Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՅԱԼ­ԹԱ­ՅԻ Ս. ՀՌԻՓ­ՍԻ­ՄԵ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ՝ ՃԱՐ­ՏԱ­ՐԱ­ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԳԼՈՒԽ­ԳՈՐ­ԾՈՑ

Հայ մե­ծա­նուն նկա­րիչ Վարդ­գես Սու­րե­նյան­ցի կյանքն ան­քակ­տե­լիո­րեն կապ­ված էր Ղրի­մի հետ։ Ա­ռա­ջին ան­գամ թե­րակղ­զում նա ե­ղել էր դեռ ման­կու­թյան տա­րի­նե­րին։ Այս երկ­րա­մասն էլ հան­դի­սա­ցավ նկար­չի կյան­քի վեր­ջին հան­գր­վա­նը։

 Վարդ­գես Հա­կո­բի Սու­րե­նյան­ցը ծն­վել է 1860թ. Ա­խալց­խա­յում՝ հոգևո­րա­կա­նի ըն­տա­նի­քում, ով կրո­նի պատ­մու­թյուն էր դա­սա­վան­դում։ Երբ ա­պա­գա նկա­րի­չը յոթ տա­րե­կան էր, հայ­րը հոգևոր ծա­ռա­յու­թյան նշա­նակ­վեց Սիմ­ֆե­րո­պո­լում։ Այս­տեղ Սու­րե­նյանց­նե­րը ծա­նո­թու­թյուն են հաս­տա­տում Հով­հան­նես Այ­վա­զովս­կու հետ: Մի ա­ռի­թով նրանք միա­սին այ­ցե­լում են Բախ­չի­սա­րայ՝ Ղրի­մի խա­նու­թյան նախ­կին մայ­րա­քա­ղա­քը։ Հե­տա­գա­յում Սու­րե­նյան­ցը 1896-1899թթ. նկա­րա­զար­դում է Ա­լեք­սանդր Պուշ­կի­նի ՙԲախ­չի­սա­րա­յի շատր­վա­նը՚ պոե­մը։ Նկար­նե­րի հիմ­նա­կան մա­սը կա­տար­վել է բնօ­րի­նա­կից` Բախ­չի­սա­րա­յում, որ­տեղ նկա­րի­չը մի քա­նի ա­միս է անց­կաց­րել։

