comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱՎԱԿԱՏԻՔՆ ՈՒ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱՎԱԿԱՏԻՔՆ ՈՒ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Ապրիլի 7-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնին կրկնակի խանդավառություն էր տիրում արցախցիների սրտում։ Ստեփանակերտի Մայր տաճարի ավելի քան 12 տարի տևած կառուցումն Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց և անվանակոչվեց Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Տաճարի օծման նախապատրաստական աշխատանքները և բուն Նավակատիքը կայացել է ապրիլի 6-ին։ Դեռևս 2006թ. Քրիստոսի պայծառակերպության տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կայացել էր տաճարի հիմնարկեքը։ Տարիների ընթացքում ֆինանսական սղության պատճառով ժամանակ առ ժամանակ շինարարությունը դադարեցվել է, բայց, ի վերջո, 2019թ. ավարտին հասցվել։ Վարդագույն տուֆից կերտված տաճարի զանգակատան խաչերն ու զանգը օծվել են ավելի վաղ։ Իսկ ապրիլի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանած Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի և մյուս միաբանների, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մակարի, Ռուս ուղղափառ եկեղեցու սարկավագ, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի ու հոգևոր դասի ներկայացուցիչների մասնակցությամբ ղողանջեց եկեղեցու զանգը։

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и в помещенииՙՀայր մեր՚ աղոթքից հետո հնչեց ՙՀրաշափառ՚ շարականը, և ՙԴռնբացեքի՚ արարողությամբ ներս մտան եկեղեցու առաջին այցելուները։ Այնուհետև, համաձայն կարգի, ջրով և գինով լվացվեցին, օրհնվեցին եկեղեցու սյուները, սուրբ սեղանը, խաչերը, խորհրդանոցները, խորանները, մկրտության ավազանը, եկեղեցական սպասքն ու պարագաները։ Հանդիսավոր արարողությանը ներկա Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Վ. Զախարովն ավելի քան 10 տարի Արցախ է այցելում և այս` 22-րդ այցը խորհրդանշական համարեց։ Նրա խոսքով՝ տարեցտարի կերպարանափոխվում է Արցախը, ինչն ավելի է նրան ոգևորում միջազգային գիտաժողովներում և մամուլում Արցախը ներկայացնել որպես կայացած պետություն։ ՙԼՂՀ-ն հետխորհրդային շրջանի չճանաչված պետություններից ամենակազմակերպվածն է, որովհետև կազմավորման հենց սկզբից էլ գործում են խորհրդարանը, կառավարությունը ու առանց աղմկոտ միջադեպերի հերթափոխում են նախագահները, ինչը չկա ո՜ չ Աբխազիայում, ո՜ չ էլ Հարավային Օսիայում։ Ու այդ ամենը ես բարձրաձայնում եմ միջազգային հարթակներում քաղաքական թեմաներով կազմակերպված տարբեր գիտաժողովներում՝ Ղարաբաղը ներկայացնելով որպես ՙօրինակելի չճանաչված պետություն՚,-նշեց պրոֆեսորը։ Նա Արցախի թեմի առաջնորդի հրավերով` որպես սարկավագ մասնակցեց Ս. Աստվածածին եկեղեցու նավակատիքին և օծմանը՝ իր հետ բերելով սուրբ մասունքներ Մարիամ Աստվածածնի դագաղից (փոխանցված արտերկրի եկեղեցուց), Նիկոլայ Հրաշագործի և Հռոմում թաղված Քրիստոսի համար մարտիրոսված առաջին քրիստոնյաների մասունքները։ Դրանք փոխանցել է Արցախի թեմին, որոնք կօրհնվեն և կտեղադրվեն նորակառույց եկեղեցում։ Վ. Զախարովի հավաստմամբ՝ բերված այդ սրբություններից որոշները չունի նույնիսկ Ռուս եկեղեցին։ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի պարզաբանմամբ՝ եկեղեցու 12 սյուները խորհրդանշում են 12 առաքյալներին, որոնց լվացումը, ինչպես նաև 4 ավետարանիչներին նվիրված սյուների մաքրման խորհուրդը կատարվեց Նավակատիքին, իսկ օծվեցին արդեն ապրիլի 7-ի վաղ առավոտյան, Աստվածամոր ավետման տոնին՝ նախքան առաջին ս. պատարագը։ Իսկ թե ինչու է եկեղեցու կառուցումն ընտրվել մայրաքաղաքի նշյալ տարածքում, Սրբազան հայրը պարզաբանեց, որ Արցախի երկրորդ նախագահ Ա. Ղուկասյանի ուղեկցությամբ շուրջ 13 տարի առաջ 6 տարածք էին նայում և ահա այդ 5-րդն ուսումնասիրելիս մոտենում է 90-ամյա մի մարդ, և տեղեկանալով մտադրության մասին, ասում, որ իր տատիկի փոխանցմամբ տեղանքում զանգակատուն է եղել, փոքր բազիլիկ եկեղեցի, ու քանի որ տարածքն էլ

На данном изображении может находиться: 1 человек, стоит

На данном изображении может находиться: один или несколько человек и в помещении

 հարմար էր, ուստի որոշվեց այդտեղ կառուցել Մայր տաճարը։ 2016-ից մինչ այսօր տաճարի շինարարության կառուցման հանգանակությանը մասնակցել են շա՛տ-շատերը՝ սկսած թոշակառու տատիկներից մինչև խոշոր բարերարներ։

