comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՒԽ­ՏԱԳ­ՆԱ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ ԴԻ­ԶԱ­ՓԱՅՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒԽ­ՏԱԳ­ՆԱ­ՑՈՒ­ԹՅՈՒՆ ԴԻ­ԶԱ­ՓԱՅՏ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ 

ք. Մար­տու­նի

Օ­գոս­տո­սի 12-ին ամ­բողջ աշ­խար­հը նշեց Ե­րի­տա­սար­դու­թյան մի­ջազ­գա­յին օ­րը: 1999թ. դեկ­տեմ­բե­րի 17-ին, ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի ո­րոշ­մամբ հռ­չակ­վե­լով և Լի­սա­բո­նում անց­կաց­ված ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րով նա­խա­րար­նե­րի հա­մաշ­խար­հա­յին խոր­հր­դա­ժո­ղո­վի ա­ռա­ջար­կու­թյամբ ըն­դուն­վե­լով` աշ­խար­հում ա­ռա­ջին ան­գամ Ե­րի­տա­սար­դու­թյան մի­ջազ­գա­յին օ­րը նշ­վեց 2000թ. օ­գոս­տո­սի 12-ին:

Խոր­հր­դան­շա­կան օր­վան ըն­դա­ռաջ, օ­գոս­տո­սի 11-ին, Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, ուխ­տագ­նա­ցու­թյուն կազ­մա­կերպ­վեց դե­պի Հադ­րու­թի շր­ջա­նի Դի­զա­փայտ լե­ռան գա­գա­թին գտն­վող Կա­տա­րո վանք: Ուխ­տագ­նա­ցու­թյա­նը հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րից մաս­նակ­ցում էր շուրջ 70 ե­րի­տա­սարդ:
Մար­տու­նի քա­ղա­քից ուխ­տագ­նա­ցու­թյա­նն ընդգրկված էին մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ` Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րով ա­ռա­ջին կար­գի մաս­նա­գետ Գևորգ Սարգ­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ:
Հաս­նե­լով Դի­զա­փայտ լեռ` ուխ­տագ­նաց­նե­րը մաս­նակ­ցել են Կա­տա­րո վան­քում մա­տուց­ված Սուրբ Պա­տա­րա­գին և մա­տա­ղի ա­րա­րո­ղա­կար­գին:

Մաս­նա­կից­նե­րը շր­ջել են Դի­զա­փայտ լե­ռան ալ­պիա­կան մար­գա­գե­տին­նե­րով, հիա­ցել բնու­թյան անկ­րկ­նե­լի ու զար­մա­նահ­րաշ տե­սա­րան­նե­րով, ծա­նո­թա­ցել վան­քին:
Դի­զա­փայտ լե­ռը ծո­վի մա­կար­դա­կից բարձր է 2478 մետր: Ըստ ա­վան­դու­թյան, սա­րի գա­գա­թին, հի­նա­վուրց Կա­տա­րո վան­քի տե­ղում, 330-ա­կան­նե­րին նա­հա­տակ­վել են մազք­թաց ար­քա Սա­նե­սա­նի զա­վակ­ներն ու բազ­մա­թիվ քրիս­տո­նյա­ներ, ո­րոնց դար­ձի էր բե­րել Ս.Գրի­գոր Լու­սա­վոր­չի թո­ռը՝ Ար­ցախ աշ­խար­հի ա­ռա­ջին ե­պիս­կո­պոս Ս. Գրի­գո­րի­սը: Նո­րա­հա­վատ­նե­րին փայ­տե­րի նման դի­զել են ի­րար վրա և այ­րել. այս­տե­ղից էլ ա­ռա­ջա­ցել է լե­ռան ա­նու­նը՝ Դի­զա­փայտ: Նա­հա­տակ­նե­րի մա­սին հյուս­վել են նաև այլ ա­վան­դազ­րույց­ներ: Հա­յաս­տան ներ­խու­ժած ա­րաբ­նե­րը լեռն ան­վա­նել են Զիա­րաթ, որն ա­րա­բե­րե­նից թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է ՙսր­բա­վայր՚ (սր­բա­տե­ղի, ուխ­տա­վայր): 4-5-րդ դա­րե­րում լե­ռան կա­տա­րին կա­ռուց­վել է Կա­տա­րո վան­քը (Կա­տա­րա­վանք):

-Այ­ցե­լու­թյուն­ներ դե­պի Ար­ցա­խի պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րեր ան­չափ կարևոր է յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցու հա­մար, քան­զի ա­մեն ոք պար­տա­վոր է ճա­նա­չել և տե­ղյակ լի­նել հայ­րե­նի­քի պատ­մու­թյա­նը:
Նպա­տա­կը մեր ե­րի­տա­սար­դու­թյա­նը մեկ ընդ­հա­նուր գա­ղա­փա­րի շուրջ հա­մախմ­բելն է և հա­մա­տեղ դժ­վա­րու­թյուն­նե­րի հաղ­թա­հա­րու­մը: Եվ որ շատ կարևոր է` այն հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյուն է տա­լիս ե­րի­տա­սարդ­նե­րին` նպաս­տե­լով հայ­րե­նա­ճա­նաչ­ման գոր­ծի խո­րաց­մա­նը, քան­զի այս­պի­սի ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րով մեր ե­րի­տա­սարդ­ներն ա­վե­լի են մեր­ձե­նում հայ­րե­նի­քի հոգևոր-մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րին ու գա­ղա­փար­նե­րին, հնա­րա­վո­րու­թյուն ստա­նում ինք­նա­ճա­նաչ­ման ու ներ­հա­յե­ցո­ղու­թյան մի­ջո­ցով հա­ղոր­դա­կից դառ­նալ Աստ­ծո պատ­գամ­նե­րին, հայ­րե­նի երկ­րա­մա­սի հոգևոր ժա­ռան­գու­թյա­նը,- մեր զրույ­ցում ա­սաց Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րով ա­ռա­ջին կար­գի մաս­նա­գետ Գ. Սարգ­սյա­նը:
Շնոր­հա­վո­րե­լով Ար­ցա­խի բո­լոր ե­րի­տա­սարդ­նե­րին` Գ. Սարգ­սյա­նը մաղ­թեց` միշտ լի­նել խե­լա­ցի, նա­խա­ձեռ­նող, վճ­ռա­կան ու գոր­ծուն` պատ­րաստ ա­րագ ար­ձա­գան­քե­լու ցան­կա­ցած մար­տահ­րա­վե­րի: