comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Բեյրութում ավարտվել է Հայ մամուլի համահայկական համագումարը
[ARM]     [RUS]     [ENG]

Բեյրութում ավարտվել է Հայ մամուլի համահայկական համագումարը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ Բեյրութում հուլիսի 2-ին սկսված Հայ մամուլի համահայկական համագումարը, որին մասնակցել են նաև արցախյան մամուլի պատասխանատուներ, հուլիսի 4-ին ավարտել է իր աշխատանքը։

 Համագումարին Արցախից մասնակցել են ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը, ՀՅԴ ՙԱպառաժ՚ պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը և Արցախի հանրային ռադիոյի խմբագիր Միքայել Հաջյանը?

Արցախյան մամուլի ներկայացուցիչները համագումարի ընթացքում հանդես են եկել ելույթներով։
Խոսելով ստացած տպավորությունների մասին՝ ՙԱրցախպրես՚ լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանն ասել է. ՙԱյն որ համահայկական ներուժը մեծ է, դրանում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, բայց, իմ կարծիքով, այս համագումարն արդյունավետ էր առաջին հերթին այն առումով, որ հայկական օրակարգի մարտահրավերներն ու խնդիրներն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գործող լրատվամիջոցների մոտ յոթ տասնյակ պատասխանատուներ հնարավորություն ունեցան մեկ հարկի տակ քննարկելու, կարծիքներ փոխանակելու և նոր համագործակցությունների հիմքեր դնելու՚?
Նշենք, որ համագումարին ներկա էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, վերջինիս հրավերով միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

ԱՐՑԱԽՊՐԵՍ