comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՏԵ­ՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՆՁ՝ ՈՐ­ՏԵՂ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ ԿԱ­ՌՈՒ­ՑԵԼ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՏԵ­ՐԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՆՁ՝ ՈՐ­ՏԵՂ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻ ԿԱ­ՌՈՒ­ՑԵԼ՚

Ա­շոտ ԳԱ­ՐԵ­ԳԻ­ՆՅԱՆ

 Հա­րավ­ռու­սա­կան Նո­վո­մի­խայ­լովս­կիյ ա­վա­նի բնա­կիչ Նի­կո­լայ Քո­չյանն իր ծնն­դյան վկա­յա­կա­նը պահ­պա­նում է որ­պես ա­մե­նա­թանկ մա­սունք­նե­րից մե­կը։ Ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ այն հաս­տա­տում է 1946թ. նրա լույս աշ­խարհ գա­լը։ Այլ նաև այն պատ­ճա­ռով, որ նա ծն­վել է Ռու­սաս­տա­նի Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սի Հայ­կա­կան շր­ջա­նի Շա­հու­մյան շրջ­կենտ­րո­նում։ 1953 թվա­կա­նին` վար­չա­տա­րած­քա­յին նոր բա­ժա­նու­մից հե­տո, Հայ­կա­կան շր­ջա­նը մտավ Տուապ­սեի կազմ ու լու­ծար­վեց։ Իսկ հի­շա­տա­կած փաս­տաթղ­թում այն դեռ գո­յու­թյուն ու­նի..

Հա­յե­րը վա­ղուց են հաս­տատ­վել այդ շր­ջա­նում: Այս­տեղ հայ­կա­կան շատ մեծ գե­րեզ­մա­նա­տուն, 1794թ. թվագ­րով տա­պա­նա­քա­րեր կան։ Սա նշա­նա­կում է, որ հա­յերն սկ­սել են այս­տեղ բնա­կու­թյուն հաս­տա­տել առն­վազն 18-րդ դա­րի կե­սե­րից։
Ա­վե­լի քան մեկ տաս­նա­մյակ աշ­խա­տե­լով շի­նա­րա­րու­թյան բնա­գա­վա­ռում, վաս­տա­կե­լով ժո­ղովր­դի հար­գան­քը՝ Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը ներ­կա­յումս հա­ջո­ղակ գոր­ծա­րար է։ Մաս­նա­վո­րա­պես՝ նա Տուապ­սեի շր­ջա­նում հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող ՙՏոր­նա­դո՚ նա­վաս­պոր­տա­յին ա­կում­բի սե­փա­կա­նա­տերն է։ Նա այդ ա­կում­բը ստեղ­ծել է 1990-ա­կան­նե­րի սկզբ­նե­րին կրտ­սեր եղ­բայր Ի­լյա­յի հետ մա­սին։ Այդ ժա­մա­նակ­նե­րից եղ­բայր­նե­րը հա­մա­տեղ ղե­կա­վա­րում են ա­կում­բը, ո­րը դի­նա­միկ կեր­պով զար­գա­նում է և դար­ձել է ջրա­յին տու­րիզ­մի հան­րա­ճա­նաչ կենտ­րոն Ռու­սաս­տա­նի հա­րա­վում։
Բիզ­նե­սը բիզ­նես, սա­կայն Քո­չյան եղ­բայր­նե­րը չեն մո­ռա­նում նաև հոգևոր բա­ղադ­րի­չի մա­սին։ Դեռ ա­վե­լին՝ որ­պես Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ուս­մունք­նե­րով ա­ռաջ­նորդ­վող հա­վա­տա­ցյալ­ներ, նրանք գոր­ծի հան­դեպ այլ մո­տե­ցում պար­զա­պես չեն պատ­կե­րաց­նում:
