րենց ցան­կու­թյամբ, ա­ռող­ջու­թյան վատ­թա­րաց­ման կամ էլ վե­րա­կան­գն­ման ժա­մա­նակ կա­րող են կր­կին փոր­ձաք­նն­վել։ Հիմ­նա­կա­նում փոր­ձաք­նն­վում են այն ան­ձինք, ո­րոնց աշ­խա­տա­վայ­րե­րում պա­հանջ­վում է ա­ռանց սահ­մա­նա­փա­կում­նե­րի աշ­խա­տանք, և ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­ռող­ջու­թյան վե­րա­կան­գն­մա­նը զու­գըն­թաց անհ­րա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­նում վե­րա­փոր­ձաք­նն­վել։ Շուրջ 1200 ժամ­կե­տա­յին հաշ­ման­դամ­ներն էլ պար­տա­դիր հե­տա­զոտ­վում են 7 տար­վա ըն­թաց­քում և մաս­նա­գետ­նե­րի բժշ­կա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի հի­ման վրա կա­րող են փո­փոխ­վել սահ­ման­ված հաշ­ման­դա­մու­թյան խմ­բե­րը՝ կապ­ված ա­ռող­ջու­թյան վատ­թա­րաց­ման կամ ա­պա­քին­ման հետ։ Բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան ըն­թաց­քում ո­րոշ­վում է տվյալ ան­ձի աշ­խա­տու­նա­կու­թյան աս­տի­ճա­նը, հաշ­ման­դա­մու­թյան խում­բը, պատ­ճա­ռը և սահ­ման­վում են նրա բժշ­կա­կան, սո­ցիա­լա­կան, աշ­խա­տան­քա­յին վե­րա­կան­գն­ման տե­սակ­նե­րը, ծա­վալն ու անց­կաց­ման ժամ­կետ­նե­րը, ինչ­պես նաև տր­վում է ե­րաշ­խա­վո­րու­թյուն աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­ման հա­մար։ Դրան զու­գա­հեռ մշակ­վում և հաս­տատ­վում է հաշ­ման­դա­մի ան­հա­տա­կան վե­րա­կանգ­նո­ղա­կան ծրա­գի­րը։
-Իսկ Բժշ­կա­սո­ցիա­լա­կան փոր­ձաքն­նու­թյան կենտ­րո­նի աշ­խա­տանք­նե­րում կա՞ն կա­տա­րե­լա­գործ­վե­լու, ժա­մա­նա­կա­կից չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու նոր մե­թոդ­ներ։
-Այս հա­մա­կար­գը մշակ­վել է դեռևս 1930-ա­կան թվա­կան­նե­րին և ա­մեն տա­րի կա­տա­րե­լա­գործ­վում է։ Վեր­ջին տա­րի­նե­րին, նաև զուտ վար­չա­րա­րա­կան գոր­ծըն­թա­ցի շնոր­հիվ, հաշ­ման­դա­մու­թյուն սահ­մա­նե­լու կար­գը դար­ձել է թա­փան­ցիկ և օ­բյեկ­տիվ, ին­չը կա­րե­լի է ար­ձա­նագ­րել նոր ո­րո­շում­նե­րի, ին­չու չէ, նաև բո­ղո­քար­կում­նե­րի, դա­տա­րան­ներ դի­մե­լու փաս­տե­րով։ Հա­մա­կարգն այ­սօր օ­բյեկ­տիվ ու բա­վա­րար մա­կար­դա­կով աշ­խա­տում է։

-Ա­մեն ան­գամ Տա­րե­կան ծրա­գի­րը նե­րա­ռում է զբաղ­վա­ծու­թյան խնդ­րի լուծ­ման հա­մար տար­բեր ծրագ­րե­րով հա­մա­պա­տաս­խան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­պա­հո­վում։ Ի­րա­կա­նում օգտ­վո՞ւմ են հաշ­ման­դամ­ներն այդ ծրագ­րից։
-Ներ­կա­յումս շատ են անդ­րա­դառ­նում հաշ­ման­դամ­նե­րի հա­մար մի­ջա­վայ­րի հա­մա­պա­տաս­խա­նեց­ման, աշ­խա­տա­վայ­րե­րի հար­մա­րեց­ման խն­դիր­նե­րին։ Ե­թե մենք անդ­րա­դառ­նանք զբաղ­վա­ծու­թյան խնդ­րի լուծ­մանն ա­ջակ­ցե­լու և նպաս­տե­լու ծրագ­րե­րին, ա­պա կար­ձա­նագ­րենք, որ տա­րեց­տա­րի ի­րա­կա­նաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը հս­տա­կեց­ված են բյու­ջեի նա­խագ­ծով, ու մենք ոչ թե զբաղ­վա­ծու­թյունն ենք ա­պա­հո­վում, ին­չը մեր հա­մա­կար­գի խն­դի­րը չէ, այլ ի­րա­կա­նաց­նում ենք սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով քա­ղա­քա­ցի­նե­րի զբաղ­վա­ծու­թյանն ա­ջակ­ցե­լու ծրագ­րեր։ Դա վե­րա­բե­րում է աշ­խա­տա­տե­ղե­րի հար­մա­րեց­մա­նը, գոր­ծա­տու­նե­րին պե­տու­թյան կող­մից տր­վող ա­ջակ­ցու­թյա­նը և այլն։ Ինչ վե­րա­բե­րում է ծրագ­րի շա­հա­ռու­նե­րին, ի­հար­կե, ոչ բա­վա­րար չա­փով են օգտ­վում հաշ­ման­դամ­նե­րը, և խն­դիրն այս­տեղ կապ­ված է նաև գոր­ծա­տու­նե­րի հետ։ Պե­տու­թյու­նը տվյալ աշ­խա­տա­տե­ղը լրա­ցու­ցիչ հար­մա­րու­թյուն­նե­րով հա­գեց­նե­լու ծախ­սե­րը նա­խա­տե­սում է, որ­պես­զի հաշ­ման­դամն ա­պա­հով­վի աշ­խա­տան­քով։ Բայց մեր ի­րա­կա­նու­թյու­նում չկան հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տա­տե­ղեր` թե­կուզ հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լու պայ­ման­նե­րով, և դեռևս ոչ բո­լոր հաշ­ման­դամ­ներն են օժտ­ված հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րով և ոչ բո­լո­րին է ա­ռա­ջարկ­վում աշ­խա­տանք։
-Հա­կիրճ` 2020թ. ո­լոր­տում ի­րա­կա­նաց­վե­լիք կարևո­րա­գույն մի­ջո­ցա­ռում­նե­րի և փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին։
-Ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին, այն­պես էլ 2020-ին, բնա­կա­նա­բար, ի­րա­կա­նաց­վե­լու են հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան և նրանց կյան­քի ո­րա­կի բա­րե­լավ­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­ներ։ Ամ­բողջ հա­մա­կար­գը նոր մո­տե­ցում­նե­րով և կա­տա­րե­լա­գոր­ծում­նե­րով կաշ­խա­տի, մաս­նա­վո­րա­պես, ի­րա­կա­նաց­վել են փո­փո­խու­թյուն­ներ մի շարք ի­րա­վա­կան ակ­տե­րում։ Այս­պես, պրո­թե­զաօր­թո­պե­դիկ պա­րա­գա­նե­րի, վե­րա­կան­գն­ման տեխ­նի­կա­կան և այլ օ­ժան­դակ մի­ջոց­նե­րի տրա­մադր­ման կար­գում նա­խա­տես­վել են փո­փո­խու­թյուն­ներ, հա­մա­ձայն ո­րոնց, հաշ­ման­դամ­նե­րին պրո­թեզ կտ­րա­մադր­վի սահ­ման­ված ժամ­կետ­նե­րից շուտ։ Այ­սինքն, լի­նում են ի­րա­վի­ճակ­ներ, երբ հաշ­ման­դա­մի պրո­թե­զաօր­թո­պե­դիկ պա­րա­գան պետք է ան­հա­պաղ փո­խել և տեխ­նի­կա­կան վի­ճա­կի մա­սին մաս­նա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյան հի­ման վրա նրանց տրա­մադ­րել նո­րը։
Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի հաշ­ման­դամ­նե­րին տր­վող ա­մե­նամ­սյա պատ­վով­ճա­րի չա­փը 2019թ. օ­գոս­տո­սի 1-ից սահ­ման­վել է 100 հա­զար դրամ՝ նախ­կին 50 հա­զա­րի փո­խա­րեն։ Կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ` կար­գա­վոր­վել են բնա­կա­րա­նա­յին հեր­թա­ցու­ցակ­նե­րը, սահ­ման­վել այն խմ­բե­րը, ո­րոնց նկատ­մամբ պե­տու­թյունն ու­նի ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ՝ կապ­ված բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հետ։ Ներ­կա­յումս ԱՀ յու­րա­քան­չյուր շր­ջա­նի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղով­նե­րի շնոր­հիվ կազմ­վել են հաշ­ման­դամ­նե­րի բնա­կա­րան­նե­րի տրա­մադր­ման կամ բնա­կե­լի տան վե­րա­նո­րոգ­ման խն­դիր ու­նե­ցող­նե­րի հեր­թա­ցու­ցակ­ներ։ Դա վե­րա­բե­րում է 1-ին խմ­բի ան­ժամ­կետ զին­վո­րա­կան հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող­նե­րին։ Այս ծրագ­րե­րի մի մա­սը գոր­ծում է, մի մասն էլ կյան­քի կկոչ­վի 2020թ.-ին։ Իսկ վեր­ջին տա­րի­նե­րին ներ­դր­ված ծրագ­րե­րից է 1-ին և 2-րդ խմ­բե­րի զին­վո­րա­կան հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող­նե­րին օգ­տա­գործ­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի և բնա­կան գա­զի դի­մաց պե­տա­կան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­ման կար­գը, հա­մա­ձայն ո­րի, ըն­տա­նի­քի մեկ շն­չի հաշ­վով տրա­մադր­վում է 60 ԿՎտ/ժամ փոխ­հա­տու­ցում և 18 խոր. մետր գազ։ Ծրա­գիրն ու­նի կու­տա­կա­յին բնույթ. ան­կախ նրա­նից, թե շա­հա­ռուն ա­մա­ռա­յին կամ ձմե­ռա­յին շր­ջա­նում ինչ­քան է օգ­տա­գոր­ծում է­լեկտ­րաէ­ներ­գիա կամ գազ, չօգ­տա­գործ­վող ա­միս­նե­րի գու­մա­րը կու­տակ­վում է հա­շիվ­նե­րում և օգ­տա­գործ­վում հե­տա­գա­յում։ Ծրագ­րից օգտ­վում է 2330 շա­հա­ռու։
-Իսկ ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան վե­րա­բե­րյալ կա­տար­վո՞ւմ են, ար­դյոք, դի­տար­կում­ներ՝ ծա­գած խն­դիր­նե­րը կամ բա­ցե­րը լրաց­նե­լու հա­մար։
-Մենք գրե­թե ա­մե­նօ­րյա հե­տա­դարձ կապ ու­նենք հաշ­ման­դամ­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ, և հա­մա­տեղ դի­տարկ­ման փորձ ու­նենք։ Բայց դրան զու­գա­հեռ մենք միշտ էլ ան­մի­ջա­կան կա­պի մեջ ենք հաշ­ման­դամ­նե­րի հետ, տե­ղե­կաց­ված ենք նրանց խն­դիր­նե­րին և գոր­ծող ծրագ­րե­րի ըն­թա­ցա­կար­գե­րին։ Իսկ ծա­գած լրա­ցու­ցիչ հար­ցե­րի դեպ­քում քն­նար­կում ենք և փոր­ձում դրանք ար­դյու­նա­վետ լու­ծել։ Դժ­վա­րին ի­րա­վի­ճակ­նե­րում հայ­տն­ված սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձանց մենք ցու­ցա­բե­րում ենք լրա­ցու­ցիչ մե­կան­գա­մյա օգ­նու­թյուն, իսկ գոր­ծող ծրագ­րե­րի հետ կապ­ված խն­դիր­նե­րի դեպ­քում օր ա­ռաջ տե­ղե­կա­նում ենք և հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րում։ Այդ­քա­նով հան­դերձ, վեր­ջերս դի­տար­կե­լով Հա­յաս­տա­նի ու մեր հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող տար­բեր տե­սա­կի սո­ցիա­լա­կան վճար­նե­րը, նպաստ­նե­րը, ար­ձա­նագ­րել ենք, որ դրանք ա­ճել են 4-6 ան­գամ։ Եվ հու­սով ենք, որ տա­րեց­տա­րի հնա­րա­վո­րինս դրանք կա­վե­լա­նան։
-Հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րի միջև կնք­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մա­սին հու­շագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի՞նչ աշ­խա­տանք­ներ են նա­խանշ­վում։
-Մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում տար­բեր ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում՝ կապ­ված քա­ղա­քա­ցի­նե­րին տրա­մադր­վող պրո­թե­զաօր­թո­պե­դիկ և վե­րա­կանգ­նո­ղա­կան պա­րա­գա­նե­րի, մաս­նա­գի­տա­կան փոր­ձի փո­խա­նակ­ման և այլ­նի հետ։ Վեր­ջերս էլ ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի գլ­խա­վո­րու­թյամբ Ար­ցախ ե­կած պատ­վի­րա­կու­թյան հետ հա­մա­տեղ քն­նար­կե­ցինք մի շարք խն­դիր­ներ: Դրանք ու­սում­նա­սիր­վել են ու տր­վել հա­մա­պա­տաս­խան լու­ծում­ներ։ Մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը բարձր մա­կար­դա­կի վրա է և այն կկ­րի շա­րու­նա­կա­կան բնույթ։
2020թ. բյու­ջեի նա­խագ­ծին ներ­կա­յաց­ված հաշ­ման­դամ­նե­րին վե­րա­բե­րող բո­լոր ծրագ­րե­րը հաս­տատ­ված կար­գով կի­րա­կա­նաց­վեն։ Ծրագ­րով նա­խա­տես­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը բխում են հաշ­ման­դամ­նե­րի ի­րա­վունք­նե­րի ու շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նից, նրանց հա­սա­րա­կու­թյանն ին­տեգ­րե­լու և վե­րոն­շյալ բո­լոր խն­դիր­նե­րի լուծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Thu, 21 Nov 2019 16:59:14 +0000
ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27830-2019-11-21-16-37-55 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27830-2019-11-21-16-37-55 ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ ք.…