Վարդ­գես Սու­րե­նյան­ցի ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղին ա­վարտ­վում է իր հա­մար կարևոր՝ Յալ­թա­յում ապ­րած շր­ջա­նով։ 1909-1917թթ. Յալ­թա­յում կա­ռուց­վում է իր վե­հա­շուք գե­ղեց­կու­թյամբ ապ­շեց­նող Ս. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին` հայտ­նի որ­պես Ղրի­մի հայ ճար­տա­րա­պե­տու­թյան գլուխ­գոր­ծոց­նե­րից ու թե­րակղ­զու հա­րա­վա­յին ա­փում գտն­վող ճար­տա­րա­պե­տա­կան կո­թող­նե­րից մե­կը։ Ս. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է հա­յազ­գի նավ­թա­յին մագ­նատ Պո­ղոս Տեր-Ղու­կա­սյա­նի մի­ջոց­նե­րով՝ ճար­տա­րա­պետ Գաբ­րիել Տեր-Մի­քա­յե­լյա­նի նա­խագ­ծով, ով սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում էր Վարդ­գես Սու­րե­նյան­ցի հետ։ Սու­րե­նյանցն զբաղ­վել է ե­կե­ղե­ցու ներ­քին հար­դա­րան­քի ձևա­վոր­մամբ, ե­կե­ղե­ցին զար­դա­րող որմ­նան­կար­նե­րը պատ­կա­նում են նրա վրձ­նին:
Յալ­թա­յի հա­յոց ե­կե­ղե­ցին հիմ­նադր­վել է Տեր-Ղու­կա­սյա­նի՝ կյան­քից ան­ժա­մա­նակ հե­ռա­ցած դս­տեր` Հռիփ­սի­մեի հի­շա­տա­կին։ Նա թաղ­ված է ե­կե­ղե­ցուն կից ըն­տա­նեա­կան դամ­բա­րա­նում:
Գլ­խա­վոր մուտ­քի ճա­կա­տա­յին մա­սում կա գրա­ռում. ՙԻ հի­շա­տակ այս ե­կե­ղե­ցու բա­րե­րար Պո­ղոս Տեր-Ղու­կա­սյա­նի, ո­րը կա­ռու­ցեց այս հո­յա­կերտ տա­ճա­րը վա­ղա­ժամ հե­ռա­ցած աղջ­կա հի­շա­տա­կին՝ 1909-1917թթ.՚։ Ո­րոշ ժա­մա­նակ անց այս­տեղ թաղ­վում են բա­րե­րա­րի եր­կու որ­դի­նե­րը ևս։
Ե­կե­ղե­ցու հա­մար որ­պես նա­խա­տիպ է ըն­տր­վել Էջ­միած­նի Ս. Հռիփ­սի­մե ե­կե­ղե­ցին (7-րդ դար), իսկ որ­պես շի­նա­նյութ ծա­ռա­յել է ֆո­րո­սյան հրաբ­խա­յին տու­ֆը։ Ե­կե­ղե­ցա­կան հա­մա­լի­րը, ո­րը հա­մա­հունչ կեր­պով ներ­գծ­վում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի հետ, գտն­վում է բարձ­րա­դիր բլ­րի վրա։
Ու­ղիղ հա­րյուր աս­տի­ճան­նե­րից կազմ­ված հո­յա­կերտ ու լայն շքա­մուտ­քը տա­նում է դե­պի ե­կե­ղե­ցու հա­րա­վա­յին ճա­կա­տա­մաս։ Աս­տի­ճան­նե­րի եր­կայն­քով սլա­ցիկ շար­քե­րով վեր են խո­յա­նում նո­ճի­նե­րը։ Աս­տի­ճան­նե­րով բարձ­րա­նա­լիս հետզ­հե­տե բաց­վում է գմ­բե­թա­վոր ե­կե­ղե­ցու տե­սա­րանն իր ողջ հմայ­քով՝ վե­ցա­նիստ կո­նաձև գմ­բե­թը՝ շքեղ գմ­բե­թա­կիր թմ­բու­կի վրա, բաց դահ­լի­ճը` ե­րեք կա­մա­րա­կապ սրահ­նե­րով, նր­բա­գեղ պատշ­գամ­բը, գմ­բե­թա­վոր զան­գա­կա­տու­նը։
Էս­քիզ­նե­րի վրա մի քա­նի տա­րի աշ­խա­տե­լուց հե­տո 1917թ. նկա­րիչ Տա­րագ­րոս Տեր-Վար­դա­նյա­նի հետ Սու­րե­նյան­ցը գա­լիս է Յալ­թա և, բնակ­վե­լով ե­կե­ղե­ցուն հա­րա­կից տնե­րից մե­կում, անց­նում է ե­կե­ղե­ցու հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րին։ Սու­րե­նյան­ցի մտահ­ղա­ցում­նե­րի ի­րա­գործ­մա­նը խան­գա­րում են երկ­րում սկիզբ ա­ռած տն­տե­սա­կան ցն­ցում­նե­րը։ Նկա­րի­չը զրկ­վում է գլ­խա­վոր պատ­վի­րա­տուի նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյու­նից, ով տե­ղա­փոխ­վում է Ֆրան­սիա։
1918թ. ձմ­ռա­նը Վարդ­գես Սու­րե­նյան­ցը ծանր հի­վան­դա­նում է։ Նկա­րի­չը ձևա­վո­րում էր ե­կե­ղե­ցու գմ­բե­թը և ղե­կա­վա­րում հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րը՝ ընդ­հուպ մինչև 1920 թվա­կա­նը, իսկ 1921-ին նա մա­հա­նում է։ Բա­րե­բախ­տա­բար, պահ­պան­վում են մնա­ցած նկար­նե­րի էս­քիզ­նե­րը, և 2007թ. նկա­րիչ Ա­շոտ Ներ­սե­սյա­նը հա­ջո­ղու­թյամբ ա­վար­տին է հասց­նում այդ աշ­խա­տանք­նե­րը։ Ե­կե­ղե­ցու գմ­բեթն ու պա­տե­րը ծածկ­ված են բու­սա­նախ­շե­րով՝ սպի­տակ ու կա­պույտ ո­ճա­վոր­ված ծա­ղիկ­նե­րով, ոս­կե­զօծ դե­տալ­նե­րով։ Վարդ­գես Սու­րե­նյան­ցը թաղ­ված է Ս. Հռփ­սի­մե ե­կե­ղե­ցու պա­տե­րի մոտ։ Հա­րա­վա­յին ճա­կա­տի ա­ռաջ գտն­վող հրա­պա­րա­կում են նրա գե­րեզ­մանն ու դի­մա­քան­դա­կը։
www.armmuseum. ru