comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հու­նի­սի 28-ին Շու­շիի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցավ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի վե­րա­կազ­մա­վոր­ման 30-ա­մյա­կին նվիր­ված հա­մերգ, ո­րը կազ­մա­կեր­պել է ՙԾա­գու­մով Հա­յեր՚ հե­ռուս­տա­հա­ղոր­դա­շա­րի հե­ղի­նակ և հա­ղոր­դա­վար Մա­նա­նա Հա­կո­բյա­նը՝ մի շարք հո­վա­նա­վոր­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ: Հա­մեր­գին ներ­կա էին հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, ԱԺ խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, Շու­շիի և Ստե­փա­նա­կեր­տի հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հյու­րեր Հա­յաս­տա­նից, ար­տերկ­րից:

Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյանն իր ե­լույ­թի ժա­մա­նակ ող­ջու­նեց բո­լո­րին, շնոր­հա­վո­րեց հո­բե­լյա­նի կա­պակ­ցու­թյամբ: ՙԹող Աստ­ված օրհ­նյալ պա­հի մեզ բո­լո­րիս, ողջ հա­յու­թյա­նը, ան­սա­սան պա­հի մեր հայ­րե­նի­քը, բա­նա­կը, մեր հա­վատ­քը, ազ­գա­յին ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րը, բո­լո­րիս պարգևի հա­մազ­գա­յին միաս­նու­թյուն, սեր և հա­մե­րաշ­խու­թյուն: Շա­րու­նա­կենք մեր այս նվի­րա­կան, ա­զա­տագ­րա­կան ճա­նա­պար­հը` Աստ­ծով, ա­մուր կամ­քով և ան­սա­սան հա­վատ­քով՚,- այս օրհ­նան­քով իր ե­լույ­թը եզ­րա­փա­կեց Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դը:
ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ, կարևո­րեց ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի վե­րած­նուն­դը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կա­նա­շի­նու­թյան և աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում ապ­րող հա­յե­րի միա­վոր­ման գոր­ծում: Լ. Հով­հան­նի­սյանն ան­ձամբ հանձ­նեց պատ­վոգ­րեր Սփյուռ­քում ի­րենց հա­յա­պահ­պան գոր­ծով աչ­քի ըն­կած հա­յե­րին, ո­րոնք ներ­կա էին հա­մեր­գին:
ՙԱր­մե­նիա՚ հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ՙԾա­գու­մով Հա­յեր՚ հա­ղոր­դա­շա­րի հե­ղի­նակ և հա­ղոր­դա­վար Մա­նա­նա Հա­կո­բյանն իր ե­լույ­թում մաս­նա­վո­րա­պես ա­սաց. ՙՅու­րա­քան­չուր հայ, աշ­խար­հի որ ծայ­րում էլ գտն­վի, պի­տի գի­տակ­ցի, որ մեր սր­բու­թյու­նը, մեր ամ­րա­կուռ բերդն Ար­ցախ աշ­խարհն է: Ա­ռանց հզոր ու ա­պա­հով Ար­ցախ աշ­խար­հի մենք չենք ու­նե­նա ա­պա­հով Հա­յաս­տան: Դա քաջ գի­տակ­ցում է յու­րա­քան­չյուր հայ: Այդ գի­տակ­ցու­թյամբ ենք հա­վաք­վել նշե­լու Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու վե­րա­կազ­մա­վոր­ման 30-ա­մյա­կը՚:
Հա­մեր­գա­յին ծրագ­րի ծան­րակ­շիռ մասն ա­պա­հո­վեց Ար­ցա­խի ջազ նվա­գա­խում­բը՝ Տիգ­րան Լա­լա­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Ե­լույթ­ներ ու­նե­ցան ԱՄՆ-ում բնակ­վող դաշ­նա­կա­հար Ար­մեն Ա­ռա­քե­լյա­նը, Հա­յաս­տա­նից օ­պե­րա­յին եր­գիչ Պերճ Խա­րա­զյա­նը: Հա­մեր­գի վառ պա­հե­րից էր Ֆրան­սիա­յից ժա­մա­նած աշ­խար­հահռ­չակ Պատ­րիկ Ֆիո­րիի (Պատ­րիկ Ժան-Ֆրան­սուա Շու­շա­յան) ե­լույ­թը: Եր­գի­չը խոս­տո­վա­նեց, որ 4 տա­րի ա­ռաջ լի­նե­լով Ար­ցա­խում, շատ սի­րեց մեր եր­կի­րը և բա­ցատ­րեց, թե ին­չու. ՙԱ­ռա­ջին պատ­ճառն այն է, որ ես գտն­վում եմ իմ նախ­նի­նե­րի հո­ղում: Ցան­կա­նում եմ, որ այս հո­ղի վրա ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­նան ան­հոգ մե­ծա­նալ: Երկ­րորդ պատ­ճառն էլ այն է, որ ես ճա­նա­չում եմ Ար­ցախն ու ար­ցախ­ցի­նե­րին և ա­սում եմ ձեզ՝ դուք հրա­շա­լի մար­դիկ եք: Ինձ հա­մար շատ կարևոր է ի­մա­նալ իմ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը և մո­տի­կից ճա­նա­չել իմ ար­մատ­նե­րը: Որ­քան մարդ մե­ծա­նում է, այն­քան ա­վե­լի է ձգ­վում դե­պի իր ար­մատ­նե­րը՚: Նա խոս­տա­ցավ կր­կին գալ Ար­ցախ և եր­գել ար­ցախ­ցի­նե­րի հա­մար:
Զար­մա­նա­լի էր, որ Ար­ցա­խի հոգևոր թե­մի վե­րա­կազ­մա­վոր­ման 30-ա­մյա­կին նվիր­ված հա­մեր­գին չհն­չեց գեթ մեկ հոգևոր երգ` միջ­նա­դա­րյան շա­րա­կան, հատ­ված Պա­տա­րա­գից, Կո­մի­տա­սի հոգևոր եր­գե­րի մշա­կում­նե­րից: Կար­ծում ենք` հենց այդ եր­գե­րով կի­մաս­տա­վոր­վեր թե­մի վե­րա­կազ­մա­վոր­ման հո­բե­լյա­նը:
;