 Ա­մե­րի­կա­յի Հայ Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյան (Ա­ՀԱԸ) բազ­մա­պի­սի և բազ­մա­բո­վան­դակ ծրագ­րե­րը և ծա­ռա­յու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վում են աշ­խար­հի բազ­մա­թիվ եր­կր­նե­րում, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում։ Ա­ՀԱԸ ջան­քե­րի շնոր­հիվ ստեղծ­վել են կր­թօ­ջախ­ներ, հո­վա­նա­վոր­վել են կա­րի­քա­վոր ե­րե­խա­ներ ու ծե­րեր, ի­րա­կա­նաց­վել են սո­ցիա­լա­կան ծրագ­րեր։ Ըն­կե­րակ­ցու­թյու­նը մեծ դեր է ու­նե­ցել հա­յա­պահ­պա­նու­թյան, քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյան ու հա­վատ­քի ամ­րապ­նդ­ման, հայ­կա­կան մշա­կույ­թի զար­գաց­ման գոր­ծում։

Ա­ՀԱԸ-ն Ար­ցա­խում գոր­ծում է 1995 թվա­կա­նից։ Մաս­նա­ճյու­ղը 1998թ. պաշ­տո­նա­կան գրան­ցում ստա­նա­լուց հե­տո ա­վե­լի ար­դյու­նա­վետ դարձ­րեց իր ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ Ստե­փա­նա­կեր­տում բաց­վեց ըն­կե­րակ­ցու­թյան գրա­սե­նյա­կը, Ար­ցա­խում ձևա­վոր­վե­ցին Ա­ՀԱԸ գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ։
Ար­ցա­խում ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում Ա­ՀԱԸ-ն հիմ­նել է իր գրա­սե­նյակ­նե­րը նաև Շու­շիում, Աս­կե­րա­նում, Մար­տա­կեր­տում։
1999-2000 թթ. Ա­ՀԱԸ-ի կող­մից Աս­կե­րա­նի նո­րա­բաց գրա­սե­նյա­կի տնօ­րեն նշա­նակ­վեց Ա­նա­հիտ Դա­նիե­լյա­նը։
Եվ 20 տա­րի է Ա­նա­հիտ Դա­նիե­լյանն ըն­կե­րակ­ցու­թյան Աս­կե­րա­նի գրա­սե­նյա­կի տնօ­րենն է:
Աս­կե­րա­նի գրա­սե­նյա­կի ստեղ­ծու­մից հե­տո շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վե­ցին բազ­մա­թիվ բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր, ո­րոնք տա­րեց­տա­րի ա­վե­լի ըն­դգ­ծուն դար­ձան։ Կյան­քի կոչ­վեց զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյան ծրա­գիր։ Ա­պա ի­րա­կա­նաց­վեց նաև ման­կա­կան սնն­դի ծրա­գիր։ Մինչև մեկ տա­րե­կան ե­րե­խա­ներն ա­մեն ա­միս անվ­ճար սկ­սե­ցին ստա­նալ ման­կա­կան սնունդ։ Այս ծրագ­րի նպա­տակն էր օգ­նել ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի նո­րա­ծին­նե­րին, ո­րոնք զրկ­ված են մայ­րա­կան կա­թով կե­րակ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Ա­ՀԱԸ ծրագ­րե­րից է նաև ե­րե­խա­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյան ծրա­գի­րը։ Ե­ռամ­սյա­կը մեկ սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով և բազ­մաե­րե­խա­տեր ըն­տա­նիք­նե­րը ստա­նում են դրա­մա­կան օգ­նու­թյուն, լուծ­վում են ե­րե­խա­նե­րի կր­թա­կան, ար­վես­տի, ա­մա­ռա­յին հան­գս­տի խն­դիր­նե­րը, իսկ ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րը օգ­նու­թյուն են ստա­նում դե­ղո­րայք ձեռք բե­րե­լու և բու­ժում ստա­նա­լու հա­մար։ Այս ծրագ­րե­րի մեջ ընդգրկված են Աս­կե­րա­նի, Նո­րա­գյու­ղի, Խրա­մոր­թի, Խնա­պա­տի, Ի­վա­նյա­նի, Այ­գես­տա­նի, Պա­տա­րա­յի, Խնձ­րիս­տա­նի, Խնա­ծա­խի, Քռաս­նու հա­մայ­նք­նե­րի սա­կա­վա­կա­րող ըն­տա­նիք­նե­րը։
Ե­րե­խա­նե­րի ա­մա­ռա­յին հան­գիս­տը հե­տաքր­քիր կազ­մա­կեր­պե­լու հա­մար Ա­ՀԱԸ –ն ի­րա­կա­նաց­նում է ճամ­բա­րա­յին ծրա­գիր։ 1996 թվա­կա­նից ի վեր Ստե­փա­նա­կեր­տի ՙԿար­կառ՚ ճամ­բա­րում կազ­մա­կերպ­վում էր Ար­ցա­խի ե­րե­խա­նե­րի ա­մա­ռա­յին հան­գիս­տը, իսկ 2003 թվա­կա­նից ե­րե­խա­նե­րը հան­գս­տա­նում են Ա­ՀԱԸ Ար­ցա­խի մաս­նա­ճյու­ղի Շու­շիի ՙՊետ­րո­սյան՚ ա­մա­ռա­յին հան­գս­տի ճամ­բա­րում։ Աս­կե­րա­նի շր­ջա­նի ե­րե­խա­նե­րը մեծ սի­րով մաս­նակ­ցում են այդ ճամ­բար­նե­րին, և ա­մեն տա­րի ա­վե­լա­նում է ցան­կա­ցող­նե­րի թի­վը։ Աս­կե­րա­նում կազ­մա­կերպ­վում են նաև բա­կա­յին ճամ­բար­ներ, որ­տեղ ա­մեն մի օ­րը հա­գե­ցած է մար­զա­կան, մշա­կու­թա­յին, հայ­րե­նա­գի­տա­կան, կր­թա­կան և քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյան բա­զամ­բո­վան­դակ և հե­տաքր­քիր ծրագ­րե­րով։

2003-2004 թթ. լրի­վու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել է շեն­քը, որ­տեղ նախ­կի­նում ման­կա­պար­տեզ էր, և հո­վա­նա­վո­րու­թյան ներ­քո բաց­վել է ման­կա­պար­տեզ։ Պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կր­կին Ա­նա­հիտ Դա­նիե­լյա­նի վրա էր։ Ա­սյօր­վա դրու­թյամբ ման­կա­պար­տե­զում 65 ե­րե­խա­յի ընդգրկմամբ գոր­ծում է եր­կու խումբ` կրտ­սեր և մի­ջին։ Ման­կա­պար­տե­զի ողջ աշ­խա­տա­խում­բը ե­րե­խա­նե­րի հետ պատ­շաճ մա­կար­դա­կով աշ­խա­տանք է տա­նում և ա­նում ա­մեն ինչ, որ­պես­զի ճիշտ դր­վի ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան հիմ­նա­քա­րը։
Գյու­ղատն­տե­սա­կան ծրա­գի­րը ևս կարևոր տեղ է զբա­ղեց­նում Ա­ՀԱԸ հա­մար։ Ծրագ­րի նպա­տակն է ա­ջակ­ցել ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին` տրա­մադ­րե­լով ըն­տա­նի կեն­դա­նի/կով/ և հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­ներ։ Ար­ցա­խում այդ ծրա­գի­րը գոր­ծում է 2012 թվա­կա­նից, Աս­կե­րա­նի շր­ջա­նում օգտ­վում են Ուղ­տա­սա­րի և Քռաս­նու հա­մայ­նք­նե­րի 10-ից ա­վե­լի ըն­տա­նիք­ներ։ Ծրա­գի­րը նպաս­տում է մարդ­կանց սո­ցիա­լա­կան կա­րիք­նե­րի ա­պա­հով­մա­նը, օգ­նում է գյու­ղա­ցուն մե­ծաց­նե­լու իր ե­կա­մու­տը և հաղ­թա­հա­րե­լու աղ­քա­տու­թյու­նը։
2017 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րից Աս­կե­րա­նում գոր­ծում է ՙՇող՚ ե­րե­խա­նե­րի հա­մայն­քա­հեն ցե­րե­կա­յին կենտ­րո­նը, որ­տեղ հա­ճա­խում են 6-14 տա­րե­կան 30 ե­րե­խա։ Աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող Ա­նա­հիտ Դա­նիե­լյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ կենտ­րո­նի աշ­խա­տա­խում­բը կա­րո­ղա­նում է տա­նել թի­մա­յին աշ­խա­տանք, ին­չի ար­դյուն­քում բարձ­րաց­վում է ե­րե­խա­նե­րի կր­թա­կան մա­կար­դա­կը, բա­ցա­հայտ­վում են նրանց ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը, իսկ ի հայտ ե­կած խն­դիր­ներն ան­մի­ջա­պես լու­ծում են ստա­նում միաս­նա­կան գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ։
ՙՈր­պես քրիս­տո­նեա­կան կազ­մա­կեր­պու­թյուն Ա­մե­րի­կա­յի Հայ Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյու­նը ա­ռաջ­նորդ­վում է Աստ­ծո խոս­քով և գոր­ծով, ծա­ռա­յում է մարդ­կանց` հատ­կա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին` տրա­մադ­րե­լով նրանց ֆի­նան­սա­կան, բժշ­կա­կան օգ­նու­թյուն, կր­թամ­շա­կու­թա­յին ծա­ռա­յու­թյուն­ներ։ Ա­ՀԱԸ –ն իր մար­դա­սի­րա­կան և բա­րե­սի­րա­կան գոր­ծու­նեու­թյամբ ներ­դաշ­նակ է հա­մազ­գա­յին մեր իղ­ձե­րին ու նպա­տակ­նե­րին և կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նի հա­յա­պահ­պա­նու­թյան գոր­ծում։
-Շատ ե­րի­տա­սարդ էի, երբ ստանձ­նե­ցի Ա­ՀԱԸ Աս­կե­րա­նի գրա­սե­նյա­կի տնօ­րե­նի պաշ­տո­նը և ան­մի­ջա­պես հաս­կա­ցա, որ դժ­վա­րին և պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տանք են վս­տա­հել ինձ։ Լիո­վին ընկ­ղմ­վե­ցի գոր­ծի մեջ, իսկ հե­տա­գա­յում, երբ գրա­սե­նյա­կի կող­մից հո­վա­նա­վոր­վող ման­կա­պար­տեզ բաց­վեց և ա­վե­լի ուշ` ՙՇող՚ ցե­րե­կա­յին կենտ­րո­նը, բազ­մա­պատկ­վեց իմ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Այ­սօր, երբ հետ եմ նա­յում, տես­նում եմ, թե ինչ­պի­սի մեծ թի­մա­յին աշ­խա­տանք­ներ ենք կա­տա­րել։ Եվ ա­մեն ինչ ա­րել ենք մե­ծա­գույն սի­րով, նվի­րա­կան զգա­ցում­նե­րով, քան­զի մեր գոր­ծը մա­նուկ­նե­րի և կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րի հետ էր։
Շատ բարձր եմ գնա­հա­տում մեր աշ­խա­տող­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, նրանց նո­րա­րա­րա­կան ու ստեղ­ծա­գոր­ծա­կան միտ­քը, աշ­խա­տան­քի է­թի­կա­յի պահ­պա­նու­մը։ Մեր բո­լո­րիս ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում ե­րե­խա­ներն են, յու­րա­քան­չյուրս նրանց հան­դեպ տա­ծում ենք ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մունք, ա­նում ենք հնա­րա­վո­րը, որ­պես­զի ման­կա­պար­տեզ և ՙՇող՚ ցե­րե­կա­յին կենտ­րոն հա­ճա­խող մա­նուկ­նե­րը ստա­նան մայ­րա­կան գո­րո­վանք, ըն­տա­նե­կան ջեր­մու­թյուն։
Աս­կե­րանն ինձ հա­մար երկ­րորդ ծնն­դա­վայր լի­նի ա­սես, այս­տեղ ես ան­մի­ջա­պես մեր­վել եմ ժո­ղովր­դի հետ, սի­րով ըն­դու­նել եմ տե­ղի ա­վան­դույթ­ներն ու սո­վո­րույթ­նե­րը։ Ես ինձ հա­մա­րում եմ եր­ջա­նիկ մարդ, քան­զի շր­ջա­պատ­ված եմ ման­կա­պար­տե­զի ե­րե­խա­նե­րով և լավ մարդ­կան­ցով՚,-հպար­տու­թյամբ և սի­րով իր մտ­քե­րը մեզ հետ կի­սեց Ա­նա­հիտ Դա­նիե­լյա­նը։
Ու­շագ­րավն այն է, որ ե­րե­խա­նե­րի մեջ սեր­ման­ված է բա­րե­գոր­ծու­թյուն կա­տա­րե­լու խոր­հուր­դը։ Վեր­ջերս կի­րակ­նօ­րյա հա­ճա­խող ե­րե­խա­ներն այ­ցե­լե­ցին Աս­կե­րա­նի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նոց և քաղց­րա­վե­նի­քով ու մր­գե­րով հյու­րա­սի­րե­ցին հի­վանդ­նե­րին։ Ա­նակն­կա­լը հա­ճե­լի էր բու­ժում ստա­ցող մարդ­կանց հա­մար…
Ինչ խոսք, անգ­նա­հա­տե­լի են Ա­ՀԱԸ-ի կող­մից ար­վող Աստ­վա­ծա­հա­ճո բո­լոր ա­ռա­քե­լու­թյուն­նե­րը։ Տի­րոջ օրհ­նու­թյամբ թող ի կա­տար ած­վեն նո­րա­նոր մտահ­ղա­ցում­ներ և Ա­ՀԱԸ-ն նոր ձեռք­բե­րում­նե­րով շա­րու­նա­կի իր բա­րե­սի­րա­կան ու մար­դա­սի­րա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Thu, 21 Nov 2019 16:34:20 +0000
ԵՐԿ­ՐԱ­ՅԻՆ ԿՅԱՆ­ՔԻՑ՝ ՀԱ­ՎԵՐ­ԺՈՒ­ԹՅՈՒՆ... http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27821-2019-11-20-11-57-07 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27821-2019-11-20-11-57-07 Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ ք.…

 Նո­յեմ­բե­րի 8-ին ՊԲ գն­դա­պետ, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ակ­տիվ մաս­նա­կից, ՙԱ­րա­յիկ՚ ջո­կա­տի անն­կուն մար­տիկ, ԱՀ ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Սևակ Ղու­կա­սյա­նը կդառ­նար 50 տա­րե­կան....

