comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԵ­ՐԱՕԾ­ՄԱՆ ԿԱՐԳ Ս. ՍՏԵ­ՓԱ­ՆՈՍ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵ­ՐԱՕԾ­ՄԱՆ ԿԱՐԳ Ս. ՍՏԵ­ՓԱ­ՆՈՍ Ե­ԿԵ­ՂԵ­ՑՈՒՄ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ,

ք. Բեր­ձոր

 Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Հո­չանց գյու­ղը գտն­վում է հա­մա­նուն լե­ռան ստո­րո­տում, հա­մա­նուն գե­տի ա­ջափ­նյա բարձ­րա­դիր ձո­րա­կում։ Ու­նի պատ­մա­կան ան­ցյալ։ Հի­շա­տակ­վում է Սե­փա­նոս Օր­բե­լյա­նի, Ա­ռա­քել Դավ­րի­ժե­ցու, Զա­քա­րյա Քա­նա­քեռ­ցու և այլ մա­տե­նա­գիր­նե­րի ու ճա­նա­պար­հորդ­նե­րի գոր­ծե­րում։ Գյու­ղում պահ­պան­վել է 17-րդ դա­րի միա­նավ բա­զի­լիկ ե­կե­ղե­ցի՝ հա­րա­վա­յին պա­տին ար­ձա­նագ­րու­թյուն, ըստ ո­րի սր­բա­տու­նը կոչ­վում է Սուրբ Ստե­փա­նոս։ Մեծ Հայ­քի Սյու­նիք աշ­խար­հի Ա­ղա­հեճ-Քա­շա­թաղ գա­վա­ռի Հո­չանց գյու­ղը տա­րած­քի շատ բնա­կա­վայ­րե­րի նման հա­յա­թափ­վել է 18-րդ դա­րի երկ­րորդ կե­սին, վերջ­նա­կան ա­զա­տագր­վել 1993թ. գար­նա­նը։

Գյու­ղի ա­զա­տագր­ման և պաշտ­պա­նու­թյան հա­մար շատ թանկ ենք վճա­րել. նա­հա­տակ­վել է մոտ 50 ա­զա­տա­մար­տիկ։ 1995 թվա­կա­նից գյու­ղը վե­րա­հա­յա­ցել է, գոր­ծում է դպ­րոց, ո­րը կրում է 1992-ի հու­լի­սի 28-ին այս­տեղ նա­հա­տակ­ված բա­նաս­տեղ­ծու­հի-ա­զա­տա­մար­տիկ Ալ­վարդ Վար­դա­նյա­նի ա­նու­նը։ Գե­րու­թյան տա­րի­նե­րին ե­կե­ղե­ցին օ­տար­նե­րի կող­մից օգ­տա­գործ­վել է որ­պես հա­ցի փուռ և չի քանդ­վել, բայց ու­ներ հիմ­նա­նո­րոգ­ման խն­դիր։ Ան­ցյալ տա­րի ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամն ստանձ­նեց ե­կե­ղե­ցու հիմ­նա­նո­րո­գումն ու տա­րած­քի բա­րե­կար­գու­մը։ Ըն­թաց­քում հո­ղի տա­կից գտն­վե­ցին 10-ից ա­վե­լի տա­պա­նա­քար, խաչ­քա­րի բե­կոր­ներ։ Հիմ­նա­նո­րոգ­ման ըն­թաց­քում ե­կե­ղե­ցին ստա­ցավ իր նախ­կին տես­քը, և այ­սու­հետ ու­նենք նո­րոգ սր­բա­տուն:
Օ­րերս Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի ձե­ռամբ կա­տար­վեց Ս. Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցու վե­րաօծ­ման կարգ: Ե­կե­ղե­ցա­կան ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա էին Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը, ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, Հո­չան­ցի և հարևան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ, բնա­կիչ­ներ, հյու­րեր։ Վե­րաօծ­ման ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո ե­կե­ղե­ցու կա­մար­նե­րի ներ­քո մա­տուց­վեց Սուրբ պա­տա­րագ։ Ա­վար­տե­լով հոգևոր ա­րա­րո­ղու­թյու­նը՝ Պարգև Սր­բա­զա­նը ներ­կա­յաց­րեց Սուրբ Ստե­փա­նոս Նա­խավ­կա­յի պատ­մու­թյու­նը։
Սր­բա­զա­նը խոսք հղեց Առ Աստ­ված, որ Տե­րը պա­հի ու պահ­պա­նի հա­յոց եր­կիրն ու հո­ղը, զո­րու­թյուն տա մեր ժո­ղովր­դին, բա­նա­կին, ե­կե­ղե­ցու վե­րա­նո­րոգ­ման հո­վա­նա­վոր Ջեյմս Թու­ֆեն­կյա­նին, շի­նա­րար­նե­րին։ Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը, ով նաև ՙՀայ­րե­նա­սեր՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հա­մա­հիմ­նա­դիր­նե­րից է և նույն­պես բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­րել Քա­շա­թա­ղի շր­ջա­նում, կարևո­րեց Սուրբ Ստե­փա­նոս ե­կե­ղե­ցու հիմ­նա­նո­րո­գումն ու վե­րաօ­ծու­մը։ ՙՍո­ցիալ-տն­տե­սա­կան ծրագ­րե­րից բա­ցի շատ կարևոր է հոգևոր խն­դի­րը, ուս­տի մեծ է ՙԹու­ֆեն­կայն՚ հիմ­նադ­րա­մի դե­րը Քա­շա­թա­ղի շր­ջա­նում նաև խո­նարհ­ված ե­կե­ղե­ցի­նե­րի հիմ­նա­նո­րոգ­ման գոր­ծում՚, ա­սաց Ստ. Սարգ­սյա­նը և շնոր­հա­կա­լա­գիր հանձ­նեց ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ Անդ­րա­նիկ Կաս­պա­րյա­նին, ով Քա­շա­թա­ղի շր­ջա­նը հա­մա­րում է Ար­ցախ-Հա­յաս­տան-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյու­նը կա­պող կա­մուրջ։ Հա­վե­լենք՝ ՙԹու­ֆեն­կյան՚-ը ա­ռա­ջի­կա­յում բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նե­լու շր­ջա­նի ա­րաք­սա­մերձ Միջ­նա­վան քա­ղա­քում և մո­տա­կա Վան, Մուշ, Ա­լաշ­կերտ գյու­ղե­րում՚։ ՙԹու­ֆեն­կյան՚-ի օ­ժան­դա­կու­թյամբ նո­րոգ­վել են նաև Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հյու­սի­սա­յին թևի Հակ գյու­ղի Ս. Մի­նաս, Մի­րի­կի Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցի­նե­րը։ Հո­չանց գյու­ղի տա­րած­քում են գտն­վում 17-րդ դա­րի սկզ­բին հիմ­նա­ված Հո­չան­ցի ժայ­ռա­փոր ե­կե­ղե­ցի-ա­նա­պա­տը, ինչ­պես նաև մի քա­նի հան­գս­տա­րան­ներ՝ կի­սա­քանդ, ա­վեր­ված։ Շր­ջա­նում դեռ շատ սր­բատ­ներ կան, ո­րոնք ու­նեն հիմ­նա­նո­րոգ­ման, վե­րա­կան­գն­ման խն­դիր։ Հու­սանք՝ կլի­նեն նաև այլ բա­րե­գործ­ներ, ով­քեր ի­րենց ներդ­րու­մը կու­նե­նան աստ­վա­ծա­հա­ճո այս աշ­խա­տանք­նե­րում։
;