-Հի­շում եմ,¬ պատ­մում է Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը,- Սուր­գու­տից վե­րա­դառ­նա­լով, որ­տեղ բա­վա­կան եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել եմ տե­ղի խո­շոր պա­նե­լա­յին տնա­շի­նա­կան կոմ­բի­նա­տում (վիթ­խա­րի կոմ­բի­նատ էր՝ այդ ժա­մա­նակ ամ­բողջ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րով երկ­րոր­դը), ար­ժա­նա­ցել ՙՆավ­թա­գա­զա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան պատ­վա­վոր շի­նա­րար՚ կոչ­մա­նը, ես Շա­հու­մյան գնա­ցի, շր­ջե­ցի հայ­րե­նի գյու­ղով։ Այն­տեղ գյու­ղը գրե­թե եր­կու հա­վա­սար մա­սե­րի բա­ժա­նող բլ­րակ կա։ Հաս­նե­լով այդ բլ­րա­կին` հի­շե­ցի, թե ինչ­պես էր տատս պատ­մում, որ այս­տեղ մի ժա­մա­նակ փայ­տա­շեն մի հին ե­կե­ղե­ցի կար, ո­րը խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում բոլշևիկ­նե­րը վա­ռե­ցին։ Ու գլ­խումս մի միտք ծա­գեց. գու­ցե այս­տեղ մի նոր ե­կե­ղե­ցի՞ կա­ռու­ցեմ։ Գա­ղա­փա­րով կիս­վե­ցի եղ­բորս հետ, ա­սում եմ՝ փո­ղի հար­ցում խն­դիր­ներ չեն լի­նի, չէ՞ որ Սուր­գու­տում լավ փող էինք վաս­տա­կել։ Ի­լյան ա­սաց, որ չի ա­ռար­կում: Ու ես գոր­ծի ան­ցա։
1990 թվա­կանն էր։ Խոր­հր­դա­յին պե­տա­կան կա­ռույց­նե­րը դեռ գոր­ծում էին, բայց ի­րա­կան ազ­դե­ցու­թյուն ար­դեն չու­նեին։ Շրջ­գործ­կո­մում, ուր դի­մեց Ն. Քո­չյա­նը, նրան չմեր­ժե­ցին, բայց հաս­կաց­նել տվին, որ ոչն­չով չեն կա­րո­ղա­նա օգ­նել, հույ­սը պետք է սե­փա­կան ու­ժե­րի վրա դնի։ Իսկ նրան հենց դա էր պետք։ Շի­նա­րար­նե­րի խումբ հրա­վի­րեց, շի­նա­նյու­թեր գնեց։ Եվ 1991¬ին սկս­վեց շի­նա­րա­րու­թյու­նը։
Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին 1-ի­նի խոր­հր­դով, ում Քո­չյան եղ­բայր­նե­րը դի­մե­ցին, երբ ե­կե­ղե­ցին ար­դեն կա­ռուց­վել էր, ե­կե­ղե­ցին Սուրբ Էջ­միա­ծին ան­վա­նե­ցին։ ՙՍա հետ­խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի հա­րա­վում կա­ռուց­ված ա­ռա­ջին հայ­կա­կան ե­կե­ղե­ցին էր։ Այդ­կերպ ես, պատ­կե­րա­վոր ա­սած, մտա պատ­մու­թյան մեջ,¬ ժպ­տում է Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը։
Ե­կե­ղե­ցին հան­դի­սա­վո­րու­թյամբ բաց­վեց 1995թ.։ Վան­քի օծ­ման ա­րա­րո­ղու­թյան ըն­թաց­քում Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Հյու­սի­սա­յին Կով­կա­սի թե­մի այն ժա­մա­նակ­վա գլ­խա­վոր ա­ռաջ­նոր­դա­կան տե­ղա­պահ Եզ­նիկ Պետ­րո­սյա­նը Ն. Քո­չյա­նին այդ ե­կե­ղե­ցում սար­կա­վագ կար­գեց։
Ճար­տա­րա­պետ Բ.Ա­ղա­մի­րո­վի մտահ­ղաց­մամբ՝ Սուրբ Էջ­միա­ծին վանքն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է հինգ­գմ­բե­թա­նի մեծ ծա­վալ­ներ ու­նե­ցող կա­ռույց, ո­րը հեռ­վից ար­տա­քին տես­քով բաց­ված գիրք է հի­շեց­նում։ Այդ ե­կե­ղե­ցու ծխա­կան­նե­րը Շա­հու­մյա­նի բնա­կիչ­ներն են, ինչ­պես նաև հարևան գյու­ղե­րում ու խու­տոր­նե­րում ապ­րող հա­յե­րը։ 2001թ. նո­յեմ­բե­րի 11-ին վան­քում հան­դի­սա­վո­րու­թյամբ տոն­վել է Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան ըն­դուն­ման 1700-ա­մյա­կը։ Կազ­մա­կեր­պա­կան աշ­խա­տանք­ներն ստանձ­նել էր տե­ղի հայ­կա­կան հա­մայն­քը։