Նո­յեմ­բե­րի 8-ին Ճար­տար քա­ղա­քի` գն­դա­պե­տի ա­նու­նը կրող մար­զամ­շա­կու­թա­յին պա­լա­տում, տնօ­րեն Ի­րի­նա Ա­ռա­քե­լյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, կազ­մա­կերպ­վեց հուշ-ե­րե­կո։
Նախ­քան մի­ջո­ցա­ռումն սկ­սե­լը Սևակ Ղու­կա­սյա­նի մար­տա­կան և ծա­ռա­յա­կից ըն­կեր­նե­րը` շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, այ­ցե­լե­ցին գե­րեզ­մա­նոց և ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին լա­վա­գույն ըն­կե­րոջ շիր­մա­քա­րին։
Այ­նու­հետև, Ճար­տա­րի հու­շա­հա­մա­լի­րում հար­գան­քի տուրք մա­տու­ցե­ցին Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում նա­հա­տակ­ված ճար­տար­ցի­նե­րի հի­շա­տա­կին։
Հուշ-ե­րե­կո­յին ներ­կա էին նաև Սևակ Ղու­կա­սյա­նի այ­րին` Ի­րի­նա Ղու­կա­սյա­նը, զա­վակ­նե­րը, թո­ռը` փոք­րիկ Սևա­կը, հա­րա­զատ­նե­րը, Ճար­տա­րի հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի կո­լեկ­տիվ­ներ, շր­ջա­նում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սե­րի զին­ծա­ռա­յող­ներ, ճար­տար­ցի­ներ։
Հի­շա­տա­կի և օրհ­նան­քի խոսք ա­սաց Ն զո­րա­մա­սի հոգևոր սպա­սա­վոր Հա­րու­թյուն սար­կա­վագ Մար­տի­րո­սյա­նը։
Սևակ Ղու­կա­սյա­նին ներ­կա­յաց­րեց ու­սուց­չու­հին` Հաս­միկ Մա­յի­լյա­նը։ Սևակն ըն­տա­նի­քին նվիր­ված հո­գա­տար հայր էր, սի­րե­լի ա­մու­սին, եղ­բայր, հե­րոս մար­տիկ, Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի նվի­րյալ, հմուտ հրա­մա­նա­տար։ 17-ա­մյա դպ­րո­ցա­կան Սևակն ու­սու­ցիչ­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ մնա­ցել է որ­պես քչա­խոս, կար­գա­պահ, հա­վա­սա­րակ­շռ­ված, շատ աշ­խա­տա­սեր, դա­սե­րին միշտ գե­րա­զանց պատ­րաստ ա­շա­կերտ։ Նա սի­րում էր սպոր­տը, ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ակ­տիվ մաս­նա­կից էր, ար­տա­դա­սա­րա­նա­կան, ար­տադպ­րո­ցա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի կենտ­րո­նա­կան դեմ­քե­րից մե­կը։
Դպ­րո­ցա­կան ըն­կեր, Ն զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Կա­րեն Շա­քա­րյանն օր­վա հե­րո­սի հետ մար­տա­կան հա­րուստ ու­ղի է ան­ցել։ Նա ա­ռայ­սօր ցավ է ապ­րում լա­վա­գույն ըն­կե­րոջ կորս­տյան հա­մար, սա­կայն հպար­տու­թյան զգա­ցումն ուժ տվեց նրան խո­սե­լու, ներ­կա­նե­րի հետ կիս­վե­լու իր հու­շե­րով, ո­րոնք կապ­ված էին Ս. Ղու­կա­սյա­նի ապ­րած տա­րի­նե­րի հետ:
Սևա­կը զին­վո­րա­կան բարձր պատ­րաստ­վա­ծու­թյամբ, հրա­մա­նա­տա­րա­կան մեծ ու­նա­կու­թյուն­նե­րով, հայ­րե­նա­սի­րա­կան վեհ գա­ղա­փար­նե­րով օժտ­ված զին­վո­րա­կան էր և աս­վածն ամ­րապն­դեց օ­րի­նակ­նե­րով։ Նրանք եր­կու­սով զբա­ղեց­րել են տար­բեր պաշ­տոն­ներ` դա­սա­կի հրա­մա­նա­տա­րից մինչև զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար։ Կ. Շա­քա­րյա­նը միշտ զգա­ցել է Սևա­կի ա­ջակ­ցու­թյունն ու ըն­կե­րա­կան ջերմ խոր­հուրդ­նե­րի կա­րի­քը։ Հպար­տու­թյամբ նշեց, որ Սևա­կի օ­րի­նա­կով այ­սօր սե­րունդ­ներ են դաս­տիա­րակ­վում, ով­քեր պատ­րաստ են նրա բաղ­ձա­լի ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել։
1987թ. Սևակն ըն­դուն­վել է ԵՊՀ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տը։ Եր­կու տար­վա զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն ընդ­հա­տում է ու­սու­մը։ Այն շա­րու­նա­կում է զո­րացր­վե­լուց հե­տո։ Այդ ժա­մա­նակ Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում սկս­վել էր դեպ­քե­րի գլ­խապ­տույտ զար­գա­ցու­մը։ Եր­րորդ կուր­սից, ու­սու­մը կի­սատ թող­նե­լով, Ս. Ղու­կա­սյա­նը շտա­պեց զին­վո­րագր­վել հայ­րե­նի ե­զեր­քի պաշտ­պա­նու­թյա­նը։
1992թ. մա­յի­սի 14-ին Ճար­տա­րի ՙԱ­րա­յիկ՚ ջո­կա­տի հիմ­նադր­ման գոր­ծում մեծ ներդ­րում ու­նե­ցավ նաև Ս. Ղու­կա­սյա­նը, ով ծա­ռա­յու­թյունն սկ­սեց որ­պես նռ­նա­կա­ձիգ։ Վահ­րամ Ղահ­րա­մա­նյա­նի գլ­խա­վո­րած ՙԱ­րա­յիկ՚ ջո­կա­տում ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նակ­ցեց մինչև 1993թ. վեր­ջը? 1993թ. դեկ­տեմ­բե­րից մինչև պա­տե­րազ­մի ա­վար­տը ե­ղել է Ճար­տա­րի գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րը։ Ս. Ղու­կա­սյան զին­վո­րի ու հմուտ հրա­մա­նա­տա­րի մա­սին սր­տի խոսք ա­սաց մար­տա­կան ըն­կեր Վ. Ղահ­րա­մա­նյա­նը։ Նա ներ­կա­յաց­րեց հուշ-ե­րե­կո­յի խոր­հուր­դը, որն է` ևս մեկ ան­գամ հան­րու­թյա­նը, մա­տաղ սերն­դին ծա­նո­թաց­նել Սևակ մար­դու տե­սա­կին, հար­գան­քի տուրք մա­տու­ցել նա­հա­տակ­նե­րի պայ­ծառ հի­շա­տա­կին։
Պա­տե­րազ­մից հե­տո Ս. Ղու­կա­սյա­նը շա­րու­նա­կել է ծա­ռա­յու­թյու­նը։ 2000թ. նշա­նակ­վել է Ն զո­րա­մա­սի շտա­բի պետ? 2002-2004թթ. սո­վո­րել է Մոսկ­վա­յի Մ. Ֆրուն­զեի ան­վան ռազ­մա­կան ա­կա­դե­միա­յում։ 2005-2008թթ. ե­ղել է Ն զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար, և միշտ լա­վա­գույնն էր։ Այս մա­սին ե­րե­կո­յի ըն­թաց­քում խո­սեց ծա­ռա­յա­կից ըն­կեր Հու­նան Հայ­րու­մյա­նը։
Հա­րա­վա­յին զո­րա­միա­վոր­ման հրա­մա­նա­տա­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման գծով տե­ղա­կալ, գն­դա­պետ Մա­նուկ Բա­դա­լյա­նը նշեց, որ Ար­ցա­խի ար­ժա­նա­վոր զա­վակ­նե­րից մե­կի` գն­դա­պետ Ս. Ղու­կա­սյա­նի ծնն­դյան 50-ա­մյա­կին նվիր­ված այս մի­ջո­ցա­ռու­մը գնա­հա­տե­լու լա­վա­գույն ա­ռիթ է և ըն­դգ­ծեց, որ սե­րունդ­նե­րը միշտ կհի­շեն նրան, կհետևեն նրա օ­րի­նա­կին։ 2008-2011թթ. Սևա­կը, ծա­ռա­յե­լով որ­պես հա­րա­վա­յին զո­րա­միա­վոր­ման հրա­մա­նա­տա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ, շտա­բի պետ, վա­յե­լել է բո­լո­րի հար­գան­քը` իր մարդ­կա­յին ո­րակ­նե­րով և բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մով, ին­չի հա­մար անձ­նա­կազ­մը հպար­տո­րեն է հի­շում նրան։
Ս. Ղու­կա­սյա­նը զոհ­վել է 2011թ. ապ­րի­լի 29-ին, թշ­նա­մու դի­պու­կա­հա­րի գն­դա­կից. հրա­մա­նա­տա­րը գնա­ցել էր դի­պու­կա­հա­րի կող­մից զոհ­ված զին­ծա­ռա­յո­ղի դին բե­րե­լու, որ­տեղ էլ ընդ­հատ­վել է նրա կյան­քը։
Բո­լոր ե­լույթ ու­նե­ցող­նե­րը շնոր­հա­վո­րան­քի խոսք ա­սա­ցին մեծ հա­յոր­դու ծնն­դյան 50-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ` նշե­լով, որ Սևա­կը բա­ցա­կա է ֆի­զի­կա­պես. նա հրա­ժեշտ է տվել երկ­րա­յին կյան­քին և քայլ ա­րել դե­պի… ան­մա­հու­թյուն:

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 20 Nov 2019 11:51:58 +0000
ԱԿՆ­ԿԱ­ԼԻՔ­ՆԵ­ՐԸ՝ ՙԲՅՈՒ­ՋԵ-2020՚-Ի ՊՐԻԶ­ՄԱ­ՅՈՎ. ՈՒՄ ԻՆՉ Է ԽՈՍ­ՏԱ­ՆՈՒՄ ՏԱ­ՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27816-2020 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27816-2020 ԱԿՆ­ԿԱ­ԼԻՔ­ՆԵ­ՐԸ՝ ՙԲՅՈՒ­ՋԵ-2020՚-Ի ՊՐԻԶ­ՄԱ­ՅՈՎ. ՈՒՄ ԻՆՉ Է ԽՈՍ­ՏԱ­ՆՈՒՄ ՏԱ­ՐԻՆ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հուն­վա­րի 1-ից շո­շա­փե­լի աճ է նա­խա­տես­վում կեն­սա­թո­շակ­նե­րում, նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձում, կբարձ­րա­նան նաեւ ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը: Թվե­րը հն­չեց­րել է ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը` Բա­կո Սա­հա­կյա­նի նա­խա­գա­հու­թյամբ նո­յեմ­բե­րի 14-ին կա­յա­ցած կա­ռա­վա­րու­թյան նիս­տում:

