comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄՈՒՄ­ԲԱ­ՅՈՒՄ ԳՏՆ­ՎՈՂ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԻ­ՆԱ­ՎՈՒՐՑ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ ԲԱՑ­ՎԵԼ Է ՀՆ­ԴԻԿ ՔՐԻՍ­ՏՈ­ՆՅԱ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈՒՄ­ԲԱ­ՅՈՒՄ ԳՏՆ­ՎՈՂ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԻ­ՆԱ­ՎՈՒՐՑ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ ԲԱՑ­ՎԵԼ Է ՀՆ­ԴԻԿ ՔՐԻՍ­ՏՈ­ՆՅԱ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ

Հնդ­կաս­տա­նի Մում­բայ քա­ղա­քի 223-ա­մյա պատ­մու­թյուն ու­նե­ցող հայ­կա­կան ե­կե­ղե­ցին բաց­վել է 52 թվա­կա­նին հիմն­ված հին ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի­նե­րի ըն­տա­նի­քին պատ­կա­նող Ա­սո­րի Մա­լան­քար ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­նե­րի հա­մար:

 Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցին բա­ցա­ռիկ է, ի սկզ­բա­նե այն կա­ռուց­վել էր Մում­բա­յի հա­րա­վա­յին մա­սում գտն­վող Կա­լա-Գո­դա շր­ջա­նի հա­յե­րի կող­մից: Ա­վե­լի քան 200 տա­րի ա­ռաջ Սու­րա­տից և Մա­լա­բա­րից կտո­րե­ղե­նի առևտրով զբաղ­վող հայ վա­ճա­ռա­կան­ներն սկ­սե­ցին բնա­կու­թյուն հաս­տա­տել Մում­բա­յում, և աս­տի­ճա­նա­բար անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­ցավ ու­նե­նալ սե­փա­կան ե­կե­ղե­ցի: Ա­վե­լի ուշ նրանց միա­ցան պարս­կա­կան Ջուլ­ֆա­յից, Կոնս­տանդ­նու­պոլ­սից ու Բեյ­րու­թից տե­ղա­փոխ­ված հա­յե­րը: Նրանք հիմ­նա­կա­նում վա­ճա­ռա­կան­ներ ու ար­հես­տա­վոր­ներ էին, նոր երկ­րում զբաղ­վում էին ոս­կեր­չու­թյամբ, կնիք­նե­րի ար­տադ­րու­թյամբ, հա­մե­մունք­նե­րի ու թան­կար­ժեք քա­րե­րի առևտրով: 

Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցին 1796թ. կա­ռու­ցել է հա­րուստ հայ վա­ճա­ռա­կան, ծնն­դով Պարս­կաս­տա­նի Խա­մա­դան քա­ղա­քից Հա­կոբ Պետ­րո­սը: Այ­սօր Մում­բա­յի եր­բեմ­նի ծաղ­կուն հայ հա­մայնքն ըն­դա­մե­նը մեկ հո­գուց է բաղ­կա­ցած. 71-ա­մյա Զա­բել Ջո­շին ապ­րում է միա­ժա­մա­նակ ե­րեք եր­կր­նե­րի միջև` Մում­բա­յում, Կա­նա­դա­յում, Բեյ­րու­թում:
Զա­բե­լը Մում­բայ է տե­ղա­փոխ­վել 1972թ., երբ ա­մուս­նա­ցավ հնդ­կա­կան Գու­ջա­րատ քա­ղա­քից ձեռ­նար­կա­տեր Քի­շո­րա Ջո­շիի հետ:
ՙՀա­յե­րը հեշ­տու­թյամբ մեր­վում էին տե­ղի հա­սա­րա­կու­թյան հետ և ի­րենց կյան­քից գոհ էին՚,- հի­շում է նա: Երբ կինն ի­մա­ցավ հայ­կա­կան ե­կե­ղե­ցու մա­սին, սկ­սեց հա­ճա­խել այդ ե­կե­ղե­ցի. ՙԸն­դա­մե­նը 15 հո­գի էինք: Հա­վաք­վում էինք ա­մեն կի­րա­կի: Մեր այդ խմ­բի ան­դամ­նե­րից շա­տերն ար­դեն ողջ չեն, մյուս­ներն ար­տեր­կիր են տե­ղա­փոխ­վել՚:
Վեր­ջին 10 տա­րի­նե­րի ըն­թաց­քում Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցուն հետևում է Մա­լան­քա­րի ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­նե­րից մե­կը` Թո­մաս Վա­րու­գե­զեն: Մոտ 6 տա­րի ա­ռաջ ե­կե­ղե­ցին վե­րա­նո­րոգ­վել էր:
ՙԻնձ հա­մար մեծ բա­վա­կա­նու­թյուն ու պա­տիվ է հետևել այս ե­կե­ղե­ցուն: Ես դա ա­նում եմ կա­մա­վոր: Թեև ե­կե­ղե­ցին մեզ չի պատ­կա­նում, այն ինձ շատ է ոգևո­րում՚,- ա­սում է Թո­մա­սը:
ՙՀայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ու Ա­սո­րի Մա­լան­քար ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին քույր ե­կե­ղե­ցի­ներ են: Մենք միա­սին ի­րա­կա­նաց­նում ենք սո­ցիա­լա­կան տար­բեր ծրագ­րեր, օ­րի­նակ դպ­րոց` ետ­նա­խոր­շե­րում ապ­րող ե­րե­խա­նե­րի հա­մար, մենք նրանց անվ­ճար ու­սու­ցա­նում ենք՚,- պատ­մում է հայր Աբ­րա­համ Հով­սե­փը: Ա­մեն կի­րա­կի Մա­լան­քա­րի բար­բա­ռով խո­սող քրիս­տո­նյա­նե­րը հա­ճույ­քով հա­վաք­վում են Սուրբ Պետ­րոս ե­կե­ղե­ցում:


indianexpress.com