-Հետ­խոր­հր­դա­յին այդ ա­ռա­ջին տա­րի­նե­րին կյան­քը հեշտ չէր,¬ պատ­մում է Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չը։¬ Եվ ինձ հա­ճախ էին հան­դի­մա­նում. իբր, ի՞նչ կա­րիք կա այդ­քան գու­մար ծախ­սել այդ ե­կե­ղե­ցու վրա, ա­վե­լի լավ չէր լի­նի՞ փո­ղը կա­րի­քա­վոր­նե­րին բա­ժա­նել։ Ես պա­տաս­խա­նում էի, դե, 700-ա­կան կամ ան­գամ 1000-ա­կան ռուբ­լի կբա­ժա­նեմ, և ի՞նչ։ Մար­դիկ մեկ¬եր­կու շա­բա­թում կծախ­սեն, դրա­նով էլ կա­վարտ­վի։ Իսկ ե­կե­ղե­ցին հա­վի­տյան կմ­նա, չէ՞ որ այն Աստ­ծո տա­ճարն է, այս­տեղ են գա­լիս Բարձ­րյա­լին ի­րենց խո­հե­րը հայտ­նե­լու։ Ինչ վե­րա­բե­րում է կա­րի­քա­վոր­նե­րին, մենք ա­ռանց դրա էլ օգ­նում ենք նրանց հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի նե­րա­ծին չափ։
Ժա­մա­նակն ա­պա­ցու­ցեց Նի­կո­լայ Քո­չյա­նի ճշ­մար­տա­ցի լի­նե­լը։ Այ­սօր Սուրբ Էջ­միա­ծին ե­կե­ղե­ցին Ռու­սաս­տա­նի հա­րա­վում ապ­րող հա­յե­րի հոգևոր կյան­քի ճա­նա­չում վա­յե­լող կենտ­րոնն է։ Այն­պես որ, մար­դիկ ապ­րում են ոչ միայն հա­նա­պա­զօ­րյա հա­ցով (թե­պետ, հա­վա­նա­բար, ո­մանք հենց դա էլ կցան­կա­նա­յին)։
Հա­րա­վա­յին դաշ­նա­յին օկ­րու­գի Տուապ­սեի շր­ջա­նում մի քա­նի տա­րի անց երկ­րորդ նման հոգևոր կենտ­րո­նը դար­ձավ ե­րեք­գմ­բե­թա­նի Սբ. Նի­կո­լայ Հրա­շա­գործ ե­կե­ղե­ցին, ով հա­մար­վում է ճա­նա­պար­հորդ­նե­րի և նա­վաս­տի­նե­րի հո­վա­նա­վո­րը, ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է Նո­վո­մի­խայ­լովս­կիյ ա­վա­նում։ Նրա կա­ռու­ցու­մը նույն­պես ֆի­նան­սա­վո­րել են Քո­չյան եղ­բայր­նե­րը։ Շի­նա­րա­րու­թյան մեկ­նարկն օ­ծե­լու հա­մար հրա­վիր­վել էր ՀԱԵ Ա­րա­րա­տյան թե­մի ա­ռաջ­նորդ Գա­րե­գին ե­պիս­կո­պոս Ներ­սի­սյա­նը (Ա­մե­նայն Հա­յոց ա­պա­գա Գա­րե­գին 2-րդ կա­թո­ղի­կո­սը)։
Հայ ժո­ղովր­դի և Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ա­ռաջ ու­նե­ցած զգա­լի վաս­տա­կի հա­մար Նի­կո­լայ Քո­չյա­նին շնորհ­վել է ՀԱԵ ա­մե­նա­բարձր պարգևը` Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ շքան­շա­նը:
Ան­ցյա­լի հի­շո­ղու­թյու­նը
Քո­չյան­նե­րի տոհմն սկիզբ է առ­նում Արևմտյան Հա­յաս­տա­նից, Տրա­պի­զո­նի և Սամ­սու­նի միջև գտն­վող մի շր­ջա­նից: Այն­տեղ 17-րդ դա­րի կե­սե­րին մի հայ­կա­կան գյուղ կար, որ­տեղ էլ ապ­րում էին Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չի նա­խա­պա­պե­րը: Այ­սօր այդ բնա­կա­վայ­րը Պե­լե­թի-յա­թաղ է կոչ­վում, ու այն­տեղ միայն թուր­քեր են ապ­րում: Իսկ հա­յեր այլևս չկան. ո­մա՜նց ֆի­զի­կա­պես են ոչն­չաց­րել, ո­մա՜նց բռ­նի կեր­պով մադ­մե­դա­կան են դար­ձել: Շատ քչե­րին է հա­ջող­վել փրկ­վել` տե­ղա­փոխ­վե­լով այլ եր­կր­ներ: Պատ­մու­թյուն, որ բնո­րոշ է 20-րդ դա­րի սկզ­բին Ցե­ղաս­պա­նու­թյան սար­սափ­նե­րը տե­սած ամ­բողջ Արևմտյան Հա­յաս­տա­նին…