Օր­վա ա­մե­նա­ծա­վա­լուն զե­կույ­ցը Ար­թուր Հա­րու­թյու­նյանն է ներ­կա­յաց­նում: 2019-ի ար­դեն առ­կա զար­գա­ցում­նե­րը հիմք են տա­լիս վս­տահ լի­նե­լու, որ կա­ռա­վա­րու­թյու­նը տա­րին կփա­կի պլա­նա­վո­րած ցու­ցա­նիշ­ներն առն­վազն կա­տա­րե­լով, իսկ շատ դեպ­քե­րում էլ? գե­րա­կա­տա­րե­լով: Այս լա­վա­տե­սու­թյամբ էլ պլա­նա­վոր­վում է 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեն? պահ­պա­նե­լով կա­ռա­վա­րու­թյան որ­դեգ­րած ա­ճի մի­տում­նե­րը: ՙԿա­տար­ված մակ­րոտն­տե­սա­կան կան­խա­տե­սում­նե­րի հա­մա­տեքս­տում 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի ցու­ցա­նիշ­նե­րը ծրագր­վել են հետևյալ չա­փե­րով. ե­կա­մուտ­նե­րի գծով` 120 մլրդ 906.5 մլն դրամ, ծախ­սե­րի գծով` 120 մլրդ 775.6 մլն դրամ՚,- կան­խա­տե­սում­ներն է ներ­կա­յաց­րել Ա. Հա­րու­թյու­նյա­նը: Ծախ­սերն ըն­թա­ցիկ տար­վա պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված ծախ­սե­րից ա­վել են 5,6 տո­կո­սով:
Հուն­վա­րի 1-ից նա­խա­տես­վող ա­ճի շա­հա­ռու­նե­րի ա­մե­նա­բազ­մա­մարդ բա­նա­կը կեն­սա­թո­շա­կա­ռու­ներն են: Տա­րես­կզ­բից կեն­սա­թո­շակ­նե­րը կա­ճեն: ՙԱշ­խա­տան­քա­յին եւ զին­վո­րա­կան կեն­սա­թո­շակ­նե­րը հաշ­վար­կե­լու հա­մար հիմ­նա­կան բա­զա­յին կեն­սա­թո­շա­կի չա­փը 2020 թվա­կա­նին կհասց­վի 18,000 դրա­մի` 2019 թվա­կա­նի 16,000 դրա­մի դի­մաց, կամ ա­ճը կկազ­մի 12,5 տո­կոս: Աշ­խա­տան­քա­յին ստա­ժի մեկ տար­վա ար­ժե­քի ա­ռա­ջին տա­սը տար­վա հա­մար նա­խա­տես­վում է սահ­մա­նել 950 դրամ? 800 դրա­մի դի­մաց, դրա­նով պայ­մա­նա­վոր­ված` աշ­խա­տան­քա­յին կեն­սա­թո­շա­կի մի­ջին ամ­սա­կան չա­փը 2020 թվա­կա­նին կկազ­մի 47,300 դրամ` 2019 թվա­կա­նի 43,200 դրա­մի դի­մաց, ո­րի ար­դյուն­քում ա­վե­լի քան 23500 թո­շա­կա­ռու­նե­րի կեն­սա­թո­շակ­նե­րը կբարձ­րա­նան մի­ջի­նում 10 տո­կո­սով՚,- ա­ճի պատ­կերն է ամ­բող­ջաց­րել Ա. Հա­րու­թյու­նյա­նը:
2020-ին կբարձ­րաց­վի նաեւ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը: Գոր­ծող 55 հա­զա­րից այն կդառ­նա 68 հա­զար: Սա էլ շա­հա­ռու­նե­րի բա­վա­կան մեծ բա­նակ ու­նի, ըն­դգ­ծել է ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը: Լավ լուր կա նաեւ ու­սու­ցիչ­նե­րի հա­մար: Տա­րես­կզ­բից նրանց աշ­խա­տա­վար­ձը ևս կա­ճի մոտ 10 տո­կո­սով:
Որ ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը կհա­ջող­վի կա­տա­րել? վկա­յում են ըն­թա­ցիկ տար­վա զար­գա­ցում­նե­րը: Ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան նա­խա­գահ Մա­նուշ Մի­նա­սյանն է ո­լորտ առ ո­լորտ ներ­կա­յաց­րել զար­գա­ցում­նե­րը: Ո­րոշ ուղ­ղու­թյուն­նե­րում ար­ձա­նագր­ված խն­դիր­նե­րի առ­թիվ պա­տաս­խա­նա­տու­նե­րը երկ­րի նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կան­ներն են ստա­ցել:

Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի բարձ­րաց­րած հար­ցը օ­ժան­դա­կել շր­ջան­նե­րում ձե­ւա­վոր­ված շին­կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի տեխ­նի­կա­կան վե­րա­զին­մա­նը, Նա­խա­գա­հը հիմ­նա­վոր է հա­մա­րում: Հար­ցը, սա­կայն, կկար­գա­վոր­վի ոչ պե­տա­կան բյու­ջեի շր­ջա­նակ­նե­րում: Պե­տա­կան նա­խա­րա­րը այդ ուղ­ղու­թյամբ ար­դեն ու­նե­ցած փորձն է ներ­կա­յաց­րել եւ ուր­վագծ­վող հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը:
Ներ­կա­յաց­ված տես­քով? 2020-ի պե­տա­կան բյու­ջեի նա­խա­գիծն ար­ժա­նա­ցավ կա­ռա­վա­րու­թյան հա­վա­նու­թյա­նը: Սահ­ման­ված ժամ­կետ­նե­րում այն կու­ղարկ­վի խոր­հր­դա­րան:
Պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծի հետ, կա­ռա­վա­րու­թյան նիս­տում, մի շարք գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ ներ­կա­յաց­րել են պե­տա­կան բյու­ջեի շր­ջա­նակ­նե­րում 2020-ի աշ­խա­տանք­նե­րի հիմ­նա­կան ու­ղե­նիշ­նե­րը? գի­տու­թյու­նից մին­չեւ փոքր եւ մի­ջին ձեռ­նա­րա­կա­տի­րու­թյուն:
ԿԳՍ նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը ներ­կա­յաց­րել է 2020թ. Գի­տա­կան, գի­տա­տեխ­նի­կա­կան եւ նպա­տա­կա­յին ծրագ­րե­րը:
Ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում կլի­նեն օ­լիմ­պա­կան մար­զա­ձե­ւե­րը:
Ա­ռող­ջա­պա­հու­թյան պե­տա­կան նպա­տա­կա­յին ծրագ­րե­րում եւս էա­կան փո­փո­խու­թյուն­ներ չեն նա­խա­տես­վում: Կպահ­պան­վեն ար­դեն ձե­ւա­վոր­ված ու­ղե­նիշ­նե­րը, կա­վե­լա­նան դրանք ի­րա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: 2020-ը կա­րող է նո­րու­թյուն­ներ ա­պա­հո­վել ծնն­դօգ­նու­թյան ո­լոր­տում: Մոր եւ ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նը կվե­րա­նո­րոգ­վի:
Աշ­խա­տան­քի, սո­ցա­լա­կան հար­ցե­րի եւ վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Սամ­վել Ա­վա­նե­սյա­նը Հաշ­ման­դամ­նե­րի սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան եւ զբաղ­վա­ծու­թյան կար­գա­վոր­ման տա­րե­կան պե­տա­կան ծրագ­րերն է ներ­կա­յաց­րել: Նա­խա­գահ Սա­հա­կյա­նը գոր­ծազր­կու­թյան պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կը? 2,4 տո­կո­սը, ար­ժա­նա­հա­վատ չի հա­մա­րում: Անհ­րա­ժեշտ է այն­պի­սի մե­թո­դա­բա­նու­թյուն կի­րա­ռել, ո­րը ռեալ պատ­կերն ար­տա­ցո­լի եւ հիմք դառ­նա այդ ո­լոր­տում ար­դյու­նա­վետ պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար. սա Նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կանն է:
Նա­խա­գա­հին տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տում ա­ճի տեմ­պը չի բա­վա­րա­րում: Ակն­կա­լիք­ներն ա­վե­լին են: Ո­լոր­տում լրա­ցու­ցիչ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու հանձ­նա­րա­րա­կան ստա­ցավ պե­տա­կան նա­խա­րա­րը:
Ոս­տի­կա­նու­թյան պե­տը հան­րա­պե­տու­թյու­նում թմ­րա­մո­լու­թյան եւ թմ­րա­մի­ջոց­նե­րի ա­պօ­րի­նի շր­ջա­նա­ռու­թյան դեմ պայ­քա­րի տա­րե­կան ծրա­գիրն է ներ­կա­յաց­րել: Լե­ւոն Մնա­ցա­կա­նյա­նի ներ­կա­յաց­մամբ? կա­ռա­վա­րու­թյու­նը նաեւ Ոս­տի­կա­նու­թյան ին­ֆոր­մա­ցիոն կենտ­րո­նի օ­պե­րա­տիվ քար­տա­դա­րա­նը ձե­ւա­վո­րե­լու եւ տե­ղե­կու­թյուն­ներ տրա­մադ­րե­լու կարգն է հաս­տա­տել: Մեկ այլ փո­փո­խու­թյուն անձ­նագ­րե­րի տրա­մադր­ման գոր­ծըն­թացն է պար­զեց­նում:
Վլա­դիկ Խա­չատ­րյա­նը Փր­կա­րա­րա­կան ծա­ռա­յու­թյան կա­նո­նա­կար­գի նա­խա­գիծն է ներ­կա­յաց­րել: Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան տնօ­րե­նի ներ­կա­յաց­րած վեր­ջին հար­ցը ար­դիա­կան է հատ­կա­պես մո­տե­ցող Ա­մա­նո­րին ըն­դա­ռաջ եւ կա­րող է հե­տաք­րք­րել պայ­թու­ցիկ­նե­րի եւ հրա­վա­ռու­թյուն­նե­րի սի­րա­հար­նե­րին. վա­ճառ­քի եւ կի­րառ­ման հար­ցում հս­կո­ղու­թյու­նը խս­տաց­վե­լու է: Այդ նպա­տա­կով մի շարք օ­րենք­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ են նա­խա­տես­վում:
ՙԱԱ՚

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 18 Nov 2019 15:19:36 +0000
ԹԱ­ԼԻ­ՇԻ ՎԵ­ՐԱԾ­ՆՆ­ԴԻ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԸ ՏՐ­ՎԵԼ Է http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27815-2019-11-18-16-13-09 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27815-2019-11-18-16-13-09 ԹԱ­ԼԻ­ՇԻ ՎԵ­ՐԱԾ­ՆՆ­ԴԻ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԸ ՏՐ­ՎԵԼ Է
Նորայր Հովսեփյան

Հին Թա­լի­շի հիմ­քի վրա բարձ­րա­նում է նոր Թա­լի­շը: Տաս­նյակ ըն­տա­նիք­ներ ար­դեն վե­րա­դար­ձել են հայ­րե­նի գյուղ: Թա­լի­շը վե­րա­դառ­նում է կյան­քի հին ռիթ­մին: Տաս­նյակ եր­դիկ­նե­րից նո­րից ծուխ է բարձ­րա­նում: Այս դեպ­քում աս­վածն ա­վե­լի շատ փո­խա­բե­րա­կան ի­մաստ ու­նի: Գյու­ղի նո­րա­կա­ռույց շենք-շի­նու­թյուն­ներն ու ա­ռանձ­նատ­ներն ար­դեն բո­լո­րո­վին այլ հար­մա­րու­թյուն­նե­րով են ա­պա­հով­ված:

