comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՎԻՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՎԻՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ար­մա­վի­րը պատ­րաստ­վում է տո­նել իր 180-ա­մյա­կը։ Սա­կայն քա­ղա­քի հիմ­նա­դիր­նե­րը ե­կե­ղե­ցի կա­ռու­ցե­լու ծրագ­րեր են ու­նե­ցել նախ­քան բնա­կա­վայ­րի կազ­մա­վո­րու­մը։ 1839թ. Եր­ման­խաբլ գյու­ղա­քա­ղա­քի ա­ռա­ջին շի­նու­թյուն­նե­րի թվում հայ-գրի­գո­րյան ե­կե­ղե­ցի կա­ռուց­վեց։

 -Սկզ­բում ե­կե­ղե­ցին փայ­տա­շեն էր, 1842թ. այն այր­վեց,- ա­սել է երկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի հնա­գի­տու­թյան ու հնէա­բա­նու­թյան բաժ­նի պետ Ա­լեք­սանդր Լո­պա­տի­նը։ 

Դրա­նից հե­տո դրա­մա­հա­վաք սկս­վեց քա­րա­շեն ե­կե­ղե­ցի կա­ռու­ցե­լու հա­մար։ Այս նա­խա­ձեռ­նու­թյան մեջ իր ներդ­րումն ու­նե­ցավ ան­գամ Նի­կո­լայ 1-ը. նա 10 հա­զար ռուբ­լի էր նվի­րա­բե­րել շի­նա­րա­րու­թյան հա­մար։ Վան­քի կա­ռու­ցումն օրհ­նե­լու հա­մար 1848թ. Ստավ­րո­պո­լից քա­հա­նա էր ե­կել։


-Նա էլ ա­ռա­ջար­կեց գյու­ղա­քա­ղաքն Ար­մա­վիր վե­րան­վա­նել՝ ի պա­տիվ Հա­յաս­տա­նի հի­նա­վուրց մայ­րա­քա­ղա­քի,- ա­սել է Ա­լեք­սանդր Լո­պա­տի­նը։
Այդ­կերպ հայ­կա­կան ե­կե­ղե­ցին կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցավ Ար­մա­վի­րի պատ­մու­թյան մեջ։ Դրա­նից բա­ցի, նրա շնոր­հիվ գյու­ղա­քա­ղաքն ա­ռա­ջին ա­ղյու­սե շենքն ու­նե­ցավ։ Դա ե­կե­ղե­ցա­կան-ծխա­կան դպ­րո­ցի շենքն էր։ Այն­տեղ հի­մա անց­նում են թիվ 6 դպ­րո­ցի տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի պա­րապ­մունք­նե­րը: Ե­կե­ղե­ցու տա­րած­քը շր­ջա­փա­կել են ա­ղյու­սե ա­պա­հով պա­տով, ո­րի վրա հրակ­նատ­ներն են բաց­ված։ Նրա բարձ­րու­թյու­նը հաս­նում էր 2,5 մետ­րի։ Են­թադր­վում է, որ թշ­նա­մի­նե­րի հար­ձակ­ման պա­րա­գա­յում բնակ­չու­թյու­նը կպատս­պար­վի յու­րա­տե­սակ այդ ամ­րո­ցում։ Ե­կե­ղե­ցին նույն­պես ա­նա­ռիկ կա­ռույց են դարձ­րել։


-Հիմ­քը քա­րից է շին­ված, պա­տե­րի հա­մար ա­ղյու­սը բեր­վել է Ստավ­րո­պո­լից,- ա­սել է Ա­լեք­սանդր Լո­պա­տի­նը։


19-րդ դա­րի վեր­ջին կոս­մե­տիկ վե­րա­նո­րո­գում էր ար­վել։ Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո հայ­կա­կան հա­մայն­քը կա­րո­ղա­ցել է այն որ­պես գոր­ծող ե­կե­ղե­ցի պահ­պա­նել։ 1939թ. Սուրբ Նի­կոլս­կի մայր տա­ճա­րը փակ­վե­լուց հե­տո հայ­կա­կան ե­կե­ղե­ցին եր­կու մա­սի բա­ժա­նե­ցին։ Մի հատ­վա­ծում ռու­սա­կան ե­կե­ղե­ցին էր ա­պաս­տա­նել, մյու­սը հայ­կա­կան ե­կե­ղե­ցուն էր մնա­ցել։ Իսկ 20-րդ դա­րի 50-ա­կան թվա­կան­նե­րին ռու­սա­կան հատ­վածն ընդ­հան­րա­պես լու­ծա­րե­ցին։
Այդ շեն­քում շա­քա­րի պա­հեստ էին տե­ղա­կա­յել։ Դա կոր­ծա­նա­րար ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել որմ­նան­կար­նե­րի և զար­դան­կար­նե­րի վրա:
20-րդ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րին տա­ճա­րը վե­րա­նո­րոգ­ման սուր կա­րիք ու­ներ։ Այն սկս­վեց նոր վա­նա­հոր նա­խա­ձեռ­նու­թյամբ, ով հե­տա­մուտ ե­ղավ նրան, որ ե­կե­ղե­ցուն վե­րա­դարձ­վի ողջ շեն­քը։ Հի­մա տա­ճա­րի պատ­մու­թյան մեջ եր­րորդ վե­րա­նո­րո­գումն է ի­րա­կա­նաց­վում։ Նկա­րիչ­նե­րը որմ­նան­կար­ներն ա­նում են հայ-գրի­գո­րյան կա­նոն­նե­րով։ Իսկ շենքն ու­նակ է կան­գուն մնա­լու դեռ շա­տու­շատ հա­րյու­րա­մյակ­ներ։

www.gorodarmavir.ru