-Չեմ ստանձ­նում դա­տել այն հայ­րե­նա­կից­նե­րին, ով­քեր մնա­ցել են Թուր­քիա­յում, բայց դրա հետ մեկ­տեղ էլ մահ­մե­դա­կա­նու­թյուն ըն­դու­նել,- ա­սում է Քո­չյա­նը: -Չէ՞ որ դա հար­կադ­րա­բար էր ար­վում` հա­նուն ի­րենց հա­րա­զատ­նե­րի ու մեր­ձա­վոր­նե­րի փր­կու­թյան: Մեր այն­տե­ղի երկ­րա­մա­սե­րում ապ­րող հա­յե­րից շա­տե­րը չեն մո­ռա­ցել ի­րենց մայ­րե­նի լե­զուն և տա­նը շփ­վում են հա­յե­րե­նի համ­շե­նի բար­բա­ռով` հենց այն նույն բար­բա­ռով, ո­րով խո­սում են Տրա­պի­զո­նից ու Սամ­սու­նից Ռու­սաս­տա­նի հա­րա­վի շր­ջան­ներ տե­ղա­փոխ­ված հա­յե­րը: Իմ եղ­բայր Ի­լյան ան­ցած տա­րի Տրա­պի­զոն է գնա­ցել ու հե­տո Պե­լե­թի-յա­թաղ: Այն­տեղ նրանց խումբն ու­ղեկ­ցորդ է վար­ձել: Պարզ­վել է, որ նա տե­ղի հա­յե­րից էր, մի քիչ հա­յե­րեն էր խո­սում: Մե­րոնք ու­րա­խա­ցան` հայ­րե­նակ­ցի հան­դի­պե­լով:
Նի­կո­լայ Հայ­կա­զո­վի­չի նա­խա­պապն ու պա­պը Թու­քիա­յից Ռու­սաս­տան են տե­ղա­փոխ­վել դեռևս 1890-ա­կան­նե­րին, նախ­քան հայ­կա­կան ջար­դե­րի թա­փա­նիվն ամ­բողջ ու­ժով գոր­ծի դր­վե­լը: Մար­դիկ Ռու­սաս­տա­նի հա­րա­վում գտան վայ­րեր, ո­րոնք ի­րենց հայ­րե­նի հո­ղերն են հի­շեց­նում, աս­տի­ճա­նա­բար հաս­տատ­վե­ցին, սկ­սե­ցին ըն­տե­լա­նալ վայ­րին: Այդ­կերպ այս­տեղ ի հայտ ե­կան հա­յե­րով բնա­կեց­ված գյու­ղեր` Շա­հու­մյան, Գոյթղ, Պե­լեթ­լուգ և ու­րիշ­ներ: ՙԱյդ ժա­մա­նակ նա­խա­պա­պիս հետ ե­կել էին նրա եր­կու եղ­բայր­նե­րը՚,- ա­սում է Ն. Քո­չյա­նը:- Բայց նրանց մոտ չս­տաց­վեց հար­մար­վել: Վեր­ջի­վեր­ջո նրանք ա­սա­ցին նրան. ՙՀամ­բար­ձում, ա­վե­լի լավ է մենք հայ­րե­նի գե­րեզ­ման­նե­րին վե­րա­դառ­նանք՚: Ու հետ գնա­ցին: Իսկ 1915թ. հե­տո նրանց հետ­քե­րը, դժ­բախ­տա­բար, կո­րան՚:
Որ­պես Ռու­սաս­տա­նի հա­րա­վի ՀԱԵ թե­մա­կան խոր­հր­դի ղե­կա­վար` Նի­կո­լայ Քո­չյա­նը եր­կու ան­գամ մաս­նակ­ցել է Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի ընտ­րու­թյուն­նե­րին: Ա­ռա­ջին ան­գամ ըն­տր­վեց Գա­րե­գին 1-ի­նը, իսկ երկ­րորդ` Գա­րե­գին 2-րդը:
ՙԱ­մե­նա­մեծ պատ­վի­րա­կու­թյու­նը եր­կու ան­գամ էլ Ռու­սաս­տա­նից էր,- ա­սում է նա: -Եվ դա իր բա­ցատ­րու­թյունն ու­նի. Ռու­սաս­տա­նում ապ­րում է գրե­թե նույն­քան հայ, որ­քան որ հենց Հա­յաս­տա­նում: Ե­թե ոչ ա­վե­լի: Չեմ վա­խե­նա բարձ­րա­գոչ բա­ռեր հն­չեց­նել. ռու­սաս­տա­նաբ­նակ հա­յե­րը միշտ Հա­յաս­տա­նի կող­քին են: Մենք ապ­րում ենք ձեր խն­դիր­նե­րով ու հոգ­սե­րով, ու­րա­խա­նում ձեր հա­ջո­ղու­թյուն­նե­րով: Որևէ կաս­կած չու­նեմ, որ այդ­պես կլի­նի նաև ա­սու­հետև՚:


(Տպագրվում է մասնակի կրճատումներով)
www.russia.armenia.info