Թա­լի­շի նախ­կին հա­մայն­քա­պե­տը գնա­հա­տում է. գյու­ղի վե­րած­նն­դի մեկ­նար­կը տր­վել է բա­վա­կան շա­հե­կան դիր­քե­րից: Վե­րածն­վող գյուղն ա­պա­հով­ված է հա­մայն­քի կեն­սա­գոր­ծու­նեու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր կա­ռույց­նե­րով ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րով: ՙՍկ­սած դպ­րո­ցից, ման­կա­պար­տե­զից, բուժ­կե­տից, հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հից՝ ա­մեն ինչ նո­րա­կա­ռույց է, ա­պա­հով­ված ժա­մա­նա­կա­կից բո­լոր հար­մա­րու­թյուն­նե­րով: Ընդ ո­րում, բո­լոր այդ շենք-շի­նու­թյուն­նեը կա­ռուց­ված են գյու­ղի հա­մե­մա­տա­բար ա­պա­հով հատ­վա­ծում, այն հատ­վա­ծում, որն ան­մի­ջա­պես չի դի­տարկ­վում հա­կա­ռա­կոր­դի կող­մից,- ըն­դգ­ծում է Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Վի­լեն Պետ­րո­սյա­նը:- Նաեւ են­թա­կա­ռուց­վածք­ներն են կար­գա­վոր­ված: Է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման ցան­ցը լիո­վին վե­րա­կան­գն­ված է: Ջրա­մա­տա­կա­րար­ման ցան­ցը՝ եւս: Թա­լիշն այ­սօր ան­գամ ջրա­հե­ռաց­ման հա­մա­կարգ ու կո­յու­ղի ու­նի, ին­չը շատ քիչ գյու­ղա­կան բնա­կա­վայ­րեր ու­նեն՚:
Հան­րա­յին նշա­նա­կու­թյան նո­րա­կա­ռույց­նե­րի մեծ մա­սը կեն­տո­նա­կան հրա­պա­րա­կի շուրջ­բո­լորն են: Դպ­րոց, ման­կա­պար­տեզ, հան­դի­սու­թյուն­նե­րի տուն: ՙՍրանք բո­լո­րը նոր շեն­քեր են,- պատ­մում եւ ցույց է տա­լիս Թա­լի­շի հա­մայն­քի նո­րըն­տիր ղե­կա­վար Վա­րու­ժան Օ­հա­նյա­նը:- Ան­գամ այս ծա­ռերն են նոր: Տնկ­վել են շի­նա­րա­րու­թյան ա­վար­տին՚: Եվ քայ­լե­րը ճե­մու­ղուց դե­պի աս­տի­ճա­նա­շարն է ուղ­ղում: Աս­տի­ճան­նե­րը դե­պի Թա­լի­շի հա­մայն­քա­պե­տա­րանն են տա­նում: Հիմ­նա­նո­րո­գու­մից հե­տո այս­տեղ ոչ միայն աշ­խա­տան­քա­յին պայ­ման­ներն են բա­րե­լավ­վել, այ­լեւ ժա­ման­ցի հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ստեղծ­վել:
Ներ­քե­ւի հար­կում աշ­խա­տան­քա­յին հատ­վածն է. հա­մայն­քա­պե­տա­րա­նի գրա­սե­նյա­կը, հան­դի­պում­նե­րի հա­մար նա­խա­տես­ված մեծ դահ­լի­ճը: ՙԵր­կու սե­նյակ էլ ժա­ման­ցին է հատ­կաց­ված: Մե­կը` շաշ­կու, նար­դու, շախ­մա­տի, մյուսն էլ` բի­լիար­դի հա­մար: Հույս ու­նենք՝ շու­տով դա էլ կլի­նի, որ ե­րի­տա­սարդ­նե­րը ե­րե­կո­յան ևս ժա­ման­ցի հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան՚,- լա­վա­տե­սու­թյու­նը չի թաքց­նում Վա­րու­ժան Օ­հա­նյա­նը: Վե­րածն­վող հա­մայն­քում ե­րի­տա­սարդ­նե­րի թիվն ա­ճում է: Մի քա­նի տաս­նյակ ըն­տա­նիք­ներ ար­դեն վե­րա­դար­ձել են հայ­րե­նի գյուղ: ՙԱյս պա­հին Թա­լի­շում կա 46 ըն­տա­նիք, որ Ա­լա­շա­նից են տե­ղա­փոխ­վել: Մի քա­նի ըն­տա­նի­քի տե­ղա­փո­խում էլ ըն­թաց­քի մեջ է՚,- ման­րա­մաս­նում է մեր զրու­ցա­կի­ցը: Վե­րա­դար­ձող բո­լոր ըն­տա­նիք­ներն ա­պա­հով­ված են բնա­կա­րան­նե­րով: Ա­ռանձ­նատ­նե­րի մի մա­սը նոր է կա­ռուց­վել, մի մասն էլ հիմ­նա­նո­րոգ­վել է: ՙ Հիմ­քից 10 ա­ռանձ­նա­տուն է կա­ռուց­վել: Եվս 44-ը հիմ­նա­նո­րոգ­վել է: Ա­ռանձ­նատ­նե­րը հան­ձն­վում են բո­լոր կո­մու­նալ հար­մա­րու­թյուն­նե­րով՝ խո­հա­նոց­նե­րով, սան­հան­գույց­նե­րով,- ըն­դգ­ծում է Մար­տա­կեր­տի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Վի­լեն Պետ­րո­սյա­նը:- Ընդ ո­րում, բո­լոր ա­ռանձ­նատ­ներն էլ հան­ձն­վում են ամ­բող­ջու­թյամբ կա­հա­վոր­ված՚:
Այս օ­րե­րին Թա­լի­շում ՙԱր­ցախ­կապ՚-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են աշ­խա­տում: Կա­պով ա­պա­հո­վում են ա­ռաջ­նա­հերթ այն ա­ռանձ­նատ­նե­րը, ո­րոնք ար­դեն բնա­կեց­ված են: ՙԱր­դեն եր­կու օր է՝ աշ­խա­տում ենք: Ա­լե­հա­վաք­ներ ենք տե­ղադ­րում: Ա­ռա­ջին հեր­թին աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նում ենք այն ա­ռանձ­նատ­նե­րում, ո­րոնց բնա­կիչ­ներն ար­դեն ժա­մա­նել են: Աշ­խա­տանք­նե­րի մի մասն ար­դեն ա­վար­տել ենք, բայց դեռ է­լի ա­ռանձ­նատ­ներ ու­նենք, ո­րոնք հեր­թի են սպա­սում՚,- կար­ճա­տեւ ընդ­միջ­ման ժա­մա­նակ պատ­մում է ՙԱր­ցախ­կապ՚-ի աշ­խա­տա­կից­նե­րից Ար­տյոմ Հայ­րա­պե­տյա­նը:
Սահ­մա­նա­պահ հա­մայնքն այ­սու­հետ էլ կշա­րու­նա­կի մնալ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Հիմ­նա­կան ճա­նա­պարհ­նե­րը խճա­պա­տած են եւ կա­նո­նա­վոր սպա­սարկ­վում են: Ա­ռա­ջի­կա­յում հար­ցին հիմ­նա­վոր լու­ծում կտր­վի թե՜ ճա­նա­պարհ­նե­րի, թե՜ ջրա­մա­տա­կա­րար­ման խնդ­րին: Հա­ջորդ տար­վա ծրագ­րով նա­խա­տես­վում է նաեւ Մա­տա­ղիս-Թա­լիշ ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի աս­ֆալ­տա­պատ­ման ծրա­գի­րը: Նաեւ նա­խա­տես­վում է ջրի լրա­ցու­ցիչ պա­շար­ներ ուղ­ղել դե­պի Թա­լիշ, ին­չը թույլ կտա լրի­վու­թյամբ լու­ծել գյու­ղի շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­ման հար­ցը:
Թա­լի­շե­ցի­ներն էլ ձեռք­նե­րը ծա­լած չեն նս­տում: ՙՄի մա­սը զի­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան են ան­ցել, ո­մանք դպ­րո­ցում են աշ­խա­տում, ո­մանք՝ հա­մայն­քա­պե­տա­րա­նում: Կա­րե­լի է ա­սել՝ զբաղ­վա­ծու­թյան խն­դիր չու­նենք՚,- գո­հու­նա­կու­թյու­նը չի թաքց­նում ե­րի­տա­սարդ հա­մայն­քա­պե­տը: Մի փոքր ու­շա­ցու­մով, բայց հասց­րել են աշ­նա­նա­ցա­նի աշ­խա­տանք­ներն սկ­սել: ՙԱր­դեն մոտ 500 հեկ­տար հերկ ենք կա­տա­րել, ա­վե­լի քան 250 հեկ­տարն ար­դեն ցան­ված է: Ճիշտն ա­սած՝ չո­րա­յին ե­ղա­նակ­ներն են աշ­խա­տանք­նե­րը հե­տաձ­գում՚,- օ­պե­րա­տիվ ցու­ցա­նիշ­ներն է ի մի բե­րում Վա­րու­ժան Օ­հա­նյա­նը:
Մո­տե­ցող ձմ­ռանն ըն­դա­ռաջ? շտա­պում են ա­վար­տին հասց­նել վա­րու­ցան­քը: Հա­ջորդ տար­վա ծրագ­րերն ա­վե­լի հա­վակ­նոտ են:

 

Նո­րայր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 18 Nov 2019 14:05:53 +0000
ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ... http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27812-2019-11-18-15-53-13 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27812-2019-11-18-15-53-13 ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ  ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ...
Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Նո­յեմ­բե­րի 10-ին Թու­ֆեն­կյան հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Րաֆ­ֆի Դու­դակ­լյա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում կա­տա­րած գրառ­ման մեջ կաս­կած էր հայտ­նել Ար­ցա­խում ծա­ռա­հա­տում­նե­րի օ­րի­նա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ։

Տար­վա այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, մաս­նա­վո­րա­պես` ան­տա­ռից վա­ռե­լա­փայ­տի մթեր­ման ծա­վալ­նե­րի ա­ճին հա­մըն­թաց, լայն հն­չե­ղու­թյուն են ստա­նում ծա­ռա­հա­տում­նե­րի օր­նա­կա­նու­թյու­նը կաս­կա­ծի տակ դնող բարձ­րա­ձայ­նում­նե­րը։ Այս հա­մա­տեքս­տում, ան­մի­ջա­պես Մար­տա­կերտ -Վար­դե­նիս ավ­տո­մայ­րու­ղուց Րաֆ­ֆի Դու­դակ­լյա­նի հրա­պա­րա­կած` ան­տա­ռա­փայ­տով լի բեռ­նա­տար­նե­րի լու­սան­կար­նե­րը, թերևս, ե­զա­կի­նե­րի շար­քին չեն դաս­վում։
Ֆեյս­բու­քյան իր գրառ­ման մեջ Թու­ֆեն­կյան հիմ­նադ­րա­մի տնօ­րե­նը մաս­նա­վո­րա­պես նշել էր. ՙԱյ­սօր Ար­ցա­խէն վե­րա­դար­ձած ա­տեն, Շա­հու­մեա­նի շր­ջա­նին մէջ տե­սանք առ­նուազն 6 բեռ­նա­տար մե­քե­նա­ներ (քա­նի մը հա­տը` ա­ռանց պետ­հա­մա­րա­նի­շի), ո­րոնք նոր կտ­րուած ծա­ռեր բար­ձած`Վար­դե­նի­սի ուղ­ղու­թեամբ կեր­թա­յին, եւ ան­կէ հա­ւա­նա­բար ու­րիշ վայ­րեր
Ար­դեօք ա­պօ­րի­նի ծա­ռա­հա­տում­նե­րը Ար­ցա­խի ան­տառ­նե­րու մէջ ալ տա­րա­ծուած են, թէ? օ­րի­նա­ւոր էր այս ծա­ռե­րու ջար­դը, չեմ կր­նար ը­սել Ար­ցա­խի ի­րա­ւա­պահ­նե­րը տե­ղեակ են ու կը լռե ? ն, ինչ­պէս ե­ղած է Հա­յաս­տա­նի այլ շր­ջան­նե­րու մէջ? Դար­ձեալ դժուար է ը­սել...՚։
Մեր հարց­մանն ի պա­տաս­խան, Ար­ցա­խի ոս­տի­կա­նու­թյան հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պի և լրատ­վու­թյան ծա­ռա­յու­թյան բաժ­նի պետ Գառ­նիկ Ա­լեք­սա­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ֆեյս­բու­քյան այս գրառ­ման հետ­քե­րով ներ­կա­յումս ստու­գում­ներ են ի­րա­կա­նաց­վում, իսկ ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ հա­մա­պա­տաս­խան հա­ղոր­դագ­րու­թյուն կտա­րա­ծեն։
Նշենք, որ չնա­յած Րաֆ­ֆի Դու­դակ­լյա­նի ֆեյս­բու­քյան գրառ­ման մեջ` ա­ռանց պետ­հա­մա­րա­նի­շի բեռ­նա­տար­նե­րի թի­վը մի քա­նիսն էր նշ­վել, այ­դու­հան­դերձ, հրա­պա­րակ­ված լու­սան­կար­նե­րում, որ­պես այդ­պի­սին միայն մեկն էր։ Հա­մա­ցան­ցա­յին հար­թա­կում կա­տար­ված հա­ղոր­դագ­րու­թյան պար­զա­բան­ման մյուս հան­գր­վա­նը ՙԱր­ցա­խան­տառ՚ ՊՈԱԿ-ն էր, որ­տեղ, խնդ­րո ա­ռար­կա նյու­թին տե­ղյակ լի­նե­լուց բա­ցի, ար­դեն իսկ պար­զել են խնդ­րա­հա­րույց`ա­ռանց պետ­հա­մա­րա­նի­շե­րի բեռ­նա­տա­րի հաս­ցեա­տի­րոջ ինք­նու­թյու­նը։ Գլ­խա­վոր ան­տա­ռա­գետ Ար­մա­վիր Գևոր­գյա­նի հա­ղորդ­մամբ, լրա­ցու­ցիչ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ստա­նա­լու հա­մար սպա­սում է նրա պար­զա­բա­նում­նե­րին։ Մինչ այդ, ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը են­թադ­րում են, որ, ըստ երևույ­թին, բա­նա­կի հա­մար փայ­տամ­թե­րում ի­րա­կա­նաց­նող ան­ձը, սահ­ման­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցին հա­մա­պա­տաս­խան մա­տա­կա­րա­րումն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով, լրա­ցու­ցիչ բեռ­նա­տար է վար­ձա­կա­լել։
Անդ­րա­դառ­նա­լով ան­տա­ռա­հա­տում­նե­րի, փայ­տի մթեր­ման գոր­ծըն­թա­ցի կազ­մա­կերպ­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին, վե­րահ­սկ­ման մե­խա­նիզմ­նե­րին , հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր ան­տա­ռա­գե­տը նախ պար­զա­բա­նեց, որ ինչ­պես ներ­քին սպառ­ման, այն­պես էլ ար­տա­հան­ման հա­մար նա­խա­տես­ված ան­տա­ռա­փայ­տը մթեր­վում է փաս­տաթղ­թա­վոր­ված կար­գով` մաս­նա­գետ­նե­րի կող­մից սահ­ման­ված հա­տա­տե­ղե­րից։ Զրու­ցակ­ցիս հա­վաստ­մամբ , ար­դեն պար­զել են, որ ա­ռանց պետ­հա­մա­րա­նի­շե­րի բեռ­նա­տա­րի հաս­ցեա­տերն ու­նե­ցել է հա­մա­պա­տաս­խան ծա­վա­լի ան­տա­ռա­փայ­տի մթեր­ման ան­դոր­րա­գիր, պայ­մա­նա­գիր, ըստ այդմ, նաև հա­մա­պա­տաս­խան հա­տա­տեղ (ի դեպ, մեր այ­ցի ժա­մա­նակ հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րը, կից` նաև Րաֆ­ֆի Դու­դակ­լյա­նի հրա­պա­րա­կած լու­սան­կար­նե­րը, ՙԱր­ցա­խան­տառ՚ ՊՈԱԿ-ի տնօ­րե­նի գրա­սե­ղա­նին էին)։
Զրու­ցակ­ցիս հա­մոզ­մամբ, ա­պօ­րի­նի ծա­ռա­հատ­ման դեպ­քե­րը գրե­թե բա­ցառ­վում են, ին­չը նա պայ­մա­նա­վո­րում է հան­րու­թյան շր­ջա­նում պա­տաս­խա­նատ­վու­թյան լուրջ հետևանք­նե­րի գի­տակց­մամբ։ Տա­րեց­տա­րի վա­ռե­լա­փայ­տի մթեր­ման ծա­վալ­ներն ու պա­հան­ջարկն ա­ճում են։Գլ­խա­վոր ան­տա­ռա­գե­տի հա­ղորդ­մամբ, մաս­նա­վո­րա­պես` ըն­թա­ցիկ տա­րում, այն հա­սել է շուրջ 129 հա­զար խո­րա­նարդ մետ­րի։ Անդ­րա­դառ­նա­լով ան­տա­ռա­յին հա­տա­տե­ղե­րի սահ­ման­ման կար­գին, ան­տա­ռա­գետ Ար­մա­վիր Գևոր­գյա­նը տե­ղե­կաց­րեց, որ մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ծա­ռա­հա­տում­ներն ա­ռա­ջին հեր­թին նա­խա­տես­վում են այն ան­տա­ռա­հատ­ված­նե­րում, որ­տեղ խնամ­քի և սա­նի­տա­րա­կան հա­տում­նե­րի կա­րիք է զգաց­վում, ընդ ո­րում` չո­րա­ցած ու վառ­ված ծա­ռե­րի հատ­ման։
ՙՄաս­նա­վո­րա­պես Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ան­տառ­նե­րը բա­վա­կա­նին հա­սուն են։ Ա­սել է թե, գե­րակշ­ռում են տա­րեց ծա­ռե­րը, ո­րոնք ին­քա­բե­րա­բար չո­րա­նում են։ Նույ­նիսկ մինչև հա­տե­լը, քիչ չեն նաև ըն­կած ծա­ռե­րը, ո­րոնք ո­րակ­վում են որ­պես թա­փուկ՚,-ման­րա­մաս­նեց ան­տա­ռա­գե­տը`ի պա­տաս­խան հար­ցին, թե ին­չու է հա­մե­մա­տա­բար մե­ծա­ծա­վալ ծա­ռա­հա­տումն ի­րա­կա­նաց­վում այս տա­րած­քում։ Հա­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցում ան­տա­ռի` այս­պես ա­սած, քա­վու­թյան նո­խա­զը շա­րու­նա­կում է մնալ բո­խի ծա­ռա­տե­սա­կը։ Ըստ պա­տաս­խա­նա­տուի, ան­տառ­նե­րի ու ան­տա­ռա­հա­տում­նե­րի վե­րահս­կումն ի­րա­կա­նաց­վում է բազ­մաս­տի­ճան հա­մա­կար­գով, այն է` ան­տա­ռա­պե­տի օգ­նա­կան-ան­տա­ռա­պետ-ՙԱր­ցա­խան­տառ՚։
Ստու­գում­ներն տար­վա ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վում են 2 ան­գամ։ Բա­ցի այդ, ի­րա­կա­նաց­վում է վերս­տու­գում, ինչ­պես նաև ստու­գում­ներ` ա­հա­զան­գե­րի հետ­քե­րով՚,- ա­սաց Ա. Գևոր­գյա­նը` ման­րա­մաս­նե­լով, որ ըն­թա­ցիկ տա­րում, ի­րենց հաս­ցեագր­վել է ըն­դա­մե­նը 2 ա­հա­զանգ, ո­րոնց ստուգ­ման ար­դյուն­քում ա­պօ­րի­նու­թյուն չի հայտ­նա­բեր­վել։
Այս­տեղ, թերևս, ա­ռար­կա­յա­կան կլի­նի նշել, որ ըստ Ար­ցա­խի ոս­տի­կա­նու­թյան պաշ­տո­նա­կան կայ­քե­ջում տա­րած­ված հա­ղոր­դագ­րու­թյան, ըն­թա­ցիկ տար­վա սեպ­տեմ­բե­րի 9-ին Բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նից, ոս­տի­կա­նու­թյան Մար­տու­նու շր­ջա­նա­յին բա­ժին նյու­թեր են ներ­կա­յաց­վել առ այն, որ Մար­տու­նու շր­ջա­նի Խեր­խան գյու­ղի հարևա­նու­թյամբ տե­ղա­մա­սում ան­հայտ ան­ձինք ա­պօ­րի­նի հա­տել են 164 հատ տար­բեր տե­սա­կի և տրա­մագ­ծի ծա­ռեր` պե­տու­թյա­նը պատ­ճա­ռե­լով ընդ­հա­նուր 3.473.000 դրա­մի վնաս։ Նույն աղ­բյու­րի հա­մա­ձայն, ա­պօ­րի­նի ծա­ռա­հատ­ման ևս 1 դեպք բա­ցա­հայտ­վել է ըն­թա­ցիկ տար­վա հոկ­տեմ­բե­րի 21-ին` Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղի վար­չա­կան տա­րած­քում գտն­վող ան­տա­ռից։
Ինչևէ, ՙԱր­ցա­խան­տառ՚- ՊՈԱԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, գլ­խա­վոր ան­տա­ռա­գետ Ա. Գևոր­գյա­նի հա­ղորդ­մամբ, ստու­գում­նե­րի հեր­թա­կան փուլն են մեկ­նար­կել, ո­րը կտևի մինչև ըն­թա­ցիկ տար­վա նո­յեմ­բե­րի 20-ը։ Այ­դու­հետ, ըստ կազմ­ված հա­մա­պա­տաս­խան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի, կաս­կա­ծե­լի գո­տի­ներ հայտ­նա­բե­րե­լու դեպ­քում, գլ­խա­դա­սա­յին կա­ռույ­ցի կող­մից կի­րա­կա­նաց­վի վերս­տու­գում։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 18 Nov 2019 15:48:55 +0000
ՀԱՆ­ՑԱ­ՎՈՐ ԱՆ­ՏԱՐ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ, ԹԵ՝ ՎԱՆ­ԴԱ­ԼԻԶՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27811-2019-11-18-15-46-59 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27811-2019-11-18-15-46-59 ՀԱՆ­ՑԱ­ՎՈՐ ԱՆ­ՏԱՐ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ, ԹԵ՝ ՎԱՆ­ԴԱ­ԼԻԶՄ
Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

 Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տից տա­րի­ներ են ան­ցել, և այժմ մեր հան­րա­պե­տու­թյուն այ­ցե­լող­նե­րից շա­տե­րը դժ­վա­րու­թյամբ են հա­վա­տում, որ երբևէ այս­տեղ ա­վե­րա­ծու­թյուն­ներ են ե­ղել, որ մեր եր­կի­րը պա­տե­րազ­մա­կան ար­հա­վիրք­ներ է հաղ­թա­հա­րել ու, ան­սա­լով բո­լոր տե­սա­կի դժ­վա­րու­թյուն­նե­րը՝ ա­վե­լի շքեղ ու հպարտ կեց­վածք ըն­դու­նել։ Ա­յո, գե­ղե­ցիկ է մեր Հայ­րե­նի­քի ա­մեն մի ան­կյու­նը, ա­ռա­վել գե­ղե­ցիկ է, երբ կա­րո­ղա­նում ենք պա­հել, պահ­պա­նել, փայ­փա­յել ան­ցյա­լի գե­ղե­ցիկ հու­շե­րը մշ­տար­թուն պա­հող շի­նու­թյուն­նե­րը։

Նման շի­նու­թյուն­նե­րից մեկն էլ հին Նո­րա­գյու­ղի տա­րած­քում գտն­վող դպ­րո­ցի նախ­կին շենքն է, որն ա­ռա­վել հայտ­նի է ՙԼա­գեր՚ ան­վա­նու­մով և ո­րը դար­ձել էր նո­րա­գյուղ­ցի­նե­րի հա­մար հա­ճե­լի հի­շո­ղու­թյուն­նե­րի վայր, որ­տեղ ի­րենց հան­գիստն ու ժա­մանցն էին վա­յե­լում ոչ միայն նո­րա­գյուղ­ցի­նե­րը, այլև օ­տար եր­կր­նե­րում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րը։ Նշենք, որ դպ­րո­ցա­կան շեն­քի տա­րած­քում գոր­ծում էին բա­րե­կարգ լո­ղա­վա­զան, ֆուտ­բո­լի, վո­լեյ­բո­լի և բաս­կետ­բո­լի խա­ղահ­րա­պա­րակ­ներ, սառ­նո­րակ աղ­բյուր, կար պտ­ղա­տու ծա­ռե­րի այ­գի...
Սա­կայն ցա­վով պի­տի ար­ձա­նագ­րենք, որ հա­մայն­քա­յին սե­փա­կա­նու­թյուն հան­դի­սա­ցող այդ տա­րած­քի մո­տով այլևս անհ­նար է ա­ռանց զայ­րույ­թի ու մտա­հո­գու­թյան ան­ցել։ Մինչ կա­ռա­վա­րու­թյան կող­մից տար­բեր ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում՝ գյու­ղա­կան կյանքն աշ­խու­ժաց­նե­լու, գյու­ղա­ցի­նե­րի զբաղ­վա­ծու­թյան հար­ցը լու­ծե­լու ուղ­ղու­թյամբ՝ Նո­րա­գյու­ղում հա­կա­ռակ գոր­ծըն­թացն էր ըն­թա­նում։ Հին Նո­րա­գյու­ղի եր­բեմ­նի փառք ու պա­տի­վը հան­դի­սա­ցող դպ­րո­ցա­կան շեն­քը, ո­րը բազ­մա­թիվ շր­ջա­նա­վարտ­նե­րի հա­մար յու­րօ­րի­նակ սր­բա­տե­ղի էր, այժմ գտն­վում է քա­րու­քանդ վի­ճա­կում։ Ճիշտ է, թշ­նա­մին այս­տեղ չի հա­սել, սա­կայն այն, ինչ ար­վել է շեն­քի և հա­րա­կից տա­րած­քի հետ, ոչն­չով չի տար­բեր­վում բար­բա­րոս­նե­րի ձե­ռագ­րից։
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րին հին Նո­րա­գյու­ղի դպ­րո­ցում գու­մար­տակ էր տե­ղա­կայ­ված։ Ա­սել է թե` բո­լոր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում դպ­րո­ցը միշտ կա­տա­րել է իր ա­ռա­քե­լու­թյու­նը։ Երբ խա­ղաղ­վել է Ար­ցա­խի երկ­նա­կա­մա­րը, այս­տեղ կր­կին հն­չել են ու­րախ երգն ու նվա­գը։ Մար­դիկ ի­րենց քեֆ-ու­րա­խու­թյուն­ներն այս­տեղ էին անց­կաց­նում, իսկ տա­րած­քը մշ­տար­թուն հս­կում էին դպ­րո­ցի՝ հու­շար­ձան դար­ձած հե­րոս շր­ջա­նա­վարտ­նե­րը, ով­քեր Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տում հայ­րե­նի­քի ու հա­րա­զատ­նե­րի կա­րո­տը սր­տում մա­քա­ռել են ընդ­դեմ ա­նար­դա­րու­թյան և սր­բապղ­ծու­թյան։ Այժմ կրկ­նա­կի ցա­վա­լի է, որ այս ա­մե­նը կա­տար­վել է հե­րոս տղա­նե­րի հու­շար­ձա­նին դեմ-հան­դի­ման։ Գու­ցե այդ տա­րածքն ա­վե­րակ­նե­րի վե­րա­ծող­նե­րը դար­ձյալ նույն դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ­ներ են: Գու­ցե և նրանք տե­ղյակ չեն, որ դեռևս 4-րդ դա­րում Մաշ­տոցն ա­ռա­ջին դպ­րոցն է բա­ցել Ար­ցա­խում։ Ի՞նչ է ստաց­վում, խո­սում ենք քա­ղա­քակր­թու­թյու­նից, սա­կայն այլ բան ա­նում։
Ան­շուշտ այդ տա­րած­քը կա­րե­լի էր նպա­տա­կա­յին օգ­տա­գոր­ծել, իսկ նո­րա­գյուղ­ցի­նե­րից շա­տերն ի վի­ճա­կի կլի­նեին այն ոչ թե ա­վե­րակ­նե­րի, այլև դրախ­տա­վայ­րի վե­րա­ծել։ Հան­ցա­վոր ան­տար­բե­րու­թյու՞ն, թե՞ վան­դա­լիևզմ՝ գնա­հա­տեք ինք­ներդ։ Սա­կայն այն, ինչ ար­վել է այս­տեղ՝ ոչ մի ա­ռողջ տրա­մա­բա­նու­թյան մեջ չի տե­ղա­վոր­վում։ Մենք կա­ռու­ցու՞մ, թե ա­վե­րու՞մ ենք... Չէ որ դեռ ոչ վաղ ան­ցյա­լում այս հրաշք տա­րած­քը է­կո­տու­րիզ­մի զար­գաց­ման կենտ­րոն պի­տի դառ­նար։
Խն­դիրն ար­դիա­կան է, հրա­տապ պա­տաս­խան­ներ և լու­ծում­ներ պա­հան­ջող։
Այս ա­մենն, ի­հար­կե, մեկ օ­րում կամ ամ­սում չի կա­տար­վել։ Իսկ որ­տե՞ղ էին հա­մայն­քի պա­տաս­խա­նա­տու­նե­րը, ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը և, վեր­ջա­պես, հա­մայն­քի պատ­վախն­դիր բնա­կիչ­նե­րը։ Թեև, ե­թե խն­դի­րը չի վե­րա­բե­րում անձ­նա­կան սե­փա­կա­նու­թյա­նը, կա­րե­լի է նաև ա՞չք փա­կել...
Ինչևէ... Այս հար­ցը բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի խիստ մո­տե­ցումն է պա­հան­ջում, ին­չը, կար­ծում ենք, չի ու­շա­նա։ Մենք էլ մեր հեր­թին ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում ենք պա­հե­լու և ըն­թեր­ցող­նե­րին ներ­կա­յաց­նե­լու այս ուղ­ղու­թյամբ ձեռ­նարկ­վող քայ­լե­րը։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 18 Nov 2019 15:45:11 +0000
ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27803-2019-11-15-15-58-25 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27803-2019-11-15-15-58-25 Լաուրա Գրիգորյան

 