Ամենաառաջին բարերարը Միխայիլ Բաղդասարովն էր, իսկ ամենախոշոր նվիրատուն` Հրանտ Վարդանյանն ու իր տղաները, որոնք նվիրել են 400մլն դրամ։ Եկեղեցին զվարթնոցատիպ է կառուցվել, բայց արտաքինից նման է նաև Հռիփսիմեի վանքին։ Տաճարի բարձրությունը 35 մ է, նկուղային հարկի բարձրությունը` 6մ, տրամագիծը՝ 30մ և 3մ էլ խաչի բարձրությունը։ Հատակագծային լուծումներով այն չի կրկնում ոչ մի եկեղեցու, և ճարտարապետ՝ Գագիկ Երանոսյանն ու նախագծողները յուրօրինակ մոտեցումներով են կառուցել շինությունը։ Իսկ եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները լրիվությամբ դեռ չեն ավարտվել, դրանք իրականացվում է ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Ապրիլի 7-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ, 15 եպիսկոպոսների, սարկավագների, աբեղաների, ծայրագույն վարդապետների մասնակցությամբ և հանդիսապետությամբ կատարվեց Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցու օծման և անվանակոչության արարողությունը։ Ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ հետ, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, բարձրաստիճան պետական և հոգևոր պաշտոնյաներ, եկեղեցու կառուցմանն աջակցած բարերարներ, ուխտավորներ և բազում հավատացյալներ։ Նախքան ս. պատարագը, սաղմոսերգությունների ներքո` ջրով և գինով լվացվեցին տաճարի սուրբ սեղանը և օծվելիք սյուները, որից հետո Սրբալույս մյուռոնով օծվեցին սուրբ սեղանը և մնացած պարագաները։ Հատուկ արարողակարգերից հետո Նորին Սրբություն Գարեգին Բ կաթողիկոսը նորակառույց եկեղեցին անվանակոչեց Սուրբ Աստվածածին։
Ամենայն Հայոց կաթողիկոսը հոծ բազմությանը փոխանցեց Ավետման տոնի սքանչելի խորախորհուրդը և շնորհավորեց բոլորին նորակերտ հայոց հավատի տան վերխոյացման կապակցությամբ։ Բարեպաշտ հայորդիների ջեռմեռանդ աղոթքներով և նվիրագործություններով քարեղեն շենքը վեր է ածվել Աստծո տաճարի։ ՙՄեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում, զանազան փորձությունների հանդիման, մենք Աստծո շնորհընկալն ենք դարձել և հերոսաբար պայքարել թշնամիների դեմ՝ միշտ հավատալով, որ ՙեթե Տերը մեզ հետ է, ապա ով կարող է մեզ լինել հակառակ՚ (Հռոմ. Ը 31)։ Այս զորեղ հավատով և առ Աստված ապավինությամբ են կերտվել մեր հաղթանակները, պաշտպանվել մեր հոգևոր-ազգային սրբազան արժեքները, այս քաջալերանքով են հասակ առել սերունդներ, ովքեր ազատատենչ ոգով արցախյան հերոսամարտը պսակեցին հաղթանակով։ Սիրելի արցախցիներ, ո՞վ, եթե ոչ դուք, լավագույնս գիտեք արժեքն ու զորությունը ՙԱստված մեզ հետ է՚ հուսառատ հավատի, քանզի Արցախի ազատ ու անկախ կյանքի համար մղված արդար պայքարում թրծված ձեր հավատը և քաջարի ոգին պտղաբերեցին մեր նորագույն պատմության էջերում ոսկյա տառերով արձանագրված արցախյան հերոսամարտի փառապանծ հաղթությունը՚,-նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Վեհափառն անդրադարձավ նաև հավատքի զորության, լեզվի, մշակույթի, սրբությունների պահպանության և առ Աստված ու հայրենիք ունեցած սիրո, նվիրումի կարևորությանը։ Նա իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց գերաշնորհ Պարգև Սրբազանին և թեմի հոգևորականներին` տարիների նվիրական ծառայության, հոգևոր զարթոնքի ու նորացման համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։ Նա մեկառմեկ հիշեց և գնահատանք հայտնեց տաճարի կառուցման գործում բոլոր ներդրում ունեցողներին։ Երկարամյա հոգևոր ծառայության և վաստակի գնահատանքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տիրոջ սուրբ աջի հանապազ զորակցության սրտագին մաղթանքով Պարգև Սրբազանին շնորհեց եպիսկոպոսական պնակե (Աստվածածնի պատկերով լանջախաչ. շնորհվում է միայն եպիսկոպոսներին), իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարին՝ Սուրբ ծննդյան տեսարանով կտավ։ Առանձնակի գնահատանքի արժանացան եկեղեցու կառուցման հիմնական բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնք էլ պարգևատրվեցին ՀԱԵ ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ պատվո բարձրագույն շքանշաններով։ Իր հերթին Արցախի թեմի առաջնորդը Վեհափառին նվիրեց Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ԺԷ դարի պատմական սկիհը, որ այն արժանվույնս պահպանվի Մայր Աթոռում։
Նորաօծ եկեղեցում մատուցված ս.պատարագից հետո կատարվեց Հանրապետական մաղթանք՝ Արցախի շինության, անսասանության, առաջընթացի և ապահովության համար։ Աղոթք հնչեցվեց նաև Արցախի պաշտպանության ժամանակ զոհված բոլոր հերոսների հոգիների հանգստության համար։

На данном изображении может находиться: 11 человек, люди улыбаются, толпа и в помещении 

На данном изображении может находиться: 4 человека, люди стоят, небо и на улице