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը։

Նիստի քննարկմանը ներկայացված առաջին հարցը, որի մասին հանգամանալից պարզաբանումներ տվեց հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետ Ա. Առաքելյանը, վերաբերում էր ՀՀ շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը հաստատելուն։
Ինչպես հայտնի է, դեռևս 2015թ. մի շարք միջոցառումներ էին իրականացվել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցման ուղղությամբ։ Համատեղ քննարկումների արդյունքում՝ որպես առաջին քայլ, 2015թ. օգոստոսի 1-ից համահավասարեցվեցին ԱՀ և ՀՀ կապի օպերատորների միջև գործող ռոումինգի ծառայությունների սակագները, որից հետո ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ԱՀ և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովների և ՙՎեոն Արմենիա՚, ՙՄՏՍ Հայաստան՚, ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲ և ՙՅուքոմ՚ ՍՊ ընկերությունների միջև փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ։ Ստորագրված հուշագրով նախատեսվում է 2020թ. հունվարի 1-ից՝ կիսամյակային պարբերականությամբ, մինչև 2021թ. հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Նվազեցման չափը տվյալ ժամանակահատվածի ավարտին տարբեր ծառայությունների համար կկազմի 30-75 տոկոս։

Որոշման նախագծով առաջարկվում է սահմանել ժամանակացույց, համաձայն որի ամրակցված և շարժական կապի ցանցերում սկզբնավորված զանգի վերջնավորման վճարը շարժական կապի ցանցում 2020թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում 14,1 դրամից աստիճանաբար կնվազի մինչև 5 դրամ։ Նվազումը կկազմի 56 տոկոս։ Շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորման վճարը ամրակցված կապի ցանցում 2020թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում 9 դրամից աստիճանաբար կնվազի մինչև 5 դրամ. նվազումն այստեղ կկազմի 44, 4 տոկոս։
Հանձնաժողովը հաստատեց վերոնշյալ ժամանակացույցը։
Օրակարգի 2-րդ հարցի համաձայն՝ հիմք ընդունելով ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին՚ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 41-րդ հոդվածով Հանձնաժողովը որոշեց ուժը կորցրած ճանաչել մինչ այդ կայացրած մի քանի որոշումներ։
Նիստի քննարկմանը ներկայացված մեկ այլ հարց ՙՋեներալ էներջի՚ ՍՊԸ-ին ՙՉԱՐՀԷԿ՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին էր։ Զեկուցող Մ. Աթանեսյանի իրազեկմամբ՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին վերոնշյալ ընկերությունը հայտ է ներկայացրել Հանձնաժողով՝ ԱՀ Շահումյանի շրջանի Ծար համայնքի տարածքում՝ Թարթառ գետի ձախ վտակ Չար գետի ավազանում, ՙՉԱՐՀԷԿ՚ ՓՀԷԿ-ի ավազանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու համար՝ 15 տարի գործողության ժամկետով, իսկ ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված ժամկետ է համարվում ս.թ. նոյեմբերի 16-ից մինչև 2021թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Հանձնաժողովը բավարարեց ընկերության հայտը։
Նիստը քննարկեց նաև ՙՋի էներջի՚ ՍՊԸ-ին տրամադրված ՙԹԱՐԹԱՌ-2՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության 0010 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և ՙՋի էներջի՚ ՍՊԸ-ին ՙԹԱՐԹԱՌ-2՚ ՓՀԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրության նոր լիցենզիա տրամադրելու մասին հարցը։ Ս.թ. նոյեմբերի 12-ին նշված ընկերությունը դիմել է Հանձնաժողովին, որ ՙԹԱՐԹԱՌ-2՚ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների ընթացքում խոչընդոտներ են առաջացել` կապված ՙՋրաբերդ ամրոց՚ պատմության և մշակույթի հուշարձանի պահպանությանը վտանգ հասցնելու հետ։ Հիմք ընդունելով այդ հանգամանքը` ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը դիմել է Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը, Մարտակերտի շրջանի պետական պահուստային հողերի նպատակային նշանակության փոփոխության համար ներկայացված փաստաթղթերի մեջ ճշգրտումներ մտցնել։ Արդյունքում ընկերությունը մշակել է նոր նախագիծ, որի առնչությամբ նախարարությունն առարկություններ չուներ և Հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար նոր հայտ։ Հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց նախկին հայտը և բավարարեց նորը: Նշված հարցի առնչությամբ որոշ պարզաբանումներ տվեց Հանձնաժողովի նախագահ Մ. Վիրաբյանը։
Հանձնաժողովի՝ հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժնի պետ Ա. Հակոբյանի ներկայացրած հարցը շուրջ երկու տասնյակից ավելի հաճախություններով՝ Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ հայտարարելու մասին էր։ Հանձնաժողովը որպես լիցենզային վճար սահմանեց 200 հազար դրամը։
Նիստի վերջում ներկայացվեց և Հանձնաժողովի կողմից հաստատվեց ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թ. տարեկան գործունեության ծրագիրը։

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 15 Nov 2019 15:54:35 +0000
ՎԵՐՍ­ԿՍ­ՎԵԼ ԵՆ ԳՐԻ­ՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆ­ՉԱ­ՌԱ­ԿԱՆ ՎԱ­ՐԱԿ­ՆԵ­ՐԻ ՄՇ­ՏԱ­ԴԻ­ՏԱՐ­ԿՈՒՄ­ՆԵ­ՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27796-2019-11-15-10-56-38 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27796-2019-11-15-10-56-38 ՎԵՐՍ­ԿՍ­ՎԵԼ ԵՆ ԳՐԻ­ՊԻ ԵՎ ՍՈՒՐ ՇՆ­ՉԱ­ՌԱ­ԿԱՆ ՎԱ­ՐԱԿ­ՆԵ­ՐԻ  ՄՇ­ՏԱ­ԴԻ­ՏԱՐ­ԿՈՒՄ­ՆԵ­ՐԸ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Գրի­պի և սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի շր­ջա­նին ըն­դա­ռաջ նո­յեմ­բե­րի 1-ից ՀՀ-ում և ԱՀ-ում վերս­կս­վել են դի­տար­կում­նե­րը։ Հետևո­ղա­կան և կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լու նպա­տա­կով գրի­պի և վե­րին շն­չու­ղի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րի հեր­թա­կան մշ­տա­դի­տարկ­ման տվյալ­նե­րը հան­րա­պե­տու­թյան բուժ­հիմ­նարկ­նե­րը հա­ղոր­դում են ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րոն, իսկ վեր­ջինս՝ պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյուն։

ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման կենտ­րո­նի և ԱՀ վե­րոն­շյալ կա­ռույց­նե­րի մաս­նա­գետ­նե­րի մշ­տա­դի­տար­կում­նե­րով՝ 2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բեր ամ­սին և նո­յեմ­բե­րի ա­ռա­ջին կե­սին ար­ձա­նագր­ված սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի հի­վան­դա­ցու­թյան ցու­ցա­նի­շը 2018 թվա­կա­նի այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ գտն­վում է նույն մա­կար­դա­կի վրա։
ԱՀ ԱՆ պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ հան­րա­պե­տու­թյու­նում հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան ի­րա­վի­ճա­կը լար­ված չէ, սա­կայն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի մի շարք հրա­հանգ­նե­րով հան­րա­պե­տու­թյու­նում սե­զո­նա­յին գրի­պի և սուր շն­չա­ռա­կան վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի ա­ռու­մով կազ­մա­կերպ­վում են վե­րահս­կո­ղա­կան և կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ։
Մեր զրու­ցակ­ցի պար­զա­բան­մամբ՝ նա­խադպ­րո­ցա­կան և հան­րակր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րին հրա­հանգ­վել է տե­ղե­րում պահ­պա­նել անհ­րա­ժեշտ ջեր­մա­յին ռե­ժիմ և սահ­մա­նել վե­րահս­կո­ղու­թյուն գրի­պի և սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի կան­խար­գել­ման ա­ռու­մով: Մաս­նա­գետ­նե­րը փաս­տում են, որ չնա­յած հի­վան­դա­ցու­թյան ընդ­հա­նուր մա­կար­դա­կը ցածր է, այ­նուա­մե­նայ­նիվ, հի­վան­դա­ցող­նե­րի գե­րակ­շիռ մա­սը մինչև 4 տա­րե­կան ե­րե­խա­ներն են, ուս­տի հատ­կա­պես նա­խադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում պետք է խս­տո­րեն հետևեն կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րին։ Ախ­տա­հան­ման ռե­ժի­մը պահ­պա­նե­լու նպա­տա­կով նա­խադպ­րո­ցա­կան, հան­րակր­թա­կան բո­լոր հաս­տա­տու­թյուն­նե­րը, բուժ­հիմ­նարկ­ներն ա­պա­հով­ված են անհ­րա­ժեշտ դե­ղո­րայ­քով և ախ­տա­հա­նիչ նյու­թե­րով։
Լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րի հա­մա­ձայն, ներ­կա­յումս շր­ջա­նառ­վում են շն­չա­ռա­կան վի­րուս­նե­րի հա­րու­ցիչ­ներ՝ պա­րագ­րիպ, ռի­նո­վի­րուս, բո­կա­վի­րուս և այլն։ Սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով և գրի­պով չհի­վան­դա­նա­լու, ինչ­պես նաև հետգ­րի­պա­յին բար­դու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու նպա­տա­կով՝ ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը հոր­դո­րում են պահ­պա­նել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րը, պա­հել հա­զա­լու և փռշ­տա­լու վար­վե­լա­կար­գե­րը, հնա­րա­վո­րինս չշփ­վել գրի­պան­ման ախ­տան­շան­ներ ու­նե­ցող ան­ձանց հետ։ Անհ­րա­ժեշտ է հագն­վել ե­ղա­նա­կին հա­մա­պա­տաս­խան, սն­վել ու քնել լիար­ժեք, հա­ճա­խա­կի օ­դա­փո­խել փակ տա­րածք­նե­րը։
Հաշ­վի առ­նե­լով գրի­պի և սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի փո­խանց­ման օ­դա­կա­թի­լա­յին մե­խա­նիզ­մը՝ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պե­տը հոր­դո­րում է, որ բարձր ջեր­մու­թյան, հա­զի, մկա­նա­ցա­վի, գլ­խա­ցա­վի, հո­դա­ցա­վի, հար­բու­խի և այլ նշան­նե­րի դեպ­քում պետք է մնալ տա­նը և պահ­պա­նել ան­կող­նա­յին ռե­ժիմ, չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, խմել հնա­րա­վո­րինս շատ հե­ղուկ­ներ, ան­հար­կի չօգ­տա­գոր­ծել հա­կա­բիո­տիկ­ներ, ո­րով­հետև դրանք ցուց­ված չեն գրի­պի բուժ­ման հա­մար, այլ դի­մել բժշ­կի, հետևել նրա խոր­հուրդ­նե­րին։ Հատ­կա­պես տա­րեց­նե­րը, ով­քեր տա­ռա­պում են քրո­նիկ հի­վան­դու­թյուն­նե­րով, հղի կա­նայք և ե­րե­խա­նե­րը հի­վան­դու­թյան ա­ռա­ջին իսկ նշան­նե­րի դեպ­քում պետք է դի­մեն բժշ­կի, քա­նի որ հետգ­րի­պա­յին բար­դու­թյուն­ներ կա­րող են լի­նել գրի­պի ցան­կա­ցած տե­սա­կի և են­թա­տե­սա­կի դեպ­քում։ Մաս­նա­գետ­նե­րը զգու­շաց­նում են, որ հի­վանդ վի­ճա­կում չի թույ­լատր­վում այ­ցե­լել ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ, աշ­խա­տան­քի, հա­սա­րա­կա­կան վայ­րեր, զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի, որ­պես­զի հի­վան­դու­թյան տա­րա­ծում ու նոր դեպ­քեր չլի­նեն։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կշա­րու­նա­կի դի­տար­կումն ու վե­րահս­կո­ղու­թյու­նը։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 15 Nov 2019 10:54:37 +0000
ԲԺԻՇ­ԿԸ, ՄՏԱ­ՎՈ­ՐԱ­ԿԱ­ՆԸ, ԻՐ ԵՐԿ­ՐԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27780-2019-11-13-15-26-25 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/27780-2019-11-13-15-26-25 ԲԺԻՇ­ԿԸ, ՄՏԱ­ՎՈ­ՐԱ­ԿԱ­ՆԸ, ԻՐ ԵՐԿ­ՐԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻՆ
Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 

ՙՄինչև ուղ­նու­ծու­ծը մտա­վո­րա­կան՚` իմ հե­րո­սին թերևս մեր օ­րե­րում ոչ այն­քան գոր­ծա­ծա­կան ու ինչ-որ տեղ ժա­մա­նա­կավ­րեպ այս ար­տա­հայ­տու­թյամբ կա­րե­լի է ներ­կա­յաց­նել: Նաև` ազն­վա­զարմ, հան­դարտ ու բա­րե­կիրթ խո­սե­լա­կեր­պով ու բա­րի հա­յաց­քով, հի­վանդ­նե­րի հետ միշտ բա­րե­համ­բույր ու ժպ­տա­դեմ: ՙԲժիշկն ի­րա­վունք չու­նի մռայլ լի­նել հի­վան­դի ներ­կա­յու­թյամբ, որ­քան էլ ծանր լի­նի իր օ­րը՚` հե­տա­գա մեր զրույ­ցի ըն­թաց­քում այս­պես կա­սի նա: Իսկ ծանր ու ա­նո­ղոք օ­րե­րը հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր բժիշկ, կյան­քի 77-ա­մյա ու­ղու ա­վե­լի քան կես դա­րը ճեր­մակ խա­լա­թով անց­կաց­րած Հա­մո ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԻ կյան­քում պա­կաս չեն ե­ղել:

Այ­սօր էլ նա շր­ջա­նի բուժ­միա­վոր­ման միակ վա­րա­կա­բանն է, ին­ֆեկ­ցիոն բա­ժան­մուն­քի ղե­կա­վարն ու դեռ համ­բե­րու­թյամբ ե­րի­տա­սարդ մաս­նա­գե­տի է սպա­սում` հանձ­նե­լու հեր­թա­փո­խը: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­մե­նադժ­վար տա­րի­նե­րին նա Հադ­րու­թի զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի ղե­կա­վարն էր, ռազ­մա­դաշ­տա­յին հոս­պի­տալ­ներ է ստեղ­ծել շր­ջա­նի տար­բեր գյու­ղե­րում, այս ա­մե­նի հետ` նաև շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժշ­կի պար­տա­կա­նու­թյու­նը կա­տա­րել: Մեր զրույ­ցի ըն­թաց­քում, երբ խնդ­րում եմ վեր­հի­շել ար­դեն ան­ցյալ դար­ձած ա­մե­նա­թեժ օ­րե­րը, ա­նընդ­հատ ՙշեղ­վում է՚. ՙԱ­լեք­սա­նյան Գառ­նի­կի մա­սի՞ն պատ­մեմ, Ալ­բերտ Հայ­րա­պե­տյա­նի՞, Վար­դան Խա­չատ­րյա­նի՞, որ­քան հիա­նա­լի բժիշկ­ներ ու­նե­ցանք ու ինչ­քան վի­րա­վոր­նե­րի կյան­քեր փր­կե­ցին՚,-1989-94թթ. Հադ­րութ ե­կած ռազ­մա­կան գոր­ծըն­կեր­նե­րին է հի­շում:
Բժիշկ դառ­նա­լու ցան­կու­թյու­նը պա­տա­հա­կան չէր. նրա Մար­տի­րոս պապն ըն­դա­մե­նը Գտ­չա­վան­քի ե­կե­ղե­ցա­կան-ծխա­կան դպ­րո­ցում 4 տա­րի էր սո­վո­րել, բայց բու­ժե­լու բնա­տուր կա­րո­ղու­թյուն ու­ներ և գյու­ղի բու­ժա­կից ա­վե­լի լավ էր բու­ժում մարդ­կանց, տու­մե­ցի­նե­րը հե­քի­մին էին վս­տա­հում ի­րենց ա­ռող­ջու­թյու­նը` հա­վա­տա­ցած, որ աստ­ված է նրան օժ­տել այդ շնորհ­քով: Պապն ան­գամ դիպ­լոմ ու­ներ, որ­տեղ նրա բժշ­կե­լու կա­րո­ղու­թյու­նը չգի­տես որ­տեղ և ինչ­պես ստո­րագ­րու­թյամբ հաս­տա­տել էին բժշ­կա­կան ինս­տի­տու­տում դա­սա­վան­դող բժիշկ­ներ: Եր­բեմն այդ փաս­տա­թուղթն ան­հե­տա­նում էր, ու պա­պը շտա­պում էր գյու­ղա­մեջ` պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չե­լու գյու­ղի բու­ժա­կին: Հա­մո Բա­բա­յա­նի հայ­րը` Հով­սեփ Բա­բա­յա­նը, շր­ջա­նում ճա­նաչ­ված ման­կա­վարժ էր, ե­րե­սու­նա­կան թվա­կան­նե­րին նաև ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բա­ղի՚ սե­փա­կան թղ­թա­կիցն էր, տպագր­վում էր Վա­րունց ազ­գան­վամբ:
Հ. Բա­բա­յա­նը ծն­վել է 1942թ. Հադ­րու­թի շր­ջա­նի Տու­մի գյու­ղում: 1965թ ա­վար­տել է Երևա­նի պե­տա­կան բժշ­կա­կան ինս­տի­տու­տը։ Ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տան­քի է ան­ցել Հադ­րու­թի շր­ջա­նա­յին հի­վան­դա­նո­ցում՝ սկզ­բում որ­պես բժիշկ-լա­բո­րանտ, այ­նու­հետև` վա­րա­կա­բան: 1984-1994 թթ. զբա­ղեց­րել է հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժշ­կի պաշ­տո­նը: Մաս­նակ­ցել է Հադ­րու­թի, Ֆի­զու­լու, Ջեբ­րա­յի­լի, Կու­բաթ­լուի, Զան­գե­լա­նի, Կա­րա­խան­բեյ­լիի, Կա­վա­քի բար­ձուն­քի, Սեի­դահ­մեդ­լի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին։
Ընդ­հան­րա­պես, բժշ­կի ու­ղին հա­մա­րյա միշտ անց­նում է կյան­քի ու մահ­վան բա­րակ սահ­մա­նագ­ծով, ու որ­քան էլ բարձ­րա­կարգ լի­նի մաս­նա­գե­տը, կհայ­տն­վի մե­կը, ո­րը դժ­գոհ կմ­նա նրա մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րից: Այս տե­սա­կե­տից Հ. Բա­բա­յա­նը հազ­վա­գյուտ­նե­րից է, նրա մա­սին եր­բեք բա­ցա­սա­կան ար­ձա­գանք շր­ջա­նում չես լսի: ՙՄարդ­կանց հար­գան­քը, հո­գա­տար և ու­շա­դիր վե­րա­բեր­մունքն իմ հան­դեպ ինձ շատ է օգ­նում: Զգում ես, որ դեռ պետք ես ե­րի­տա­սարդ­նե­րին, որ քո կար­ծիքն ու խոր­հուր­դը սպաս­ված է: Գու­ցե դա է հենց չծե­րա­նա­լու, ուժ ու ե­ռան­դից չզրկ­վե­լու նա­խա­պայ­մա­նը՚,-բարձ­րա­ձայն մտո­րում է նա:

Հ. Բա­բա­յա­նը շր­ջա­նի ռազ­մա­դաշ­տա­յին վի­րա­բու­ժու­թյան հիմ­նա­դիր­նե­րից է, բա­ցա­ռիկ օ­պե­րա­տի­վու­թյամբ գոր­ծը կազ­մա­կեր­պե­լու ու­նա­կու­թյու­նը բժիշ­կը բուհն ա­վար­տե­լուց հե­տո` ռազ­մա­դաշ­տա­յին վի­րա­բու­ժու­թյան դա­սըն­թաց­նե­րում էր ձեռք բե­րել: ՙԲժշ­կի, ա­ռանձ­նա­պես ռազ­մա­կան բժշ­կի գործն ինք­նա­զո­հո­ղու­թյան վրա է հիմն­ված, նա կա­րող է շա­բաթ­նե­րով զրկ­վել ըն­տա­նե­կան մթ­նո­լոր­տում հան­գս­տա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Մենք հե­րոս վի­րա­բույժ­ներ ու­նե­ցանք պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, ով­քեր ի­րենց ֆի­զի­կա­կան ու մաս­նա­գի­տա­կան ողջ կա­րո­ղու­թյուն­նե­րը ծա­ռա­յեց­նում էին վի­րա­վոր­նե­րին փր­կե­լու գոր­ծին` գի­տակ­ցե­լով, որ գրա­գետ ա­ռաջ­նա­յին բու­ժօգ­նու­թյու­նը ո­րո­շիչ է հի­վան­դի հե­տա­գա բուժ­ման հա­մար: Վա­ղուց ցան­կու­թյուն ու­նեմ գիրք գրել մեր շր­ջա­նի հոս­պի­տալ­նե­րում հե­րո­սա­բար ծա­ռա­յած բո­լոր բժիշկ­նե­րի մա­սին, ձեռքս չի հաս­նում, նաև վա­խե­նում եմ չդի­մա­նալ այդ հի­շո­ղու­թյուն­նե­րի գրո­հին՚,-խոս­տո­վա­նում է նա: Հադ­րու­թում շա­տե­րը գի­տեն, որ պա­տե­րազ­մի սկզ­բին ՀՀ-ից ե­կած շատ բժիշկ­նե­րի իր տանն է պա­հել, ա­մեն կերպ պաշտ­պա­նել ռու­սա­կան զո­րա­մա­սի սպա­նե­րի ու օ­մո­նա­կան­նե­րի հե­տապն­դում­նե­րից: Այդ օ­րե­րին հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժիշ­կը ևս սևե­ռուն ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էր: Նրան թույլ չէին տա­լիս ա­ռանց շր­ջա­նի պա­րե­տին հայտ­նե­լու ըն­դու­նել ու բու­ժել վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րին: ՙՀա­ճախ վի­րա­վոր­նե­րին ան­մի­ջա­պես ցու­ցա­բե­րում էինք անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյու­նը, ա­պա թաքց­նում` որ­տեղ կա­րող էինք: Օ­մո­նա­կան­նե­րը լց­վում էին հի­վան­դա­նոց, խու­զար­կում, ձեր­բա­կա­լում բժիշկ­նե­րին՚,-հի­շում է նա: 1991-ի գար­նա­նը շր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը սր­վել էր, կա­մա­վո­րա­կան­նե­րը կյան­քի գնով էին կանգ­նեց­նում թշ­նա­մուն: Հադ­րու­թի դի­մա­ցի բլուր­նե­րից թշ­նա­մին օր­նի­բուն հրե­տա­կո­ծում էր շրջ­կենտ­րո­նը, ա­ռա­ջար­կու­թյուն կար հի­վան­դա­նո­ցը թի­կունք տե­ղա­փո­խել: Իր վրա վերց­նե­լով ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը` Հ. Բա­բա­յա­նը հի­վան­դա­նո­ցը տե­ղա­փո­խում է շր­ջա­նա­յին վար­չա­կազ­մի շեն­քի նկու­ղա­յին հարկ: Այդ­պես մոտ եր­կու տա­րի նկու­ղա­յին պայ­ման­նե­րում է հի­վան­դա­նո­ցի բու­ժանձ­նա­կազմն ի­րա­կա­նաց­րել ծա­ռա­յու­թյու­նը՝ գի­շեր-ցե­րեկ ան­խա­փան ա­պա­հո­վե­լով բո­լոր բա­ժան­մունք­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Այն և՜ հոս­պի­տալ էր, և՜ ծնն­դա­տուն, և՜ բնակ­չու­թյան բուժս­պա­սար­կումն ի­րա­կա­նաց­նող պո­լիկ­լի­նի­կա: ՙՄեզ հա­մար զին­վո­րին, որ­քան հնա­րա­վոր է, ա­րագ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րելն էր կարևոր: Ա­զա­տա­մար­տի­կը պետք է վս­տահ լի­նի, որ վի­րա­վոր­վե­լու դեպ­քում շատ ա­րագ հոս­պի­տա­լում է հայ­տն­վե­լու, դա լա­վա­տես է դարձ­նում զին­վո­րին՚: Հա­մո Բա­բա­յա­նը չի կա­րո­ղա­նում թաքց­նել հպար­տու­թյու­նը, երբ պատ­մում է իր բու­ժանձ­նա­կազ­մի պա­տե­րազ­մա­կան ա­րիու­թյուն­նե­րի մա­սին: Պետք է ա­սել, որ այ­սօր էլ, թեև ՊԲ ռազ­մաբ­ժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը ո­րա­կյալ ծա­ռա­յու­թյուն են մա­տու­ցում, Հադ­րու­թի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րումն անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում բու­ժօգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րում հա­րա­կից զո­րա­մա­սե­րի զին­ծա­ռա­յող­նե­րին: Ին­ֆեկ­ցիոն բա­ժան­մուն­քի ղե­կա­վարն այ­սօր էլ շա­րու­նա­կում է բու­ժել և շարք վե­րա­դարձ­նել զին­վոր­նե­րին:
ՙՄեր սե­րուն­դը գթասր­տու­թյան, կա­րեկ­ցան­քի օ­րի­նակ­նե­րով է դաս­տիա­րակ­վել, այ­սօր այլ՝ նյու­թա­կան կողմն է գե­րա­կա­յում: Ցան­կա­նում եմ, որ ե­րի­տա­սարդ բու­ժաշ­խա­տող­նե­րը դժ­վար ժա­մա­նակ­նե­րում չդա­վա­ճա­նեն մաս­նա­գի­տու­թյա­նը, մար­դա­սի­րու­թյան և բժշ­կու­թյան գր­ված ու չգր­ված օ­րենք­նե­րին, գի­տակ­ցեն ընտ­րած գոր­ծի նր­բու­թյու­նը՚,-ան­կեղ­ծա­նում է նա: ՙԹույլ մի տուր հո­գիդ ծու­լա­նա՚` այս նշա­նա­բա­նով է այ­սօր ապ­րում և աշ­խա­տում վաս­տա­կա­շատ բժիշ­կը` հա­մոզ­ված նաև, որ ա­նընդ­հատ ինք­նակր­թու­թյամբ զբաղ­վելն է մաս­նա­գի­տա­կան եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը:
Վաս­տա­կա­շատ բժշ­կի ե­րեք զա­վակ­նե­րը չեն շա­րու­նա­կել հոր ու­ղին: Դուստ­րը՝ Յու­նան, եր­կար տա­րի­ներ շր­ջա­նի նո­տա­րա­կան գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րի պաշ­տոնն է զբա­ղեց­նում: Վեր­ջերս նա ար­ժա­նա­ցել է ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դա­լի: Ա­վագ որ­դին՝ Վի­գե­նը, ընտ­րել է զին­վո­րա­կա­նի գոր­ծը, իսկ Վի­լե­նը նկա­րիչ-քան­դա­կա­գործ է, շու­տով Հադ­րու­թում կտե­ղադր­վի նրա հե­ղի­նա­կած՝ շր­ջա­նի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղը: Հա­մո Բա­բա­յա­նի վաս­տա­կը գնա­հատ­վել է ըստ ար­ժան­վույն. ԼՂՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում ու­նե­ցած մեծ ներ­դր­ման, մար­տա­կան խն­դիր­նե­րի լա­վա­գույնս կա­տար­ման հա­մար պարգևատր­վել է ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚, ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚ մե­դալ­նե­րով:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 13 Nov 2019 15:23:28 +0000